Վիդեոհեքիաթների ստեղծումը`որպես ուսումնական նախագիծ
Primary tabs
Լեզվի ուսուցումը բարդ գործընթաց է, այդ իսկ պատճառով օտար լեզվի դասավանդողները պետք է անընդհատ գտնեն և մշակեն նոր և հետաքրքիր մեթոդներ, ուսումնական պրոցեսում կիրառեն նոր տեխնոլոգիաներ, համակարգչային զանազան ծրագրեր, որոնք խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ, նոր շունչ են տալիս ուսումնական պրոցեսին` այն դարձնելով ավելի հետաքրքիր և արդյունավետ:
Լեզվի ուսուցումը սովորություն ձևավորելու մի գործընթաց է. որքան հաճախ է որևէ բան կրկնվում, այնքան հիմնավոր է դառնում ուսուցումը:
Նպատակը և խնդիրները
Վիդեոհեքիաթներն օգնում են սովորողներին ձեռք բերել հետևյալ հմտությունները՝ լսելու, խոսելու, ընկալելու, գրելու և կարդալու: Կարդալու և գրելու հմտությունները ձևավորվում են վիդեոհեքիաթների ստեղծման վրա աշխատելու փուլում. սովորողր կարդում է, եթե անհրաժեշտ է` մշակում տեքստը, սովորում նոր բառեր, այնուհետև ձայնագրվում: Իսկ վիդեոհեքիաթները նպաստում են լսելու և ընկալելու հմտությունների ձևավորմանը:
Վիդեոհեքիաթը զարգացնում է երևակայությունը և կետրոնացնում ուշադրությունը: Երեխաները ոչ միայն լսում են, այլ նաև տեսնում են և իրենց լսածի և նկարածի միջև կապ են փնտրում, նրանք փորձում են հիշել, թե ինչ են տեսել և լսել: Նման ձևով երեխաները հիշում են բառերը, ձեռք են բերում նոր բառապաշար, որը կարողանում են հետո օգտագործել և՛ գրավոր, և՛ բանավոր խոսքում:
Հեքիաթը լսելուց հետո սովորողը պետք է պատրաստ լինի պատասխանելու տեքստին վերաբերող հարցերին, որը նաև զարգացնում է խոսելու՝բանավոր խոսքի հմտությունները: Վիդեոհեքիաթները լսելիս` սովորողը լսում և սովորում է ճիշտ արտասանություն, կրկնելով լսածը՝ զարգացնում իր իսկ կարդալու հմտությունները:
Վիդեոհեքիաթների ստեղծումը ուսումնական նախագիծ է, քանի որ մենք ենք ընտրում հեքիաթները, մենք ինքներս ենք դառնում հեքիաթների հերոսները, լսում ենք տարբեր հեքիաթներ, բայց ստեղծում ենք մերը: Բացի այդ վիդեոհեքիաթների ստեղծումը շատ զվարճալի է և ուսումնական պրոցեսը դարձնում է ավելի հետաքրքիր:
Նախ՝ սովորողների հետ միասին ընտրում ենք այն հեքիաթը, որի վրա պետք է աշխատենք, լսում ենք և΄ հայերեն և΄ անգլերեն, ընտրում այն հատվածները, որոնք սովորողները պետք է նկարեն Paint ծրագրով կամ էլ ջրաներկով, սովորում ենք ճիշտ արտասանությամբ և առոգանությամբ ընթերցել, ընտրում ենք համապատասխան երաժշտություն: Վիդեոհեքիաթների ստեղծումն ուսումնական է, որովհետև ստեղծման պրոցեսում յուրաքանչյուր սովորող ներգրավված է, սովորողները կիրառում են տարբեր թվային միջոցներ` ձայնագրիչ, թվային ֆոտոխցիկ, համակարգչային ծրագրեր (paint, online converter), որի միջոցով սովորողները փոխում են երգերի ֆորմատը (movie maker):
Մեդիա պրեզենտացիաները, ինչպես նաև վիդեոհեքիաթները ունեն դրական ներդրում լեզվի ուսուցման պրոցեսում և արդյունավետ միջոց են օտար լեզու սովորելու համար:
1- 2-րդ դասարաններում սովորողները նկարում են հեքիաթի հատվածները, բառերը և տեքստը սովորում են դասարանում, հետո հեքիաթը ուղարկում եմ իրենց էլեկտրոնային հասցեներին, և նրանք տանը լսելով՝ սովորում են :
3- 4-րդ դասարանցիներն արդեն կարողանում են կարդալ, հեքիաթը լսում են, յուրաքանչյուր սովորող կարդում է իր հատվածը, նկարում paint-ով իր հատվածին համապատասխան մասը և միասին movie maker ծրագրով պատրաստում ենք հեքիաթը:
5-6-րդ դասարանցիների հետ միայն ընտրում ենք հեքիաթները, հատվածները, սովորում ենք սահուն կարդալ (մաս առ մաս), իսկ մնացած աշխատանքը կատարում են սովորողները:
Այսպիսով՝ այս նախագիծը նպաստում է սովորողի օտար լեզվի մոտիվացված ընկալմանը: Նպատակ ունենալով սովորողներին հետաքրքրել և ներգրավել ուսումնական գործընթացի մեջ, այն նաև նպաստում է մեդիատեխնոլոգիաների յուրացմանը: Ինտեգրված այս պրոցեսը սովորողներին հմտացնում է հետևյալ ծրագրերում. Paint, PowerPoint, Movie Maker, Word: Սովորողները նաև հմտանում են թվային ֆոտոխցիկի, ձայնագրիչի, տեսախցիկի գործածման մեջ:
The wolf and seven little goats 2-1
Guy, funny little monkey 5th grade
Snow white and seven dwarfs 5th grade
- Բացվել է 2850 անգամ