Հետազոտական աշխատանքները` Ավագ դպրոցում սովորողի գործունեության ձև
Primary tabs
Համաձայն կրթհամալիրում գործող Սովորողի գործունեության ձևերի կարգի՝ Ավագ դպրոց վարժարանի սովորողները իրենց ուսումնական գործունեության ընթացքում պետք է կատարեն ուսումնահետազոտական աշխատանք:
«Արվեստ» դասընթացի համար երկրորդ կիսամյակում 10-րդ և 11-րդ դասարաններում ևս կիրառվում է գործունեության այդ ձևը:
Որպես հետազոտական թեմաներ՝ առաջարկեցի դասընթացի ծրագրով այդ պահին ուսումնասիրվող թեմաներից, նաև եղան սովորողներ, ովքեր առաջարկեցին իրենց հետաքրքրող թեման:
Թեմաները տեղադրեցի բլոգում՝ սովորողներին հանձնարարելով «կարծիքներ» բաժնում թողնել իրենց ընտրած թեմայի վերնագիրը: Այս տարբերակով սովորողն ունի ազատ ընտրության հնարավորություն, ավելին՝ այդ ընտրությունը հրապարակային է, ինչպես նաև խուսափում ենք նույն թեմայի կրկնությունից:
Մշակեցի հետազոտական աշխատանքների համար ներկայացվող պահանջներ, որոնք սովորողների աշխատանքը պետք է համակարգեին, ունենային որոշակի կողմնորոշիչ մեկնակետեր, ինչպես նաև բացառեին արտագրությունը:
Սովորողների հետ աշխատանքները կատարվում են փուլերով.
- դասավանդողի էլ. հասցեին աշխատանքի նախնական տարբերակի ուղարկում
- շտկում
- վերամշակում
- բլոգներում հրապարակման փուլ:
Չնայած սովորողները հաճախ կարող են դժգոհել հետազոտական աշխատանքների ծավալից, սակայն իրենք են պատասխանատու իրենց ջանքերի և ժամանակի պլանավորման, ղեկավարման և գնահատման համար: Այսինքն՝ հետազոտական աշխատանքը ինքնակրթությանը նպաստող արդյունավետ ձերից մեկն է:
Հետազոտական աշխատանք կատարելով՝ սովորողը.
- ձեռք է բերում տարբեր աղբյուներից օգտվելու հմտություններ
- զարգացնում է վերլուծական միտքը
- ձեռք է բերում կարևոր ինֆորմացիա (տեքստի ընթերցում և աշխատանք տեքսի հետ)
- իր՝ համեմատելու կարողություններն է ձևավորում:
Ներկայացնում եմ սովորողներից մի քանիսի աշխատանքները, որոնք հետաքրքիր են խոսքի մշակման, ինքնուրույն վերլուծության, տարբեր աղբյուրներից օգտվելու կարողությունների տեսանկյունից, ինչպես նաև տալիս են լիարժեք ինֆորմացիա թեմայի մասին.
- Բացվել է 2324 անգամ