«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Ալեքսանդր Տուբելսկի

Կրթության գետի երկու ափերը

Երեխաների նկատմամբ մեծահոգի ենք։ Գոյություն ունեցող բոլոր կրթական համակարգերը, հազվադեպ բացառությամբ, այդ մեծահոգությունից էլ բխում են։ Նրանք կարծես իրար հետ մրցում են, թե ով ավելի արագ, ավելի արագացված, ավելի շատ ու խորը և այլն, անխելք մանկանը կտա, կփոխանցի, նրա մեջ կլցնի, կխցկի մարդկության փորձը, այն փորձը, որ գիտելիքների, տեղեկատվության, գիտությունների հիմունքների, անձին անհրաժեշտ որակների (մեր՝ խելոքներիս տեսանկյունից), գործունեության ընդունված ձևերի մեջ արտահայտված է։  

Ելնելով երեխաների այդ ոչ լիարժեքությունից՝ մանկան անհատականությունը, անկրկնելիությունը, առանձնահատկությունը մեզ միայն մի տեսանկյունից են հետաքրքրում՝ ինչպես մեր այդ նպատակներով օգտագործենք։

Մեզնից ոմանք կարևորում են երեխայի առողջությունը պահպանելը, նրա անձը անպայման լավացնելու, նրան ձևավորելու, զարգացնելու, «սարքավորելու» փորձերի ժամանակ նրան չվնասելը։

Մյուսները, ընդհակառակը, անձնավորության համար կարևորում են նրան մեր մշակութային, գիտական, հասարակական և այլ ազդեցությունների ենթակա դարձնելը։  

Ուստի մանկավարժների մեծամասնությունը անհատականությունը, ավելի ճիշտ՝ անհատական առանձնահատկությունները, հաշվի է առնում։ Չէ՞ որ հաշվի առնել՝ նշանակում է մեր մեծական նպատակներին հարմարեցնել, հնարավոր արդյունավետությամբ ու հնարավորինս արագ մեր գիտելիքներին, մեր մշակույթին, մեր արժեքներին հաղորդակից դարձնել։ Կրկնում եմ, որ այդ մոտեցումների էությունը մեկն է. մենք ճշգրիտ գիտենք՝ նրանք ինչպես պիտի ապրեն և դրա համար ինչ պիտի սովորեն։

Ուստի այսօր ո՛ր մոտեցումն էլ վերցնենք՝ կոգնիտիվ կամ հուզա-զգայա-կամային կամ տեսական-հասկացությունային, կամ մտագործունեական, կամ համակարգամտագործունեական, կամ ուղղակի գործունեական, բոլորը հանգում են նույն բանին՝ երեխաներին մեր կենսակերպին, մեր մտածողությանը, մեր հասարակությանը պետք է վարժեցնենք, կամ հակառակը՝ մեր գործելաձևը, մեր ունեցածը, սովորեցնելու մեր եղանակները պետք է հարմարեցնենք երեխաներին։ Եվ դա՝ կրկին այն նպատակով, որ օգտագործելով նրանց անհատական հատկությունները՝ մեզ և նրանց համար հեշտ նրանց այնպիսին դարձնենք, ինչպիսին մենք ենք, ինչպիսին մեր աշխարհն է, որը հենց նրանց (իհարկե, անխելքների) համար ենք ստեղծել։

Ուստի բոլոր կողմերից մշտական քննադատության պայմաններում ահա արդեն երեք հարյուր տարի բոլոր երկրներում համարյա անփոփոխ են մնում դպրոցի կազմակերպական հիմնական ձևերը՝ դասերը, միատարիք դասարանները, դասարանների համար միասնական ծրագրերը, ստուգողականները։ Քննությունները։ Գնահատականները։

Ընդ որում, իհարկե, յուրացման ենթակա նյութի ծավալը փոխվում է, մինչ այս չտեսնված կամ հիմա մոռացված ուսումնական առարկաներ են ներմուծվում։ Առարկաները նույնիսկ խմբավորում (ինտեգրացիա) կամ բաժանում են ըստ յուրացման մակարդակի (դիֆերենցացիա), ընտրվում են առաջին կամ հինգերորդ կամ իրենց՝ երեխաների թե ծնողների ընտրությամբ խորացված ուսուցման տասներորդ դասարանի համար (տարբերակվածություն). սակայն այդ ամենը, ինչպես ասել է Ֆրոմը, «համոզված, որ այն ժամանակ միայն երեխան ճիշտ ճանապարհով կգնա, երբ մեծերը ցանկալի ամեն ինչ նրա մեջ ներդնեն»։

Կրթական գործը, դե, տեսությունն էլ, և՛ պատմականորեն, և՛ իր այսօրվա վիճակով, հաճախ եմ պատկերացնում որպես մեծ գետ՝ երկու հակադիր ափով։ Դրանցից մեկը՝ աջ ափը, ինչպես հարկն է, ուղղաձիգ է ու բազմամարդ։ Այնտեղ գագաթներ ու սարեր կան։ Դրանցից ամենաբարձրը, իհարկե, Կոմենսկին է՝ դասա-դասարանային համակարգի ստեղծողը, քիչ ցածր գագաթներ են Դիստերվեգը, Գերբարտը, ընդհուպ մինչև մեր Շատալովը։ Այս ափին դիդակտիկական սկզբունքների, մասնավոր մեթոդիկաների, կրթական տեխնոլոգիաների առատություն է, ուսումնական գործընթացի, ուսումնական պլանների ու կրթական չափորոշիչների  բազում մոդելներ կան, գիտելիքների յուրացումն ստուգող հանգամանալից մշակված ձևեր՝ մարդու մտքով անցած բոլոր առարկաների ստուգողական աշխատանքներից մինչև թեստեր։ Աջ ափին հարյուրավոր ԳՀԻ-ներ կան, ԿԲ-ներ և փորձարարական արտադրություններ։ Այդ ափին հայտնված երեխան բնակիչներին մի առումով է հետաքրքրում՝ նա հե՞շտ, թե՞ դժվար կտրվի իր գլխին յուրօրինակ գդակ դնելու ջանքերին, էական նշանակություն չունի՝ այդ գդակը կրթակա՞ն է, գիտակա՞ն է, թե՞ մտածողության կամ գործունեության ձևերի։ Որպես կանոն՝ այստեղ չեն հարցնում, թե երեխան ինչ է ուզում սովորել։ Ինչ-որ բովանդակություն կա, որ պետք է խցկել երեխայի մեջ։ Ընդ որում կարող են «խցկելու» մարդասիրական եղանակներ լինել, բայց և բռնի ձևեր կարող են։ Առաջինները ցանկալի են, երկրորդները դատապարտվում են։ Մի բան միավորում է բոլորին, որ այս ափին են. այստեղ նույնիսկ չի քննարկվում այն բանի բացահայտման հնարավորությունը, ինչ որպես ներուժ երեխայի մեջ կա։ Անհատականը, առանձնահատուկը բացահայտելու և զարգացնելու խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլև չի դրվում։

Իսկ ձախ ափը զառիթափ է, ցածրադիր ու ճահճոտ: Այնտեղ դիտակտիկ բարձունքներ համարյա չկան, մանկավարժական փորձն էլ շատ չէ, միայն Կորչակն է, Տոլստոյը, և թերևս Շթայները, ընդ որում վերջինի միայն սեփական փորձը (նրա հետնորդներին՝ այժմյան վալդորֆյան դպրոցները, այստեղ չենք հաշվում): Այստեղ ավելի շատ փիլիսոփաներ ու հոգեբաններ են` Սոկրատեսն ու Ռուսոն, Սարտրն ու Ռոջերսը, Ֆրոմն ու Մասլոուն: Այս ափին երեխան ինքն է շարժվում կյանքի արահետներով և մարգագետիններով, չէ՞ որ կրթության բովանդակությունը նա ինքն է, սեփական կերպարն ինքն է  կառուցում, այսինքն՝ ձևավորվում է։ Հնարավոր կրթական առարկաները, նույնիսկ գիտությունների հիմունքները ինքնին կարևոր չեն, ինչպես նրանց յուրացման հետևողականությունն ու համակարգվածությունը կարևոր չեն: Ըստ էության դրանք ընդամենը նյութ են, որ տեղի ուսուցիչներն օգտագործում են, որ երեխան ինքն իրեն, իր առանձնահատկությունն ու նախանշվածությունը հասկանա և բացահայտի: Ուստի դպրոցն այստեղ առանց ծրագրերի, դասագրքերի ու առանց դասերի է: Ամեն մի աշակերտ ինքն իր համար է ծրագրեր կազմում, իհարկե,  ուսուցիչների օգնությամբ. նրանց թյուտորներ կամ խորհրդատուներ կարելի է անվանել։ Այստեղ ամենաժդվարը նրանց գործն է։ Եվ խոսքը բոլորովին էլ մանկավարժական հարուստ ավանդույթների կամ նրանց նկատմամբ հանրության ուշադրության բացակայության մասին չէ։ Ամենադժվարն այն է, որ այս իրավիճակում անհատականության աճին նպաստելը հնարավոր է միայն իր սեփական անհատականության և անկախության, սեփական կրթության աճի նկատմամբ մեծահասակի ամենօրյա հոգատարության պայմաններում։

Եվ իսկապես, աջ ափի ուսուցչի ինչին է պետք մշտապես սեփական «եսի» կերպարն ստեղծելը, այն գիտելիքները, որ նրան ինստիտուտում կամ վերաորակավորման կուրսերում տվել են, նրան բավարարում են, որ փոքրերին, անխելքներին սովորեցնի։

Աջ և ձախ ափերը կապող կամուրջ առայժմ չկա։ Առայժմ այն ամենը, ինչ աջ ափին է, որպես կանոն, անպետք է ձախի համար. կրթության բովանդակությունն այն չէ, դպրոցի դրվածքն այն չէ, այն չեն մանկավարժական աշխատանքի ձևերը։ Առայժմ ոչ մեկին չի հաջողվել այդ կամուրջը կառուցել, և հավանաբար երբեք չի հաջողվի։ Ձախ ափն առայժմ սակավամարդ է, սակայն բոլորի համար է հետաքրքիր՝ և՛ փոքրի, և՛ մեծի։ Արդյոք շա՞տ մանկավարժներ, երեխաներ ու ղեկավարներ կցանկանան ձախ ափն անցնել։

Ֆրոմի հետևութամբ փորձեմ Աստվածաշնչից մեջբերում անել (նա իր «Հավատամքն» է այսպես վերջացրել). «Պահապան, ի՞նչ կա գիշերից։ Պահապանն ասում է՝ առավոտն եկած էլ լինի, էլի գիշեր է. Եթե հարցնում եք, հարցրեք, ետ դարձեք, եկեք» (Եսայիա 21:11–12)։

Թարգմանեց մանկավարժական քոլեջի 2-րդ կուրսը

 

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.