Սովորեցրու քեզ մտածել. Էդվարդ դե Բոնո

Բնագիրը

Հինգ պարզ քայլ` պարզ, արդյունավետ մտածողության հասնելու համար

Մտածողությունը ամենահիմնարար հմտություն է: Ձեր երջանկությունը և հաջողությունը կախված է Ձեր մտածողությունից: Լավ մտածողության գլխավոր թշնամիներն են.

  1. խառնաշփոթը և ամեն ինչ միանգամից անելու ցանկությունը
  2. չիմանալը, թե ինչ եք անելու հաջորդիվ
  3. մտածողությունը խելքի հետ նույնականացնելը և միտքը, թե դու ոչինչ չես կարող անել։ 

Գիրքը առաջ է քաշում մտածողության հինգ պարզ, արդյունավետ փուլեր.

  1. To փուլ՝  նպատակադրում. ուր ենք գնում, ինչ ենք մտադիր ստանալ
  2. LO –փուլ՝ իրավիճակի զննում. ի՞նչ տեղեկատվություն է հասանելի և պարտադիր, ինչպիսին են ընկալումները
  3. PO փուլ՝ հնարավորությունների առաջացում, նոր գաղափարների և այլընտրանքների ստեղծում և մշակում
  4. SO փուլ՝ ընտրություն հնարավորություններից, հնարավորությունները կրճատելով՝ ընդհանուր հայտարարի բերելը
  5. Go փուլ առաջ շարժվելը և մտածողությունը ի գործ դնելը։

Էդվարդ դե Բոնոյի վարպետության գիրքը առաջարկում է մի կառուցվածք, որը մեզ հնավորություն է տալիս արձագանքելու տարբեր իրավիճակների և հաղթահարելու դրանք: «Սովորեցրու քեզ մտածել» գիրքը ուղեղի ծրագրավորում է, որը հաջողությամբ վերածվում է մտածողության մեխանիզմի և դառնում բոլորիս համար մեծ արժեք:

ՍՈՎՈՐԵՑՐՈՒ ՔԵԶ ՄՏԱԾԵԼ 
Էդվարդ  դե Բոնոն ծնվել է Մալթայում, սովորել Մալթայում Սբ Էդվարդ Քոլեջում, այնուհետև Մալթայի Թագավորական համալսարանում, որտեղ էլ ստացել է բժշկական աստիճան: Նա շարունակել է որպես Հռոդոսի գիտնական Օքսֆորդի Քրիստ Եկեղեցում, որտեղ ստացել է հոգեբանական և ֆիզիոլոգիական գիտությունների դոկտորի աստիճան և հետո՝  բժշկության մեջ փիլիսոփայւթյան դոկտորի կոչում: Նա ունի նաև Քեմբրիջի համալսարանի՝ փիլիսոփայության դոկտորի կոչում: Դասավանդել է Օքսֆորդի, Քեմբրիջի, Հարվարդի համալսարաններում:
Էդվարդ դե Բոնոն մտածողությունը որպես հմտություն ուսուցանելու առաջատար հեղինակներից է: Նա առաջադրել է ոչ ստանդարտ մտածողության գաղափարը (որը այժմ գրված է Օքսֆորդի անգլերեն բառարանում) և զարգացրել է ստեղծական մտածողության գործնական միջոցներ: Նա գրել է 56 գիրք, որոնք թարգմանվել են 34 լեզվով, դրանց հիման վրա պատրաստվել են երկու հեռուստատեսային սերիալ, նկարահանվել է «2040» վերնագրով գեղարվեստակն ֆիլմ: Դոկտոր դե Բոնոյին 58 երկիր հրավիրել է դասախոսություններ կարդալու և մասնակցելու միջազգային խոշոր գիտաժոովներին: 1989-ին հրավիրվել է նախագահելու Նոբելյան մրցանակի դափնեկիրների հատուկ ժողովը: Մտածողության նրա մոդելին հետևում են աշխարհի այնպիսի առաջատար կազմակերպություններ, ինչպիսիքն են IBM-ը, NTT-ը, Du Pont-ը, Prudential-ը, Siemens-ը, Erikson-ը, Shell-ը, Mckinseys-ը, Ford-ը և ուրիշ շատերը:
Դոկտոր Բոնոն վարում է մտածողության անմիջական ուսուցման համար լայնորեն օգտագործվող ծրագիրը դպրոցներում: Այն հիմա կիրառում են աշխարհի տարբեր դպրոցներում: Շեշտը դրվում է պարզության և գործնականության վրա: Նա Ճանաչողական հետազոտության կազմակերպության հիմնադիրն է։ Ասում են, որ L –խաղը , որի ստեղծողը Էդվարդ դը Բոնոն է, երբևէ ստեղծված իրական խաղերից ամենահեշտն է: Նրա նոր խաղը, որը ավելի հեշտ է, կարող է դառնալ առաջին «սոցիալական արդարություն» խաղը: Էդվարդ դե Բոնոն համացանցում ստեղծել է Միջազգային ստեղծական թիմ:
Դե Բոնոյի առանցքային ներդրումը ուղեղը՝ որպես ինքնակազմակերպման համակարգ ընկալելու մեջ է: Այս ամուր հիմքից նա ձեռնամուխ է եղել ստեղծելու մտածողության գործիքներ: Նրա աշխատությունը հավասարապես կիրառվում է աշխարհի ինչպես խոշոր ձեռնարկություններում, այնպես էլ 5 տարեկան դպրոցականների համար: Նրա՝ 6 գլխարկների մեթոդը առաջին անգամ արևելյան մտածողությանը մատակարարում է կառուցողական դարձվածքներ՝ հակառակ փաստարկի փոխարեն: Այս աշխատությունը կիրառվում է օժտվածների էլիտար դպրոցներում, Հարավային Աֆրիկայի գյուղական դպրոցներում և Կամբոջիայի կխմերական գյուղերում:
Դոկտոր դե Բոնոյի աշխատանքի հաղթաթուղթը պարզությունն ու գործնականությունն են:

 Բովանդակություն

  1. Նախաբան
  2. Ներածություն
  3. Մտածողության 5 փուլերը
  4. Մտածողության հիմնարար որոշ գործւնթացներ
  5. Շրջանակներ
  6. Որտեղ ես ցանկանում գնալ To
  7. Տեղեկատվական փուլ
  8. Որոնք ենք հնարավորությունները
  9. Որն է արդյունքը
  10. Աշխատացնելով մտածողությունը
  11. Իրավիճակի կոդավորում
  12. Ամփոփում
     

Ինչու 
Ես շնչում եմ, քայլում եմ , խոսում և մտածում եմ։ Ես ստիպված չեմ մտածելու այս բաների մասին, ապա ինչո՞ւ պետք է մտածեմ մտածողության մասին: Մտածելը բնական է, և դու դա զարգացման ընթացքում ձեռք ես բերում: Խելացի մարդիկ կարողանում են մտածել առնց հատուկ սովորելու: Մյուսները, անկախ նրանից, թե ինչ են անում, չեն կարող մտածել: Արդյո՞ք այս տեսակետը սխալ է:

 Որովհետև

  • Որովհետև մտածելը մարդու հիմնարար հմտությունն է,
  • որովհետև ձեր մտածելու հմտությունը կորոշի ձեր երջանկությունն ու հաջողությունը կյանքում,
  • որովհետև անհրեժեշտ է մտածել ծրագրեր կազմելու, նախաձեռնելու, խնդիրներ լուծելու, նոր հնարավորությունների և ձեր ճանապարհը դեպի վեր ձևավորելու համար,
  • որովհետև առանց մտածելու ունակության դուք նման եք խցանի, որը լողում է հոսքի ընթացքով՝ առանց ճակատագրի վերահսկողության,
  • որովհետև մտածելը հաճելի և զվարճալի է, եթե դուք սովորեք, թե ինչպես դա անել,
  • որովհետև մտածելն ու խելքը բավականին տարանջատված են. խելքը նման է մեքենայի ձիաուժին, մտածելը՝ մեքենայի վարորդի հմտությանը. բարձր ինտելեկտով շատ մարդիկ վատ մտածողներ են և ընկնում են «խելքի ծուղակի» մեջ, ցածր ինտելեկտով շատ մարդիկ զարգացրել են լավ մտածելու բարձրակարգ հմտություն,
  • որովհետև մտածողությունը հմտություն է, որը կարող եք սովորել, վարժել, մշակել, եթե ցանկանում ենք զարգացնել այդ հմտությունը, ինչպես որ սովորոում եք հեծանիվ կամ մեքենա վարել,
  • որովհետև դպրոցի և համալսարանի ավանդական կրթությունը սովորցնում է մտածողության մեկ տեսակետ:

Զգացմունքներ և արժեքներ 
Հավանաբար համարում եք, որ կյանքի ամենակևոր բաները զգացմունքներն ու արժեքներն են:
Դուք ճիշտ եք։ Ահա թե ինչու է մտածողությունն այդքան կարևոր: Մտածողության նպատակը արժեքներ փոխքնցելն է ճիշտ այնպես, ինչպես նպատակը հեծանիվի դեպքում, որ տանում է ձեզ՝ ուր դուք եք ուզում: Հեծանիվը ավելի քիչ է ծախսատար, տեղ է հասցնում ավելի արագ և հնարավորություն է տալիս ավել հեռուն գնալու: Այդպես էլ մտածողությունը թույլ է տալիս ավելի արդյունավետ ընկալելու արժեքները:
Պատկերացրեք, որ դուք փակված եք սենյակում և ուզում եք այնտեղից դուրս գալ: Դուք հուսահատորեն ուզում եք դուրս գալ այնտեղից: Ձեր հուզմունքը զգալի է: Այս իրավիճակում ի՞նչը ավելի շատ կօգնի. զգացմունքը, թե՞ դռան բանալին:
Զգացմունքները, որոնք չեն նյութականանում, այնքան էլ լավ բան չեն, ինչպես նաև բանալին առանց սենյակից դուրս գալու ցանկության բավարար չէ:
Մեզ պետք է մտածողություն, զգացմունքեր և արժեքներ: Զգացմունքը մտածողությանը փոխարինող չէ: Մտածողությունն էլ առանց արժեքների աննպատակ է:
Այս գիրքը մտածողության մասին է: Արժեքներն ու զգացմունքները հավասարապես կարևոր են, սակայն առանց մտածողության դրանք անբավարար են:

Նախաբան 
Այս գիրքը գրելիս ես ընտրության առաջ էի. գրել բարդ և ծավալուն մի գիրք, որը կընդգրկի մտածողության բոլոր տեսակետները, թե՞ ավելի պարզ և մատչելի մի գիրք: Ի վերջո որոշումն իքնիրեն եկավ գրքի վերնագրից՝ «Սովորեցրու քեզ մտածել»: Սա պետք է լիներ մի գիրք նրանց համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց մտածողական հմտությունները: Քչերը կհամաձայնեն վերցնել մի բարդ գիրք և դրանից սովորել: Դրա համար ես որոշեցի, որ այն լինի պարզ և գործնական:
Իմ անձնական փորձից գիտեմ, որ շատ մեկնաբաններ վրդովվում են պարզությունից: Նման մարդիկ կարծում են, թե պարզ բաները չեն կարող լուրջ լինել: Այդ մարդիկ վախենում են պարզությունից, որովհետև այն սպառնում է վերացնել խճճվածությունը, որը բացատրելը իրենց աշխատանքն է: Եթե ամեն ինչ շատ հեշտ է, ապա հնարավոր է՝ նրանք կորցնեն իրենց աշխատանքը: Անձամբ ես միշտ կողմնակից եմ եղել պարզությանը և փորձել եմ ամեն բան հնարավորինս պարզ անել: Այդ պատճառով մտածողության իմ ստեղծած «գործիքները»
հաջողությամբ դասավանդել եմ ինչպես Հարավային Աֆրիկայի գյուղական դպրոցների վեց տարեկան երեխաներին, այնպես էլ խոշոր կորպորացիաների աշխատակիցներին:
Շատ լայնորեն օգտագործվող «Մտածողության վեց գլխարկները» համատեղում է պարզությունն ու կիրառելիությունը: Այս մեթոդը մտածողության՝ 2500 տարի գոյություն ունեցող ավանդական համակարգի գործնական այլընտրանքն է: Դրա համար էլ այժմ այն ​​օգտագործվում է ինչպես կրթության, այնպես էլ բիզնեսի և կառավարման շրջանակներում:
L- խաղը ծնվեց ի պատասխան Քեմբրիջի հայտնի մաթեմատիկոս, պրոֆեսոր Լիթլվուդի առաջարկի՝ ստեղծել խաղ, որտեղ խաղացողներից յուրաքանչյուրը կունենա միայն մեկ չիպ: Այս խաղը արդեն կա համակարգիչների վրա և հայտնի է որպես «իրական խաղ» (որտեղ չկա հաղթող): Վերջերս ավելի պարզ խաղ եմ հնարել «Խաղ երեք տեղով»։
Ամեն ինչից զատ, պարզ բաները ավելի հեշտ են հիշվում և կիրառվում:
Ովքե՞ր են լինելու այս գրքի ընթերցողները: Տարիների ընթացքում ես շատ գրքեր եմ գրել մտածողության մասին, և անհնարին է գուշակել, թե ովքեր կլինեն ընթերցողները: Այն նամականերից , որոնք ես ստանում եմ, կարելի է եզրակացնել, որ իմ ընթերցողների շրջանակը բավական ընդարձակ է: Նրանց բոլորի հետաքրքրությունը մոտիվացիան և մտածողությունն է: Հավատացած եմ, որ զանգվածային լրատվամիջոցները (հեռուտատեսությունը, ռադիոն, մամուլը) թերագնահատում են զանգվածների մտավոր կարողությունը և կարծում են, որ նրանց հետաքրքում են միայն զվարճալի հաղորդումները:
Սեփական փորձից կարող եմ ասել, որ դա ամենևին էլ այդպես չէ:
Կան մարդիկ, որոնք բավարարված են իրենց մտածողությամբ: Նման մարդիկ, կարծում եմ, իրենք սովորելու ոչինչ չունեն: Նրանք միշտ հաղթում են բանավեճերում և կարծում են, որ մտածողությունն իրենց պետք է միայն տեսակետ ունենալու և այն պաշտպանելու համար:
Կան շատ խելացի մարդիկ, որոնք իրենց մտածողության մեջ երբեք չեն սխալվում: Նրանք կարծում են, որ խելքը բավական է, և մտածողությունն առանց սխալների շատ լավ է:
Կան մարդիկ, որոնք դադարել են մտածելուց: Նրանք դպրոցում առանձնապես լավ չեն սովորել և չեն կարողացել «գլուխկոտրուկներ» լուծել: Այսպիսով եկել են մի կարծիքի, թե մտածելն իրենց համար չէ, և բավարարվում են ապրելով այնպես, ինչպես որ կարղանում են:
Ինքնագոհությունը, ինչպես նաև հնազանդությունը, ընդհանուր առաջընթացի թշնամիներն են: Եթե կարծում եք, որ դուք կատարյալ եք, այլևս ջանք չեք գործադրում ավելի լավը դառնալու համար: Վհատված լինելու դեպքում էլ ջանք չեք գործադրի:
Այս գիրքը նախատեսված է նրանց համար, ովքեր կարծում են, որ մտածողությունը ամենօրյա, պրակտիկ և խառնաշփոթ մի բան է: Նրանք ուզում են բարելավել մտածողությունը, որպեսզի այն դարձնեն ավելի հեշտ և արդյունավետ: Նրանք ցանկանում են մտածողությունը դարձնել հմտություն՝ տարբեր իրավիճակներում կիրառելու համար:

Ներածություն 
Ես խորհուրդ կտայի ձեզ բաց թողնել այս ներածությունը. այն շատ ավելի բարդ է, քան մյուս բաժինները, և կարող է ստեղծել գրքի ոչ ճիշտ ընկալում: Սակայն որոշ ընթերցողների համար որոշեցի ներառել, որպեսզի ցույց տամ, թե ինչու են մեր ավանդական մտածողական սովորույթները գերազանց, բայց անբավարար: Մեքենայի հետևի անիվները գերազանց են, սակայն ինքնուրույն՝ անբավարար: Մենք զարգացրել ենք մտածողության մեկ տեսակետ և դրանով շատ հպարտ և երջանիկ ենք: Ժամանակն է գիտակցելու, որ այս տեսակետը գերազանց է, բայց անբավարար: Այս ներածությունը անհրաժեշտ է նաև նախանշելու համար գրքի կառուցվածքը: 
Պատկերացրեք խոհանոց, որի մեջտեղում՝ սեղանի վրա, շատ ուտելիք է դրված: Խոհարարը անցնում է գործի: Խոհարարը հմուտ և փորձառու է: Խոհարարության մեջ սխալներ չունի:
Հետո հարցնում ենք՝ «Ինչպե՞ս էր այդ սնունդը ընտրվել, աճեցվել, փաթեթավորվել, բերվել խոհանոց»: Այլ խսոքերով, մենք ուշադրությունը խոհարարական գործընթացից տեղափոխում ենք բաղադրիչներին:
Նույնը տեղի է ունենում մտածողության հետ: Մենք շատ ուշադրություն ենք դարձրել մտածողության բաղադրիչների մշակման վրա: Գերազանց զարգացրել ենք մաթեմատիկան, վիճակագրությունը, համակարագչային հմտությունները և տրամաբանության մի շարք ձևերը: Ներմուծում ենք տվյալները, դրանք մշակվում են, և արդյունքը պատրաստ է: Բայց մենք շատ ավելի քիչ ուշադրություն ենք դարձնում, թե որտեղից են գալիս բաղադրիչները: Ինչպե՞ս էին դրանք ընտրվել և փաթեթավորվել:
Մտածողության բաղադրիչները մատուցում է ընկալումը: Ընկալումն այն ձևն է, որով մենք նայում ենք աշխարհին։ Ընկալումն այն ձևն է, որով աշխարհը բաժանում ենք մասնիկների, որ կարողանանք յուրացնել: Ընկալումը որևէ ժամանակահատվածում դիտարկման համար նյութի ընտրությունն է: Ընկալումն ընտրում է, թե ինչպես վերաբերվենք բաժակին. որպես կիսով լի՞, թե կիսով դատարկ:
Առօրյա մտածումների մեծ մասը մտածողության ընկալման հարթակում է տեղի ունենում: Միայն տեխնիկական նյութերի ժամանակ է, որ կիրառում ենք այնպիսի գործողություններ, ինչպիսին մաթեմատիկականն է։
Ապագայում համակարգիչները հավանաբար տեղեկատվության մշակման գործընթացը բոլոր տեսանկյուններից կվերցնեն իրենց վրա՝ մարդկնաց թողնելով միայն ընկալման արտակարգ կարևոր կողմը: Եվ որքան էլ գերազանց լինեն համակարգիչները նյութերի մշակման գործընթացում, չեն կարողանա փոխանցել ընկալման ամբաղջականությունը: Հետևաբար, մտածողության ընկալման գործընթացը ապագայում նույնիսկ ավելի կարևոր կլինի:
Մտածողության մեջ սխալների մեծ մասը, բացառությամբ հանելուկների, ոչ թե տրամաբանության, այլ ընկալման սխալներ են: Մենք տեսնում ենք իրավիճակի միայն մի մասը: Կամ տեսնում ենք իրավիճակը միայն մեկ մասնավոր ճանապարհով։ Եվ այնուամենայնիվ, շարունակում ենք հավատալ, որ տրամաբանությունը մտածողության ամենակարևոր մասն է կազմում և գործնականում ուշադրություն չենք էլ դարձնում ընկալմանը: Սրա համար պատճառներ կան:
Երբ միջնադարի վերջին և վերածննդի սկզբին ձևավորվեց արևմտյան մտածելակերպը, մտածողներից շատերը հոգևորականներ էին, քանի որ նրանք այն խումբն էին, ում հաջողվել էր միջանդարում պահպանել հետաքրքրությունը գիտության և մտածողության նկատմամբ:
Այդ ժամանակ եկեղեցին հասարակության մեջ գերիշխող էր և իր տրամադրությա տակ ուներ դպրոցներ, համալսարնններ:
Հետևաբար, «նոր մտածողությունը», որը իր հետ բերեց Վերածննդի դարաշրջանը, հիմնականում կիրառելի էր միայն հերետիկոսության դեմ պայքարի և աստվածաբանության համար: Այս տարածքներում շատ կոշտ էին «Աստծո», «Արդարության» մասին սահմանումները: Նման կոշտ սահմանումներով անհաժեշտ եղավ մտածել «տրամաբանորեն»,  հետևաբար՝ ընկալումը այս տեսակ մտծողության կարևոր մասը չէր: Նման մտածողության պայմաններում ընկալումը հեռու էր անհատական լինելուց: Անհրաժեշտ էր համաձայնեցնել որոշ հիմնական հասկացություններ և տերմիններ:
Մենք նաև հավատացել ենք, որ տրամաբանությունը պետք է կարողաա տեսակավորել ընկալումը: Սա ճիշտ կարծիք չէ, քանի որ տրամաբանությունը փակ համակարգ է և աշխատում է միայն այն ամենի հետ, ինչ գտնվում է իր սահմանների ներսում: Ընկալումը գեներատիվ համակարգ է, որը պատրաստ է ընդունելու ամեն մի նոր բան: Տրամաբանության մասին այս թյուր կարծիքը ավանդական մտածողության գլխավոր սխալներից մեկն է: Այս թյուր կարծիքը առաջանում է կանխատեսման և հետահայաց ընկալման սխալ տարբերակումից: Կասկած չկա, որ հետահայաց տրամաբանությունը կարող է բացահայտել ընկալման բացթողումները, բայց դա չի նշանակում, թե այդ բացթողումները բացահայտելը առաջնային է։ Ցանկացած արժեքավոր ստեղծարար գաղափար միշտ կլինի բացարձակ տրամաբանական հետադարձ հայացքով: Գաղափարն օգտագրծելով՝ կարելի է 5 րոպեում գումարել 1-100 թվերը, սակայն գաղափարն ընկալելու համար ստեղծագործ մոտեցում է պետք:
Բնի վրայով մագլցող մրջյունն ի՞նչ շանս ունի, որ կհասնի ինչ-որ մի կոնկրետ ճյուղի: Ամեն ճյուղի հետ մրջյունի շանսերը քչանում են, քանի որ նա կարող է մեկ այլ տերև ընտրել: Միջին ծառի վրա շանսերը հավասար են 1- 8000-ի: Այժմ պատկերացրենք, որ այդ մրջյունը նստած է այդ ճյուղին: Ի՞նչ շանս ունի այդ մրջյունը ծառի բնին հասնելու: Շանսը 1-1-ի է կամ 100%։ Եթե մրջյունը գնա առաջ և ոչ մի քայլ հետ չանի, շուտով կհասնի ճյուղազուրկ տարածքին։ Նույնը լինում է հետադարձ հայացքի հետ: Այն, ինչ ակնառու է հետահայաց մտածողության մեջ, կարող է անտեսանելի լիներ կանխատեսումների մեջ։ Սա չհասկանալուց է մտածողության մասին մեր թյուրըմբռնումների մեծ մասի պատճառը։
Հավանաբար հիմնական պատճառը, թե ինչու բավարար ուշադրություն չենք դարձնում ընկալման վրա, այն է, որ մինչ մի քսան տարի առաջ մարդիկ գաղափար չունեին, թե ինչպես է դա աշխատում. մենք սխալմամբ կարծում էինք, թե տեղեկույթի ընկալումն ու մշակումը աշխատում են պասիվ-մակերեսային տեղեկատվկան համակարգերի մեջ: Նման համակարգերում տեղեկատվությունն ու այն մակերեսը, որտեղ պահվում է տեղեկատվությունը, պասիվ են և իրենք իրենց չեն ակտիվանում: Տեղեկատվություն կազմակերպելու, տարածելու, գլխավոր իմաստը վեր հանելու համար անհրաժեշտ է արտաքին պրոցեսոր:
Մենք հիմա գիտենք, որ ընկալումը իրականացվում է ինքնակազմակերպվող տեղեկատվական համակարգում, որը ղեկավարվում է ուղեղի նյարդային համակարգի կողմից: Սա նշանակում է, որ ինֆորմացիան և մակերեսը ունեն իրենց առանձին գործունեությունը, և տեղեկատվությունը կազմակերպվում է որպես խմբեր, հաջորդականություններ, օրինաչափություններ: Այս գործընթացը հիշեցնում է անձրևը, որը թափվում է լանդշաֆտի վրա և դառնում առուներ, վտակներ և գետեր: Այս գործընթացներով հետաքրքրվածները թող կարդան իմ՝ «Մտքի մեխանիզմը», և « Ես ճիշտ եմ, դու՝ սխալ» գրքերը:

Հայտնի եռյակը
 4-րդ դարում` Հռոմի անկումից հետո, Եվրոպայում սկվեց միջնադարը: Հռոմեական կայսրության կրթությունը, մտածելակերպը և գիտությունը ամբողջովին ջախջախված էին: Օրինակ, Շառլեմանը, որ մի ժամանակ Եվրոպայի ամենահզոր ղեկավարն էր, կարդալ-գրել չգիտեր: Միջնադարն ավարտվեց Վերածննդի դարաշրջանով՝ իր հետ բերելով դասական հունական և հռոմեական մտածելակերպի վերածնունդը (մասամբ արաբական տեքստերի միջոցով, որոնք Եվրոպա էին մտնում Իսպանիայից):
«Նոր» մտածողությունը մաքուր օդի խորը շունչ էր: Մարդկությանը ավելի կենտրոնական տեղ էր տրվել տիեզերքում: Մարդը կարող էր օգտագործել բանականությունը և տրամաբանությունը՝ ինչ-որ բաներ մշակելու համար և պարտավոր չէր ամեն ինչ ընդունել որպես կրոնական հավատի մի մաս: Զարմանալի չէ, որ այս նոր մտածողությունը ընդունվեց հումանիստների կամ ոչ եկեղեցական մտածողություն ունեցողների կողմից: Ավելի զարմանալի էր, որ այս նոր մտածողությունը ընդունեցին նաև եկեղեցական մտածողություն ունեցողները: Այսպիսով՝ այս նոր/ հին մտածողությունը դարձավ Արևմտյան մշակույթի գերակա մտածողություն, որը պահպանվում է մինչ օրս:
Ո՞րն էր այս նոր/ հին մտածողության բնույթը: Պետք է անդրադառնանք հայտնի եռյակին, որը ձևավորել է այս մտածողությունը: Երեքն էլ ապրել են Հունաստանում՝ Աթենքում, մ.թ .ա. 300-400թթ: Այդ երեք հայտնիներն են Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը:

Սոկրատես
Սկրատեսը երբեք իրեն չի համարել կառուցողական մտածող: Նրա նպատակն էր գրոհել և հեռացնել «աղբը»: Ինչպես գրում է Պլատոնը, իր փաստարկների մեծ մասում Սոկրատեսը չի հանգում որևէ դրական լուծման: Սոկրատեսը մատնանշում էր, որ բոլոր բերված առաջարկները սխալ են, բայց ավելի լավ առաջարկ ինքն էլ չի անում։ Իրականում նա հավատում էր փաստարկին (դիալեկտիկային): Նա կարծում էր, որ եթե դու դուրս մղես սխալը, ապա վերջիվերջո ճշմարիտի հետ կմնաս: Այդ իսկ պատճառով մենք հիմա տառապում ենք քննադատական մոլուցքով: Մենք մտածում ենք, որ շատ ավելի կարևոր է մատնանշել այն, ինչ սխալ է, քան կառուցել այն, ինչ օգտակար է: 

Պլատոն
Պլատոնը Աթենքի ազնվականներից էր, երիտասարդ էր , ճանաչում էր Սոկրատեսին: Սոկրատեսեը երբեք ոչինչ չէր գրում, սակայն Պլատոնը գրի էր առնում Սոկրատեսի հետ ունեցած բոլոր երկխոսությունները: Պլատոնը չէր հավատում Աթենքի ժողովրդավարությանը, որը համարում էր ամբոխավարական փաստարկներով շատ հեշտությամբ ղեկավարվող նողկալի մի բան։ Թվում է՝ Պլատոնը հիանում էր ֆաշիստական Սպարտայով: Պլատոնի վրա մեծ ազդեցություն է թողել Պյութագորասը, որ մաթեմատիկայի մեջ ցուցադրել է բացարձակ ճշմարտությունները։ Պլատոնը ընդունում էր, որ ամենուրեք կա բացարձակ ճշմարտություն, եթե միայն ջանք թափես այն գտնելու համար:
Պլատոնը նաև դեմ էր «հարաբեկանության» գաղափարին որոշ սոփեստների, որոնք ասում էին, որ ոչինչ ինքնին լավը կամ վատը չէ, այլ այդպիսին է տվյալ համակարգում: Նա կարծում էր, որը հասարակությունը հնարավոր չէ կառավարել այս բարդ հիմքի վրա: Նա ֆաշիստ էր: Պլատոնի հետ են առաջ եկել «Ճշմարտության» հետ կապված մեր մոլուցքը և հավատը, որ մենք կարող ենք այն ստեղծել տրամաբանելով: Այս հավատն է եղել հզոր շարժառիթը հետագա մտածողության համար:

Արիստոտել
Արիստոտելը եղել է Պլատոնի աշակերտը և Ալեքսանդր Մեծի ուսուցիչը: Արիստոտելը ամեն ինչ կապում է իրար որպես հզոր տրամաբանական համակարգ՝ հենված տուփերի վրա։ Դրանք մեր ունեցած փորձից բխող սահմանումներ կամ դասակարգումներ են։ Հետևաբար՝ հենց մենք հանդիպում ենք մի բանի, «դատում ենք», թե որ տուփի մեջ դնենք դա։ Եթե անհրաժեշտ է, մենք վերլուծում ենք երևույթը մանր մասերի՝ տեսնելու համար՝ կարող ենք արդյոք դա դնել ստանդարտ տուփերի մեջ։ Յուրաքանչյուր ինչ կարող էր լինել տուփի մեջ կամ դրանից «դուրս»։ Կարող էր լինել այս երկուսից մեկը, և ո՛չ ուրիշ կերպ։ Այստեղից է գալիս «այդպես է»-ի և «այդպես չէ»-ի վրա հիմնված տրամաբանության հզոր համակարգը և հակասություններից խուսափումը։
Որպես ամփոփում՝ այս եռյակից առաջ է եկել մտածողության մի համակարգ՝ հիմնված ներքոհիշյալ գաղափարների վրա.

  • վերլուծություն
  • դատողություն
  • փաստարկ
  • քննադատություն։

Մենք համարում ենք, որ մեր ճանապարհը նոր փորձառությունները անցյալից եկող տուփերի (կամ սկզբունքների) մեջ դնելն է: Սա կատարելապես համապատասխանում է կայուն աշխարհին, ուր ապագան նույնն է, ինչ անցյալը, բայց միանգամայն անհամապատասխան է արագ փոփոխվող աշխարհին, որտեղ հին տուփերը գործածելի չեն։ Դատելու փոխարեն պետք է առաջ գնալու ճանապարհ հարթենք:
Չնայած վերլուծությունը լուծում է շատ խնդիրներ, կան այլ բազմաթիվ խնդիրներ, որտեղ պատճառը չի գտնվում, իսկ եթե գտնվում է, չի կարող վերացվել: Նման խնդիրներին ավելի խոր վերլուծությունը չի օգնի: Ստեղծականության անհրաժեշտություն կա:
Ավանդական մտածողական համակարգին շատ են պակասում կառուցողական էներգիան, ստեղծական էներգիան ու նախագծման էներգիան։ Նկարագրություններն ու վերլուծությունները բավարար չեն։
Եթե այս ավանդական համակարգն իսկապես այդքան սահմանափակ է, ուրեմն ինչպե՞ս է, որ արևմտյան մշակույթը գիտության և տեխնոլոգիայի մեջ այսքան ահռելի առաջընթաց է ապրել։
Պլատոնի ճշմարտության որոնումը եղել է գլխավոր խթանող գործոնը:Արիստոտելի դասակարգումը ևս օգնել է: Իրենց ներդրումն ունեն նաև Սոկրատեսի հարցադրումներն ու փաստարկները: Բայց ամենակարևոր գործոնը եղել է հավանականության  համակարգը: Սա մտածողության անչափ կարևոր մասն է:
Հավանականության համակարգը վարկածներ է տալիս գիտության մեջ և մտապատկերներ՝ տեխնոլոգիայի: Հենց սրա շնորհիվ է արևմուտքը նվաճումների հասել: Չինական մշակույթը, որը երկու հազար տարի առաջ ավելի առաջատար էր, քան արևմտյան տեխնիկական մշակույթը, կանգ առավ, որովհետև նրանք գնացին նկարագրության հետքերով՝ չզարգացնելով հավանականության համակարգը:
Նույնիսկ այսօր դպրոցներում և համալսարաններում շատ քիչ ուշադրություն են դարձնում հավանականության համակարգին, որը մտածողության կարևոր մասն է: Պատճառն այն է, որ կարծում են, թե մտածողությունը «Ճշմրատության» մասին է, իսկ «հավանականությունը» ճշմարտություն չէ:
Այս գրքում ես ավելի ուշ կանդրադառնամ հավանականության համակարգին, քանի որ այն շատ կարևոր է։
Փաստարկը թեման ուսումնասիրելու վատ եղանակ է, քանի որ յուրաքանչյուր կողմ հետաքրքրվում է հաղթանակով, այլ ոչ թե թեմայի բացահայտմամբ: Լավագույն դեպքում, կարող է լինել թեզի (մի կողմ) և հակաթեզի (մյուս կողմ) սինթեզ, բայց սա ընդամենը մեկ տարբերակ է բազմաթիվ հնարավորությունների շարքում:
Բանավեճի փոխարեն մենք կարող ենք ունենալ «զուգահեռ մտածողություն», որտեղ բոլորը միասին փնտրում և ուսումնասիրում են թեման (ինչպես վեց գլխարկների հենքը)։
Այսպիսով, մենք ունենք մտածողության ավանդական համակարգ, որը գերազանց է, որքան շարունակվում է,  սակայն այն համարժեք չէ մի քանի պատճառներով.

  1. ընկալմանը այստեղ մեծ ուշադրություն չի տրվում, սակայն այն մեծ և կարևոր դեր է զբաղեցնում ամենօրյա կյանքում.
  2.  բանավեճը թեման վերհանելու վատ եղանակ է, ստեղծում է անհարկի հակառակ, մրցակցային դիրքեր.
  3. «տուփերը», որոնք ձևավորվել են անցյալում, չեն համապատսխնում արագ փոփոխվող աշխարհին.
  4.  վերլուծությունը բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար. պետք է այն լրացնել նախագծումով.
  5. գաղափարը, թե քննադատությունը բավարար է գոնե որոշակի առաջընթացի հասնելու համար, անհեթեթություն է.
  6. անբավարար ուշադրություն է դարձվում մտածողության վերարտադրողական, կառուցողական և ստեղծագործական տեսակետների վրա.
  7.  մեծ մասամբ անտեսվում է հնարավության համակարգը:

Այնուամնենայնիվ, ցանկանում եմ նշել, որ ավանդական մտածղությունը ունի արժեք, գերազանցություն և իր ուրույն տեղը: Վտանգն այն մեծամտությունն է, թե դա բավարար է, և թողնելը, որ այն գերակշիռ ազդեցություն ունենա մեր մտածողական ամբողջ փորձի վրա: Ես հավատոացած եմ, որ մեր քաղաքակրթությունը 300-400 տարով առաջ զարգացած կլիներ, եթե մենք սահմանափակված չլինեինք այս անկառուցողական մտածողության համակարգով: Դուք պարտավոր չեք համաձայնել ինձ հետ: 

Դիտարկենք S տառի հակառակ ձևը։ 
Դիտարկենք օձին՝ բաց բերանով, որը մի կողմից վերցնում է, մյուս կողմից՝ հանում:
Դիտարկենք հատուկ սուրճի զտիչ, վերևից լցնում եք ջուրը, իսկ մյուս կողմից դուրս է գալիս զտված սուրճը:
Հետևելով նախորդ էջերում ստացված ինֆորմացիային՝ նայեք այս ձևերին: Պատկերացրեք, որ 5 տուփերը կազմում են մշակման խողովակ: Սկզբում դուք մտածում եք ինչ-որ բանի մասին, արդյունքում գալիս ենք որևէ եզրահանգման: Սա այն սխեման է, որը մենք պետք է օգտագործենք գրքի մյուս հատվածներում: Խնդրում եմ հիշեք:
Առաջին երկու տուփը համարում ենք մուտք To/ Lo, իսկ վերջին երկուսը՝ ելք So/Go: Մուտքի և ելքի տուփերը կապող կամուրջն էլ Po տուփն է:

 

 

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский