Հեղինակային կրթական ծրագրի ամենամյա մայիսյան 8-րդ ստեղծագործական հավաք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2013թ., մայիսի 13-18

Մայիսի 13       Կրթահամալիրի Մայր դպրոց

12.00 - 12.30     Դպրոցական շենքի մուտքի ձևավորման նախագծերի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում 
15.15 - 16.15    Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների սեմինար բաց պարապմունքներ 

Մայիսի 14       Կրթահամալիրի Մեդիակենտրոն  

12.00 - 13.00   «Դպիր» ամսագրի մայիսյան համարը` հեղինակային մանկավարժություն. կրթահամալիրի տնօրենի ասուլիսը 

Մայիսի 15      Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարան

15.00 - 18.00   Կլոր սեղան.  խոսքի մշակույթի` մայրենի լեզվի, գրականության ուսուցման հեղինակային ծրագրեր, կազմակերպում, արդյունքներ

Մայիսի 16.      նախադպրոցական, տարրական կրթության, հիմնական կրթության առաջին աստիճանի (5-6-րդ դասարաններ)  հեղինակային ծրագրեր, լրացուցիչ կրթության ծրագրեր

9.00 – 9.30        ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում
9.35 – 12.35      հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներ
9.35 - 11.00      հավաքի գրանցված մասնակիցների և հյուրերի շրջայց կրտսեր դպրոց-պարտեզներում
11.00 - 12.00    կլոր սեղան ուսումնական հաստատությունների ղեկավարների և հավաքի այլ անդամների մասնակցությամբ
12.35-13.35      ծիսական կաթնապուրի, թանապուրի, բանջարի հյուրասիրություն կրթահամալիրի դպրոցներում 
14.30 – 15.00    հեղինակային eduexpo. կրթական ծրագրի ցուցադրություն
15.00 - 16.00    առաջին դասարանցիների «Ես կարողանում եմ» նախագծի մեկնարկ. հավաքի լուսաբանում Մարմարյա սրահում
16.00 - 17.00    լրացուցիչ կրթության բաց պարապմունքներ. ցուցադրություն-համերգ
18.00 - 19.00    «Պարտեզ»-ը, «Ուրախ գնացք»-ը կրթահամալիրի Մայր դպրոցում. ամսագրերի հյուրն են 5-6 տարեկանները և նրանց ծնողները 

20.00 - 21.00    առցանց քննարկում, հավաքի առաջին օրվա ամփոփում կրտսեր դպրոցների ենթակայքերում

Մայիսի 17      հիմնական կրթության երկրորդ աստիճանի (7-9-րդ դասարաններ), միջնակարգ կրթության հեղինակային ծրագրեր, նախնական և միջին մասնագիտական կրթության փորձարարական ծրագրեր

9.00 – 9.30       ընդհանուր պարապմունք դպրոցներում
9.35 – 12.35     հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներ. պատանեկան ուսումնական ակումբների ներկայացում
9.35 - 11.00     հավաքի գրանցված մասնակիցների և հյուրերի շրջայց միջին, ավագ դպրոցներում, քոլեջում
11.00 - 12.00    կլոր սեղան ուսումնական հաստատությունների ղեկավարների և հավաքի այլ անդամների մասնակցությամբ 
12.00 - 12.30    ծիսական կաթնապուրի, թանապուրի, բանջարի հյուրասիրություն կրթահամալիրի դպրոցներում
14.30 – 15.00    հեղինակային eduexpo. կրթական ծրագրի ցուցադրություն
15.00 – 16.00    մայիսյան հավաքի մեդիաուրբաթ 
18.00 - 19.30    «Մեր մոլորակը» Մարմարյա սրահում. «Լուսաստղ», «Հեռադիտակ», «Մոլորակ» ամսագրերի հյուրերն են պատանեկան ակումբները

20.00 - 21.00    առցանց քննարկում, հավաքի երկրորդ օրվա ամփոփում միջին, ավագ դպրոցների, քոլեջի ենթակայքերում

Մայիսի 18 
08.00 – 20.00   ուսումնական ճամփորդություն, կրթական փոխանակումներ. արտագնա կլոր սեղաններ հանրապետության դպրոցներում, կրթական, մշակութային հաստատություններում

20.00 - 21.00   առցանց քննարկում. «Հեղինակային կրթական ծրագրեր. ինչ եմ կարևորում և ինչ եմ տարածում»

Հարգելի բարեկամներ, կրթահամալիրի տնօրենի ասուլիսի, հավաքի ծրագրով նախատեսված շրջայցերի, կլոր սեղանների մասնակցության համար խնդրում ենք նախօրոք գրանցվել հավաքի էջում կամ զանգով։ Կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից օգտվելու համար հայտ ներկայացրեք մինչև մայիսի 14-ը։  Հավաքի ընթացքին և նյութերին կարող եք ծանոթանալ mskh.am-ում։ 

Հավաքի լեզուն հայերենն է` ապահովելով թարգմանություն անգլերեն, վրացերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, արաբերեն, թուրքերեն։ 

Հավաքի տեղեկատու` 74 72 46

Կրթահամալիրի, դպրոցների տեղեկատու

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский