«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 1

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արթուր Շահնազարյան
«Երաժշտությունը մանկապարտեզում»

Մեթոդական մշակումներ

Աշոտ Տիգրանյան
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Ուսումնական նյութեր

Հակոբ Հակոբյան
«6-րդ դասարանցիների ստուգումը բնագիտությունից. փորձեր և առաջադրանքներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Սեմյոն Սոլովեյչիկ
«Սովորում եմ ամերիկյան դպրոցում»

Անահիտ Զոհրաբյան
«Ամերիկյան դպրոցն ինչպես տեսա»

Եվգենյա Սոկոլովա
«Դպրոցի հասարակական փորձաքննություն. փորձ առաջին»

Ալեքսանդր Լոբոկ
«Դպրոց` հումանիտար չափանիշներով»

Լյուդմիլա Կոժուրինա
«Համատեղ աշխատանքի փորձ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
«ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՚ ՊՈԱԿ-ը` ներդրումային կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման միջոցով դինամիկ զարգացող համակարգ»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (առաջին գլուխ)

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Ս. Սոլովեյչիկ
«Երեսառած երեխանե՞ր»

ԱՐՁԱԳԱՆՔ


ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հետազոտող ուսուցիչը սովորողի հետազոտական-ստեղծագործական աշխատանքի կազմակերպիչ»

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում կրթահամալիրի կրտսեր դպրոցի ավարտական դասարաններում (6-րդ դասարան) կրթահամալիրի մասնաժողովի սահմանած կարգով կրթահամալիրի մանկավարժության կենտրոնը կազմակերպում է ստուգումներ նաև բնագիտությունից:

2005-2006 ուստարվա վերջում ՙԲնագիտություն՚ առարկայից անցկացված ստուգումների բովանդակությունը և կազմակերպական ձևը թելադրված էր ընդհանուր բնագիտական կրթության համակարգում ՙԲնագիտություն՚ առարկայի դերի և նշանակության ընկալման հետ: Հասկանալի է, որ բնագիտության ուսումնասիրության ընթացքում աշակերտները ձեռք են բերում բնության մարմինների և երևույթների վերաբերյալ պարզագույն (հիմնականում զգայական մակարդակի), բայց համակարգված գիտելիքներ: Այս իմաստով դասընթացի ինֆորմացիոն միջուկի յուրացումը ցանկալի է: Բայց այս դասընթացն առավել կարևոր է որպես նախապատրաստություն բնագիտության մեթոդի հետ ծանոթացման և ավագ դպրոցում բնագիտական առարկաների ինքնուրույն ուսումնասիրության համար: Հետևաբար դասընթացի հիմնական խնդիրը պետք է լինի աշակերտներին բնության ուսումնասիրության գիտական մեթոդներին ծանոթացնելը: 6-րդ դասարանն ավարտող աշակերտից պահանջվում էր, որ՝
ա. կարողանա՝
1. դիտել և նկարագրել երևույթը,
2. տարբերել երևույթի կարևոր և երկրորդական (պատահական) կողմերը,
3. երևույթի վերաբերյալ կատարել հարցադրումներ,
4. պարզագույն երևույթների դիտումների արդյունքների բացատրության համար ինքնուրույն հիպոթեզներ առաջադրել,
5. հիմնական ֆիզիկական մեծությունները (երկարություն, մակերես, ծավալ, զանգված, ժամանակ, ջերմաստիճան և այլն) չափել, իմանալ դրանց չափման միավորները և նրանց միջև եղած կապերը,
բ. ունենա՝
1. նախնական պատկերացումներ ֆիզիկական մեծությունների վերաբերյալ,
2. փորձեր կատարելու պարզագույն հմտություններ,
3. երևույթը նկարագրող մեծությունների միջև կախվածության գաղափարը,
4. փորձերից համապատասխան եզրակացություններ անելու հմտություններ,
5. փորձի արդյունքներն իր գիտելիքների և կարողությունների սահմանում ներկայացնելու կարողություն:

Թվարկված հմտությունների և գիտելիքների ձևավորումը նաև վարժարանում բնագիտական կրթության առանցքային խնդիրներն են: Բայց դրանց սկիզբը, կարծում եմ, պետք է դրվի հենց բնագիտության դասավանդման ընթացքում:

Ստուգման ենթակա հարցերի ցանկը ճշտելուց հետո պարզ դարձավ, որ ստուգարքը պետք է լինի բավական երկարատև գործընթաց: 2006թ. ամբողջ մայիս ամիսը և մինչև հունիսի 10-ը կրթահամալիրի բոլոր կրտսեր դպրոցների 6-րդ դասարաններն իրենց բնագիտության դասերն անցկացրին վարժարանի ֆիզիկայի լաբորատորիաներում: Հատուկ այդ նպատակով կազմվեց գործնական աշխատանքների հավաքածու, որում ընդգրկված էին 10 տարբեր բնույթի առաջադրանքներ: Այդ աշխատանքներից աշակերտը պետք է կատարեր 6-ը իր ընտրությամբ: Աշակերտներն աշխատում էին երկու հոգիանոց խմբերով, իրենց բնագիտության ուսուցիչների և վարժարանի ֆիզիկայի ուսուցիչների ղեկավարությամբ: Աշխատանքի արդյունքներն աշակերտները ներկայացրին գրավոր հաշվետվությունների տեսքով:

Աշխատանքներից յուրաքանչյուրով ստուգվում էր երկու կամ երեք հմտություններ, որոնք ձևակերպված էին որպես տվյալ աշխատանքի նպատակներ: Դա կարևոր էր, քանի որ աշխատանքն ընտրելիս աշակերտն արդեն գիտեր, թե իրենից ի՜նչ է պահանջվում: Բացառությամբ 7-րդ և 9-րդ աշխատանքների, մնացած բոլոր առաջադրանքներն սկսվում են տարբեր մեծությունների չափման միավորների, չափման գործիքի բաժանման արժեքի որոշման, մի չափման միավորից մյուսին անցնելու վերաբերյալ փոքրիկ հարցաշարով: Դրանով փորձել ենք կարևորել չափումների նշանակությունը բնության ճանաչման գործընթացում: Փորձերի կատարման կարգի վերաբերյալ անհրաժեշտ ցուցումները ձգտել ենք հասցնել նվազագույնի, որպեսզի աշակերտը հնարավորություն ունենա ինքնուրույն աշխատելու:

Առաջադրանքները պարունակում են նաև մի փոքրիկ հոգեբանական թեսթ, որի նպատակն է պարզել (հասկանալի է՝ շատ մոտավոր) աշակերտների էմոցիոնալ վերաբերմունքը անցկացվող աշխատանքներին:

Գնահատման պրոցեսը նույնպես յուրահատուկ էր, որոշ իմաստով նաև սուբյեկտիվ: Աշակերտների գնահատականի հիմնական մասը ձևավորվում էր նրա հետ գործնական աշխատանքի ընթացքում, անմիջական տպավորությունների ազդեցությամբ, որոնք ինչ-որ մտքերի ձևով ուսուցիչը գրանցում էր իր աշխատանքային տետրում՝ յուրաքանչյուր աշակերտի համար առանձնացված էջում: Հետո ավելի հանգիստ պայմաններում վերընթերցվում էին գրառումները և վերածվում գնահատականների: Դրան ավելանում էր նաև աշակերտի գրավոր հաշվետվությունների գնահատականը, և արվում էր վերջնական եզրակացություն՝ չստուգված, մի կերպ ստուգված կամ ստուգված:

Որո՞նք են անցկացված ստուգումների արդյունքները: Առաջին հերթին այն, որ աշակերտները մեկ ամսից ավելի բնագիտության դասերը հետաքրքիր անցկացրեցին (այդ մասին վկայում են հոգեբանական թեսթի արդյունքները, մեր դիտարկումները և աշակերտների վերաբերմունքը): Նրանք ձեռք բերեցին լաբորատորիայում աշխատելու, ընկերոջ հետ համատեղ հետազոտական, փորձարարական աշխատանք կատարելու որոշակի հմտություններ: Կրկնեցին կամ սովորեցին հիմնական ֆիզիկական մեծությունների չափման միավորները: Ընտելացան վարժարանի ուսուցիչներին և նրանց պահանջներին:

Ստուգարքh արդյունավետ էր նաև վարժարանի ուսուցիչներիս համար: Մենք անհատապես ճանաչեցիք աշակերտների մեծ մասին, ճշտեցինք նրանց հնարավորությունները, իմացանք յուրաքանչյուրի ուժեղ և թույլ կողմերը: Սրանք կարևոր հարցեր են, քանի որ 7-րդ դասարանում բնագիտական առարկաների առանձին ուսուցումն սկսելիս նշված հարցերի լուծման վրա բավականաչափ ժամանակ է ծախսվում:

Ստուգարքն օգտակար էր նաև կրտսեր դպրոցի բնագիտության ուսուցիչներին: Նրանք ճշտեցին պահանջների այն շրջանակը, որ անհրաժեշտ է բնագիտական կրթությունը հաջողությամբ շարունակելու համար: Դա անպայման կօգնի նրանց հաջորդ ուստարում ՙԲնագիտություն՚ առարկայի դասավանդումն ավելի արդյունավետ և նպատակասլաց կազմակերպելու:

Եզրակացությունը մեկն է. ստուգումների անցկացման նկարագրված ձևն արդյունավետ էր դրան մասնակցող բոլոր կողմերի համար: Անշուշտ թերություններ կային: Դրանք հասկանալի դարձան աշխատանքի ընթացքում և կշտկվեն հաջորդ տարում:

Աշխատանք 1. Ծավալների չափումը չափագլանի օգնությամբ:
 
Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
Պարզել՝
1. Սովորողը որքա՞ն լավ գիտի ծավալի չափման առավել հաճախակի օգտագործվող միավորները:
2. Կարողանու՞մ է որոշել քանոնի և չափագլանի չափման սահմանները և մեկ բաժանումի արժեքները:
3. Տիրապետո՞մ է արդյոք ծավալների չափման տեխնիկային:
4. Կարողանո՞մ է ինքնուրույն լուծումներ գտնել ոչ տիպական իրավիճակներում:
5. Կարողանու՞մ է իր կատարած գործողությունները տրամաբանված և գրագետ շարադրել:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմիններն ու չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը ............. Է:
բ. 1դմ = մ; 1սմ= մ; 1մմ= մ:
գ. Ծավալի չափման հիմնական միավորը է:
դ. 1դմ3=1լ= մ3; 1սմ3=1մլ= մ3; 1մլ= ...լ:
3. Որոշի՜ր.
ա. քանոնի չափման սահմանը՝ Lմեծ.= ...սմ:
բ. քանոնի մեկ բաժանման արժեքը՝ c= ...սմ:
գ. չափագլանի չափման սահմանը՝ Vմեծ.= ...մլ:
դ. չափագլանի մեկ բաժանման արժեքը՝ c= ...մլ:


Առաջադրանք I. Չափի՜ր բաժակի մեջ եղած ջրի ծավալը:
ա. Նկարագրի՜ր՝ ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Բաժակում եղած ջրի ծավալը ….մլ է:

Առաջադրանք II. Չափի՜ր քեզ տրված սրվակի ծավալը:
ա. Նկարագրիր՝ ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Սրվակի ծավալը ….մլ է:

Առաջադրանք III. Չափի՜ր քեզ տրված մետաղե գլանի ծավալը:

Առաջադրանք IV.
1. Չափագլանով չափի՜ր քեզ տրված ալյումինե անոթի ծավալը:
2. Քանոնով չափելով անոթի երկարությունը, լայնությունը և բարձրությունը՝ որոշի՜ր անոթի ծավալը:
ա. Նկարագրիր՝ ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Անոթի ծավալը չափված չափագլանով մլ է:
գ. Անոթի ծավալը քանոնով որոշելիս ….մլ է:

Առաջադրանք V.
Չափագլանով չափի՜ր քեզ տրված այն մարմնի ծավալը, որը չի մտնում չափագլանի մեջ:
ա. Նկարագրի՜ր՝ ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Մարմնի ծավալը հավասար է ….մլ:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 2. Ճոճանակի պարբերության չափումը:
Պարբերության՝ թելի երկարությունից և բեռի զանգվածից կախվածության ուսումնասիրումը:
 
Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը 
1. Պարզել աշակերտը որքան լավ գիտի ժամանակի՝ առավել հաճախակի օգտագործվող միավորները:
2. Պարզել աշակերտի՝ փորձ նախապատրաստելու և իրականացնելու հմտությունները:
3. Գնահատել աշակերտի՝ նոր գաղափարներ ընկալելու կարողությունը:
4. Պարզել՝ աշակերտը պատկերացնու՞մ է, որ ֆիզիկական մեծությունների միջև կարող են գոյություն ունենալ տարբեր տեսակի կախվածություններ:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը ........... է:
բ. 1սմ= մ; 1մմ= սմ; 1մմ= մ:
գ. Ժամամակի չափման հիմնական միավորը ......................... է:
դ. 1ր= ...վ; 1ժ= ...վ:
3. Որոշի՜ր.
ա. Քանոնի չափման սահմանը՝ lմաք= ...սմ:
բ. Քանոնի մեկ բաժանումի արժեքը՝ c= ...մմ:
գ. Ի՞նչ ամենափոքր ժամանակամիջոց կարելի է չափել տրված վայրկյանաչափով՝ tմին= ...վ:

Առաջադրանք I. 1. Պատրաստի՜ր ճոճանակ: Շեղի՜ր այն հավասարակշռության դիրքից և բա՜ց թող: Նկարագրի՜ր ճոճանակի շարժումը:
Ճոճանակ անվանում են կախոցից (թելից) կախված մարմինը, որը կարող է տատանվել կախման կետի շուրջը (տե՜ս նկարը):

Առաջադրանք II. 1. Չափի՜ր ճոճանակի տատանումների պարբերությունը:
Պարբերությունը այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում (բաց թողնելուց հետո) գնդիկը վերադառնում է իր սկզբնական դիրքին:
ա. Նկարագրի՜ր՝ ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Ճոճանակի տատանումների պարբերությունը .... վ է:

Առաջադրանք III. 1. Փորձերով պարզի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք ճոճանակի պարբերությունը նրա թելի երկարությունից: Եթե կախված է, ապա ինչպե՞ս:
ա. Նկարագրի՜ր, թե ինչպես ես կատարում փորձը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ փորձերից:

Առաջադրանք IV. 1. Փորձերով պարզի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք ճոճանակի պարբերությունը նրա բեռի զանգվածից:
ա. Նկարագրի՜ր, թե ինչպես ես կատարում փորձը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ փորձերից:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 3. Զսպանակավոր ճոճանակի տատանումների ուսումնասիրումը: Տատանումների պարբերության չափումը:

Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
1. Պարզել աշակերտի՝ քանոնով և վայրկյանաչափով չափումներ կատարելու հմտությունները:
2. Պարզել թե աշակերտը որքա՞ն բազմակողմանի է դիտում և նկարագրում երևույթը:
3. Պարզել աշակերտի՝ իր ենթադրությունը փորձերով հիմնավորելու կարողությունը:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը .... է:
բ. 1սմ= …մ; 1մմ= …սմ; 1մմ= …մ:
գ. Ժամաակի չափման հիմնական միավորը .... է:
դ. 1ր= վ; 1ժ= վ:
3. Որոշի՜ր.
ա. քանոնի չափման սահմանը՝ lմաք= …սմ:
բ. քանոնի մեկ բաժանումի արժեքը՝ c= …մմ:
գ. ի՞նչ ամենափոքր ժամանակամիջոց կարելի է չափել տրված  վարկյանաչափով՝
tմին= …վ:

Առաջադրանք 1. 1. Պատրաստի՜ր ճոճանակ: Շեղի՜ր այն հավասարակշռության դիրքից և բա՜ց թող: Նկարագրի՜ր ճոճանակի շարժումը:
Ուղղաձիգ կախված զսպանակը և նրան ամրացված բեռը անվանում են զսպանակավոր ճոճանակ (տե՜ս նկարը):

Առաջադրանք 2. 1. Չափի՜ր ճոճանակի տատանումների պարբերությունը:
ա. Նկարագրիր ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Ճոճանակի տատանումների պարբերությունը .... վ է:

Առաջադրանք 3գ. 1. Փորձերով պարզի՜ր՝ կախվա՞ծ է արդյոք ճոճանակի պարբերությունը
                         բեռի զանգվածից: Եթե կախված է ապա ինչպե՞ս:
ա. Նկարագրի՜ր, թե ինչպես ես կատարում փորձը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ փորձերից:

Առաջադրանք 4գ. 1. Փորձերով պարզիր՝ կախվա՞ծ է արդյոք ճոճանակի պարբերությունը զսպանակի հատկություններից:
ա. Նկարագրիր թե ինչպե՞ ես կատարում փորձը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ փորձերից:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 4. Զսպանակի և բեռի փոխազդեցության դիտումը: Ուժաչափի աստիճանավորումը:
 
Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
Պարզել՝
1. Ինչպիսի՞ պատկերացում ունի աշակերտը ուժ մեծության և նրա հիմնական միավորի՝ 1Ն-ի մասին:
2. Կարողանու՞մ է որոշել ուժաչափի չափման սահմանը, նրա մեկ բաժանման արժեքը:
3. Սովորողների՝ չափիչ սարքերից (ուժաչափից և վայրկյանաչափից) օգտվելու հմտությունները:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը ..... է:
բ. 1սմ= …մ; 1մմ= …սմ; 1մմ= …մ:
գ. Ուժի չափման հիմնական միավորը ...... է:
3. Որոշի՜ր.
ա. քանոնի չափման սահմանը՝ lմաք= …սմ:
բ. քանոնի մեկ բաժանումի արժեքը՝ c1= …մմ:
գ. ուժաչափի չափման սահմանը՝ Fմաք= …Ն:
դ. ուժաչափի մեկ բաժանմունքի արժեքը՝ c2= …Ն:

Առաջադրանք I. Փորձերով գտի՜ր, թե քեզ տրված մարմիններից որն է ուժաչափը ձգում 1Ն ուժով:
ա. Նկարագրի՜ր, թե ինչպե՞ ես կատարում փորձը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ փորձերից:

Առաջադրանք II. Փորձերով պարզի՜ր, թե զսպանակի երկարացումները ինչպես են կախված նրա վրա ազդող ուժերից:
ա. Նկարագրի՜ր, թե ինչպես ես կատարում փորձը:
բ. Չափումների արդյունքները ներկայացրո՜ւ աղյուսակի տեսքով:
գ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ փորձերից:

Առաջադրանք III. Աստիճանավորի՜ր քեզ տրված զսպանակը և պատրաստի՜ր ուժաչափ:
ա. Նկարագրի՜ր, թե ինչպես ես կատարում փորձը:
բ. Որքա՞ն է քո պատրաստած ուժաչափի մեկ բաժանումի արժեքը:

Առաջադրանք IV. Պատրաստի՜ր ուժաչափ, որի մեկ բաժանումի արժեքը լինի 0,1 Ն:
Նկարագրի՜ր, թե ինչպես ես կատարում փորձը:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 6 Հենարանի վրա մարմնի գործադրած ճնշման չափումը
 
Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը            
Պարզել՝
1. Աշակերտը որքա՞ն լավ գիտի երկարության, մակերեսի և ճնշման միավորները:
2. Սովորողի՝ տարբեր ֆիզիկական մեծությունների միջև փորձնական առնչություններ գտնելու հմտությունները:
3. Անծանոթ (կամ մոռացված) մեծությունը ընկալելու ունակությունը:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը .... է:
բ. 1սմ= …մ; 1մմ= …սմ; 1մմ= …մ:
գ. Մակերեսի չափման հիմնական միավորը ..... է:
դ. 1սմ2= …մ2; 1մմ2= …սմ2; 1մմ2= …մ2:
ե. Ուժի չափման հիմնական միավորը ..... է:
զ. Ճնշման չափման հիմնական միավորը ...... է:
3. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը ..... է:
բ. 1սմ= …մ; 1մմ= …սմ; 1մմ= …մ:
գ. Մակերեսի չափման հիմնական միավորը ...... է:
դ. 1սմ2= …մ2; 1մմ2= …սմ2; 1մմ2= …մ2:
ե. Ուժի չափման հիմնական միավորը ...... է:
զ. Ճնշման ճափման հիմնական միավորը ........ է:

Առաջադրանք I. Որոշի՜ր չորսուի գործադրած ճնշումը սեղանի մակերևույթին:
p= F/S, որտեղ F- մարմնի կշիռն է ,
S- մարմնի հենման մակերեսը:
ա. Նկարագրի՜ր՝ ինչպես ես կատարում չափումները:
բ. Որքա՞ն է չորսուի ճնշումը սեղանի մակերևույթին:

Առաջադրանք II. Փորձով պարզի՜ր, թե հաստատուն ուժի դեպքում ճնշումն ինչպես է կախված հենման մակերեսից:
ա. Նկարագրի՜ր՝ ինչպես ես կատարում չափումները:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ չափումներից:

 Առաջադրանք III. Փորձով պարզի՜ր, թե հաստատուն մակերեսի դեպքում ճնշումն ինչպե՞ս է կախված ուժից:
ա. Նկարագրի՜ր՝ ինչպես ես կատարում չափումները:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ չափումներից:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 7. Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող դուրս հրող ուժի չափումը

Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
Պարզել, թե աշակերտը՝
1. գիտի՞ արդյոք երկարության, մակերեսի և ուժի հիմնական միավորները, դրանց միջև եղած առնչությունները,
2. կարողանու՞մ է որոշել քանոնի և ուժաչափի չափման սահմանը և մեկ բաժանումի արժեքը,
3. կարո՞ղ է հայտնի փաստը հաստատող փորձ դնել,
4. կարո՞ղ է փորձարարական-հետազոտական խնդիր լուծել:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկիր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Երկարության չափման հիմնական միավորը ..... է:
բ. 1սմ= …մ; 1մմ= …սմ; 1մմ= …մ:
գ. Մակերեսի չափման հիմնական միավորը ..... է:
դ. 1սմ2= …մ2; 1մմ2= …սմ2; 1մմ2= …մ2:
ե. Ուժի չափման հիմնական միավորը ..... է:
3. Որոշի՜ր.
ա. քանոնի չափման սահմանը՝ lմաք.= ...
բ. քանոնի մեկ բաժանումի արժեքը՝ c1=...
գ. ուժաչափի չափման սահմանը՝ Fմաք.= ...
դ. ուժաչափի մեկ բաժանումի արժեքը՝ c2=...

Առաջադրանք I. Փորձով ցո՜ւյց տուր, որ հեղուկը դեպի վեր ուղղված որոշակի ուժով ազդում է մարմնի վրա:
Այդ ուժը անվանում են դուրս հրող կամ Արքիմեդյան ուժ:
ա. Նկարագրի՜ր փորձի ընթացքը:
բ. Ի՞նչ կարող ես ասել այդ ուժի մասին:

Առաջադրանք II. Չափի՜ր ջրի մեջ ընկղմված գլանաձև մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը:
ա. Նկարագրի՜ր փորձի ընթացքը:
բ. Մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը հավասար է … Ն:

Առաջադրանք III. Փորձով ցո՜ւյց տուր, որ դուրս հրող ուժը կախված է մարմնի ընկղմված մասի ծավալից, և պարզիր, թե ինչպես է կախված:
ա. Նկարագրի՜ր փորձի ընթացքը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ չափումներից:

Առաջադրանք IV. Փորձով ցո՜ւյց տուր, որ դուրս հրող ուժը կախված է հեղուկի խտությունից (չափի՜ր նույն մարմնի վրա ազդող դուրս հրող ուժը մաքուր ջրում և հագեցած աղաջրում):
ա. Նկարագրի՜ր փորձի ընթացքը:
բ. Ի՞նչ եզրակացություն կանես կատարածդ չափումներից:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 8. Նյութի խտության չափումը

Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը
Պարզել թե աշակերտը՝
1. գիտի՞ արդյոք ծավալի և զանգվածի չափման հիմնական միավորները,
2. ինչպե՞ս է հիշում անցած նյութը,
3. կարողանո՞ւմ է յուրացրած նյութը օգտագործել նոր երևույթներ բացատրելու համար:
4. կարողանո՞ւմ է օգտվել տեղատվական նյութից:

Աշխատանքի ընթացքը    
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Ծավալի չափման հիմնական միավորը .... է:
բ. 1դմ3=1լ= մ3; 1սմ3=1մլ= լ; 1մլ= ...մ3:
գ. Զանգվածի չափման հիմնական միավորը ...... է:
դ. 1գ = կգ; 1մգ= ...գ:
3. Լրացրո՜ւ:
ա. Չափագլանի չափման սահմանը Vմաք= ...մլ:
բ. Չափագլանի մեկ բաժանումի արժեքը՝ c= ...մլ:
գ. Ամենամեծ կշռաքարի զանգվածը mmax= ...
դ. Ամենափոքր կշռաքարի զանգվածը mմին= ...

Առաջադրանք I. Չափի՜ր բաժակի մեջ եղած ջրի ծավալը:
ա. Ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Բաժակում եղած ջրի ծավալը ...մլ-է:

Առաջադրանք II. Չափի՜ր բաժակի մեջ եղած ջրի զանգվածը:
ա. Ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Բաժակում եղած ջրի զանգվածը ...գ-է:

Առաջադրանք III. Որոշի՜ր ջրի խտությունը;
ա. Ջրի խտությունը ...գ/սմ3-է:

Առաջադրանք IV. Որոշի՜ր աղաջրի խտությունը:
ա. Ինչպե՞ս ես կատարում չափումը:
բ. Աղաջրի խտությունը ...գ/սմ3  է:

Առաջադրանք V. Որոշիր խցանի և երկաթե գլանի խտությունները: Ստուգի՜ր՝ այդ մարմիններից ո՞րն է խորասուզվում ջրում, իսկ ո՞րն է լողում ջրի մակերևույթին:

Առաջադրանք VI. Օգտվելով նյութերի խտությունների աղյուսակից՝ թվարկի՜ր հինգ այնպիսի նյութեր, որոնցից պատրաստված մարմինները կխորասուզվեն ջրում, և հինգ այնպիսի նյութեր, որոնցից պատրաստված մարմինները կլողան ջրի մակերևույթին:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 10. Էլեկտրական շղթայի հավաքումը և հաջորդական միացման օրենքների ուսումնասիրումը
 
Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը            
Պարզել թե աշակերտը՝
1. գիտի՞ արդյոք հոսանքի ուժի և լարման չափման միավորները,
2. կարողանու՞մ է որոշել ամպերմետրի և վոլտմետրի չափման սահմանները, ինչպես նաև մեկ բաժանումի արժեքները,
3. կարողանու՞մ է չափումներ կատարել սլաքավոր չափիչ սարքերով,
4. կարողանու՞մ է ինքնուրույն նոր գիտելիքներ յուրացնել:

Աշխատանքի ընթացքը               
1. Թվարկի՜ր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը:
2. Լրացրո՜ւ:
ա. Հոսանքի ուժի չափման միավորը .... է:
բ. 1մԱ= ...Ա; 1մկԱ= ...Ա:
գ. Լարման չափման հիմնական միավորը .... է:
դ. 1մՎ= ...Վ; 1մկՎ= ...Վ:
3. Լրացրո՜ւ.
ա. ամպերմետրի չափման սահմանները՝ Iմաք= ...Ա; Iմին= ...Ա:
բ. ամպերմետրի մեկ բաժանումի արժեքը՝ c1= ...Ա:
գ. վոլտմետրի չափման սահմանները՝ Uմին= ...Վ; Uմաք= ...Վ:
դ. վոլտմետրի մեկ բաժանումի արժեքը՝ c2= ...Վ:

Առաջադրանք I. Հավաքի՜ր շղթա, որը կազմված է երկու լամպից, հոսանքի աղբյուրից և անջատիչից (տե՜ս նկարը):

ա. Նկարագրի՜ր՝ ինչպե՞ս ես հավաքում շղթան:
բ. Ի՞նչ հատկությամբ է օժտված այդ շղթան:

 Առաջադրանք II. Չափի՜ր հոսանքի ուժը շղթայի տարբեր տեղամասերում (ամպերմետրը հերթականությամբ միացրու շղթայի ա, բ և դ տեղամասերում):
 ա. Ինչպե՞ս ես միացնում ամպերմետրը շղթային:
 բ. Ի՞նչ եզրակացություն կարող ես անել քո կատարած չափումներից:

 Առաջադրանք III. Չափի՜ր լարումները հոսանքի աղբյուրի սեղմակների և լամպի սեղմակների վրա:
ա. Ինչպե՞ս ես միացնում վոլտմեըրը շղթային:
բ. Ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

Աշխատանք 11. Էլեկտրական շղթայի հավաքումը և զուգահեռ միացման օրենքների ուսումնասիրումը:
 
Աշխատանքն սկսելուց առաջ նշի՜ր այն պատկերի համարը, որը համապատասխանում է այս պահի քո տրամադրությանը:

Աշխատանքի նպատակը 
Պարզել, թե աշակերտը՝
5. գիտի՞ արդյոք հոսանքի ուժի և լարման չափման միավորները,
6. կարողանո՞ւմ է որոշել ամպերմետրի և վոլտմետրի չափման սահմանները, ինչպես նաև մեկ բաժանումի արժեքները,
7. կարողանո՞ւմ է չափումներ կատարել սլաքավոր չափիչ սարքերով,
8. կարողանո՞ւմ է դասագրքից ինքնուրույն նոր գիտելիքներ յուրացնել:

Աշխատանքի ընթացքը
1. Թվարկիր քեզ տրված մարմինները և չափիչ սարքերը
2. Լրացրո՜ւ:
ա. Հոսանքի ուժի չափման միավորը .... է:
բ. 1մԱ= ...Ա; 1մկԱ= ...Ա:
գ. Լարման չափման հիմնական միավորը .... է:
դ. 1մՎ= ...Վ; 1մկՎ= ...Վ:
3. Որոշի՜ր.
ա. ամպերմետրի չափման սահմանները՝ Iմաք= ...Ա; Iմին= ...Ա:
բ. ամպերմետրի մեկ բաժանումի արժեքը՝ c1=...Ա:
գ. վոլտմետրի չափման սահմանները՝ Uմին= Վ; Uմաք= ...Վ:
դ. վոլտմետրի մեկ բաժանումի արժեքը՝ c2= ...Վ:

Առաջադրանք I. Հավաքի՜ր շղթա, որը կազմված է երկու լամպերից, հոսանքի աղբյուրից և երեք բանալիներից (տե՜ս նկարը):

ա. Նկարագրի՜ր՝ ինչպե՞ս ես հավաքում շղթան:
բ. Նկարագրի՜ր, թե ինչպես է աշխատում շղթան, երբ միացված է միայն առաջին բանալին, երբ միացված է միայն երկրորդ բանալին, և երբ միացված են երկու բանալիները միաժամանակ:

 Առաջադրանք II. Չափի՜ր հոսանքի ուժը շղթայի տարբեր տեղամասերում՝
ա. առաջին լամպում (առաջին բանալու փոխարեն միացրու ամպերմետրը).
բ. երկրորդ լամպում ( երկրորդ լամպի փոխարեն միացրու ամպերմետրը).
գ. շղթայի ընդհանուր տեղամասում ( երրորդ բանալու փոխարեն միացրու ամպերմետրը):
Ի՞նչ եզրակացություններ կարող ես անել քո կատարած փորձերից:

 Առաջադրանք III. Չափի՜ր լարումը շղթայի տարբեր տեղամասերում՝
ա. առաջին լամպի սեղմակների միջև,
բ. երկրորդ լամպի սեղմակների միջև,
գ. հոսանքի աղբյուրի սեղմակների միջև:
Ի՞նչ եզրակացություններ կարող ես անել քո կատարած փորձերից:
Աշխատանքը վերջացնելուց հետո մեկ անգամ ևս նշի՜ր այն պատկերի համարը, որը տվյալ պահին առավել լավ է համապատասխանում քո տրամադրությանը:

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.