Հանրակրթական TV-ն երրորդ դասարանում
Հեռուստահաղորդումներից առաջ սովորողները նախագծին անուն էին ընտրում: Կարծիքները շատ տարբեր էին, խմբային քննարկման արդյունքում ընտրվեց ամենահամապատասխան անունը` Գնացք TV:
Որպես ուսուցիչ` ինձ համար կարևոր էր, որ հաղորդումը լիներ հեղինակային, և սովորողն ինքը մասնակցեր նախագծի իրականացման ողջ գործընթացին:
Նախագծի ընթացքը:
Նախագծի իրականացման առաջին փուլում սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ նախասիրությունների և նախընտրած թեմաների: Յուրաքանչյուր խումբ իր թեմայով տեղեկություններ հավաքեց, մշակեց և պատրաստվեց նկարահանմանը: Երբ ամեն ինչ պատրաստ էր, իրականացրեցինք նկարահանումը: Հաջորդ փուլն արդեն նկարահանման տաղավարում էր, երբ ընթացքն ավելի հետաքրքիր էր ընթանում, քան բուն հաղորդումը:
Ինչ է տալիս նախագիծը սովորողին:
Սովորողները կարողացան խմբային աշխատանքների համար կարևոր մի շարք հմտություններ ձեռք բերել: Կարողացան ընտրված թեմաներով եղած հսկայական և ծավալուն տեքստերից առանձնացնել ամենակարևորը, առանձնացնել միտքը, հիմնական ասելիքը, կարողացան նաև ներկայացնել իրենց հետաքրքրություններն ու նախասիրությունները:
Նախագիծը սովորողին հնարավորություն տվեց ինքնաարտահայտվելու, ինքնուրույնություն ձեռք բերելու և ինքնադրսևորվելու:
Նախագիծը նպաստում է նաև ճիշտ, գրագետ խոսք կազմելու հմտությունների ձեռքբերմանը:
Այսպիսով նախագծի իրականացման ընթացքում իրականացվեց ուսումնական ամենակարևորը մասը, որն է խոսքի զարգացումը, մշակույթը` թե բանավոր, և’ թե գրավոր տարբերակներով:
- 2452 reads