Թուրքերենի ակումբը ամփոփում է

Թուրքերենի ակումբի գործունեությունը մեկնարկել է 2020թ․ դեկտեմբերին. այն բավականին սպասված էր, քանի որ օրակարգում էր պահելու թեմաներ, որոնց քննարկման ժամանակը վաղուց էր հասել։

Ակումբի գործունեության ընթացքում մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, աշխատել ենք ամենատարբեր ուղղություններով. առօրյա թեմաներ, ընդհուպ մինչև պատմական, մշակութային և կրոնական հարցեր ենք քննարկել։ Հասցրել ենք ունենալ եռօրյա ճամփորդություն և նույնիսկ ունենալ օր՝ նվիրված թուրքական խոհանոցին։

Ակումբի մեկնարկի սկզբնական շրջանում մենք քննարկել ենք ամենատարբեր թեմաներ, որպեսզի հետագայում այլ ուսումնասիրությունների համար ունենանք որոշակի հիմք։ Ծանոթացել և շարունակում ենք ծանոթանալ թուրքական արվեստին, խոհանոցին, տնտեսությանը, քաղաքակրթությանն ու ազգային արժեքներին։ Ներկայացնում է Թամարա Դավթյանը:

Այնուհետև Մարգարիտ Սարգսյանի հետ մեկնարկեցինք նախագիծ, որը հնարավորություն տվեց համագործակցության միջոցով ունենալ հետաքրքիր քննարկումներ։ «Ճանաչենք մեր հարևան ժամանակակիցներին». շուրջտարյա, շարունակական նախագիծ: Այն մեկնարկեց ֆիլմի դիտմամբ, որը պատմում էր քրիստոնյաների և մուսուլմանների հակադրությունների մասին։ Ֆիլմը նաև թույլ է տալիս գտնել մշակութային փոխառնչությունները. ահա մի հատված ակումբի անդամներից Ալինա Արզումանյանի գրառումից. «Երբ, ավանդույթի համաձայն, նրանք խաղող էին քաղում, իսկ հետո ոտքերով ճզմում, որպեսզի ստանան գինի, ինչպես անում ենք մենք, աղջիկները նստում էին, մաքրում էին խաղողը և երգում ու խոսում»:

Ապա մենք մեկնարկեցինք Քեմալական Թուրքիայից Էրդողանական Թուրքիա նախագիծը, որի ընթացքում խոսեցինք Թուրքիայի փոխակերպումներից, այն տարբերություններից ու նմանություններից, որոնք կան Էրդողանի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի միջև։ Ավագ դպրոցում Վարդան Կարապետյանի հետ միասին համակարգեցինք հանդիպում թուրքագետի հետ, ով խոսեց հենց այդ թեմայից։

Նախագծի շրջանակում մենք հատուկ շեշտադրեցինք Աթաթուրքի հայ հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի ուսումնասիրությունը։ Թուրքերի լեգենդար հերոսուհի Սաբիհա Գյոքչեն աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկն է, առաջին կին ռազմական օդաչուն։ Ներկայացնում է Ժաննա Շահինյանը:

Մարտ ամսի մեր նախագիծն էր Յաշար Քեմալ գրողի կենսագրությունը, գործունեությունը և հայկական թեմատիկան:

Յաշար Քեմալը նաև պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով։ Նա իր խոսքում նշել է․ «Հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ»։ Ներկայացնում է Միլենա Քամալյանը:

Ապրիլին մենք մեկնարկել ենք Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմությունը»։ Ակումբի անդամների մեծ մասը ընթերցել են Մարկ Արենի այս վեպը և դիտել համանուն ֆիլմը։ Այս նախագիծը ես համարում եմ կիսատ, քանի որ մենք պայմանավորվածություն ունենք հեղինակի հետ՝ քննարկում կազմակերպելու. հուսով եմ՝ մոտ ժամանակներս ավարտին կհասցնենք։

Այս գիրքը կարդալու ցանկություն առաջացավ հատկապես այն ժամանակ, երբ իմացա, որ թուրքերի և հայերի հարաբերությունների մասին է: Առաջին իսկ էջերից կարդացի մեծ հետաքրքրությամբ և հետո հասկացա, որ հետաքրքրությունս անտեղի չէր: Ամբողջ ընթացքում փորձում էի գուշակել դեպքերի հետագա զարգացումը, բայց տեղի էր ունենում անհավանականը: Ներկայացնում է Հասմիկ Վարդանյանը:

Մայիսին ունեցանք համագործակցություն «Ազատ խոսքի» ակումբի հետ «Երկկողմանի հայացք» նախագծի շրջանակում. այն ունեցավ սպասվածից էլ ավելի լավ արդյունք, քանի որ շոշափում էր այնպիսի հարցեր, որոնք բարձրացնելու համար մինչ այս հարմար հարթակ չէր եղել։

Հունիսյան պլեների շրջականում՝ հունիսի 14-ին, կրթահամալիր էին այցելել Վարսերի դպրոցի սովորողները։ «Թուրքերենի» ակումբը «Ազատ խոսքի» ակումբի հետ կազմակերպեց կլոր սեղան «Հայ-թուրքական հարաբերություններ» թեմայով՝ մեր ակումբների սովորողների կատարած աշխատանքների քննարկմամբ։

Թուրքերենի ակումբի գործունեությունը շարունակվում է՝ ուսումնասիրելով արդեն լիովին նոր թեմա՝ արևելքը և արևմուտքը, դրանց բախումը և առանցքում՝ Թուրքիայի ունեցած դերը։ Մոտակա անելիքներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский