Հանրակրթական Դիջիթեք 6-րդ բաց ստուգատես
Primary tabs
Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Պաշտոնական կայք www.digitech.mskh.am
Նպատակը՝ հանրակրթության մեջ թվային միջոցների, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մոբիլ և ստեղծական ուսուցման փորձի ամփոփում, խրախուսում, տարածում
Անվանակարգերը՝
- Էլեկտրոնային գիրք, մեդիագրադարանի փաթեթ
- Ինտերակտիվ դաս
- Ուսումնական նյութ, այդ թվում՝ հեռավար ուսուցման, Notebook ծրագրով
- Մեդիակրթության նոր գործիքի, միջոցի յուրացում-կիրառում
- Մանկավարժական հոդված
- Մեթոդական-մանկավարժական թարգմանություն, այլոց փորձի ուսումնասիրություն-ներկայացում
- Ուսումնական բլոգ, կայք, էջ
- Առցանց TV, TV, Radio and Video Art
- Գործուն աջակցություն Հանրակրթական Դիջիթեքին
- Հանրակրթական Դիջիթեքի տարածում
- Ուսումնական նախագծերի ամփոփում-ներկայացում. արդյունքներ
- Ուսումնական-ստեղծագործական հավաքի, պլեների, ճամբարի նախագիծ
- Դիջիթեքը հիմնական դպրոցի շրջանավարտի գործիք
- Դիջիթեքը ընտանիքում
- Դիջիթեքը լրացուցիչ կրթության գործիք
- Հեքիաթասաց Դիջիթեք
- Ամանորի, Սուրբ Ծննդյան Դիջիթեք
- Դիջի-համերգ, Դիջի-ծես
- Աշխատողի, սովորողի, ծնողի ուսումնական գործունեության դիջիպատում 2013-2014
- Դիջի-էկո ձմեռ
Հունվարի 14-ից փետրվարի 3-ը՝ մրցութային նյութերի հրապարակում ուսուցիչների և սովորողների բլոգներում, անհատական կայքերում, mskh.am-ում, այլ սոցցանցերում. անհատական, խմբային, դասարանական, դպրոցական, ընտանեկան մասնակցության հայտերի ընդունում: Ընդունվում են Հանրակրթական դիջիթեք 5-րդ ստուգատեսից՝ 2013թ. փետրվարի 9-ից հետո ստեղծված նյութերը, որոնք բավարարում են ստուգատեսի՝ ըստ անվանկարգերի ներկայացված պահանջներին։ Հանրակրթական դիջիթեքի մրցանակը ստեղծագործական ճամբարի ուղեգիրն է։ Հատուկ, խրախուսական, անվանական մրցանակներ հայտարարում և հանձնում են նախաձեռնող անհատները, խմբերը, կազմակերպությունները։
Հունվարի 20-ից՝ ցուցադրության և մրցութային նյութերի հրապարակում digitech.mskh.am կայքում, մեթոդական հոդվածների հրապարակում dpir.mskh.am մանկավարժական ամսագրում:
Կրթահամալիրը արտերկրից ներկայացված հայտի և հոդվածի հայերեն թարգմանությունն ապահովվում է:
Փետրվարի 3-ին՝ ստուգատեսի պաշտոնական բացումը, փետրվարի 7-ին՝ պաշտոնական փակում, մրցույթի ամփոփում, մրցանակների հանձնում։ Փետրվարի 4-6-ը՝ դիջիթեքյան բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ, մրցութային հանձնաժողովի աշխատանք։
Փետրվարի 8-ին՝ դիջի-ղափամայի ծես։
Ցանկացողները կօգտվեն կրթահամալիրի հյուրատնից: Կրթահամալիր կրթական բոլոր օբյեկտներում մշտապես գործում է անլար ինտերնետ։
Հանրակրթական Դիջիթեք 2014-ի տնօրեն՝ Լուսինե Բուշ (374)93-24-50-25
Երևան, ՀԱԶ Բ-1 թաղամաս, Րաֆֆի 57
Տեղեկատու` (374) 10-74-72-46, (374)91-43-10-99
Էլեկտրոնային հասցե` [email protected]