Նախագծային ուսումնառության հեռավար կազմակերպման ուղեցույց. այլոց փորձի ուսումնասիրություն

Համավարակի այս դժվարին ժամանակաշրջանը սովորողներին հնարավորություն է տալիս աշխատել իրական խնդիրների շուրջ, որոնց նրանք առնչվում են ամեն օր:

Համավարակի պայմաններում մանկավարժները փորձում են գտնել ձևեր հասկանալու՝ արդյո՞ք երեխաները սոցիալապես համահունչ են, հուզականորեն անձեռնմխելի և ճանաչողականորեն ներգրավված: Ավելին, մենք բոլորս փորձում ենք պարզել, թե ինչպես դա անել մեդիայով գերհագեցած միջավայրում՝ ներառյալ համակարգչային էկրանները, տեսախցիկները, որոնք ներխուժել են դասասենյակներ, և ուսուցման ֆիզիկական միջավայրում  սովորողներն աշխատում են պաշտպանիչ դիմակներով ու պլաստմասե դիմավահաններով:

Այնուամենայնիվ, այստեղ սովորողներն ունեն հնարավորություն քննարկելու իրենց սեփական միջավայրի մարտահրավերները, նրանց վրա թափվող ամենօրյա լուրերի տարափը և այն բովանդակային միջուկը, որն անհրաժեշտ է նրանց երկարաժամկետ հաջողության համար: Այս պահանջները բավարարելու լավագույն տարբերակներից մեկն այն է, որ սովորողները խստորեն զբաղվեն միայն հիմնախնդրային կամ նախագծային ուսումնառությամբ (PBL) – մոտեցում, որը զարգացնում է սովորողների խստապահանջ վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ, և սովորողները զգում են խնդիրներ լուծելու և առաջադրանքներ կատարելու իրենց համապատասխանությունը հեռավար կամ ֆիզիկական միջավայրում:

3 հնարք, որ կօգնեն ձեզ հաջորդ նախագիծը կազմելիս.

1. Կենտրոնացեք մարտահրավերների վրա. սովորողներն ամեն օր կարիք ունեն և ակնկալում են մարտահրավերային ուսումնառության  փորձառություն: Մարտահրավերն ապահովելու ամենալավ ձևն այն է, որ նախագծերը հիմնված լինեն դրանց արդյունքի ճշգրտության վրա: Ճշգրտություն ասելով`հասկանում եմ հավասարապես և որոնում, և ինտեգրում  հիմնական փաստերի, դրանց համադրում և խնդրի լուծման ընթացքում հմտությունների կիրառում զանազան իրավիճակներում: Այս պահանջները բավարարելու համար իդեալական է նախագծային ուսումնառությունը՝ նախագծերի հաջորդականացված մատուցման դեպքում:
Նախագծերն սկսվում են իրական կյանքում կիրառելի առաջադրանքով կամ հարցով, որից հետո սովորողները որոշում են խնդրի լուծման համար անհրաժեշտ հիմնական փաստերի սահմանները և իրենցից պահանջվող հմտությունները, որպեսզի տան  սկզբնական հարցի պատասխանը: Այս ձևով սովորողները յուրացնում են, թե ինչպես կարելի է տալ խնդրի բնութագրական սահմանումը և նկարագրությունը, ինչպես նաև՝ պահանջվող գիտելիքների կապը, ինչը հանգեցնում է նախագծային հարցի կամ առաջադրանքի լուծմանը:

Խստապահանջության ապահովման գործառույթները նախագծային ուսումնառության մեջ:
Սովորողներին տվեք ընթերցելու, գրելու և խոսելու բարձր մակարդակի առաջադրանքներ: Երբ սովորողները կարդում են, գրում կամ խոսում, նրանք ստիպված են լինում մտածել տեքստի հիմնական բովանդակությանն առնչվող գիտելիքի մասին: Փորձեք խուսափել տեքստը կրճատելու, կցելու, գունազարդելու առաջադրանքներից, որոնք սովորաբար չեն խթանում ճանաչողականությունը:

Սովորողներին տվեք մարտահրավեր առաջադրող խնդիր կամ հարց, որը ներառում է բազմաթիվ ենթատեքստեր կամ իրավիճակներ: Երբ սովորողներին ցույց են տալիս, որ խնդիրը կամ հարցը կարող է առաջանալ բազմաթիվ իրավիճակներում, նրանք իրենց գիտելիքները կիրառելու ավելի մեծ հավանականություն են ունենում:

Հեռավար ուսումնառության գործառույթները.

  • Նախապես մի դժվար խնդիր կամ առաջադրանք ուղարկեք սովորողներին, որից հետո առաջարկեք նրանց ուղարկել ձեզ այդ գիտելիքի մասին իրենց նախնական  տեղեկատվությունը, որն ունեն այդ խնդրի կամ առաջադրանքի բովանդակության մասին, ինչպես նաև խնդրին կամ առաջադրանքին բնորոշ հարցեր տան:
  • Յուրաքանչյուր հեռավար դաս սկսեք դժվարին հարցի կամ առաջադրանքի համառոտ ակնարկով և խնդրեք ուսանողներին զրուցարանում (chat) տեղադրել, թե ինչպես է առաջիկա դասը օգնելու՝ առաջադրված հարցին պատասխանելու համար:

2. Կենտրոնացեք հստակության վրա.

Ամենակարևոր գործոններից մեկը, որն օգնում է սովորողներին յուրացնել տեքստի հիմնական բովանդակությունը, տալ և ստանալ ճշգրիտ արձագանքներ և վերահսկել իրենց սովորելու գործընթացը, ակնկալվող հիմնական բովանդակության հստակության բարձր մակարդակ ունենալն է՝ համեմատած խնդրի կամ առաջադրանքի համատեքստի հետ: Երբ սովորողների համար պարզ է նոր ուսուցանվող երևույթի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքների մակարդակը, ավելի մեծ հավանականություն կա, որ նրանք կկենտրոնանան իրենց ուսման վրա, կլսեն ուսուցչին և հասակակիցներին և ձեռք կբերեն նոր գիտելիքներ: Ուստի, սովորողների ուսման հստակությունը դասավանդողների համար կենտրոնանալու բարձր լծակային ռազմավարություն է: Սովորողների գործառույթների հստակության ապահովումը չափազանց դժվար է, բայց կան մի քանի ռազմավարություններ, որոնք կարող են օգտակար լինել երեխաների միտքը ճիշտ ուղու վրա դնելու համար:

Հստակության գործառույթներ.

  • Գնահատման գործիքներ ստեղծելու համար սովորողներն օգտագործում են տարբեր որակի աշխատանքային նմուշներ: Ցույց տվեք սովորողներին նյութը յուրացնելու՝ ձեր ակնկալիքները բավարարող, հաջողված նմուշ-օրինակներ, ապա խնդրեք նրանց մի խորագրով ներկայացնել, թե ինչու են դրանք համարվում հաջողված:  
  • Սովորողներն օգտագործում են արձանագրություններ՝ քննարկելու կարծիքներ արտահայտելու ձևերը` օգտագործելով աշխատանքային նմուշներ և գնահատման գործիքներ: Սովորողներին պետք է հատուկ ուսուցանել, թե ինչպես միմյանց մասին կարծիք հայտնել: Առաջարկներից մեկն այն է, որ օգտագործեն արձանագրություններ, ինչպիսիք են քննադատ ընկերները, և կարգաբերման արձանագրությունները՝ որպես կարծիք հայտնելու և ստանալու կառուցողական եղանակ: Չափազանց կարևոր է, որ սովորողները արձագանք-կարծիքներ առաջարկելիս օգտագործեն աշխատանքային նմուշներ և գնահատման սանդղակներ, որպեսզի նրանք, ում ուղղված է քննադատությունը, կարողանան տեսնել ակնկալվող կոնկրետ օրինակներ և գնահատել կատարողականի ընթացիկ բացերը:

Հեռավար ուսումնառության գործառույթներ.

  • Աշխատանքի նմուշները տեղադրեք ձեր LMS- ի(Ուսումնառության կառավարման համակարգ) վրա և սովորողներին հանձնարարեք աշխատել զույգերով` աշխատանքային նմուշները դասակարգելու, աշխատանքի նմուշների հիմնավորումները գրի առնելու և գնահատման սանդղակ կազմելու համար: 
  • Տեսանկարահանեք առցանց-հեռավար խմբի աշխատանքը, որն անցկացնում է «քննադատող ընկեր» կամ «կարգաբերման արձանագրություն»գործառույթը, և խնդրեք բոլոր սովորողներին դիտել ֆիլմը, այնուհետև ամբողջ դասարանով քննարկել արձանագրությունների նպատակը և ռազմավարությունները, որոնցով սովորողները միմյանց մասին կարծիք են հայտնում կամ ստանում:

3. Զարգացնել սովորելու մշակույթը.

Սովորողի ուսումնառության բարելավման ամենաազդեցիկ ռազմավարություններից մեկը սովորողների ընթացիկ կատարողականի ինքնագնահատման կարողությունների զարգացումն է: Սովորողների ուսումնառությունը զգալիորեն բարելավվում է, երբ իրենք են այն վերահսկում: Նախագծային ուսումնառության ընթացքում դասավանդողները կարող են հատուկ ռազմավարություն մշակել՝ սովորողների կրթվելը իրենց սեփականությունը դարձնելու համար:

Եվ նորից հստակության գործառույթների մասին.

  • Այսպիսով, սովորողները հետևում են ամենօրյա ուսումնական գործընթացներին՝ համոզվելու համար, որ իրենք գիտեն իրենց ուսումնառության հիմնական նպատակները, դրանց ընթացիկ կատարումը և հետագա քայլերը, և իրենց արդյունքների մասին տեղեկացնում են փոքր խմբերում: Խորհելու մղող ամենօրյա վարժությունները կարևոր նշանակություն ունեն ուսանողների համար. Նրանք կենտրոնանում են ուսանելու բուն գործունեության վրա՝ ի հակադրություն առաջադրանքի շուտափույթ կատարմանը:
  • Փոխեք ուսանողների առաջնային հանձնարարությունները, սցենարները կամ ենթատեքստերն ու առաջադրանքները, ապա քննարկեք այդ փոփոխությունները ամբողջ դասարանի հետ: Սովորողները պետք է գնահատեն խնդրի տարբեր հեռանկարներ և հարմարվեն իրական կյանքում հանդիպող մարտահրավերների փոփոխություններին, որոնք աշխատելու են լուծել: Թարմացումները կարող են ուղարկվել էլեկտրոնային նամակներով, որտեղ կարող են ներառվել արձանագրությունների, գնահատման սանդղակների, ընթերցանության համար նոր տեքստերի, գրավոր և բանավոր առաջադրանքների փոփոխություններ:

Եվ նորից հեռավար ուսումնառության գործառույթների մասին.

Յուրաքանչյուր օր առցանց աշխատող խմբի դասը սկսեք՝ սովորողներին տալով երեք հարց. ա) Ու՞ր եմ գնում իմ ուսումնառությամբ: բ) Որտե՞ղ եմ հասել իմ ուսումնառությամբ: գ) Ո՞րն է իմ ուսումնառության հաջորդ քայլը:

Էլեկտրոնային փոստով կամ առցանց խմբային հանդիպումների միջոցով սովորողներին ուղարկեք իրենց խնդիրների կամ նախագծերի վերաբերյալ թարմացումներ, որից հետո առցանց խմբային հանդիպումների ժամանակ քննարկեք փոփոխությունները և ձեռնարկվող քայլերը՝ դրանք պարզաբանելու համար:

Աղբյուրը՝ 3 Keys to Making Project-Based Learning Work During Distance Learning, By Michael McDowell, November 12, 2020

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский