«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 29

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Լեոն Ղ. Աղայանի մասին

Լուսինե Փաշայան
«Իմացումի հրճվանք»

Աշոտ Տիգրանյան
Քաղաքագիտական կրթության տեղը հասարակագիտական կրթության համակարգում

Կոնստանտին Նալբանդյան
«Էլեկտրոնիկայի և ծրագրավորման դասավանդումը միջին դպրոցում»

Մեթոդական մշակումներ

Ա. Կուլեմզինա
«Օժտված երեխա - կրթական համակարգ հարաբերությունները»

Լուսինե Փաշայան
«Ինտերակտիվ գրատախտակը սովորականի փոխարեն»

Դավիթ Մինասյան
Գործողություններ ֆունկցիաների հետ և գրաֆիկների կառուցում

Անուշ Ալեքսանյան
«Աշխարհն ընկալում ենք եռաչափ»

Ուսումնական նյութեր

Մարկոս Ավրելիոս
«Ինքս ինձ հետ մենակ»

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
«Երեխայի տունը»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ռիչարդ Ֆեյնման
Գիտնականի ստեղծումը

ԱՐՁԱԳԱՆՔ

 Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ ՄԵՆԱԿ
Խորհրդածություններ
( հատվածներ)

Առաջին գիրք

5. Դաստիարակիցս (ժառանգել եմ).... անքմահաճություն,  դիմացկունություն դժվարությունների ժամանակ, սին գործերով չզբաղվելը և գործեր կատարելիս ինքնուրույնության ձգտում,  զրպարտության անընկալունակություն:

6. Դիոգնետից`  անմտությունների նկատմամբ անտարբերություն,  անվստահություն հմայախոսքերի,  դևերի վտարման և նմանատիպ բաների մասին հրաշագործների և կախարդների բարբաջանքների նկնտմամբ: Ինչպես նաև այն,  որ ....  չեմ տարվել հիմարություններով,  այլ տրվել եմ իմաստասիրությանը ....: Արդեն մանկական տարիներից գրել եմ երկխոսություններ և սիրել համեստ մահիճը,  գազանի մորթին և հելենական ապրելակերպի մյուս պատկանելիքները:

7. Ռուստիկոսից` իմ բնավորությունը վերափոխելու և կրթելու անհրաժեշտության մասին միտքը,  հնարամիտ սոփեստության և անիմաստ տեսությունները հորինելու կողմը չշեղվելը,  խրատական ճառեր չհեղինակելը,  ի ցույց չխաղալը` ո´չ նահատակ,  ո´չ բարերար,  ճարտասանությամբ,  խոսքի բանաստեղծական պաճուճանքներով չհրապուրվելը.... Նրա շնորհիվ նամակներ եմ գրում անպաճույճ ոճով.... Ես միշտ պատրաստ եմ հանդուրժողականության և հաշտության նրանց հետ,  ովքեր զայրույթի պահին ոչ ճիշտ,  վիրավորական են վարվել,  հենց որ նրանք անեն մեր նախկին հարաբերությունների վերականգնմանն ուղղված առաջին քայլը: Ես ջանում եմ խորամուխ լինել այն ամենում,  ինչ կարդում եմ`  չբավարարվելով մակերեսային հայացքով,  բայց չեմ շտապում համաձայնել բազմախոս դատարկաբանների հետ....

8. Ապոլլոնիուսից` ազատախոհություն և շրջահայացություն,  ձգտում անշեղորեն ղեկավարվելու ոչ այլ ինչով,  քան բանականությամբ`  հավատարիմ մնալով ինքս ինձ անտանելի ցավի,  երեխայի կորստի և ծանր հիվանդության ժամանակ: Նրա օրինակով ես իրազննաբար համոզվեցի,  որ նույն անձում մեծագույն նպատակամիտությունը կարող է ներդաշնակվել զիջողամտության հետ: Երբ վիճակվում է դժվարությամբ ինչ-որ բան հասկացնել, չեմ զայրանում և համբերությունս չեմ կորցնում,  քանզի տեսել եմ մարդու,  ով խորագույն գիտելիքներ հաղորդելու փորձառությունն ու վարպետությունը համարում էր իր արժանիքներից փոքրագույնը: Նրանից ես սովորեցի,  թե ինչպես պետք է բարեկամներից ընդունել այսպես կոչված ծառայություններ`  չզգալով ինքդ քեզ հավերժ պարտական,  բայց և անտարբերություն չդրսևորելով:

9. Սեքստոսից` բարյացակամություն. ընտանիքի հոր ղեկավարած տան օրինակ,  պատկերացում բնությանը համահունչ կյանքի և իրական մեծության մասին,  հոգատար վերաբերմունք բարեկամների կարիքների նկատմամբ,  տգիտությունը,  մակերեսահայեցությունը,  ինքնապարծությունը համբերատար հանդուրժելու և բոլորի հետ հաշտ լինելու ունակություն: Շփումը Սեքստոսի հետ հաճելի էր ցանկացած շողոքորթությունից,  և  հակառակ իր ցանկության` հենց իրենց շողոքորթների մոտ էլ նա մեծագույն պատիվ ուներ: Նրանից ես սովորեցի մեթոդաբար գտնել և միմյանց կապել կյանքի հիմնարար կանոնները,  զայրույթի կամ որևէ այլ կրքի նշանակներ երևան չհանել,  անխռովությունը զուգակցել ամենանուրբ ակնածական կապվածության հետ,  տեր լինել բարի համբավի`  պահպանելով պարկեշտությունը,  գիտելիքներ կուտակել,  դրանք ի ցույց չդնելով:

10. Ալեքսանդր քերականից սովորեցի ձեռնպահ մնալ հանդիմանելուց և կծու դիտողություններ անելուց նրանց,  ովքեր խոսքում օտարաբանություններ,  աղավաղումներ և անբարեհունչ բառեր են գործածում`  իմ պատասխանի,  հաստատման կամ առարկայի (այլ ոչ թե խոսքի դարձվածքի) համատեղ վերլուծության,  կամ մեկ այլ պատշաճ եղանակով հիշեցման միջոցով նրանց պատշաճավոր արտահայտություններ առաջարկելով:

11. Ֆրոնտոնոսից` ըմբռնումն այն բանի,  որ բռնապետության հետևանքը զրպարտությունը,  խուսափանքությունը,  երեսպաշտությունն են լինում, և այն, որ ընդհանրապես մարդիկ,  ովքեր մեզնում արիստոկրատ են համարվում,  աչքի են ընկնում անգթությամբ և անհոգի են:

12. Պլատոնական Ալեքսանդրից ես սովորեցի նամակներում և խոսակցություններում հաճախակի,  հանգամանքներով չպարտադրված,  զբաղվածության հղումներից խուսափել և«անհետաձգելի» գործերի պատրվակով խույս չտալ մերձավորների նկատմամբ պարտականություններից:

13. Կատուլոսից` ուշադրություն բարեկամների նույնիսկ անհիմն ու անմիտ բողոքների նկատմամբ,  ձգտում հարթելու բոլոր հակամարտությունները,  սրտաբաց հարգալիություն իմ ուսուցիչների նկատմամբ,  նրանց փառաբանելու ցանկություն.... ինչպես նաև ճշմարիտ սեր երեխաների նկատմամբ:

14. Իմ եղբայլ Սևերոսից` սեր մերձավորների նկատմամբ,  ճշմարտության և արդարության սեր…. բոլորի համար հավասար օրենքներով, իրավահավասարության և համընդհանուր հավասարության սկզբունքներով կարգավորվող  պետության,  քաղաքացիների ազատությունն ամեն ինչից վեր դասող իշխանության մասին պատկերացումները: Նրան եմ նաև պարտական իմաստասիրության նկատմամբ մշտական հարգանքով,  բարեգործությամբ,  մշտականությամբ առատաձեռնությամբ,  լավատեսությամբ և բարեկամական զգացմունքների հավատով: Նա երբեք չէր թաքցնում որևէ մեկի զանցանքների դատապարտումը,  իսկ նրա բարեկամներին հարկ չկար կռահումներ անելու նրա ցանկությունների մասին. դրանք բոլորին հայտնի էին:

15. Մաքսիմուսից` ինքնատիրապետում,  օտար ազդեցություններին չենթարկվելու կամք,  առույգություն դժվարին կացություններում,  այդ թվում` հիվանդությունների ժամանակ,  հավասարակշռված բնավորություն,  սիրալիրություն և սեփական արժանապատվության զգացում,  ջանասիրություն ընթացիկ գործերի ժամանակին կատարման մեջ: Ինչ էլ որ ասեր Մաքսիմուսը,  բոլորը հավատում էին նրա անկեղծությանը,  ինչ էլ որ աներ` նրա բարի մտադրություններին: Նրանից ես սովորեցի ոչնչից չզարմանալ,  չապշել,  գործ անելիս չշտապել և չհապաղել,  գլուխը չկորցնել,  վհատությանն անձնատուր չլինել,  ուշացած զայրույթ և կասկածամտություն հարուցող զուր գովասանքներ չշռայլել,  այլ լինել ներողամիտ,  բարերարություն անել`  խորշելով ստից,  նկատի ունենալով գործածի անուղղելիությունը,  այլ ոչ թե ուշացած ուղղումները:
 Նա կարողանում էր կատակել,  պահպանելով պարկեշտությունը,  չդրսևորելով արհամարհական գոռոզություն,  բայց ոչ ոք իրեն չէր համարում նրանից բարձր:

Շարունակությունը

Ծաղկաքաը և ռուսերենից թարգմանությունը` Աշոտ Տիգրանյանի

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.