Բլոգների սպասարկում․ տեսադասերի փաթեթ

Տեսադասերի միջոցով բլոգների սպասարկման հմտությունները բավականին հեշտությամբ հնարավոր է յուրացնել։ Տեսադասերը պատրաստված են կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողների ընտրությամբ «Մեդիակրթություն» դասընթացի խմբի հետ։

wordpress բլոգի գրանցում

Տեսադասում ներկայացվում է wordpress.com կայքի միջոցով բլոգի գրանցումը։

Բլոգ գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ էլ․հասցե (ցանկալի է gmil.com համակարգում)։ Էլ․հասցեին նամակ է գալիս wordpress-ի կողմից, որը անհրաժեշտ է բացել և հաստատել բլոգի գրանցումը, հակառակ դեպքում հրապարակված նյութերը չեն երևա։

Բլոգի արգելաբացում

Բոլոր նոր գրանցված բլոգները, նույնիսկ էլ․հասցեից ակտիվացման հաստատումից հետո, լինում են փակ բոլոր դիտումների համար։

Տեսադասում ցույց է տրվում, ինչպես կարելի է արգելաբացել բլոգները։ 

 

Բլոգի թեմայի ընտրություն

Տեսադասում ցույց է տրվում, թե ինչպես կարելի է ընտրել բլոգի համար անվճար թեմա։

Բլոգում բացված բաժնի ջնջում

Հաճախ են լինում դեպքեր, երբ անհրաժեշտ է լինում ջնջել արդեն բացված բաժինը։

Տեսանյութում ցույց է տրվում՝ ինչպես հեշտությամբ ջնջել բացված բաժինները։ 

Բլոգում տեղադրված նյութերի ցուցադրում (english)

Տեսանյութում ցույց է տրվում, թե անգլերեն աշխատասեղանով բլոգի դեպքում ինչպես կարելի է ստատիկ էջը փոխարինել բաժինների նյութերի ցուցադրման ռեժիմով։

Բլոգում տեղադրված նյութերի ցուցադրում (russian)

Տեսանյութում ցույց է տրվում, թե ռուսերեն աշխատասեղանով բլոգի դեպքում ինչպես կարելի է ստատիկ էջը փոխարինել բաժինների նյութերի ցուցադրման ռեժիմով։

Նյութի «կիսում»

Տեսադասը ցույց կտա, ինչպես կիսել բլոգում տեղադրվող կամ տեղադրված նյութը, որպեսզի առաջին էջում երևա միայն տեքստից որոշակի չափ։

Բաժնի անվանափոխում

Բացված բլոգներում միշտ առկա է ստանդարտ բաժին՝ Uncategorized անվանումով։ Տեսադասը ցույց կտա, ինչպես անվանափոխել այդ բաժինը, որը հնարավոր չէ ջնջել։

Բաժինների բացում

 

Տեսանյութի հեղինակ: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский