Աշնանային մանկավարժական, ստեղծագործական բաց հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Աշնանային մանկավարժական հավաքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն ավանդական դարձած, օրացուցային մեծ նախագիծ է, որտեղ ներկայանում-ներկայացնում են կրթահամալիրային նախագծեր իրականացնող տարբեր խմբեր։ Այս տարվա աշնանային հավաքը թվով տասնվեցերորդն է։ Յուրաքանչյուր հավաք իր հետ նոր գաղափարներ, նոր մտքեր, կազմակերպման նոր լուծումներ է բերում։ Հավաքների նպատակը մանկավարժական ներուժի միավորումն է, արդեն իրականացրած նախագծերի ներկայացումը, դրանց զարգացման շուրջ քննարկումն ու նախագծերի հանրայնացումը։ Կարևորվում են նաև հաջորդ ուսումնական տարվան ուղղված նախագծային զարգացումները, կոնկրետ շեշտադրումները։

Մանկավարժական հավաքը նաև ծրագիրը տարածելու, սեփական գործին կողքից նայելու, դիտարկելու, սովորողների հետ քննարկելու, ներկայանալու հնարավորություն է։ Կարևորում ենք սովորողների դերակատարումն ու ակտիվությունը․ նրանց ներառումը նախագծերում, սեփական նախագծերն առաջ քաշելն ու զարգացնելը, նախագծերի ներկայացումները։ Աշնանային հավաքը սովորողների համար ուսուցման ձև է՝ առաջ գալու, ներկայանալու, խոսքի, բլոգի վրա աշխատելու լրացուցիչ խթան։

Կարևորում ենք գործընկեր դպրոցների, մանկավարժների մասնակցությունը․ նրանց ներառումը կրթահամալիրի ստեղծագործական հավաքներում։

Հավաքի առանձին բաղադրիչ են դառնում կլոր սեղան-ամփոփումները, որտեղ ներկայացվում են կրթահամալիրային զարգացող, փորձարարական նախագծերը՝ դրանք բերելով քննարկումային բաց հարթակներ․ հրավիրվում են մասնագետներ, ծնողներ, գործընկերներ, այլ շահառու մարդիկ։

Կլոր սեղանները դառնում են առանձին բաց նախագծեր, որոնք միավորում են ուսուցիչների, սովորողների տարբեր խմբեր։ Այդ նախագծերում կարևորվում են տարբեր բաղադրիչներ՝ 

  • բովանդակային միջուկի ձևակերպումը
  • սովորողների հետ ցուցադրության պատրաստումը
  • ցուցադրության քննարկումն առանձին մասնագետների հետ
  • կլոր սեղանի հյուրերի կազմի ընտրությունը, նրանց հրավերների ուղարկումը
  • լուսաբանումը դասավանդողների, սովորողների բլոգներում
  • պրեզենտացիայից հետո հնչած կարծիքների, քննարկման արդյունքում նոր մտքերի ներմուծումը նախագիծ՝ նախագծի խմբագրումը
  • «Դպիր» մանկավարժական ամսագրում համապատասխան հոդվածի ներկայացումը։

Նախապատրաստության փուլում կարևոր են մենթոր Աշոտ Բլեյանի դիտարկումները․ ամենօրյա խորհրդատվությունն ու աջակցությունը կլոր սեղանները համակարգող խմբերին։

Ներկայացնում ենք․

Վերը ներկայացված նյութերում կգտնեք հավաքի մասին կարևոր տեղեկատվություն, կծանոթանաք բովանդակությանը, կկարողանաք ընտրել, թե որ բաղադրիչին կուզեիք մասնակցել։

Նյութը պատրաստեց կրթահամալիրի Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը։

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский