Գործընկերության հաստատումը ուսումնական աշխատանք

Ուսուցումը ուսումնական նախագծերով, ուսումնական ստուգատեսների և ճամբարների կազմակերպումը, ակումբային գործությունը չեն կարող իրականացվել մեկուսացված, մենակ: Իսկ մենք` էկո-հայրենագիտներս, ուզում ենք մեր ընտրած ոլորտում տեղեկացված լինել, կարևորում ենք, որ մեր մասին իմանան և մեր կարծիքը լսեն, ուզում ենք, որ մեզ աջակցեն մեր նախագծերն իրականացնելիս: Դա է պատճառը, որ հանրակրթության մեջ գործընկերության հաստատումը  դարձավ մեր էկո-ակումբի ուսումնական աշխատանքի ուղղություններից մեկը:

Ուսումնական այդ նախագծի ընթացքում ընթացքում սովորողները ձեռք են բերում տարբեր հմտություններ, գիտելիքներ, անձնային նոր որակներ:

Ընթացքը հետևյալն է:

Աշխատանք համացանցում: Սովորողները համացանցից գտնում են բնապահպանական տեղական և տարածաշրջանային կազմակերպություններ, ուսումնասիրում նրանց աշխատանքի ոլորտը, մասնավորապես հանրակրթության բնագավառում: Առանձնացնում են կազմակերպություններ, որոնք համագործակցում են կրթական կառույցների հետ, կազմակերպում են ճամբարներ, արշավներ, տարածաշրջանային և միջազգային մրցույթներ և այլն:

Հաջորդ քայլը  համագործակցության առաջարկով նամակն է: Սովորողները  կազմում են նամակը, որտեղ  նախ ներկայանում են, ապա ներկայացնում կրթահամալիրն ու կրթական ծրագրերը: Գործընկերության առաջարկները տարբեր բնույթի են.

Կազմակերպություններն արագ արձագանքում են, երբ տեսնում կրթական կապը արցախյան և վրաստանյան դպրոցների հետ, այլ միջազգային և տեղական կառուցների հետ, որ տեսնում են, որ դիմող կողմին աջակցում են նաև ՀՀ ԿԳՆ, Բնապահպանության նախարարությունը,  ՀՀ ՊՆ-ն: Շատ ուրախանում ենք, երբ առաջին արձագանքը լինում է հանդիպման, ծրագրերը ավելի մանրամասն ուսումնասիրելու առաջարկություն:

Ի՞նչն  է  գրավում բնապահպանական կազմակերպություններին հեղինակային կրթական ծրագրում:

  • Սովորող-անհատի նախաձեռնությունը
  • Էկոլոգիա դասընթացի առկայությունը ուսումնական պլանում, ԿԳՆ կողմից հաստատված կրթական ծրագիրը
  • Հանրակրթական էկոտուր ամենամյա միջազգային ստուգատեսի գաղափարը
  • Ստուգատեսի աշխարհագրությունը
  • Կրթական փոխանակման ծրագրերը Արցախում, Վրաստանում
  • Վրաստանյան գործընկերների պարագայում՝ կրթահամալիրում վրաց լեզվի ուսուցումը
  • Այլ գործընկերների և աջակիցների առկայությունը

Կազմակերպությունները կարևորում են համատեղ նախագծերի մշակումը, իրականացումը: Բերեմ կոնկրետ օրինակներ: ՀՀ Բնապահպանության նախարարությունը մեր Էկոկրթական հեղինակային ծրագիրն օգտագործում է որպես ցուցադրական մոդել Երևանի դպրոցներում էկոկրթական ծրագրեր ներդնելու համար: CEEN (Կովկասյան բնապահպանական կրթական ցանց) վրաստանյան գրասենյակին, որ կազմակերպում է ամառային էկոճամբարներ Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի դպրոցականների համար, միանգամից գրավեցին վրացերենի ուսուցումը կրթահամալիրում և այն, որ ներկայացված նախագիծն արդիական էր նաև ներկայացման առումով, մեդիամիջոցների կիրառմամբ:

Կրթահամալիրն ու Էկոլոգների ակումբը WWF-Հայաստանի համար լավ գործընկերներ են: Դրա վառ ապացույցն է՝ համատեղ աշնանային միջազգային  էկոհավաքի կազմակերպումըհրավերը անտառների տրանսֆորմացիայի պիլոտային տարածք, ինչպես նաև WWF-Հայաստանի ներկայացմամբ և պնդմամբ Բնապահպանական կրթական ցանցում կրթահամալիրի արտահերթ ընդգրկումը: Համագործակցությունը ամրապնդվում է, և WWF-ը շատ է կարևորում, որ իր մի գործընկերը մյուսների հետ համատեղ նախագծերում է ընդգրկվում:

Աշխատանքի ի՞նչն է ուսումնական, ի՞նչ է տալիս նախագիծը սովորողին: Պատասխանն ակնհայտ է: Սովորողն աշխատում է համացանցում, իսկ դա սոցիալական կայքերում անիմաստ ժամանակ վատնելը չէ: Հայալեզու էջերը համացանցում շատ աղքատիկ են, ուստի այստեղ սովորողն օգտագործում է իր անգլերենի, ռուսերենի, վրացերենի իմացությունը: Լեզուների իմացությունը նրան պետք է գալիս նաև հաջորդ փուլում` ներկայանալու համար: 

Զարգանում է սովորողի խոսքը` ներկայանալու, ներկայացնելու, առաջարկությունը գրավիչ շարադրելու  կարողությունը: Գործընկերության առաջակը ճիշտ և գրագետ ձևակերպելը ոչ միայն զարգացնում է սովորողի գրավոր խոսքը, այլև գրավում է դիմացինին:

Այս աշխատանքի արդյունքում գիտելիքներն և կարողությունները զարգանում են միմյանց զուգընթաց: Նախագծի շնորհիվ սովորողը դառնում է ավելի ինքնավստահ, անկաշկանդ, գործնական: Հատկապես այդ հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ գործընկերությունը ստացվում է, և մշակվում է համատեղ առաջին նախագիծը:

Շուրջ մեկ տարվա ընթացքում Էկո-հայրենագիտական ակումբի սովորողների հետ կապ ենք հաստատել շուրջ 10 բնապահպանական կազմակերպությունների հետ, որոնց հետ իրականացրել ենք տարբեր ծրագրեր: 

Ստորև ներկայացնում եմ բնապահպանական կառույցներն ու նրանց հետ համագործակցության առարկան՝ որպես նախագծի ակնառու արդյունք: 

Կառույց

Համագործակցության առարկան

 

ՀՀ Բնապահպանության նախարարություն

 

Էկոտուր 2014-ի ծրագրերի քննարկում համատեղ կլոր սեղանի ժամանակ

Ճամբարային տարածքի տրամադրում «Զիկատար» բնապահպանական կենտրոնում

Էկոկրթության բաժնի ներկայացուցիչը ընդգրկվել է հանձնաժողովում և առցանց ուսումնասիրել աշխատանքները

Կենսաբազմազանություն թեմայով համատեղ դաս նախագիծ

Ծառերի տրամադրում ապրիլքսանչորսյան միասնական ակցիայի համար

 

SPARE –Հայստան( ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծ), «Տապան» էկո ակումբ

Էներգախնայողությանը նվիրվածնախագծերի իրականացում

«Էներգիան և քո բնակավայրը» միջազգային կրթական մրցույթի մասնակցություն, մրցանականեր

 

SPARE - Վրաստան (ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծ)

Հանդիպում, էկոկրթական նախագծերի ներկայացում

Մասնակցություն Թբիլիսյան Էկոդասին, նվերներ դպրոցին

CEEN (Կովկասյան բնապահպանական կրթական ցանց) - Վրաստան

Հանդիպում, էկոկրթական նախագծերի ներկայացում

Համատեղ Էկոճամբար Բուլաչաուրիյում

 

ՅՈՒՆԵՍԿՈ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոն

Մասնակցություն Էկոտուր 2014-ի նախագծերի քննարկման կլոր սեղաններին

Ընդգրկում հանձնաժողովի աշխատանքներին

ATP- ԷՅ ԹԻ Փի («Հայաստանյան ծառատունկ» հիմնադրամ)

Ծառերի տրամադրում աշնանային ծառատունկին

WWF(Բնության համաշխարհային հիմնադրամ)- Հայաստան

 

Դաս-քննարկում ամառային էկոճամբարի ժամանակ

Համատեղ կլոր սեղան, միասնական նախագծերի մշակում

Աշնանային էկոհավաք Զիկատարում, (ճամաբարային տարածքի տրամադրում, սննդի կազմակերպում)

«Մեկ օր WWF»-ի հետ նախագիծ

Երիտասարդ կենսաբանների ասոցացիա

Մասնակցություն հանձնաժողովի աշխատանքներին

Գործնական դասեր «Հայաստանի թռչունները» թեմայով զիկատարյան էկոճամբարի ժամանակ

«Կանաչներ» ՀԿ

Յասամանի թփերի տրամադրում ապրիլքսանչորսյան ծառատունկին

 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский