Նախադպրոցական կրթություն. ծրագիր

Նախադպրոցական կրթության առարկան նախադպրոցականի (այսուհետ՝ սան) խնամքի, զարգացման կազմակերպումն է, նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի իրականացումը:

Նախակրթարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով, կրթահամալիրի զարգացման ծրագրով նախակրթարանների գործունեության կարգով:

Նախակրթարանը ապահովում է սաների կրթության բնականոն ընթացքը, շարունակականությունը, համապատասխանությունը սանի անհատական զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:

Նախակրթարանը ապահովում է կրթական բաց համայնքի ձևավորումը և զարգացումը:

Նախակրթարանն իրականացնում է հետազոտող ուսուցիչների հեղինակած կրթական և այլ ծրագրերի, ուսումնական ձեռնարկների, մեթոդական ուղեցույցների կիրառում, փորձարկում, ուսուցողական նոր միջավայրի զարգացում:

Նախակրթարանն mskh.am-ում ունի իր «Պարտեզ» ենթակայք – ամսագիրը:

Նախակրթարանային խմբերի գործունեությունն իրականացվում է ըստ կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցի և դաստիարակի գործունեության նախագծերով:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՆ պատվերով, պետական աջակցությամբ: Կրթության պատվիրատուն նաև ծնողն է. նա որպես պատվիրատու-գործընկեր՝ մասնակցում է կրթության կազմակերպմանը:

Ծրագրի խնդիրների իրագործման, սովորողների ուսումնական գործունեության կազմակերպման համար ձևակերպվում և ապահովվում են. 

  • Ծրագրի իրականացման միջավայրը.
  • Ծրագրի իրականացման սկզբունքները.
  • Ծրագրի իրականացման ձևերն և միջոցները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, որպես ուսումնական հաստատության նոր տիպ և ուսուցման կազմակերպման նոր ձև` գործում է կրտսեր դպրոց-պարտեզ (այսուհետ՝ Դպրոց):

Նախադպրոցական կրթության նպատակը

Նախադպրոցականների խնամքի և զարգացման կազմակերպում նրանց տարիքային, անձնային, անհատական և ֆիզիկական առանձնահատկություններին համապատասխան զարգացնող միջավայրում:

Նախադպրոցական կրթության խնդիրները

  • Սանի ֆիզիկական,  մտավոր, հոգևոր զարգացում, ազատ, ինքնաբուխ, ստեղծական գործունեության միջոցով
  • առողջ կենսագործունեության կազմակերպում ինքնուրույնության, ինքնասպասարկաման, ինքնակազմակերպման կարողությունների ձևավորում և զարգացում սոցիալական և նյութական համապատասխան միջավայրում.
  • գործունեության միջոցով աշխարհաճանաչողության, կենսափորձի ձևավորում և զարգացում.
  • խոսքային կարողությունների, հաղորդակցական ունակությունների զարգացում.
  • ՏՏ միջոցների ամենօրա գործածման արդյունքում սաների ՏՏ անհրաժեշտ հմտությունների ձևավորում.
  • սոցիալական միջավայրի, ինքնակազմակերպվող հավաքանու ձևավորում, որը գործում է համատեղ՝ նույն սկզբունքներով և նպատակներով սոցիալական միջավայրում սաների շփվելու, համագործակցելու ունակությունների ձևավորում և զարգացում:
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский