«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 9

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Մարիետ Սիմոնյան «Գրականության դասընթաց քոլեջում սովորողների համար»

Մեթոդական մշակումներ

Լիանա Հակոբյան
«Ինքնաստուգում համակարգչով»

Ուսումնական նյութեր

Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
««Գնդիկներ և տուփերը» դասարանում»

Լիանա Հակոբյան
«Գունավոր քառակուսիներ»

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Սոլովեյչիկյան XI ընթերցումներից

Ռեպորտաժային նոթեր Մոսկվայի քաղաքային Ուսուցչի տնից

«Որքան շատ են դպրոցները, այնքան մոտ ենք երեխաներին»

Ալեքսանդր Տուբելսկի
«Կրթության գետի երկու ափերը»

«Ինքնորոշման դպրոց» ԳՄՄ-ի համագործակցային վարպետ-դասարան
«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական ավագ աստիճանի կառուցման փորձ»

«Դպրոցը երեխայի կողմից է. կրթական միջին աստիճանի կառուցման փորձ»

«Կրթության նպատակների և դպրոցի նպատակների մասին դեկլարացիաներ»

Դեբորա Մայեր
«Դպրոցում ինչպե՞ս պաշտպանենք երեխաներին։ Դպրոցն ինչպե՞ս աշակերտակենտրոն դարձնենք»

Ջերի Մինց
«Ինչպես օգնենք երեխաներին, որոնցից դպրոցը հրաժարվում է»

Բրետ Շլեզինգեր
Ինչպիսի՞ն պետք է լինի կրթությունն այն դեռահասների համար, ովքեր սովորել չեն ցանկանում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
2007թ, հոկտեմբերի 20-ի «Սովորող դպրոց» Կլոր սեղանի նյութերից

Ժաննա Հակոբյան Մարգարիտ Սարգսյան
«Սովորեցի, երբ սկսեցի սովորեցնել»

«Նախագծերի մեթոդը սովորեցնում է սովորել»

Լուսինե Փաշայան
Նաիրա Դալուզյան
«Ամենակարևոր բաները հենց ամենափոքրերից ենք սովորում»

Մարիամ Սիմոնյան
«Իմ դասն իմ այսօրվա տեսածն է»

Լուսինե Պետրոսյան
«Ես միշտ սովորող դասավանդող եմ»

Արմինե Խաչատրյան
«Բուհական կրթությո՞ւն, թե՞ մանկավարժություն»

Մարգարիտ Հարությունյան
«Սովորում ենք իրար հետ, իրար օգնելով»

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (ութերորդ գլուխ)
Սերգեյ Ստեպանով
«Ջոն Դյուի»

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Սերգեյ Ստեպանով

Ջոն Դյուի
(1859 - 1952)

Ջոն Դյուիի գործունեության ոլորտները որոշել փորձելիս հանրա·իտարանների և կենսա·րական բառարանների հեղինակները գերադասում են եռակի սահմանում. «ամերիկացի փիլիսոփա, հոգեբան և մանկավարժ»:  Իսկապես, Դյուին մի քանի տարվա տարբերությամբ սկզբում ղեկավարել է Ամերիկյան հոգեբանական միությունը (1899-1900), հետո Ամերիկյան փիլիսոփայական ընկերությունը (1905-1906), իսկ կրթության գործում ուսուցիչների և հասարակության ջաքերը միավորելու նպատակով հիմնադրել է ծնողների ևվ ուսուցիչների միությունը:

Այսպիսի բազմազան նվաճումները հավանաբար ոմանց կշշմեցնեն ու կհիացնեն:  Իրականում դրանց անքակտելի միասնությունն է հիացմունքի արժանի: Ամբիոնը, որը Չիկագոյի համալսարանում Դյուին ամբողջ տասը տարի (1894-1904) ղեկավարում էր, շատ յուրօրինակ երևույթ էր. այն փիլիսոփայության, հոգեբանության և մանկավարժության միացյալ ամբիոն էր:

Երկրային մարմնավորում

Տխուր երևույթ է այն մանկավարժը, որն անտեսում է հոգեբանությունը: Խեղճ է այն հոգեբանը, ով արհամարհում է փիլիսոփայությունը: Ձանձրալի է այն փիլիսոփան, ում  դատողությունները չեն ներհյուսվում հոգեբանական հետազոտությունների ու դպրոցական գործի բովանդակությանը: Դյուին ո՛չ տխուր էր, ո՛չ խեղճ, ո՛չ ձանձրալի: Նա իսկապես բացառիկ մտածող և գիտնական էր:

Կոլումբիայի համալսարանում նրա յոթանասունհինգամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ ելույթ ունեցողներից մեկը` պրոֆեսոր Հերբերտ Շնայդերը, անտիկ առասպելաբանության թեմայով մի ազատ հանպատրաստից պատմություն հորինեց։ Ահա նրա պատմությունը:

Երբ մեծ Հելլադան անկում էր ապրում, նրա աստվածներն Օլիմպոսը լքեցին և աշխարհով մեկ ցրվեցին` նոր ապաստան գտնելու: Կայտառ Պանը, որ ազատությունն ու կենսասիրությունն էր մարմնավորում, երկար թափառումներից հետո Նոր Անգլիայի անտառոտ բլուրները հավանեց և բնակություն հաստատեց արևմտյան լանջերին: Այնտեղ հանդիպեց կարգը և ռացիոնալությունը մարմնավորող Լոգոսին, ով ընտրել էր արևելյան լանջերը: Գագաթին նրանք հաճախ հանդիպում էին և սաստիկ վիճում: Համաձայնության չգալով՝ նրանք ցանկացան մի երրորդ աստվածություն գտնել, որ լուծեր իրենց հակասությունը: Սակայն արևմտյան կիսագնդում Օլիպոսցիներից ոչ մեկին չհաջողվեց գտնել: Այդ ժամանակ Պանն առաջարկեց մի մարմնում միավորվել: «Վախենամ,- հակառակեց Լոգոսը,- որ այդ դեպքում էլ չեն լինի երկու հիանալի աստվածներ»։  «Փոխարենը,- քմծիծաղեց Պանը,- հազվագյուտ բանիմաց մարդ կստացվի»: Այդպես աշխարհ եկավ Ջոն Դյուին՝ անհաշտ հին աստվածների երկրային մարմնավորումը։

Մշտական փոփոխականություն

Դյուին ծնվել է 1859թ. հոկտեմբերի 20-ին Վերմոնտ նահանգի Բեռլինգտոն քաղաքում՝ ծխախոտի ֆաբրիկայի տիրոջ ընտանիքում: Հենց այդտեղ էլ՝ հայրենի եզերքում, նա բարձրագույն կրթություն է ստացել` 1879թ. բակալավրի ատիճանով ավարտել է Վերմոնտ նահանգի համալսարանը և աշխատանքի ընդունվել միջնակարգ դպրոցում: Այնպես որ մանկավարժությունը նրա առաջին հետաքրքրությունն էր, իսկ փիլիսոփայությամբ սկսել է զբաղվեց արդեն դպրոցում. իսկ փիլիսոփայությունն ու հոգեբանությունն այդ ժամանակներում անբաժան էին: Օրինակ` այդ ժամանակների ամերիկյան խոշորագույն մտածող Ուիլյամ Ջեյմսը, ով Դյուիի համար անառարկելի հեղինակություն էր, զուգահեռաբար հոգեբանական գաղափարներ էր մշակում:

Հենվելով Ջեյմսի գաղափարներին՝ Դյուին պրագմատիզմի սեփական տարբերակը մշակեց` այսպես կոչված ինստրումենտալիզմը։ Մարդկային գործունեության տարբեր ձևերը նա դիտարկում էր որպես մարդու կողմից ստեղծված գործիքներ` անհատական և հասարակական խնդիրները լուծելու համար: Իմացումը նա մեկնաբանում էր որպես վարքի բարդ ձև, վերջին հաշվով՝ գոյատևման պայքարի միջոց, իսկ ճշմարտության չափանիշը համարում էր գործնական արդյունավետությունը, օգտակարությունը: Այդ պատճառով չփոփոխվող ճշմարտություններ գոյություն չունեն: Ինչը մի մարդու համար ճշմարիտ է, կարող է կեղծ լինել մեկ ուրիշի համար, ինչը երեկ ճշմարիտ էր մարդու համար, կարող է այդպիսին չլինել այսօր:  Դա գոյության փոփոխվող պայմաններին հարմարվելու անհրաժեշտ պայման է:

Փոփոխականության հասկացությունը Դյուիի փիլիսոփայության առանցքային հասկացություններից է: Համապատասխանաբար բանականությունը նա սահմանում է որպես գործողության մեջ գտնվող միտք, որն ուղղված է դեպի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները:

Հինգ նախադրյալներ

Ասում են` ճշմարտությունը երեխայի շուրթերից է հնչում: Հինգ անհանգիստ երեխաների հայր Դյուին անընդհատ հանդիպում էր նրանց չարաճճիությունների արդյունքներին: Նրա աշխատասենյակն անմիջապես լոգասենյակի տակ էր: Մի անգամ. երբ առաստաղից ջուրը սկսեց կաթել, գիտնականը վերև շտապեց: Նրա կրտես որդի Ֆրեդին ծորակը փակելու անհաջող փորձեր էր անում, մինչդեռ ջուրը շարունակվում էր թափվել խաղալիք նավակներով լցված լողարանից: Իմանալաով փիլիսոփայության նկատմամբ հոր հակվածությունը՝ Ֆրեդին խնդրեց. «Հայրի՛կ, խոսքեր պետք չեն, մի բա՛ն արա»:

«Խոսքեր պետք չեն, մի բան արա». այսպես կարելի է կարճ բնութագրել Դյուիի փիլիսոփայությունը: Նա փիլիսոփայությունը դիտարկում էր որպես հոգեբանության ու կրթության ընդհանուր տեսության մեթոդաբանական հիմք:

Նրա հայացքների հիմքը կազմում են հինգ նախադրյալներ:

Առաջին նախադրյալն այն դրույթն է, որ գաղափարների, կրոնի, փիլիսոփայության բնագավառներում հավերժական ճշմարտություններ և բացարձակ գաղափարներ գոյություն չունեն: Այս կամ այն գաղափարի ճշմարտացիության չափանիշը գործնական կիրառության՝ փորձարարական հետազոտությամբ հաստատված հետևանքներն են:

Երկրորդ շատ կարևոր նախադրյալն այն գաղափարն է, որ միտքը մարդկային օրգանիզմի ամբողջությունից կտրված  ինքնաուրույն էություն չէ: Այն, ինչ միտք ենք անվանում, կազմավորվում է հասարակական փորձի արդյունքում. մտավոր կարողությունները փորձով են ստեղծվում, ինչպես ջրի էներգիան ստեղծվում է ամբարտակի միջոցով:

Դյուին հոգեբանությունը դիտարկում է որպես մարդկային գործունեության գործառույթ: Նրա կարծիքով, եթե լեզվաբանության հետ համեմատենք,  միտքն ավելի շուտ բայի տեսքով է երևում, քան գոյականի, քանի որ այդ հասկացությունը վերաբերում է հենց մարդու վարքին, դրա հետևանքների հաստատմանն ու գնահատմանը, և ոչ թե միլիարդավոր նյարդային բջջիջներից բաղկացած ինչ-որ սուբստանցիայի, որտեղ գրանցվում է անհատի կենսական փորձը:

Երրորդ նախադրույթը վերաբերում է բարոյականության ոլորտին: Դյուիի կարծիքով դա ոչ այլ ինչ է, քան վարքի եղանակ, որը կախված է  իրական վիճակներում անհատի այս կամ այն գործողության հետևանքներից:

Դյուին նաև նշում էր, որ ո՛չ վերացական փիլիսոփայությունը, ո՜չ  կրոնը չունեն բացարձակ ճշմարտություններ, որոնց մարդը պետք է հետևի:  Նա պնդում էր, որ մետաֆիզիկական և այլ ստուգման չտրվող մտավոր սահմանափակումներով կողմնորոշվելու փոխարեն մարդը խնդիրների լուծման ժամանակ պետք է դիմի գիտական մեթոդին: Ի դեպ, Դյուին բոլորովին աթեիստական տրամադրվածություն չուներ: Մերժելով կրոնի ավանդական ձևերը՝ նա առաջ էր քաշում սեփական «բնապաշտական» կամ «հումանիստական» կրոնը: Ամբողջ վճռականությամբ պաշտպանելով ընդհանուրի բարեկեցության պայմաններում անհատի ինքիրագործմանը հասնելու համար ազատության դերը՝ միևնույն ժամանակ Դյուին երջանկությունն ու ինքնիրականացումը սոցիալական, կրոնական կամ այլ սահմանափակումներից հասարակ ազատության հետ չէր կապում: Հակառակը, նա կարծում էր, որ բացարձակ ազատությունը նպաստում է, որ մարդիկ դառնան իրենց քմահաճույքների և րոպեական ցանկությունների ստրուկը: Հիմա նորաձև համարվող ինքնաբերականության պաշտամունքը, որը շատ տեսաբաններ փորձում են արտածել Դյուիի սկզբունքներից, իրականում բոլորովին օտար են նրան:

Դյուիի չորրորդ կարևոր նախադրույթը մտավոր կարողության՝ ինտելեկտի վերաբերյալ նրա հայացքներին է վերաբերում՝ որպես անհատի հիմնական գործիքի, որի միջոցով նա լուծում է կյանքում առաջացող խնդիրները, ներառյալ գիտականները: Այս ձևակերպումը բացատրում է նրա փիլիսոփայության և հոգեբանության վերաբերյալ «ինստրումենտալիզմ» տերմինի օգտագործումը:
Այս նախադրույթի ավելի ուշադիր դիտարկումից ակնհայտ է դառնում, որ Դյուին մարդկային հոգեբանությունը որպես էներգիայի աղբյուր է մեկնաբանում, որը մեզ դարձնում է բազմակողմանի ներուժով էակներ, ովքեր ունակ են կամ ունակ չեն դրանք իրականացնելու` կախված կենսական փորձի բնույթից և որակական առանձնահատկությունից:

Այստեղից բխում է այն ձևական սահմանումը, որը Դյուին տալիս է կրթությանը (սա կարելի անվանել հինգերորդ նախադրյալ): Գիտնականի կարծիքով «դա փորձի այնպիսի ձևափոխումը և վերակազմավորումն է, որը մեծացնում  է արդեն ունեցած փորձի արժեքը, ինչպես նաև հետագա փորձերը յուրացնելու ընթացքը ուղղորդելու կարողությունը»: Չորս տասնամյակ հետո պատմաբան Մ. Քերթին ավելի պարզ դարձնելու նպատակով վերաձևակերպեց այդ սահմանումը: Նրա կարծիքով, կրթություն ասելով, պետք է հասկանանք այն, որ «անցած փորձը վերապրվում և վերակազմավորվում է նոր փորձի լույսի ներքո»:

Կրթության սկզբունքները

Այս պատկերացումների հենքի վրա Դյուին ձևակերպեց կրթության հիմնական սկզբունքները, որոնք որոշեցին քսաներորդ դարի ու շատ մանկավարժական նորարարությունների ուղղությունները: Ահա այդ սկզբունքները:

Ուսուցումը և գիտելիքների յուրացումը պետք իրականացվեն ակտիվ և ոչ թե պասիվ  հենքի վրա:
Դյուիի այն դրույթը, թե պետք է երեխաներին օգնել գիտելիքը ակտիվորեն յուրացնելու և ոչ թե նրան դարձնել պասիվ ընդունող, պատկերավոր կերպով ձևակերպել է Գ. Ս. Քոմեջերը. «Երեխան անոթ չէ, որը պետք է լցնել, այլ ջահ, որը պետք է վառել»: 

Դպրոցի ղեկավարման և նրա ամենօրյա աշխատանքներում պետք է կիրառել ժողովրդավարական սկզբունքները:
Դյուին ժողովրդավարական մասնակցության սկզբունքը դիտում էր որպես անհատին՝ լինի երեխա, թե ուսուցիչ, հասարակության ընդհանուր բարեկեցությանը ծառայող և արդարացիության պայմաններում ինքնակառավարմանը մասնակից դառնալու միջոց: Միևնույն ժամանակ կասկած չի հարուցում նրա քննադատական վերաբերմունքն ամեն տեսակի «ոչինչ չանելու», այսինքն՝ մանկավարժական ղեկավարությունից զուրկ խմբային գործունեության նկատմամբ, որոնք ենթադրում են մասնակցություն ուղղակի մասնակցության համար և այլ խելամիտ նպատակ չեն հետապնդում:

Կրթության ոլորտում մոտիվացիան շատ կարևոր ազդակ է:
Դյուին հստակ սահմանազատում է հասարակ կարճատև հետքրքրասիրությունը և բուն գիտակցական մոտիվացիան: Նա շատ հստակորեն շեշտում է, որ ուսուցիչը պատասխանատվություն է կրում սովորողների մանկավարժորեն հասուն ղեկավարման համար, և թեկուզ նրանց մոտիվացիայի համար չի կարելի թույլատրել այնպիսի վիճակ, որ յուրաքանչյուրն զբաղվի՝ ինչով ցանկանում է:

Ուսուցման ժամանակ շեշտը պետք է դնել իրական խնդիրների վրա:
Չնայած սովորողների որոնողական աշխատանքի վրա հիմնված դասավանդման մեթոդների ստեղծումը սկսվել էր Դյուիից առաջ, նրա աշխատանքներն արտահայտում են սովորողներին իրական խնդիրների լուծմանը մասնակից դարձնելու անհրաժեշտությունը:

Սովորողների հետազոտական ազատությունը ուսուցման մեթոդիկայի կարևոր տարր է:
Գործունյա ուղեղները, համոզում էր Դյուին, առանց հետազոտական ազատության չեն կարող զարգանալ: Այն պետք է կապված լինի սովորողի զարգացման արդիական մակարդակի հետ: Մտավոր կարողությունների զարգացմանը չի նպաստում այնպիսի միջավայրը, որտեղ հետազոտական ազատությանը քաղաքական, կրոնական, մշակութային արգելքները խանգարում են:

Կրթության նոր բովանդակության անընդհատ փնտրտուք պետք է իրականացնել:
 Ակնհայտորեն Դյուին հանդես էր գալիս այն բանի դեմ, որ դպրոցական ծրագիրը մնա անփոփոխ: Հակառակը, նրա կարծիքով հասարակական-մշակութային ոլորտներում շարժումները աղբյուր և խթան պետք է դառնան անընդհատ ընտրության և կրթության բովանդակության փոփոխության համար, ու այն փորձի համար, որին ցանկանում ենք հաղորդակից դարձնել երիտասարդ սերնդին:

Ուսուցիչը կոչված է լինելու ստեղծագործ անհատ որևէ ոլորտում:
Դյուիի կարծիքով օրինակելի ուսուցիչը պետք է առանձնանա իրեն տպավորիչ ցուցադրելու կարողությամբ՝ սկսած խոսքային կարողություններից և վերջացրած ստեղծագործական ինքնարտահայտման ավելի հատուկ ձևերով: Դյուին երազում էր, որ ապագա ուսուցիչները ձևավորվեն ոչ միայն նեղ մասնագիտական ծրագրերով, այլ ուսումնասիրեն ազատ արվեստներ:

Խելամիտ համադրում

Առաջին անգամ Դյուիի հայացքները գործնական իրականացում ստացան փորձարարական «դպրոց-լաբորատորիայում», որ նա կնոջ հետ միասին հիմնեց Չիկագոյի համալսարանում: Այսօր նրա գաղափարները կարող են պարզունակ թվալ` այնքա՜ն են հասարակական տրամադրությունները դրանցով ներծծված, բայց հարյուր տարի առաջ դրանք չափազանց համարձակ նորարարություններ էին, որոնց հետ բոլորը չէ, որ համաձայն էին: Չիկագոյի համալասարանի ղեկավարության հետ տարաձայնությունները նրան ստիպեցին տեղափոխվել Կոլումբիայի համալսարան, որտեղ էլ նա աշխատեց մինչև 80 տարեկանում վաստակավոր պրոֆեսորի կոչումով թոշակի անցնելը:

Դյուին իր գաղափարների տարածման նպատակով շատ երկրներ է այցելել` Չինաստան, Ճապոնիա, Մեքսիկա, Մեծ Բրիտանիա, Թուրքիա: 1928թ. եղել է ԽՍՀՄ-ում և շատ լավ է արտահայտվել այն ժամանակվա խորհրդային դպրոցի մասին: Իսկապես, այն ժամանակ դպրոցը տոգորված էր ժողովրդավարության և նորարարության ոգով, դեռ չէր ճզմվել կուսակցական որոշումներով:

Իսկ արդեն երեսնական թվականներին, երբ Դյուին հազիվ հասցնում էր պատվավոր կոչումները ստանալ, ԽՍՀՄ-ում նորն սկսեցին քննադատել, և այդպես շարունակվեց մինչև վերջին ժամանակները: Այսօր Ռուսաստանում նրա կիսամոռացված աշխատանքները վերահրատարակվում են՝ մղելով նոր սերնդի փիլիսոփաներին, հոգեբաններին, մանկավարժներին ազատության ու կարգի, իմպրովիզացիայի ու ողջախոհության խելամիտ զուգադրմանը:

Թարգմանեց Գևորգ Հակոբյանը

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.