Ընտանեկան նախակրթարանի գարնանային նորամուտը
Primary tabs
Կրթահամալիրն աչքի է ընկնում ավանդական ծեսերի պահպանմամբ, տարածմամբ, իսկ ծնողն ինքնաբերաբար դրանց մասնակիցն է դառնում: Մինչև մարտ մասնակցությունը այդ նախագծերին տեղի էր ունենում ֆիզիկական միջավայրում, սակայն երկրում ստեղծված անսպասելի վարակային վիճակը ստիպեց ուսումնական հաստատություններին աշխատել հեռավար, ու արդեն հեռավար ուսուցման պայմաններում յուրաքանչյուր ընտանիք ստեղծեց իր ընտանեկան դպրոցը: Այս ձևաչափը մի ընտանիքը մյուսից սովորելու, զարգանալու, սեփականը ստեղծելու լայն հնարավորություններ ստեղծեց: Պետք է նշեմ, որ սկզբնական շրջանում ծնողները չէին պատկերացնում կատարվելիք աշխատանքը։ Ինչպե՞ս ծնողի և դաստիարակի համագործակցության արդյունքում հասնել ցանկալի արդյունքի: Ժամանակի ընթացքում, սակայն, արդեն իրենք հանդես եկան հետաքրքիր նախագծերով: Մարտ-ապրիլ ամիսների ընթացքում իրականացրեցինք տարբեր նախագծեր։ Գարունը իր հետ բերեց մի շատ գեղեցիկ տոն, որը կոչվում է «Մայրիկատոն»։ Սաները սիրում են մայրիկների համար նվերներ պատրաստել։ Նրանք այս անգամ պատրաստեցին շատ հետաքրքիր ծաղիկներ։ Նաև Ապրիլի 7-ին մասնակցեցին «Գեղարվեստը ընտանիքում» նախագծին և ներկայացրին իրենց անհատական նկարների ցուցահանդեսը։
Քանի որ հեռավար-առցանց ուսուցումը շարունակվում է, և բոլորս ինքնամեկուսացվել ենք, շատ կարևոր և օգտակար է մարզվելը։ Սեբաստացիական ընտանիքները մարզական խաղերը դարձրին իրենց առօրյայի մի մասը։ Օրեցօր տարատեսակ, հետաքրքիր խաղեր են խաղում: Դաստիարակ-խորհրդատուի օգնությամբ կատարելագործվում է խաղերի որակը, ծնվում են բազմազան խաղեր, որոնք շատ հմտությունների ու կարողությունների ներկայացում-զարգացում են ցույց տալիս։ Ստեղծվել է ռոդարիական խաղերի մեծ շարք: Իրենց երեխաների առօրյան ավելի հետաքրքրական դարձնելով, տունը ստեղծագործ աշխատանոցի վերածելով՝ իրականացրեցինք տարբեր գործունեություններ՝ բնագիտական փորձեր, համեղ խոհանոց, տեխնոլուգիական աշխատանքներ, ծառատունկ։ Սաները պատրաստեցին տարբեր զարգացնող խաղեր, ալրախաղ խաղացին, ստեղծեցին ապակյա նվագախումբ, ծաղիկների և միջավայրի խնամք կատարեցին և այլն։ Այս ընթացքում տանը երկար ժամանակ անցկացնելով՝ սաները դարձել են իրենց ծնողների օգնականները: Այս գործում էլ մեծ է կրթահամալիրի դերը, քանի որ սաների մեջ տարբեր նախագծային աշխատանքների արդյունքում են զարգանում փոխօգնության, ինքնուրույնության, ինքնադրսևորման կարողություններ։ Ծնողներն ավելի լայն հնարավորություն ունեցան տեսնելու իրենց երեխաների կարողություններն ու հմտությունները:
Հեռավար հարթակում աշխատելու ընթացքը համընկավ Ծառզարդարին և Զատկի ծեսին։ Ծեսեր, որոնց պետք է երկար պատրաստվել: Առաջին հերթին պետք է ցորեն ցանել: Սաները ընտանիքով ցան արեցին և ամեն օր հետևեցին դրա աճին, իսկ հաջորդը զատկածառի զարդարումն էր: Սաները հավկիթներ դատարկեցին, ներկեցին, որով էլ զարդարեցին ծիսական ծառը։ Ծառզարդարին հաջորդող շաբաթն ավելի գունավոր և հետաքրքիր էր, որովհետև նշելու էինք բոլորիս շատ սիրելի և սպասված տոնը՝ Զատիկը։ Էլ ի՞նչ տոն՝ առանց ծիսական, տոնական երգերի։ Նրանք երգերի ուղեկցությամբ ամեն օր մի հետաքրքիր գործունեություն էին անում՝ զատկական սեղանն ավելի գեղեցկացնելու, նրան տոնական տեսք ու շունչ հաղորդելու համար։ Ավագ երկուշաբթի օրը կանայք այնքան խնոցի են հարել, որքան չի հարվել Մեծ պասի շրջանում։ Սաների ամենասիրելի երգերից մեկը՝ «Խնոցի հարոցին» է։ Սաները ծնողների օգնությամբ պատրաստեցին խնոցի, խաղացին և երգեցին։ Նաև հիմնովին մաքրեցին տները և ամեն վատ, չար, հիվանդություն, կեղտ չիք արեցին։ Նաև պատրաստեցին զատկական համեղ ուտեստներ և նշեցին Զատկի ծեսը։
Հեռավար ուսուցման՝
Ծնողների կարծիք-դիտարկումներ՝
Անտոնյան Արենի մայրիկի կարծիքը հեռավար ուսուցման մասին։
Ավագյան Եվայի մայրիկի կարծիքը հեռավար ուսուցման մասին։
Մելիքսեթյան Էրիկի մայրիկի կարծիքը հեռավար ուսուցման մասին։
Բարսեղյան Վազգենի մայրիկի կարծիքը հեռավար ուսուցման մասին։
Խալաթյան Լիլիի մայրիկի կարծիքը հեռավար ուսուցման մասին։
Հետաքրքիր և ուրախացնող է նաև ընտանիքի անդամների ակտիվ մասնակցությունը, մանավանդ այն ժամանակ, երբ մայրիկն ինքն է առաջարկում, նախաձեռնում հետաքրքիր նախագծեր։
Մեծ հույսով սպասում էինք, որ ծեսից հետո կանցնենք մեր բնականոն կյանքին, սակայն շարունակում ենք հեռավար աշխատել մինչև հիմա: Իբրև նոր ծննդյան ֆլեշմոբ՝ կրթահամալիրյան՝ ապրիլքսանչորսյան հնչեղ իրադարձություն դարձան միասին բնությանը նոր շունչ ու ծնունդ տալը, մշակելը, շրջակա միջավայրի խնամքով զբաղվելը։ Եկե՛ք նայենք մեր շուրջը, այլ դպրոցների և պարտեզների շրջակայի անխնամ վիճակը։ Ծառ ու ծաղիկ տնկե՛նք, կանաչը թարմացնե՛նք, ծաղկեցնե՛նք մեր քաղաքը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բակերը, շրջական խնամված են միշտ, բայց այժմ լավ մահանա է ստեղծվել տնից դուրս գալու և նոր տնկիներ տնկելու համար։
Միանալով «Կանաչ օր» նախաձեռնությանը՝ իրականացրեցինք «Ծառատունկ֊-ծաղկատունկ» ընտանեկան նախագիծը։ Պայմանավորվածությունը մեկն է՝ ամեն օր ջրել, հետևել, խնամել մեր տնկած բույսերը։ Այսպիսի նոր՝ ընտանեկան նախակրթարանի նորամուտ եղավ գարնան մարտ-ապրիլ ամիսներին։
- Բացվել է 900 անգամ