Նախագծային ուսուցում՝ կյանքի դպրոց

Դասը, ծրագիրը, հմտությունը, վարժանքը ընդհանուր «սննդակարգի» չափաբաժիններ են, որ ավանդաբար գդալ առ գդալ տալիս ենք սովորողներին, հետո հետևում, որ մարսեն, ու հետո հաջորդ չափաբաժինն ենք տալիս։ Շատերի համար սա սովորելու ընդունելի և ապահով տարբերակ է։ Բայց կա ուրիշ մի եղանակ։ Սովորողն առանձնապես չի կենտրոնանում ո՛չ սննդի, ո՛չ դրա մարսման վրա, այլ լծվում է ինչ-որ գործի՝ հընթացս ընդունելով «սնունդը» գործին անհրաժեշտ չափաբաժնով, և անհրաժեշտաբար մարսում է։

Խոսքը նախագծային ուսուցման մասին է։

Կան սովորողներ, ում աշխատանքի մեջ ներգրավելն առանձին ջանքեր է պահանջում։ Այս սովորողների համար բացարձակ հեղինակություն են իրենց ծնողները, տատիկ-պապիկները, իսկ նրանք չգիտեն՝ ինչ է նախագիծը, ինչպես է հնարավոր սովորել գործն անելու ընթացքում, իսկ ինչպես պիտի սովորեն այն բաները, որոնց տվյալ նախագծի շրջանակներում չեն առնչվում։ Համարում են, որ դա անլուրջ մոտեցում է կրթությանը, ջանք չի պահանջվում, ուրեմն և ոչինչ չի յուրացվում։

Նման մոտեցման դեմ պայքարի մի ձև կա՝ ցույց տալը, օրինակ դառնալը։ Դրա համար նախագծային աշխաատնքում ընդգրկում ենք բացառապես նրանց, ովքեր հետաքրքրված են։

Բայց անգամ հետաքրքրված մարդիկ առաջին անգամ ինչ-որ բան անելիս միշտ չէ, որ հաջողում են։ Աճող մարդուն հիասթափության չենթարկելու համար հարկավոր է, որ նախագիծն իր ընթացքով հաճելի պահեր շատ ունենա։ Այդպես եղավ, երբ սովորողների հետ «Իսահակյանական օրեր» նախագծի շրջանակներում որոշեցինք հեքիաթ պատմելու գնալ կրտսեր սովորողների մոտ։ Հանձնառու երկու խումբ ունեցանք, որոնցից մեկը հեքիաթ պատմելը չէր հաջողել։ Բայց իրենցից շատ փոքր սովորողների հետ շփումը ավագների համար իսկական բացահայտումների ամբար եղավ. նրանք հասկացան, որ կրտսեր տարիքի սովորողները, ի տարբերություն իրենց, սիրում են կրկնել նույն բանը, հեշտությամբ են ծանոթանում մեծերի հետ, անկաշկանդ հարցեր են տալիս, հաջորդ անգամ տեսնելիս հարազատի նման են մոտենում։ Սա նույնպես արդյունք է, որը, ճիշտ է, չի կապվում անմիջապես նախագծի նպատակների հետ, բայց անկասկած ուսուցողական է։ Ո՛վ գիտե, գուցե այդ պահին ավագները հենց մասնագիտական ընտրություն են անում։

Սովորողը երբեմն վախենում է նախագծում կարևոր ներդրում ստանձնելուց, որովհետև վստահ չէ իր կարողությանը։ Այս դեպքում ավելի համարձակ անդամներն օրինակ են դառնում մյուսների համար։ Օրինակից ոգևորվածները ավելի ակտիվ են դրսևորվում հաջորդ նախագծերում, իսկ ոմանք էլ իրենց նախագծերն են սկսում՝ երբեմն ներգրավելով ընկերներին։ Այդպես՝ դեպի Գյումրի ճամփորդության ժամանակ սովորողներից միայն երկուսը ստանձնեցին «Հայաստանի թանգարաններով» ռադիոնախագիծը, բայց ռադիոն՝ որպես տեղեկատվական-վերլուծական նախագիծ կայացավ արդեն շատերի մասնակցությամբ։

Նախագծում նշանակալից ներդրում ունեցող մասնակիցներն ակնհայտորեն ինքնավստահություն են ձեռք բերում, տեղեկություն փնտրելիս ավելի լայն դաշտ են ընտրում, ինչ-որ կարողություն մշակելու անհրաժեշտության դեպքում չեն զլանում կրկնելով վարժվել, զարգացած կռահողունակություն ունեն, եթե արդյունքի հասնելու ճանապարհն իրենց երկար է թվում, փնտրում-գտնում-փորձարկում են նոր, ավելի արդյունավետ ճանապարհներ, որոնց մասին դասավանդողն անգամ չի էլ մտածել։ Իսկ ինչ են ստանում նրանք, ովքեր նշանակալից ներդրում չունեն տվյալ նախագծում։

Գուցե իմ դասավանդած առարկայի առանձնահատկությունն է, որ նախագծերը ներառում են տարբեր տևողության ու հեռավորության ճամփորդություններ։ Մանավանդ հեռավոր ճամփորդության ընթացքում աշխատում ես արդյունավետ անցկացնել ժամանակը և ծախսերը արդարացնել՝ համակցելով մի քանի նախագիծ։ Այդպես՝ դեպի Լոռի ճամփորդությունը ներառում էր «Կրթական փոխանակումներ», «Հայաստանի թանգարաններով», էկոլոգիական և հայրենագիտական նախագծերը։ Ճամփորդության մասնակից սովորողներն այսպես թե այնպես այս նախագծերին մասնակցեցին՝ շփվեցին Սանահին գյուղի իրենց հասակակիցների հետ, եղան Միկոյանների ու Թումանյանի տուն-թանգարաններում, ճանաչեցին Լոռվա  ճարտարապետական հուշարձանները՝ նաև զարմանալով, որ դրանցից մեկի՝ Քոբայրի վրա վրացերեն գրառումներ կան, ճիշտ է, չհաջողվեց մտնել Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, բայց հին և նոր աշտարակները հուշում էին նաև քաղաքի ու տարածքի էկոլոգիական վիճակի մասին։ Բայց ճամփորդության ամենահիշվող հատվածը վերջին կանգառն էր Ծովեր կոչվող լճակի ափին, ուր Սամվելը վերջապես խարույկ անելու իր ցանկությունն իրագործեց և հմտությունը ցույց տվեց, իսկ խարույկի շուրջը անակնկալ համերգ ունեցանք. Անին կիթառ էր նվագում ու Էրիկը արտասանում էր Սերգեյ Եսենինի բանաստեղծություններից։ Այդտեղ բացահայտվեցին այս երեքի հակումները, ինքնաարտահայտման հնարավորությունը, նաև  առիթ եղավ ուրիշ նախաձեռնության. Սեբաստացու օրերին Էրիկն արդեն քննարկում-կլոր սեղանին ներկայացրեց «իր» Եսենինը, հետո հաճույքով սկսեց ձայնագրել ռուսական պոեզիան, հետո նաև հայ հեղինակների՝ Մեծարենց,Տերյան, Չարեց, Թումանյան։ Սա արդեն «Կարդում ենք…» նախագծի հայտ էր։ «Կարդում ենք»-ը, ի դեպ, կարծես թե ընդարձակվելու միտում ունի. սովորողներից մեկը ձայնագրել է իր դասընկերոջ գրած բանաստեղծությունը։ Առայժմ ձայնագրված է մեկ բանաստեղծություն, բայց գաղափարն ինձ ոգևորում է։ Հուսամ՝ կհաջողենք իրականացնել նաև այսպիսի նախագիծ՝ «Ճանաչենք ինքներս մեզ» նախնական խորագրով։
Դեպի Վայոց ձոր ճամփորդության ժամանակ ինքնաարտահայտման ուրիշ` ավելի աննկատ, բայց շատ կարևոր դիպված եղավ։ Վախվորած Ջուլիետան, որ դժվար է դուրս գալիս քաղաքից, վստահեց, եկավ երկար, բայց մեկօրյա ճամփորդությանը։ Բաց տարածության մեջ ընկերներից ոգեշնչվելով՝ աղջիկն այնքան ակտիվացավ, որ համարձակվեց բարձրանալ Նորավանքի Սբ.Աստվածածին եկեղեցու երկրորդ հարկը։ Ճիշտ է, իջնելիս մի քիչ տագնապում էր, բայց նոր որակ ձեռք բերեց, երբ իրեն հաղթելով իջավ նեղ աստիճաններով չնչին օգնությամբ։ Դրանից հետո Ջուլիետան նաև մութ փոսը (ավանդատուն) մտավ. արդեն քաջ էր դարձել։

Նախագծերը մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն. հեշտ միահյուսվում են իրար։

Այդպես՝ Իսահակյանական օրերին միահյուսվեցին դեպի Գյումրի հայրենագիտական ճամփորդություն ու «Հայաստանի թանգարաններով» նախագծերը, գրողի պատմվածքների քննարկումը հիմք դրեց «Գրական քննարկումներ» նախագծին՝ Իրանական պոեզիայի, Եսենինի բանաստեղծությունների, Գալշոյանի «Կանչի», Կամյուի «Օտարի» (առցանց) քննարկումներին։ «Հայաստանի թանգարաններով» նախագիծը թույլ տվեց կատարողներին և թանգարան այցելելու առիթից օգտված մյուս սովորողներին նկատելու, որ թանգարանի աշխատողները մեծապես ազդում են այցելուների տրամադրվածության վրա, ու շատ վատ է, երբ նրանք աշխատում են առանց ոգևորության։ Մարիամն ու Աննան այդ նախագծով այնքան հմտացան անծանոթ մարդկանց հետ զրույց ծավալելու ու պատեհ պահին ճիշտ հարցեր տալու մեջ, որ հանպատրաստից հանձնարարություններից արդեն պատվով գլուխ են հանում։ Հաղորդումների շարք անելու գաղափարը մի նոր նախագիծ է արդեն նախանշում, որի առաջին հաղորդումը Աննա Մաթևոսյանն արդեն հրապարակել է։ Բայց այս մասին գերադասում եմ դեռ չխոսել։

Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։ Դրա համար էլ նախագիծ սկսելիս սովորողի տարիքը, դասարանը, անգամ դպրոցը նշանակություն չունեն։ Ընդհակառակը, որքան բազմազան է ընդգրկվածների կենսափորձը, այնքան հետաքրքիր է անցնում նախագծի իրագործումը։

Ինձ համար նախագծային ուսուցման արդյունքներ են թե՛ սովորողների ակնառու հմտությունները, թե նրանց ինքնաարտահայտման օգտագործված հնարավորությունը, թե՛ ինքնահաղթահարման պահերը։ Նախագծային ուսուցումը, եթե առանձնահատուկ լարումով չես անում, եթե գործին չես խառնում պարտադրանքը ու չես համեմատում-գնահատում մասնակիցներին առանձին-առանձին, դառնում է կյանքի դպրոց, որից ամեն մարդ իր դասն է քաղում և այնքան է քաղում, որքան իրեն անհրաժեշտ է, և որքան իր ուժն է պատում։ 

Կարծում եմ՝ նախագծային ուսուցմանը հարկավոր է ուսումնական պլանով ժամանակ հատկացնել։ Քանի որ նախագծերը տարբեր ժամկետներով են լինում, առաջարկում եմ 2016-2017 ուստարում ունենալ «ազատ» ժամաքանակ, որ տարբեր տևողությամբ ու տարբեր խմբերի կարող է տրամադրվել՝ ըստ անհրաժեշտության։ 

Համար: 

Կարծիք

Նախագծային ուսուցումը սկզբում լինում է օտար,քանի որ հեռու է ավանդական ուսումնական պլանից,իսկ հետո՝ շատ հեշտ,քանի որ հավեսի ես ընկնում և նոր մարդկանց ես ներքաշում։ Նախագծային ուսուցումը սովորողներին տալիս է մի ժամանակահատված,որում որ նրանք կարող են ավարտին հասցնել իրենց արդեն սկսած նախագծերը։ Դա շատ լավ է,քանի որ այդպես սովորողի սիրտը հանգիստ է լինում և նախագիծը կարողանում է բարձր մակարդակով ավարտի հասցնել։ Նախագծային ուսուցումը շատ լավ է շփման,արտահայտվելու,ինքդ քեզ հետ ծանոթանալու և հաղթելու համար։ Նախագծային ուսուցումը չունի մի կոնկրետ գիտելիք,որը պետք է տա։ Նախագծերի իրականացման ժամանակ ակամա քեզ համար նորանոր բաներ ես սովորում,բացայայտում։ Նախագծային ուսուցումը սովորողի մեջ սերմանում է չափավոր ազատություն։ Ես միշտ ուրախ կլինեմ սովորելու նախագծերի միջոցով։

Ես համձայն եմ այս հոդվածի մի քանի կետերի հետ։ Շատ եմ սիրում, երբ որ մեր դասարանը ընկեր Հասմիկի հետ նախագծային աշխատանքի ժամանկակ գնում է նոր դպրոց և հեքիաթներ ներկայացնում մեր կրտցեր ընկերներին։ Ես այդ ժամանակ մի փոքր շփոթվոմ ե, բայց ամենա կարևորը ես հաղթահարում եմ իմ եղած վախը։ Շատ եմ սիրում ճամփորդել և տալ ինձ հուզող պատասխանները։ Մենք ընկերրով փորձում ենք շփվլ հաայնքի մարդկանց հետ։ Մենք գնալով ճամփորդություների բացահայտումներ ենք անում։ Ժամանակ առ ժամանակ գիշերում ենք վաներում։ Նաև ես և ընկերներս մեկ տարի առաջ գնացինք ճաբփորդության ընկեր Արգարիտի հետ։ Այնտեղ մենք տղաներով սովորեցինք խարույկ վառել, կրակել հրացան։ Ամեն երեկո մենք տղաներով գնում էինք փայտ հավաքելու, նստում էինք խարույկի մոտ և զրուցում։

Ես հասկացա, որ նախագիծը ավելի շուտ կյանք է սովորեցնում, կյանքի փորձ է տալիս, քան գիտելիք։ Ճիշտ է, երբեմն տեղանքի բնակիչների հետ զրույցը, հարցերը ուղված բնակիչների, կարող են ուսուցանել ինչ֊որ բան։ Օրինակ՝ երբ մենք գնացինք «Էռնեկեան» վարժարան կրթական փոխանակումներով, մենք իմացանք, թե նրանք ինչ են սովորել, նաև մենք նրանց հետ հայոց լեզվի դասին նստեցինք և մի քանի նոր բաներ իմացանք։ Հետո գնացինք Սբ․ Էջմիածնի եկեղեցի և այնտեղ հանդիպեցինք ճեմարանի մի սովորողի, նա պատմեց եկեղեցու մասին և մի քանի նման տվյալներ։ Մենք բավականին տեղեկություն քաղեցինք, այսինքնէ նշանակություն ունի, թե ինչ նախագիծ ես սկսում։ Ես այդքան էլ նախագծի կողմնակից չեմ, բայց երբ ժամանակը գալիս է, հավեսով անում եմ։

Ես համաձայն եմ,որովհետև ինքնս էլ մասնակցել եմ տարբեր նախագծերի:Սկզբում ճիշտ է մի փոքր կաշկանդվում եմ,ամաչում,բայց հետո ընկերներիս հետ շատ հեշտ և հետաքրքիր է լինում նախագծի շրջանակներում:Վերջերս մի նախագծի մասնակցեցի:Գնացել էինք Նոր Դպրոց և փոքրերի առջև խմբակային թատերական մի փոքրիկ էտիուդ էինք ցույց տալի:Երեխաներին կարծում եմ շատ դուր եկավ,նրանք շատ ուրախացան և որից հետո հարցերով սկսեցին հարացախեղդ անել:Փոքրերի առջև ճիշտ է քիչ էինք կաշկանդվում`քան մեծերի,բայց բոլորս էլ մի փոքր լարված էինք:Ինձ մոտ նույնիսկ պահեր են լինում,որ բառերս մոռանում եմ,բայց հետո հանգստանում եմ և վերհիշում:Ինձ էլ ավելի է դուր գալիս նախագծերի մեջ ընդգրկվել:Մարտին մի խումբ սովորողներով գնացինք Էջմիածնի Էռնեկյան վարժարան:Այս անգամ գնացինք և միացանք մեր տարիքի սովորողների հետ:Դպրոցում շրջելուց հետո,ներկա գտնվեցինք Հայոց Լեզվի դասաժամին և պարի և երգի ուսուցման դասժամին:Փոխանակեցինք մեր երգի և պարի գիտելիքները իրենց հետ և շատ հետաքրքիր ստացվեց և այս անգամ ոչ ոք չէր ամաչում կարծես օրեցոր սկսում ենք լինել ավելի ազատ և փորձում ենք չկաշկանդվել:

Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։Ես համաձայն եմ այս մտքի հետ։Նախագծեր կատարելով մենք ձեռք ենք բերում փորձ։

Ինձ ամենաշատը դուր եկավ ճամփորդությունների հատվածները,քանի որ շատ եմ սիրում ճամփորդել նամանավանդ դասարանով՝ ընկերներիս հետ,որովհետև շատ լավ միջավայր է և շատ հաճելի է:Մենք նույնպես աշխատում ենք կրտսեր աշակերտների հետ և շատ հետաքրքիր է մեր փոքրիկ ընկերների հետ աշխատելը,նրանց օգնելը:

Բոլոր շատ սիրում են կյանքը Դպրոց, բայց շատ լավ են կյանք դպրոց է, որովհետև պետքա ուսուցչին սիրեն սովորողները, որ ավելի լավ կարողանան աշխատել:

Ես համաձայն եմ այս հոդվածի: Ես նաև կցանկանայի ավելացնել այն, որ նախագծում աշակերտը կարող է պատրաստել այն ինչ նա պատկերացնում և ցանկանում է: Նախագիծը շատ հետաքրքիր է: Այդ ժամանակահատվածում մի խումբ աշակերտներ պատրաստում են իրենց նախագծերը, իսկ վերջում տեսնում են թե ումն է հետաքրքիր, լավ պատրաստված և այլն:

Համաձայն եմ, հոդվածում ասված բոլոր կետերի հետ։ Ես ինքս անցել եմ միքանի փորձությունների միջով, որոնց միջով էլ չեմ անցել հուսով եմ կանցնեմ։ Նախագծային ուսուցումից կարծում եմ սովորողը ավելի շատ բան է սովորում։ Կրթական փոխանակումների ժամանակ էլ, երբ սովորողները շբվում են իրենց հասկաի ուրիշ դպրոցում սովորող աշակերտների, կամ այլ ազգի սովորողների հետ, նախ դառնում են անկաշկանդ, սկսում են ազատ շբվել, ձեռք են բերում նոր ընկերներ, երբեմնել օտար լեզվից նոր գիտելիքներ։

Այս նախագիծն օգնում է բոլորին միասին գործել և հետաքրքիր աշխատանք կատարել:Նախագիծը հնարավորություն է տալիս ազատ մտածել,մտերմաբար շփվել ընկերների հետ:Առակներ կամ հեքիաթներ պատմելով կրտսեր ընկերներին զգում ես նրանցից եկող անսահման ջերմությունն ու էներգիան:Սիրում եմ կրտսեր ընկերներիս հետ աշխատել:

Ես համամիտ եմ այս հոդվածի հետ,նա շատ օգտակար էր ինձ համար:Ես հատկապես համամիտ եմ այն հատվածի հետ ,որտեղ ասվում է,թե ինչպես պետք է ավագ սովորողները օրինակ ծառայեն կրտսեր սովորողներին:Երբ դու փոքրերին օրինակ ծառայես դու նրանց դուրը կգաս:

Իմ կարծիքով ամեն մի սովորող չէ, որ կարողանում է իրեն անհրաժեշտ քանակությամբ բան սովորել, նաև համաձայն չեմ այն մտքի հետ, որ ամեն սովորող սովորում է այնքան ինչքան կարողանում է, քանի որ կան սովորողներ որոնք նույնիսկ չեն էլ ուզում սովորել։ Ես համաձայն եմ նրա հետ, որ մարդու սովորելը նման է սննդակարգի, բայց միշտ չէ որ դրանք նման են, որովհետև ինչ որ մի բան ուտելիս կապ չունի թե դու ինչ ես ուտում, ինչպես ես ուտում, կամ որ կողմից, իսկ ուսուցումը պետք է լինի հստակ, քանի որ կան այնպիսի թեմաներ, որոնք ուղղակի չես կարող սովորել մինչև չսովորես այդ թեմայի անցած թեման։ Իսկ ինչ վերաբերվում է փոքրերի մոտ գնալուն, ապա փոքրերի մոտ պետք է ներկայանան ընտրված մարդիկ որոնք պետք է շատ լավ տիրապետեն նրան ինչ որ ցույց են տալու երեխաներին, քանի որ երեխան տեսնելով թե մեծը ինչ է անում, կմտածի թե դա ճիշտ է, և հետևաբար կհետևի իր օրինակին։

Ես հասկացա որ, կյանքը մինչև վերջ ուսուցում է, իսկ մեր դպրոցը դասատւները պատրաստում են մեզ մեր բարդ կյանքին, բայց մեր դպրոցը լռիվ ուրիշ ձևով է մենք ամենինչը ուսումնասիրում ենք մանրամասնորեն որ ինչ որ տեղեկություն ունենանք ամենի մասին:

Ես համաձայն եմ այն մտքի հետ որ նախագծի ընթացքում է ոգեվորությունը առաջանում

Ես համաձայն եմ այն մտքի հետ որ նախագծի ընթացքում է ոգեվորությունը առաջանում

Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ նախագծային ուսուցումը գնալով ավելի հետաքրքիր է դառնում։ Մենք որոշ ժամանակով կտրվում ենք սովորական դասերից և ստեղծում ենք մեզ հետաքրքրող նախագծեր։ Դրանց միջոցով շատ նոր բաներ ենք սովորում և ձեռք ենք բերում օգտակար կարողություններ։

Համաձայն եմ, քանի որ ես ինքս նույնպես մասնակցում եմ տարբեր նախագծերի: Նախագծերի և մասնակցում եմ, և սովորում եմ, բացահայտում եմ, ձեռք եմ բերում, ինչու չէ նաև ստեղծում եմ: Հոդվածում Հասմիկ Ղազարյանը նշում է, որ նախագծերին մասնակցելով սովորողները պատրաստում են ռադիոնյութեր, ձայնագրություններ են անում և հարցազրույց են վերցնում նաև այն մարդկանցից, որոնց հետ, որ ծանոթ չեն: Այո համաձայն եմ մասնակցելով և շփվում եմ տարբեր բնավորության գծերով մարդկանց հետ, և ծանոթանում եմ, և ձեռք եմ բերում նոր ընկերներ: Նշում է նաև այն մարդկանց անունները, որոնք մասնակցելով նախագծերին հաղթահարում են փորձություններ, բարձրանում են լեռներ: Իսկ ես նախագծին մասնակցելով հաղթահարեցի մի մեծ փորձություն, բարձրացա բեմ և արտասանեցի բոլորի առջև: Մի խոսքով ինձ համար նախագծերով աշխատելը և բացահայտումների նոր ձև է, և սովորելու:

Ես մասնակցել շատ և տարբեր նախագծերի: Նախագծին մասնակցելով շատ բաներ եմ իմացել, սովորել, շատ հաջողություններ եմ ունեցել: Ընկեր Հասմիկի հետ նախագծերի ժամանակ մենք միշտ պատրաստում ենք տեսանյութեր, ռադիոնյութեր և հարցազրույց ենք վերցնում անծանոթ մարդկանցից: Նախագծերի ժամանակ ճիշտ է, մի քիչ կաշկանդվում եմ, բայց երբ ընկերներս իմ կողքին են ամեն ինչ լավ է լինում, շատ լավ է անցնում: Երեկ` մայիսյան հավաքի առաջին օրը մենք 8-2 դասարանով ընկեր Հասմիկի հետ մի նախագիծ իրականացրեցինք: Գնացինք Նոր դպրոց 5-րդ դասարանցիների մոտ: Նրանք մեզ շատ լավ ընդունեցին և ուրախ միասին սկսեցինք Համո Սահյան նախագիծը, որտեղ արտասանեցինք շատ բանաստեղծություններ: Նաև մասնակցել եմ տարբեր ճամփորդությունների: Ճամփորդության ժամանակ նույնպես շատ նախագծեր ենք իրականացրել: Նաև այս տարի մենք երկու նախագիծ իրականացրեցինք` երկու փոքրիկ բեմադրություններ նվիրված բանաստեղծներին: Եվ այս տարի ես այդքան նախագիծ իրականացրելով շատ բաներ սովորեցի և շատ բաներ ձեռք բերեցի:

« Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։ »

Շատ լավ է ասված: Ես լիովին համաձայն եմ, որովհետև երբ մտքիդ մի նախագիծ է գալիս, պիտի մտածես էլի ու էլի, որ նոր մտքեր գան ու դառնա մե՜ծ նախագիծ: Ու ընկերների օգնությունն անպայման պետք կգա (հատկապես ուղեղը): ՈՒ կգա պահ, որ նախագիծդ կձախողվի դու կնկնես հենց ճանապարի մեջտեղում, բայց նոր մտքերը քեզկհանեն վեր դու կգրես սխալներով, հետո կուղղես: ՈՒ այդ «քո» նախագիծը կնդարձակվի ու կդառնա բոլորինը: Հնարավորություն է կտա ցույց տալու քեզ:

Ես լիովին համաձայն էի ձեր հսակ մտքերի հետ ընկեր, Հասմիկ ջան:

Ես կարծում եմ ճանփորդությունները լավագույն միջոցն է մեզ ինչ-որ բան սովորեցնելու,որովհետև այդ ժամանակամեն ինչ զվարժալի է լինում և մեր հիշողության մեջ այն շատ վառ տպվում է:Նախագծերի շրժանակներում երբ մեզանից հարկավոր է լինում զրուցել տարբեր մարդկանց հետ և ամեն անգամ այդպիսի ձայնագրություններ անելուց հետ մեր այդ ամաչկոտությունը վերանում է:Այդ վերացած ամաչկոտությունը մեզ հետո օգնում է նոր ծանոթությունների և մեր ապագայի համար

Ես կարդալուց հետո համաձայնվեցի ամեն մի մտքի հետ,որը գրել էր ընկեր Հասմիկը.Նախագիծն ազատ գործելու հնարավորություն է, փորձարկելու, սխալվելու, գործընկերների փորձին դիմելու փորձառություն է։աշակերտները նախագծեր անելով սկզբից փորձում են երբեմն սխալվում,բայց այդ սխալների հիման վրա դասեր քաղում,սովորում նոր բաներ և դրանք կատարելագոծելով հասնում ինչ-որ բանի:Կան նախագծեր,որոնք ես հաճույով եմ անում օրինակ մենք այս տարի արեցին 2 նոր նախագիծ`որն անվանեցինք գրական թատրոն,մենք շատ բան սովորեցինք այդ նախագծից,սովորեցինք անկաշկանդ դուրս գալ բեմ երբ, որ հանդիսատեսը շատ է,բայց նաև կային նախագծեր, որոնք այդքան էլ դուր չեկան ինձ օրինակ` գրաբարյան նախագծերը ինձ թվում է ես չսիրեցի այդ լեզուն ադ իսկ պատճառով հաճույքով չեմ կատարում առաջադրաքները:Նախագծային աշխատանքը իմ կարծիքով շատ կարևոր և աշակերտներին կրթլու միջոց է և կուզեմ,որ միշտ լինի նախագծային աշխատանքը և ոչ միայն մեր դպրոցում, կուզենայի լինեին աբողջ Հայաստանի դպրոցներում:

Ես համանիտ եմ գրածի հետ, քանի որ նախագծի ընթացքում մենք ձոռք ենք բերում շատ ավելի հմտություններ և գիտելիքներ, քան սովwրական դաս անելիս: Եվ իսկապես մի նախագծից ծնվում է նոր նախագիծ:
Լինում են նախագծեր,որ ոչ բոլորին է հետաքրքրում, դրա համար առաջարկում եմ նախագիծը ունենա տարբեր ուղղություններ և դասարանը բաժանվի մի քանի խմբի և իրականացնի նախագծի այն հատվածը, որը իրեն ավելի հետաքրքիր է: Իսկ նախագծի ամփոփում-քննարկման ժամանակ յուրացնի նախագծի այն ուղղությունները, որոնք իրականացրել էին մյուս խմբերը:

Ես համաձայն եմ ընկեր Հասմիկի հետ: Նա ճիշտ է ասում, որ նախագիծը գիտելիքներ, հմտություններ է տալիս: Շատ մարդիկ մտածում են, որ նախագծային ուսուցման ժամանակ մենտ բան չենք սովորում, բայց դա տենց է: Կան երեխաներ որոնք շատ հեշտ են ընգրկվում տարբեր աշխատանքների մեջ և շատ նոր բաներ իմանում: Բայց նաև կան երեխաներ որոնք չեն ուզում և չեն ընգրկվում, դրա համար էլ նրանք ծնողները համարում են, որ դա օգուտ չի տալիս:

«Սովորողը երբեմն վախենում է նախագծում կարևոր ներդրում ստանձնելուց, որովհետև վստահ չէ իր կարողությանը։ Այս դեպքում ավելի համարձակ անդամներն օրինակ են դառնում մյուսների համար»

Իսկապես բոլորիս մոտել կա կամ եղել է այսպիսի խնդիր: Մենք առաջին անգամ ինչ-որ նախագծում լուրջ դեր խաղալուց միշտ վախենում ենք, որ կարող է ինչ-որ բան սխալ գնա և ամբողջ նախագիծը միայն քո պատճառով չկայանա և բոլորը միայն քեզ կմեղադրեն, բայց կան նաև այնպիսի մարդիկ, որոնք ընդանրապես վախ չունեն, ոչմի բանից և հիմնականում նրանց բռնած գործը հաջողությամբ է պսակվում: Բայց այնուամենայնիվ եթե դուք վախենում եք փորձեք ուշադրություն չդարձնել այդ վախին, որովհետև գործին միայն դուք չեք մասնակցում և եթե ձեզ են հանձնում այդ կարևոր դերը ուրեմն նրանք գիտեն, որ դուք կկարողանաք անել այդ գործը այնպես, որ մի վախեցեք երբեք:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский