Քնեցինք 21-րդ դարում և արթնացանք քարի դարում

Հեղինակ: 

«Սեփական փորձով, նախագծով ու սցենարով» սկզբունքով է առաջնորդվել  Աշոտ Տիգրանյանը, երբ նախաձեռնեց «Պատմության վերակառուցում» նախագծի իրականացումը, իսկ թե ինչու՞ հենց Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիները դարձան այդ հետաքրքիր նախագծի մասնակիցները, կիմանաք, եթե սկսենք պատմությունն ամենասկզբից, երբ 2020 թվականը բոլորիս համար մեծ հույսերի տարի էր խոստանում լինել, բայց…
Սկսենք սկզբից:
Ինչպես գիտենք՝ մեր ուսումնական ճամբարները գործելու լայն հորիզոններ են տրամադրում՝ համագործակցությունների նոր փուլ, իրար ճանաչելու նոր հարթակ: Սկսվեց Ձմեռային ուսումնական ճամբարը, ասել է թե միասնական նախագծեր իրականացնելու հրաշալի ժամանակաշրջանը, պահը որսա և հաջողիր:
Աշոտ Տիգրանյանի հետ աշխատելու և համագործակցելու առիթ ու հնարավորություն միայն այս տարի ունեցա: Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում Աշոտ Տիգրանյանի մտքով անցել էր «Կրթական ինքնավարություն» նախագծային հանդիպումների հետաքրքիր շարք սկսել ավագ և կրտսեր սեբաստացիների հետ: Իսկապես հետաքրքիր, ուսուցողական, փորձի փոխանակման, սովորող-սովորեցնող կրթահամալիրյան հրաշալի նախագծի իրագործում էր, որը հող դարձավ «Պատմության վերակառուցում» նախագծի համար: Նախ՝ սկսեցին հասկանալ ու ճանաչել իրար, միմյանց գործելաոճը, աշխատելաոճը, վստահել իրար, սովորողների հնարավորություններն ու հետաքրքրվածության աստիճանը պարզել:

«Կրթական ինքնավարություն» հանդիպումների շարք-նախագծի մասին իրենց տպավորություններ են գրել Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիները:
Ընթերցեք սովորողների բլոգներում՝

Անուշիք Ենոքյան- 4.2 դասարան
Մուրադյան Դավիթ- 4.1 դասարան
Մարիա Խանյան- 4.1 դասարան
Արամ Խաչատրյան- 4.2 դասարան
Արգիշտի Ղարիբյան- 4.1 դասարան
Դավիթ Եսայան- 4.1 դասարան
Սամվել Մխիթարյան-4.1 դասարան
Դավիթ Բլեյան- 4.2 դասարան

Ձմեռային ճամբարը նոր էր ավարտվել, երբ աշխարհում հայտարարվեց պանդեմիա՝ COVID 19: Ա՜յ քեզ 2020, մենակ չի եկել:
Առցանց ուսուցման ողջ հրետանին մեր տրամադրության տակ՝ սկսեցինք աշխատել տանից:
Հեռախոսազանգ.
— Չե՞նք աշխատելու էլ միասին, սովորողների հետ հանդիպելու առիթ էլ չե՞մ ունենա:
Աշոտ Տիգրանյանն էր:
-Իհարկե, կունենաք,-պատասխանեցի ես,- անպայման ենք աշխատելու:
Օրհնվի էն սհաթը, երբ Teams հարթակը մտավ մեր հանրակրթության մեջ ու դարձավ անփոխարինելի մեդիատարածք իրար առցանց հանդիպելու:

Առաջին հանդիպում
Սովորողներին առաջարկվում է հետաքրքիր նախագիծ՝ «Պատմության վերակառուցում»: Վերնագիրն արդեն հնչում է ծավալուն աշխատանքի պատրաստվելու ենթատեքստով, բայց լի հետաքրքիր բացահայտումներով:
Առաջարկվեց երեք թեմաների շուրջ աշխատելու հնարավորություն, պետք է վերակառուցեինք երեք ժամանակաշրջան՝ «Քարի դար», «1000 տարի առաջ», «Մեր պապիկների և տատիկների մանկությունը»:
Սովորողների գերակշիռ մասն ընտրեց «Քարի դարը» վերակառուցելու հետաքրքիր աշխատանքը: Իհարկե, ընտրելուց հետո, չէին էլ պատկերացնում, որ Աշոտ Տիգրանյանի նման բծախնդիր ու մանրակրկիտ աշխատանքը գնահատող  մարդու հետ գործ ունեն:
Սկսեցինք երկար ու ոչ շատ հեշտ, բայց ուսուցողական աշխատանքի առաջին փուլը:
Նախագծի առաջին փուլն ամբողջապես կատարվել է  առցանց տարբերակով, հանդիպումներ-քննարկումներ, դիտումներ, աշխատանքի շտկումներ: Նախ տեսական մասի լավ ուսումնասիրություն, հետո արդեն անցում գործնական մասին՝ պետք է նկարեին քարի դարում անցկացրած օրվա մասին փոքրիկ ֆիլմ, որտեղ չպետք է լինեին 21-րդ դարը խորհրդանշող ոչ մի դետալ: Սովորողները և ընտանեկան դպրոցների ուսուցիչները, սովորողների ընտանիքի այլ անդամներ մասնակից էին նախագծի իրականացմանը:
Նախագծի առաջին փուլի երկրորդ հատվածում արդեն հաջորդեցին հանդիպումները ֆիզիկական միջավայրում: Մինչ այդ քննարկվում էր հարմար միջավայր ընտրել և մեկ ընդհանուր ապրում-ֆիլմ ստանալ՝«Օրը քարի դարում»: Նախապես քննարկվեց Հրազդանի կիրճին հարակից տարածքի քարանձավը:

Առաջին փուլի առցանց հանդիպումների համակարգում և լուսաբանում՝ ենթակայքում և բլոգում

  1. «Պատմության վերակառուցում» նախագծի առաջին փուլի վերջին հանդիպում
  2. «Պատմության վերակառուցում» նախագիծ. սովորողների աշխատանքային փաթեթներ
  3. Հետաքրքիր նախագծային հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
  4. Առցանց հարթակում հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ

Երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներ՝
Ֆիզիկական միջավայրում՝
առաջին հանդիպում
երկրորդ հանդիպում

Աստիճանաբար կորոնավիրուսով վարակվածների թվերը սկսում էին նվազել, վիճակը հուսադրող էր դառնում: Ծագեց միտք՝ Արատեսի դպրական կենտրոնը դարձնել մեր նախագծի միջավայր՝ իր քարանձավներով, բնական լանդշաֆտով, քանի որ շատ հարմար է, և այն է, ինչ ուզում էինք:
-Մեկ օր քարի դարում՝ առավոտից մինչև երեկո,-ասաց Աշոտ Տիգրանյանն ու արեց:

Սեպտեմբերի 18-ին արդեն Արատեսում էինք:

Առաջին օրը կարևոր ու նախապատրաստական օր էր։ Երեկոյան հավաքվեցինք խարույկի շուրջ՝ քննարկելու հաջորդ օրվա անելիքները: Ավագ ընկերները կրտսեր ընկերներին ուղղորդում էին: Խումբը բաժանվեց երեք մասի՝

  • Հավաքչությամբ զբաղվողներ
  • Քարանձավը պաշտպանողներ և խարույկ վառողներ
  • Որսորդության, ավելի կոնկրետ ձկնորսության գնացողներ

Հագուստները լիովին հարմարեցված էին քարի դարի մարդու հագուստին. դետալ առ դետալ քննարկել ենք ծնողների հետ, ուսումնասիրել զանազան աղբյուրներ, որպեսզի չվրիպենք նյութի օգտագործման հարցում:
Իհարկե, եղան որոշ զիջումներ, քանի որ նախագծին մասնակցելու ոգևորությունը ամեն ինչից առավել էր:

Քնեցինք 21-րդ դարում և արթնացանք քարի դարում

Չեմ ճանաչում, չեմ գտնում սովորողներիս, 350.000 տարի առաջ են գնացել, գտնելը դժվար է:
Քարի դարի մարդն ուներ իր լեզուն, իր զբաղմունքը, ապրում է խմբերով, քարանձավներում, ձկնորսության է գնում, հավաքչությամբ զբաղվում:
Քիչ-քիչ սկսում եմ ճանաչել, գտնել, տեղորոշել վայրենիներիս: Ի սկզբանե, մեկ սցենարի գաղափարն էր պտտվում նախագծի հեղինակի մտքում, բայց որոշվեց ամեն բան թողնել իմպրովիզի, ասել է թե ստեղծականության ու պահի ոգու վրա, ու կարծես՝ արդարացված որոշում էր:
Սովորողներն իրենք ստեղծեցին իրենց քարի դարն ու իրենց բարքերը, իրենց օրենքները, կյանքը: Այստեղ ցեղախումբը կարող էր ըմբոստանալ, ներքին խժդժություն առաջացնել, հին ցեղապետին մերժել, հեռացնել, նորին բերել: Այստեղ է, երբ սովորողին տալիս ես ազատ գործելու ու ինքնուրույն լինելու, ստեղծագործելու հնարավորությունը և ճաշակում ես մանկավարժության մեջ ամենահրաշալի վայրկյանների՝ սովորողներիդ մտքի թռիչքի, արդարացված ինքնագործունեության, հետաքրքիր մոտեցումների ականատեսը լինելու հնարավորության համը: Այսպես մի քանի դրվագներ, որոնք սցենարով պլանավորված չէին, բայց դարձան նախագիծը զարդարող ամենատիպիկ կադրերը:
Սուսան Ամուջանյանը՝ 21-րդ դարի կինո-ֆոտոյի վառ ներկայացուցիչը, փորձեց ֆիքսել կարևոր կադրեր՝ դրանք դարձնելով ուսումնական ֆիլմ:

Նախագծի մասին է խոսում նախագծի հեղինակը՝ Աշոտ Տիգրանյանը։

Քարի դարից վերադարձած սովորողների պատումները ՝

  1. Արեգ Քեշիշյան
  2. Դավիթ Մուրադյան
  3. Միքայել Հովհաննիսյան
  4. Արգիշտի Ղարիբյան
  5. Տիգրան Գալստյան
  6. Վահան Սեդրակյան
  7. Աշոտ Գրիգորյան
  8. Ալվինա Խարազյան
  9. Սամվել Մխիթարյան
  10. Արեգ Հարությունյան

Կրթահամալիրի, Արատեսի դպրական կենտրոնի, իրականացված նախագծերի մասին են խոսում Արևմտյան դպրոցի ծնողական բաց համայնքի ներկայացուցիչները:

Եթե ամփոփելու լինենք նախագիծը, որից  շատ բան սովորեցինք բոլորս, ապա կարող եմ ասել՝ նախագիծը նպաստեց.

  • Թիմով դժվարություններ հաղթահարելուն
  • Թիմով գործելու կարևոր հատկանիշների զարգացմանն ու բացահայտմանը
  • Սովորելու համար ներկայացված նյութը կյանքով փորձելու կարևոր հնարավորությանը
  • Ապրի՛ր մեկ անգամ, հիշիր միշտ
  • Տարատարիք սովորողների միմյանց հետ աշխատելու կարևոր հմտությունների զարգացմանը
  • Միասին երեք օր ապրելու, կենցաղ կիսելու, հանդուրժող լինելու կարողությունների զարգացմանը
  • Փորձի փոխանակմանը
  • Ծնող-սովորող-դասավանդող կապի ամրացմանը
  • Արատես դպրական կենտրոնի այլընտանքային միջավայր լինելուն-ծառայելուն։

Լուսանկարը՝ Սուսան Ամուջանյանի

 

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский