Հոգևոր Հայաստանը դառնում է իրողություն

Հոգևոր Հայաստանը միֆ չէ, ուղեղի մորմոք չէ։ Սա էի մտածում՝ կանգնած Ծաղկունքի ,,Սուրբ Հարություն,, եկեղեցու բակում՝ լսելով ,,Գագարին,, նախագծի հանրակրթության մենթոր, ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի հիմնադիր  Աշոտ Բլեյանին։ Հայաստանին հոգևոր շունչ տուր, սիրտ ու հոգի դիր գործիդ մեջ, սեր ու նվիրում բեր, և Հայաստանը՝ որպես Փյունիկ մոխիրներից կհառնի։ Իսկ Հայաստանը այս Ծաղկունքն է, Զովաբերը, Հայաստանին շունչ ու հոգի տվողները այս երիտասարդ, պատանի սեբաստացիներն են, Սևանա ավազանի այս առողջ, եռանդուն պատանիները, այս ուսուցիչները, որ ամառը տոն են դարձնում իրենց սովորողների համար։ Կրթությանը կյանք տուր, ու նա կդառնա հոգևոր շարական, ծես, ուսումնական ճամբար, հասարակական գործ, գյուղ ու քաղաք կապող ուսումնական-մարդկային կապ․․․ Կյանք առած կրթությունը կկերտի իր հող ու ջրին, իր ծառ ու ծաղկին տեր կանգնող, հայրենի ցանկացած սար ու ձոր, յուրաքանչյուր ափ հողն իրենը համարող, իր շարականն ու ազգային ծեսը, իր մշակույթը գնահատող  քաղաքացի։ Ու կգա մեր ազգային հեքիաթի՝ ,,Հազարան հավքի,, փոքր տղան, որ չորացած այգին վերածեց դրախտավայրի։

Ճամբարականներին հանդիպեցի Ծաղկունք գյուղի ,,Սուրբ Հարություն,, եկեղեցու բակում։ Նայում եմ նրանց, ուսուցիչներին, ովքեր համակարգում են ճամբարային աշխատանքները։ Առողջ, արևից գունեղ դարձած դեմքեր․․․ Ուրախ խոսքուզրույց․․․Պատումներ՝ ճամբարային օրերից։ Իսկական ճամբարային տրամադրություն, ճամբարային անցուդարձ։, ճամբարային կյանք

Ծաղկունքի ,,Սուրբ հարություն,, եկեղեցին բազիլիկ է, տպավորիչ, Աստծո շունչն ունի, բայց, արի ու տես, մարդու հոգածության, խնամքի պակաս կա․ մեղմ ասած՝ անմխիթար վիճակում է։ Ե՞րբ են այս պատերը վերջին անգամ շարական լսել։ Պատարագ հնչե՞լ է այստեղ, ե՞րբ, ո՞ր թվականին։ Ու հիմա երգում են Ծաղկունքի, Զովաբերի, սեբաստացի ճամբարականները, ուսուցիչները։ Եկեղեցին աղոթքով է լցվում։ Եկեղեցին ժողովրդով է եկեղեցի դառնում, շարականով ու աղոթքով է սնվում։  Տիար Բլեյանը առաջարկում է գյուղի այս կենտրոնի եկեղեցում առավոտյան ժամերգություններ անել, այնպես, ինչպես սեբաստացիներն են անում Երևանի ,,Սուրբ Երրորդություն,, եկեղեցում։ Այ, էսպես հոգևոր երգը կմտնի տուն, դպրոց, եկեղեցի, կերգի հազարան թռչունը, ու մարդը գազանից նորից մարդ կդառնա, ինչպես հավաստում է մեր իմաստուն ,,Հազարան հավքը,, հեքիաթը։ 

Երբ շաբաթներ առաջ խոսում էինք ուսումնական ճամբարային այս նախագծի մասին, ինչ մեղքս թաքցնեմ, կասկածում էի՝ քաղաքի երեխաները գյուղո՞ւմ, էն էլ արձակուրդի օրերի՞ն, էն էլ տասը օր․․․ Չեն ձանձրանա՞, ի՞նչ պիտի անեն գյուղում։ Գյուղի ընտանիքները կկարողանա՞ն, կցանկանա՞ն մտնել հյուրընկայության բեռի տակ, ու էսպիսի այլ բաներ։ Մտածում էի, բայց տարիներիս փորձն էլ ինձ ասում էր, որ մեր այս կրթական ինքնատիպ աշխարհում ամեն ինչ չէ, որ տրամաբանությամբ հնարավոր է բացատրել։ Այնքա՜ն ահնարին թվացող բաներ են իրականություն դարձել։ Սա ես գիտեմ, և իմ սեբաստացիական երկար ու ձիգ մանկավարժական գործունեության ընթացքում անհնարին թվացող- զարմացնող-հիացնող  քիչ իրավիճակների չեմ ականատես եղել։ Բայց արի ու  տես, էս ամեն ինչով հանդերձ, էլի կասկած առաջացավ։ Լինո՞ղ բան է էս ուսումնական ճամբարը՝ էս իրավիճակում․ ընկճված մարդիկ, անհանգստացնող իրավիճակ Գեղարքունիքի մարզում, լիքը հոգսեր ու խնդիրներ․․․  Սա շաբաթներ առաջ։

Եվ այսօր սեբաստացիների մի խումբ ուսուցիչների հետ ես էլ գնացի Ծաղկունք։։ ,, Գագարին,, նախագծով մանկավարժական երրորդ հավաքն էր, այս անգամ՝ Ծաղկունքում։  Գնացի մանկավարժական հավաքին մասնակցելու, բայց մտքումս կար նաև ճամբարը իմ աչքով, մոտիկից  տեսնելը։ Իհարկե ,,Գագարին պրոյեկտ-հանրակրթություն,, կայքին հետևում եմ, կարդում-նայում եմ ճաբարականների պատումները, բայց էն, ինչ տեսնում ես քո աչքով, լսում ես քո ականջով, ուրիշ է, դա արդեն փաստագրական արժեք ունի։ 

Լսեք նաև դուք, ավելի հետաքրքիր պատում դժվար է պատկերացնել։

Սեբաստացիական մանկավարժությունը հենց դրանով է առանձնահատուկ, որ իր անընդհատ զարգացման մեջ ինքը միշտ զարմացնելու և հիացնելու հատկություն ունի։ Մենք մեր հեղինակած մանկավարժությունը փոխանցելու, տարածելու խնդիր ենք դրել մեր առաջ։ Եվ դա անում ենք սիրով ու պատասխանատվությամբ։ Հոգևոր Հայաստանը երազ ու երազանք չէ, այն կարող է իրականություն դառնալ իմ, քո, մյուսի ջանքերով։ Այսօր ,,Գագարին,, նախագիծը այն իրականացնելու հնարավորություններից մեկն է ստեղծել։ Նախագծի հանրակրթության պատասխանատու-մենթոր Աշոտ Բլեյանը՝ իր գործընկերների հետ  այդ փոխանցում-տարածումն է իրականացնում։  Ուսումնական ճամբարների, միասնական ծեսերի, ուսումնական ճամփորդությունների ու համատեղ իրականացվող նախագծերի, մանկավարժական հավաքների միջոցով, կենդանի փոխանցումով, կյանքով ու գործունեությամբ հեղինակային մանկավարժությունն է փոխանցվում։ Սեբաստացիական մանկավարժությունը հենց դրանով է առանձնահատուկ, որ իր անընդհատ զարգացման մեջ ինքը միշտ զարմացնելու և հիացնելու հատկություն ունի։ Մենք մեր հեղինակած մանկավարժությունը փոխանցելու, տարածելու խնդիր ենք դրել մեր առաջ։ Եվ դա անում ենք սիրով ու պատասխանատվությամբ։ Հոգևոր Հայաստանը երազ ու երազանք չէ, այն կարող է իրականություն դառնալ իմ, քո, մյուսի ջանքերով։ Այսօր ,,Գագարին,, նախագիծը այն իրականացնելու հնարավորություններից մեկն է ստեղծել։ Նախագծի հանրակրթության պատասխանատու-մենթոր Աշոտ Բլեյանը՝ իր գործընկերների հետ  այդ փոխանցում-տարածումն է իրականացնում։  Ուսումնական ճամբարների, միասնական ծեսերի, ուսումնական ճամփորդությունների ու համատեղ իրականացվող նախագծերի, մանկավարժական հավաքների միջոցով, կենդանի փոխանցումով, կյանքով ու գործունեությամբ հեղինակային մանկավարժությունն է փոխանցվում։ 

Ոգևորող է այդ մանկավարժությունը, որովհետև գործունեության է մղում, որտեղ մարդիկ կարողանում են դրսևորվել իրենց ողջ տաղանդով, ընդունակություններով։ հիացած են սեբաստացի ուսուցիչները իրենց Ծաղկունքի, Զովաբերի գործընկերներով։ գոհար Եղոյանը, Սյուզի Մարգարյանը, Իվետա Ջանազյանը կարող են ժամերով պատմել այդ ընդունակ մարդկանց մասին։

Ահա այս մանկավարժական գործընկերությանն էր ուղղված նաև մանկավարժական այս հավաքը։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский