Ինքնաստուգում համակարգիչով
Չկա այնպիսի սովորող` անկախ տարիքից, որ չվախենա ստուգողական աշխատանքից, սակայն փորձը ցույց տվեց, որ եթե այն համատեղում ես համակարգչի հետ, դառնում է հաճելի աշխատանք: Սովորողը ամրապնդում է իր գիտելիքը և՛ առարկայից, և՛ համակարգչից:
Ինքնաստուգման նախապատրաստական աշխատանք
Յուրաքանչյուր համակարգչում տեղադրեցի ինքնաստուգման տարբերակները և առանձին թղթապանակում գրեցի դրանց պատասխանները:
Ինքնաստուգման ընթացքը
Յուրաքանչյուր սովորող բացեց իր անվամբ word-ի թղթապանակ, այնտեղ տեղադրեց իր ինքնաստուգման տարբերակը: Տարբերակը լրացնելուց հետո այն համեմատեց ճիշտ լրացված տարբերակի հետ, ընդ որում սխալները նշեց կարմիրով: Ինքնաստուգման ընթացքում ունեցա որոշ դժվարություններ` կապված հատկապես այն սովորողների հետ, որոնք նոր էին տեղափոխվել և համակարգչին դեռևս ծանոթ չէին:
Ներկայացնում եմ առաջին ստուգման առաջադրանքը։
4-րդ դասարան
Անուն, ազգանուն
1.Շարքում պակասող թվերը լրացրո՛ւ.
12, 15, , , , , 30:
110, 125, , , , , , 200:
2.Աղյուսակն ըստ օրինակի լրացրո՛ւ`
նախորդ թիվ |
|
|
|
|
|
թիվ |
4911 |
909 |
85 |
40 |
2501 |
հաջորդ թիվ |
|
|
|
|
|
4.Հետևյալ թվերը գրի՛ր թվանշաններով`
երկու հարյուր չորս -
հազար տասնմեկ -
իննսուն հազար հինգ հարյուր քսան -
յոթ հազար ութ հարյուր երեք -
5.Գործողությունը կատարի՛ր`
4641+8239 =
1687-1191 =
20854-46 =
6.Թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով ներկայացրո՛ւ`
27=
908=
64007=
5-րդ դասարան
Անուն, ազգանուն
1.Շարքում պակասող թվերը լրացրո՛ւ։
9315, 9316, , , , , 9322:
418, 421, , , , , , , , 445:
953, 950, , , , , , , , 926:
2. Ավելացրո՛ւ՝
4980 թվին՝ 6890,
990054 թվին՝ 301։
3. 9999 թվից հանի՛ր 999 և 9 թվերի արտադրյալը։
4. Հարմար եղանակով լուծի՛ր.
20 * 47 + 20 * 23 =
57 * 81 – 71 * 57 =
5. Հետևյալ թվերի քանորդը գտի՛ր.
288 և 8,
81000 և 90,
2250 և 75:
6.Մրգահյութ պատրաստելու համար գնեցին 3 մաս խնձոր, 4 մաս տանձ, 2 մաս սալոր` 2700գ ընդհանուր կշռով: Յուրաքանչյուր մրգից քանի՞ գրամ գնեցին:
6-րդ դասարան
Անուն, ազգանուն
1.Գտի՛ր 30-ի և 45-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը և ամենամեծ ընդհանուր բաժանարարը:
30- [30, 45]=
45-
30 - 1, 2, 3, 5, 6, 10, 15, 30 (30, 45)=
45 - 1, 3, 5, 9, 15, 45
2.Կոտորակները կրճատի’ր։
120/10=
30/16=
9/450=
3. Կատարի՛ր գ ործողությունները`
3/8 * 6/5 +1/6 * 9/10=
(14/18 – 1/9) * 9/2 =
4.Թիվը վերլուծի՛ր պարզ արտադրիչների`
488
1
488 =
5.Համեմատր'ր
16/69 16/71
13/12 2
65/21 103/21
6.Ուղղանկյան մի կողմը 3/2 սմ է, իսկ մյուս կողմը` 6 անգամ շատ: Ուղղանկյան պարագիծը գտի՛ր:
Լիանա Հակոբյան
|