Ինչպե՞ս են դա անում

Հեղինակ: 

Ինչպես գտնեք այն, ինչի համար դուք ստեղծված եք, և ապրեք սեփական տարերքով

Սկիզբը 
Նախորդ հատվածը

5-րդ գլուխ 

Տոհմի գիտակցումը մեզ էականորեն ավելին է տալիս, քան մեր գործի նշանակության բացահայտումը և այլ մարդկանց հետ փոխհամագործակցությունը: Այն նույնքան կարևոր է, որքան այս երկու գործոնները միասին վերցրած, ինչը մեզ ոգեշնչում է և խրախուսում բարձրացնելու մեր ձեռքբերումների սանդղակը:

Գործունեության ամեն մի «դաշտում» հանրության անդամները՝ ընդհանուր հետաքրքրություններով միավորված, սովորաբար իրենց գործունեությամբ մեկը մյուսին մղում են հետազոտելու իրենց տաղանդի իրական պոտենցիալը: Երբեմն արդյունավետության աճ է լինում ոչ թե սերտ համագործակցության շնորհիվ, այլ «դաշտի ուրիշ խաղացողների» ազդեցությամբ. լինեն ժամանակակիցներից, թե նախորդներից:

 Ընդ որում կարևոր չէ՝ նրանք ուղիղ, թե միայն անուղղակի կապ ունեն համապատասխան «դաշտի» հետ: Այս հարցում հատկանշական է Իսահակ Նյուտոնի հայտնի ասույթը. «Եթե ես հեռուն եմ տեսել, ապա միայն այն պատճառով, որ կանգնած եմ եղել հսկաների ուսերին»: Դա ճիշտ է ոչ միայն գիտության համար:

Բոբ Դիլանը ծնվել է Հիբինգում (Մենեսոտոյի նահանգ) 1942թվին: «Քրոնիկներ» ինքնակենսագրականում նա պատմում է մարդկանցից, ընտանիքից և այդ ժամանակվա փոփ-մշակույթից իր օտարման զգացողության մասին: Բոբը գիտեր, որ իրեն անհրաժեշտ է դուրս պրծնել այդ շրջանից, որ իրականցնի սեփական առաքելությունը: Ֆոլկ-երաժշտությունը եղել է նրա միակ կիրքը: Բոբը վերհիշում է. «Ֆոլկ-երաժշտությունը միակն էր, որ ինձ անհրաժեշտ էր գոյություն ունենալու համար… Չունեի այլ հոգս ու հետաքրքրություն, բացի ֆոլկ-երաժշտությունից: Իմ կյանքը կառուցում էի նրա շուրջը և շատ քիչ ընդհանրություն ունեի նրանց հետ, որոնց իմ կիրքը չէր համակում»:

Առաջին իսկ հնարավորության ժամանակ Բոբը եկավ Նյու Յորք: Այնտեղ ղեկավարվելով միայն իր ինտուիցիայով՝ նա մտավ գրողների, երգիչների, դերասանների շրջան և ստեղծեց պայմաններ, որոնք նպաստեցին իր սեփական տաղանդի զարգացմանը: Նա սկսեց հանդիպել համախոհների: Սակայն նրանց կողքին, ովքեր ոգեշնչում էին Բոբին և ազդեցություն ունենում նրա զբաղմունքի վրա, եղավ մեկը, ով իսկապես օգնեց երիտասարդ Դիլանին հասնելու այնպիսի բարձունքների, որոնց մասին նա երազել անգամ չէր կարող: Դա պատահեց, երբ նա առաջին անգամ լսեց Վուդի Գատրիին: Նա հիշում է.« Դա նման էր միլիոն մեգատոն ուժ ունեցող նռնակի պայթյունի»:

Մի անգամ 1960-ականների սկզբներին նյույորքյան մի գրող Դիլանին հրավիրեց նայելու իր ձայնասկավառակների հավաքածուն: Այն ներառում էր հին սկավառակների մի քանի ալբոմ: Նրանցից մեկը կոչվում էր The Spirituals to Swing Concert at Carnegie Hall և ներկայացնում էր Քաունթ Բեյսի, Լյուքս Լյուիսի, Ջո Թերների և Փիթ Ջոնսոնի, Ռոզետա Թարփի քույրիկների և ուրիշների կատարումները: Կային նաև Վուդի Գատրիի երկկողմանի ձայնասկավառակներից: Ապրելով Հիբինգում՝ Դիլանը երբեմն ականջի ծայրով լսում էր Գատրիի որոշ ձայնագրություններ, բայց նրանց մեծ նշանակություն չէր տվել: Բայց այդ օրը Նյու Յորքում ամեն ինչ այլ կերպ եղավ:

Նա հիշում է. «Երբ ասեղը սկսեց շարժվել, ես ապշած էի: Գտնվում էի ինչ-որ արբած վիճակում»: Ինչպես կախարդված՝ Բոբը լսում էր Գատրիի սոլո-կոմպոզիցիաները՝ Ludlow Massacre, 1913 Massacre, Jesus Christ, Pretty Boy Floyd, Hard Travelin', Jackhammer John, Grand Cooley Dam, Pastures of Plenty, Talkin' Dust Bowl Blues, This Land Is Your Land:

 «Այդ բոլոր երգերը լսում էի մեկը մյուսի հետևից, և այդ ամենից գլուխս պտտվում էր,-պատմում է նա:- Ուզում էի հիացմունքից բերանս բացել: Զգացողություն ունեի, թե երկիրը երկու մասի է պառակտվում:

Առաջ էլ էի Գատրիին լսել, բայց միայն հպանցիկ, միայն մի երգ, և հիմնականում այն, ինչը ուրիշ դերասանների հետ էր երգում: Իրականում առաջ նրան չէի լսել, համենայն դեպս, դա ինձ չէր ցնցել: Չէի կարողանում հավատալ. Գատրին զարմանալիորեն ըմբռնում էր իրերի էությունը: Նա այնպես պոետիկ էր, այնպես բուռն և ռիթմիկ: Նրա երաժշտության մեջ այնքան էներգիա կար, իսկ ձայնը կտրում էր թրի պես»:

Գատրիի դերասանական տաղանդը ինքնատիպ էր, նա գրում էր երգեր, որոնք նման չէին ոչ մեկի երգերին: Ամեն ինչ կար Գատրիի մեջ. նրա ոճը, երգերի բովանդակությունը, ժեստերը Դիլանի համար դարձան բացահայտում: Նա գիտակցեց, թե ինչպիսին կարող է և պետք է լինի ֆոլկ-երաժշտությունը:

 «Դա պարզապես ոտքերս կտրում էր գետնից: Թվում էր, թե նվագարկիչը, որի վրա պտտվում էին Գատրիի ձայնասկավառակները, ինձ բարձրացնում էին և շպրտում սենյակով մեկ: Ես լսում էի նաև նրա առոգանությունը: Նա երգի ոճը այնպիսի կատարելության էր հասցնում, որի մասին, թվում էր, թե ոչ ոք չէր կարող և մտածել: Ցանկության դեպքում նա այնպես էր արտաբերում բառի վերջին տառը, որ այն զգացվում էր, որպես հարված: Նրա երգացանկը մի գլուխ բարձր էր ֆոլկ-երաժշտության այլ կատարողների երգերից: Վուդի Գատրիի երգերը սերմանում էին զարմանալի մարդկություն: Նրա երգացանկում չկար ոչ մի միջակ երգ: Իր ճանապարհին նա ամեն ինչ ջարդուփշուր էր անում: Ինձ համար դա բացահայտում էր՝ համեմատելի ծանր խարսխի՝ ջրի մեջ ընկնելու ուժին»:

Օրվա մնացած մասը Դիլանը կարծես տեսիլքում լսում էր Գատրիի երաժշտությունը: Դա ոչ միայն երգիչ Վուդի Գատրիի բացահայտում էր, այլ հենց իր՝ Բոբ Դիլանի համար ճշմարտության պահ: «Ես զգում էի, որ ինքնակառավարումից հասկացել եմ կարևոր բան: Իմ էության խորքերում էի և մեծ հաշվով զգում էի այնպիսին, ինչպես որ էի, քան երբևիցե: Ինչ-որ ներքին ձայն ասում էր. «Դա քո խաղն է»: Ես կարող էի երգել այս բոլոր երգերը, նրանցից ամեն մեկը: Նրանք այնպիսին էին, որ ես ուզում էի երգել: Ես ինձ զգում էի այնպես, կարծես մինչ այդ թափառում էի մթության մեջ, և հանկարծ ինչ-որ մեկը պտտել էր անջատիչը»:

Համախոհների փնտրտուքով գալով Նյու Յորք՝ Դիլանը իրականում փնտրում էր իրեն: Իր համար բացահայտելով ուղին, որով գնում էր Վուդի Գատրին, նա սկսեց պատկերացնել և կառուցել իր սեփականը: Նյուտոնի նման նա տեսավ հեռուն, որովհետև կանգնած էր հսկաների ուսերին:

Ազդեցության ոլորտներ

Տոհմերը ազդեցության ոլորտներ են: Նրանք կարող են ընդունել բազմազան ձևեր, հեռու լինել իրարից, կամ ընդհակառակը, լինել անմիջական շփման մեջ: Նրանք կարող են գոյություն ունենալ միայն ձեր մտքերում կամ ձեր հետ ֆիզիկապես ներկա լինել մի շինության մեջ: Նրանք կարող են իսկապես գոյություն ունենալ կամ մնան ապրելու միայն աշխատանքներում: Նրանք կարող են իրենց ազդեցությունը տարածել մի կամ մի քանի սերնդի վրա:

Նոբելյան մրցանակակիր Ռիչարդ Ֆեյնմանը ուլտրամանրակերտ մեխանիզմների մասին խոսել է ավելի վաղ այն բանից հետո, երբ ուրիշ մարդիկ սկսեցին պատկերացնել նմանատիպ իրեր ստեղծելու հնարավորությունը: Տարիներ անց Մարվին Մինսկին՝ Ֆեյնմանի գաղափարներով ներշնչված, դարձավ արհեստական ինտելեկտի հիմնադիր-հայրը և այդ կերպով շարունակեց այդ գիտական երկխոսությունը:

Հետո Էրիկ Դրեկսլերը Մասաչուսետի տեխնոլոգիական ինստիտուտում մոտեցավ Մարվին Մինսկին և հարգելի պրոֆեսորին խնդրեց ղեկավարել իր դեսերտացիան՝ նվիրված մանրակերտ մեխանիզմներին: Այդ դեսերտացիան նանոտեխնոլոգիայի բնագավառում Դրեկսլերի նորարարական աշխատանքներին որպես հիմք ծառայեց: Բազմաթիվ տոհմերի աջակցությամբ, որոնց կապերը ձգվում են մի քանի սերունդներ, նախկինում Ֆեյնմանի գիտական քննադատներից մերժված հասկացությունը՝ որպես գիտական ֆանտաստիկա, դարձավ բացարձակ իրականություն:

Երբ տոհմը հավաքվում է մի տեղում, նրա անդամների միմյանց ոգեշնչելու հնարավորություններն աճում են: Գործունեության բոլոր դաշտերում գոյություն ունեն մարդկանց ուժեղ խմբեր, որոնք իրար վրա ազդելու և իմպուլսի շնորհիվ՝ ստեղծվելով նրանց կողմից որպես խմբի, դառնում են նորարարության լոկոմոտիվներ (քարշակներ):

Սոցիոլոգ Ռենդալ Քոլինզը գրում է այն մասին, որ համարյա բոլոր հզոր փիլիսոփայական շարժումները ծնվել են տոհմերի դինամիկայի շնորհիվ: Հին Հունաստանի փիլիսոփայության ծագումը կարելի է տեսականորեն ցուցադրել համախոհների խմբերի շղթայի պատմության միջոցով՝ Պյութագորասի եղբայրությունը և նրա ուղղությունը, Սոկրատի խումբը, որից ծնվել են բազմաթիվ հոսքեր, Մեգարի դպրոցն իր կատաղի բանավիճողներով, Ակադեմիան՝ ստեղծված Պլատոնի ընկերերի շնորհիվ: Նրանց իրավահաջորդները «տոհմական շղթայի» շարունակողները դարձան արիստոտելյան դպրոցի պերիպաթետիկները, «Այգու հասարակությունը»՝ Էպիկուրի և իր ընկերների կողմից ստեղծված, Հռոդոսում և Հռոմում աթենական ստոիկների ռևիզիոնիստական շրջանակները և, վերջապես, վերջին շարժումների մասնակից դպրոցները, որոնք հեռացել են Ալեքսանդրիա:

Եթե տոհմի շարունակականությունը իրական էր Հին Հունաստանի համար, ապա ինչո՞ւ չկրկնվի, օրինակ՝ Հոլիվուդում:

 «Անհոգ հեծյալներ, անսանձ ցուլեր» [1] վավերագրական գրքում նկարագրված է «բուռն, ոգևորող, սակայն ժամանակ առ ժամանակ զզվելի մշակութային հեղափոխությունը», ինչը 1960-ական թթ հանգեցրեց հոլիվուդյան կինոմատոգրաֆիայի վերածննդին: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում սպիտակ դպրոցական գոլֆին և լողափնյա ծածկոցներին, ինչը բնութագրական էր 1950-ական թթ ողջամիտ Ամերիկային, երկրի կյանք ներխուժեցին սեքսը, թմրանյութերը և ռոք-ն-ռոլը: Ոգեշնչված ֆրանսիական նոր ալիքով ու բրիտանական նոր ֆիլմով [2]` երիտասարդ ռեժիսորների և դերասանների սերունդը ձեռնամուխ եղավ հեղափոխություն իրականացնելու ամերիկյան կինոմատոգրաֆիայում և ստեղծելու ֆիլմեր, որոնք կարտացոլեին իրենց անձնական տեսլականը:

Խլացուցիչ հաջողությունը այնպիսի հայտնի ֆիլմերի, ինչպիսիք են «Անհոգ հեծյալ», «Կնքահայրը» և «Տաքսիստ»-ը, իրենց ստեղծողներին ֆինանսական և ստեղծական անկախություն ապահովեց: Այն ֆիլմերի մուտքի հսկայական վճարները և քննադատների շրջանում նրանց հաջողությունները ստիպեցին հոլիվուդյան «հին գվարդիային» զիջել իրենց դիրքերը: Սկսվեց այնպիսի կինոռեժիսորների մշակութային սերնդի դարաշրջանը, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ռոբերտ Ալթման, Մարտին Սկորսեզեն, Պիտեր Բոգդանովիչը և Դենիս Հոպերը:

Ամեն նոր հաջողությամբ այս ռեժիսորները նվաճեցին ավելի մեծ ստեղծական ազդեցություն: Նրանք ձևավորեցին տենդային նորարարության մշակույթը, որի դեպքում նրանցից յուրաքանչյուրը շրջապատին իրենց հերթական ժողովրդական ֆիլմերի ստեղծման համար ներշնչում էր նոր թեմաների և ձևերի փնտրման: Այս նոր ձեռք բերված ազատությունը ուներ հակառակ ուղղություն և բերեց անհավատալիին՝ ֆիլմերի բյուջեի ավելորդ ուռճացման, նաև Հոլիվուդի թմրանյութերից կախում ունեցողների անսահման աճի: Ի վերջո, կինոռեժիսորների փոխադարձ աջակցությունը վերածվեց լարված մրցույթի և կոշտ մրցակցության: Այնպիսի բլոկբաստերներ, ինչպիսիք են «Ծնոտներ» և «Աստղային պատերազմներ»՝ սնված այդ մշակույթով, նորից փոխեցին հոլիվուդյան ֆիլմերի տեսքը, իսկ ստեղծական և ֆինանսկան ղեկը լիովին անցավ կինոստուդիայի ձեռքը:

Անզուսպ հայտնագործությունների ժամանակաշրջանում անհատական համակարգիչների օգտագործման շեմին ծրագրային ապահովման ոլորտում ևս ակնհայտ էր «տոհմային» խմբերի ազդեցությունը: Սիլիկոնային հովիտը հսկայական ազդեցություն ունեցավ թվային տեխնոլոգիաների վրա: Սակայն, ինչպես նշում են Դորոտի Լեոնարդը և Ուոլտեր Սվոպը, Հովիտն զբաղեցնում է զարմանալի փոքր տարածք:

 «Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի ինքնաթիռով թռչելիս՝ դուք կզարմանաք, թե ինչ փոքր չափեր ունի այդ Հովիտը»: Ինչպես նկատել է Կրեյգ Ջոնսոնը Venture Law Group-ից, Սիլիկոնային հովիտը «նման է ցանկացած գազի, որը սեղմվելիս տաքանում է»: Այնտեղ գոյություն ունեցող «տոհմերը» հատվում են սոցիալ և պրոֆեսիոնալ բնագավառներում աշխատանքային հարցերի լուծման հողի վրա (օրինակ՝ ծրագրային ապահովման ստեղծման մասնագետներ), կազմակերպությունների պատկանելիությունը (Hewlett-Packard), ազգային պատկանելությունը կամ կրթությունը (գործնական ադմինիստրացիայի մագիստրոսները, ովքեր աստիճան են ստացել Ստենֆորդի համալսարանում կամ Հարավային Ասիայի էմիգրանտները):

Առավել որակյալ աշխատողները կարիք չունեն գործարքներ կնքելու համար հեռավոր գործուղումներ գնալու, աշխատանքը փոխելու կամ պրոֆեսիոնալ գործընկերներ գտնելու: Ջոն Դոերը Kleiner Perkins-ից սիրում է կրկնել, որ Սիլիկոնային հովիտն առանձնահատուկ աշխարհ է, ուր կարող եք աշխատանքը փոխել՝ ավտոկայանում տեղը չփոխելով:

 «Հովտի հնաբնակներին» նաև միավորում են ընդհանուր արժեքներ: Նրա լեգենդար հիմադիրները իրենց ժամանակին ստեղծել են ոչ միայն կազմակերպություն, նրանք աշխարհին են տվել նորարարական արդյունաբերության ոլորտներ և հեղափոխական տեխնոլոգիաներ: Դրա համար էլ նրանց անհատական հայացքները դեռ արտացոլվում են այդ հասարակության մեջ:

Բիլ Հյուլետը և Դևիդ Պակարդը անմիջական ազդեցություն են թողել ավագ սերնդի վրա, նրանցից շատերը եղել են կազմակերպության առաջին գործընկերները: Այդ հին գվարդիան նոր սերնդին է փոխանցել կոլեգիալության սկզբունքները և բարձրորակ ստանդարտները:

Կան բազում օրինակներ, թե ինչպես է տոհմերի համատեղ գործունեությունը ոգեշնչել առանձին անհատներին ակնհայտ ձեռքբերումների: Հիշենք թեկուզ սպորտի աշխարհից տեսանելի օրինակներ՝ 1969 թվին «Նյույորքյան Նիկերբոքեր»-ի մինչ այդ երբևէ չեղած հաջողությունը, 1972թվին «Անանուն պաշտպանություն» անհաղթ «Մայամիի դելֆիններ» և, վերջապես,1991թվին «Մինեսոտցի երկվորյակների»-ի [3] տպավորիչ հաղթանակը:

Նրանց համատեղ ներկայացումները առավել վառ ու արդյունավետ էին, քան այդ թիմերի ամեն անդամի հաղթանակն առանձին: Արժե հիշել նաև այլ դեպքեր, օրինակ՝ 20-րդ դարի առաջին տասնամյակում ճարտարապետության մեջ «Баухауз» [4] շարժումը: Այս դեպքերից յուրաքանչյուրը իրական միասնություն և տոհմերի համագործակցություն է՝ կազմված ստեղծական անհատներից, հանգեցրել է նորարարական պոռթկման և բուռն աճի:

Համագործակցության (սինգերիա) ալքիմիան

Տոհմերի հզոր ազդեցության առավել վառ օրինակ է ստեղծական թիմերի աշխատանքը: Ուորեն Բենիսը և Պետ Ուորդ Բիդերմանը իրենց «Organizing Genius: The Secrets of Creative Collaboration» գրքում գրում են այսպես կոչված ստեղծական խմբերի մասին՝ նկատի ունենալով մարդկանց հանրությունը, ովքեր կիսում են խմբի հետաքրքրությունները և դրա հետ մեկտեղ ավելի զգալի արդյունք են տալիս, քան ընդունակ է նրանցից ամեն մեկը միայնակ աշխատելու դեպքում:

Այդ ձևով, խումբը դառնում է ավելի մեծ բան, քան ուղղակի նրա մեջ մտնող մարդկանց քանակ: «Հզոր թիմը կարող է իրականացնել հսկողության, մոտիվացնելու ֆունկցիաները, գաղափարների փոխանակումը: Նմանապես կարող է լինել ներշնչման, աջակցելու և նույնիսկ սիրո աղբյուր», – ենթադրում են հեղինակները: Ստեղծական էներգիաների համատեղումը և մաքսիմալ անհրաժեշտության հասնելու անհրաժեշտությունը, որ խմբի մյուս անդամներից հետ չմնաս, տանում է անհասանելիին, այլ դեպքերում կատարելության ձգտման: Հենց դա է սինգերիայի ալքիմիան:

Համագործակցության լավագույն օրինակներից մեկը կարելի է համարել Մայլզ Դևիզի «Kind of Blue» ծանոթ ալբոմի ստեղծումը: Ամենատարբեր երաժշտություն սիրողների մեծամասնությունը կարծում է, որ այդ ալբոմը հավաքածուում «անհրաժեշտ է ունենալ»: Ջազի երկրպագուների լեգեոնները, և եթե բանը հասել է դրան, նաև դասականի ու ռոքի երկրպագուներն անգիր գիտեն այդ ալբոմի ամեն մի նոտան: Բայց երաժիշտներից ոչ մեկը, որ ստեղծել է «Kind of Blue»-ն, չգիտեր, որ նա նվագելու է, մինչև այն պահը, որ մտել է ստուդիա:

«Մայլզը հորինել է այդ երաժշտությունը ձայնագրությունից ընդամենը մի քանի ժամ առաջ և ստուդիա է եկել էսքիզներով, որոնք խմբին ցույց էին տալիս՝ ինչ երաժշտություն նվագել,- այս խոսքերը դաշնակահար Բիլ Էվանսին են՝ ալբոմի կազմին տեղադրված որպես անոտացիա:- Այնպես որ դուք կլսեք գրեթե ինքնաբուխ ստեղծված բան: Խումբը երբեք չի նվագել այս կոմպոզիցիաները մինչ ալբոմի ստեղծումը, իսկ ես մտածում եմ, որ դա եղել է ամեն երգի համար «առաջին դուբլ»: Իրականում ալբոմի բոլոր կոմպոզիցիաները գրվել են միանգամից, բացի Flamenco Sketches-ից՝ գրված երկրորդ անգամից»:

Մի անգամ 1959 թվին երաժշտական ստուդիայում շեփորահար Դևիսի նախաձեռնությամբ միասին հավաքվեցին դաշնակահար Բիլ Էվանսը, տենոր-սաքսոֆոնահար Ջոն Քոլթրենը, ալթ-սաքսոֆոնահար Ջուլիան Էդերլին, դաշնակահար Ուինտոն Քելլին, բաս կիթառահար Փոլ Չեմբերսը և թմբուկահար Ջիմի Կոբը:

Դևիսը նրանց առաջ գամաներ է դնում, ինչը ինքն իրենով հեղափոխական քայլ էր, քանի որ ջազը այդ ժամանակ ավանդաբար նվագում էին ակորդներով, և միացնում է ձայնագրող սարքը: Այդ երաժիշտներից ամեն մեկը ջազային երաժշտության մեջ նոր ուղղությունների մշակման ակտիվ կողմնակիցներից է եղել, և նրանք բոլորը անցյալում արդեն աշխատել էին միասին: Սակայն, «Kind of Blue»-ի ձայնագրման ժամանակ այն ինչ տեղի ունեցավ փոխօգնության վիթխարի իմպուլս էր, ոգեշնչում և համագործակցություն: Երաժիշտները որոշեցին կոտրել արգելքները և դրա համար ունեին բոլոր անհրաժեշտ բաները՝ երևակայություն, վարպետություն և մեկնաբանման շնորհք: Եվ ամենագլխավորը ՝ ունեին առաջնորդ՝ խիզախ հայացքներով:

Այդ օրը նրանց իմպրովիզ խաղը հզոր ստեղծական ուժի հորդման արդյունք էր՝ աշխարհին հաջողված արդյունք նվիրելով, ինչը և հանդիսանում է նման համագործակցության նպատակը: Երբ նվագարկիչի երիզը սկսեց պտտվել, հրաշք տեղի ունեցավ:

«Խմբային իմպրովիզը ծայրահեղ բարդ խնդիր է, -ասում է Էվանսը,- տեխնիկական խնդիրների հետ մեկտեղ, որոնք ուղեկցում են համաձայնեցված կոլեկտիվ մտածողությանը, բոլորս ունենք մարդկային, նույնիսկ սոցիալ փոխհասկացողության պահանջմունք, որն անհրաժեշտ է ընդհանուր արդյունքի հասնելու համար: Դա առավել բարդ խնդիր է, որը, ինչպես ինձ թվում է, հաջող կերպով լուծվել էր մեր ալբոմը ստեղծելիս»:

Երաժշտությունը, որ նրանք ստեղծել էին ընդամենը մի քանի ժամում, իրար ոգեշնչելով և խրախուսելով, մեկը մյուսին մարտահրավեր նետելով, կապրի շատ սերունդներ: «Kind of Blue»–ն բոլոր ժամանակների և ազգերի ջազային բեսթսելերն է: Անգամ հիսուն տարի անց այդ ալբոմի հազարավոր պատճեններ ամեն շաբաթ կվաճառվեն աշխարհի բոլոր անկյուններում:

Ինչո՞ւ ստեղծական թիմերը կարող են միասին հասնել առավել տպավորիչ արդյունքների, քան մասնակիցներն առանձին-առանձին: Մտածում եմ, որ դա բացատրվում է նրանով, որ ամեն թիմում ներդաշնակորեն համատեղվում է ինտելեկտի երեք տիպ, որի մասին ավելի վաղ եմ խոսել: Ինչ-որ առումով նրանք կրկնում են ստեղծական խելքի հիմնական բնութագիրը:

Ստեղծական մեծ թիմերը տարբեր են: Երբեմն կազմվում են մարդկանցից, ովքեր տրամագծորեն հակառակ են իրար ուղեղի և բնավորության պաշարով: Բայց այդ մարդկանց ընդունակությունները և տեսակով տարբեր շնորհքները թիմը օրգանապես լցնում են անհրաժեշտ ստեղծական պոտենցիալով:

Թիմը, որ ստեղծել է «Kind of Blue», կազմված էր հաջողակ երաժիշտներից, ովքեր ոչ միայն նվագում էին տարբեր գործիքներ, նաև թիմին են տվել երաժշտության հանդեպ իրենց անհատական զգայունությունը՝ ունենալով անհատականության տարբեր տիպեր: Նույնը կարելի է ասել նաև Բիթլսի մասին: Չնայած թիմի մասնակիցները մշակութային և երաժշտական պլանում ունեին ընդհանրություն, Լենոն ու Մակարտինը շատ տարբեր մարդիկ էին, այնպես ինչպես Ջորջ Հարիսոնը և Ռինգո Ստարը: Հենց նրանց տարբերությունը դարձրին միասնական ստեղծական Բիթլսը ավելի հաջողակ, քան թիմի ամեն անդամի սոլո պոտենցիալն էր:

Ստեղծական թիմերը դինամիկ են: Նման խմբում տաղանդների բազմազանությունը կարևոր է, բայց միայն դա բավարար չէ: Մտածողության տարբեր միջոցները կարող են դառնալ ստեղծականության արգելք: Ստեղծական թիմերը գտնում են ամենահնարավոր միջոցները, որ մաքսիմալ կերպով արդյունավետ օգտագործեն իրենց տարբերությունը ոչ թե չարիքի համար, այլ ի բարօրություն: Նրանք գործում են այնպես, որ իրենց անդամների ուժեղ կողմերը իրար լրացնում են, իսկ թույլերը անձնական հատկանիշներով փոխհատուցում են խմբերի այլ անդամներին: Նման թիմում մարդիկ ընդունակ են մարտահրավեր նետել մեկը մյուսին, հավասար զգալ և քննադատությունն ընդունել որպես խթան իր գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Ստեղծական թիմերը անհատական են: Մեծ տարբերություն կա ստեղծական թիմի և նույն հանձնաժողովի: Հանձնաժողովներից շատերը կատարում են առօրյա աշխատանքը և ձևավորվում ընտրությունների հիման վրա: Նման ձևով, ցանկացած հանձնաժողովի անդամներ իրականացնում են կոնկրետ վարժություններ: Հաճախ հանձնաժողովը կարող է ձևական աշխատել, և միևնույն ժամանակահատվածում անդամների կեսը ստուգում են իրենց բլեքբերին կամ նայում պաստառները: Հանձնաժողովները հաճախ անմահ են. թվում է, թե հավերժ գոյություն ունեն և նմանապես հավերժ ձգվում են նրանց նիստերը: Իսկ ահա ստեղծական թիմերի անդամները վառ արտահայտված անհատականություններ են, հավաքվում են կամովի և ընդհանուր հետաքրքրություններից ելնելով, որ ստեղծեն ինչ-որ առանձնահատուկ բան: Նրանք համագործակցում են այնքան ժամանակ, քանի դեռ իրենք են ուզում, կամ պետք է լինեն միասին, քանի դեռ կատարված չէ նրանց առջև դրված խնդիրը:

Թիմային աշխատանքի առավել հայտնի օրինակներից կարող է ծառայել նախագահ Աբրահամ Լինկոլնի վարչակազմը: Դորիս Կիրնս Գուդվինը իր «Team of Rivals» գրքում նկարագրում է Լինկոլնի պատմությունը և նրա գրասենյակի չորս անդամներին՝ զինվորական նախարար Էդվին Ստենտոնին, ֆինանսների նախարար Սելմոն Չեյզին, պետքարտուղար Ուիլյամ Սյուերդին և գլխավոր դատախազ Էդվարդ Բեյթսին: Այս հինգ մարդը, անկասկած, նույն տոհմի մասն էին, ովքեր կրքոտորեն ցանկանում էին Ամերիկան նոր բարձունքների հասցնել: Բայց նախագահի թիմի այս չորս անդամից ամեն մեկը մինչ Լինկոլնի նախագահ դառնալը եղել է նրա բացահայտ ու անդրդվելի հակառակորդը:

Ստենտոնը մի անգամ Լինկոլնին անվանել է «երկարաձեռք կապիկ»: Այս չորսից ամեն մեկը ամուր պաշտպանում էր իր հայացքները, որոնք հաճախ տարբերվում էին Լինկոլնի սկզբունքներից: Բացի դրանից, նրանցից ամեն մեկը հավատում էր, որ ավելի արժանի է նախագահ լինելու, քան նա, ում ընտրել է ժողովուրդը:

Բայց և այնպես Լինկոլնը հավատում էր, որ իր մրցակիցներից ամեն մեկն ունի ուժեղ կողմեր, որոնք անհրաժեշտ են նախագահի վարչակազմին: Սառնասրտորեն, ինչը դժվար է պատկերացնել այժմյան Ամերիկայի քաղաքականության մեջ, նա միավորեց իր թիմը: Այո, նրանք հաճախ դաժանորեն վիճում էին: Բայց համատեղ աշխատանքը կենսականորեն անհրաժեշտ էր այդ մարդկանց, քանի որ հնարավորություն էր տալիս տրամագծորեն հակառակ կարծիքների պայքարում գտնել անհրաժեշտ լուծումներ արդյունավետ պետական քաղաքականության ձևավորման համար: Նրանք հասկանում էին, որ երկիրը ավելի վտանգավոր փուլ տանել իր պատմության մեջ կարելի է միայն համախմբման և ինտելեկտուալ ջանքերի բանական համաձայնության ճանապարհով:

Ամբոխում կորածները

Տոհմում լինել, ինչպես ես եմ դա սահմանում, և լինել ամբոխի մաս, բոլորովին տարբեր բաներ են, անգամ եթե ամբոխի մարդիկ հավաքվել են ընդհանուր հետաքրքրության ազդեցությամբ: Սպորտի բոլոր ձևերում և բոլոր քաղաքներում կան աղմկոտ և բուռն երկրպագուներ՝ Грин-Бей-ի ֆուտբոլային երկրպագուները, սոկկերի երկրպագուները (կամ ինչպես այն մնացած աշխարհն անվանում է ֆուտբոլ), Մանչեստրում կամ Մոնրեալի հոկեյի երկրպագուները: Նրանք փակում են շինությունների պատերը, մեքենաները և իրենց տների առջև մարգագետինները իրենց սիրած թիմերի ատրիբուտներով: Նրանցից ամեն մեկը գիտի, թե ինչպիսին է եղել 1988 թվին թիմի հիմական կազմը, երբ են զբաղեցրել չորրորդ տեղը: Նրանք կարող են հետաձգել սեփական հարսանիքը, եթե այդ օրը Եվրոպայի գավաթի ամենամյա առաջնությունն է: Նրանք տարված են իրենց թիմերով և նրանց խաղից լիակատար հրճվանքի մեջ են: Ավելի հաճախ նման մարդկանց տրամադրությունը ուղիղ կերպով կախված է իրենց թիմերի տված արդյունքներից: Բայց մարզական երկրպագուները տոհմեր չեն, համենայն դեպս, ոչ այն իմաստով, ինչ որ ես եմ օգտագործում իմ գրքում:

Երկրպագուների վարքը սոցիալական պատկանելիության այլ ձև է, որը շատ գիտնականներ, մասնավորապես Հենրի Թադժվելը և Ջոն Թերները տանում են դեպի նույնականացման տեսություն: Նրանք պնդում են, որ մարդկանց մոտ հաճախ ծագում են հստակ պատկերացում առ այն, ովքեր են իրենք, հենց շնորհիվ որոշակի խմբի հետ կապված: Նման մարդիկ զգալի կերպով իրենց հավասարեցնում-նույնացնում են այդ խմբերին, ինչը, որպես օրենք բարձրացնում է իրենց ինքնագնահատականը և նպաստում ինքնահաստատմանը: Մարզական թիմերն օգնում են երկրպագուներին իրենց զգալու հզոր կազմակերպության մասը: Դա հատկապես նկատելի է, երբ հաղթում է հենց այն թիմը, որի համար ցավում են երկրպագուները: Մարզական ամեն սեզոնի վերջում նայեք շուրջբոլորը և կտեսնեք, որ փողոցները լի են հաղթող թիմի սիմվոլներով շապիկներով, անգամ այն վայրերում, որը հեռու է այդ թիմի հայրենի քաղաքից: Երկրպագուները հպարտ են հաղթող թիմերի հետ ունեցած կապով, քանի որ ինչ-որ առումով հավատում են, որ անուղղակի կապն այդ թիմի հետ լավացնում է կարծիքն իրենց մասին:

Սոցիալ հոգեբան Ռոբերտ Չալդինին տերմին է մտածել տվյալ երևույթի համար: Նա դա անվանում է «տաքանալ արտացոլված փառքի ճառագայթներով» կամ Բիրջինգ[5]: 1970-ական թթ Չալդինը հոգեբանների խմբով այդ երևույթի հետազոտությունն է անցկացրել և բացահայտել, որ ամերիկյան բազում համալսարանների ուսանողները հաճախ և հաճույքով հագնում էին համալսարանի սիմվոլով հագուստ երկուշաբթի օրը, հետո հանգստյան օրերին, երբ իրենց թիմը հաղթում էր ֆուտբոլային հանդիպումը: Նմանապես գիտնականները գտել են, որ ուսանողներն ավելի հակված են օգտագործելու մենք դերանունը, խոսելով իրենց համալսարանի թիմից, երբ հաղթել են, օրինակ՝ «Կիրակի օրը մենք հաղթել ենք այս նահանգի թիմին»:Եվ հակառակը՝անհավես էին դա անում, երբ իրենց թիմը պարտվում էր: Վերջին դեպքում սովորաբար օգտագործում են նրանք դերանունը, օրինակ՝ «Ես չեմ կարող հավատալ, որ նրանք պարտվել են»:

Կա կարևոր բան, որ պետք է հասկանալ берджинге-ի հետ կապված, եթե համեմատենք այս երևույթը տոհմի զգացման հետ մեր սահմանումներում՝ մարդը, որ «տաքանում է արտացոլված փառքի ճառագայթներում», չունի ոչ մի կամ գրեթե ոչ մի հարաբերություն ձեռք բերված փառքի հետ:

Մենք ընդունում ենք թիմի հաղթանակի մեջ երկրպագուների աջակցության ոչ մեծ դերը, եթե նրանք իսկապես ներկա են եղել մարզական մրցույթին: Անգամ մարզական լուրջ երկրպագուները հայտնի են իրենց սնահավատությամբ: Բայց նրանցից ավելի իռացիոնալ տրամադրվածները հավատում են, որ այնպիսի նշաններ, ինչպես հագնել «նույն հագուստը և նույն գլխարկը ամեն խաղին», «ռալիի ժամանակ անխոս նստել» կամ «մրցույթից առաջ պիկնիկին օգտագործել որոշակի ապրանքանիշի ածուխ», խաղի արդյունքի վրա որոշակի ազդեցություն են ունենում:

Պատկանելով երկրպագուների խմբին՝ լինի Cheeseheads կամ Red Sox Nation, բոլորովին էլ այն չէ, ինչ պատկանել տոհմին: Իրականում այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ: Տոհմին պատկանելը, իմ պատկերացմամբ և այս գրքի ենթատեքստում, օգնում է մարդկանց հասկանալ իրենց, իրենց անհատականության գիտակցմանն է նպաստում: Բազմության մեջ, նմանապես երկրպագուների ամբոխում, մենք թեթև կերպով կարող ենք կորցնել անհատականությունը: Երկրպագու լինել նշանակում է ինչ-որ բանի վառ կողմնակիցը լինել, ծափահարել կամ ծաղրել բոլորի հետ միասին, հաղթանակի մեջ գտնել ուրախություն և տառապանք՝ պարտության մեջ: Դա կարող է առաջ բերել բավարարում և հաճելի հուզմունք, բայց որպես օրենք չի օգնում ընկնել տարերքի մեջ, ինչպես ինքնառեալիզացիայի ոլորտում:

Իրականում ֆանատիզմը շատ առումներով հանդիսանում է այն, որ հոգեբանները բավական անհաջող անվանում են դեինդիվիդուալիզմ (деиндивидуализация): Նշանակում է անհատականության զգացողության կորուստ, երբ մարդը խմբի մաս է դառնում: Դեինդիվիդուալիզմի ծայրահեղ ձևերը տանում են հոտային վարքի: Եթե դուք երբևէ ներկա եք եղել եվրոպական ֆուտբոլային խաղի, ապա հասկանում եք, թե այն ինչպես է արտացոլվում սպորտի աշխարհում: Բայց անգամ թեթև ձևերում դեինդիվիդուալիզմը բերում է դիմազրկման, հանգեցնում մարդկային վարքագծում խոչընդոտող ֆակտորների անհետացման և երբեմն ստիպում մարդկանց գործել արարքներ, որոնց համար նրանք հետո զղջում են: Նման դեպքերում մարդիկ հաճախ հակված են անելու այն, որը չի համապատասխանում իրենց սովորական վարքին: Այլ խոսքով՝ նման գործունեությունը կարող է հեռացնել իրենց իսկ իրական գոյից:

Մի անգամ իմ հետևում նստած երկրպագուն իսկական հիստերիայի հասավ, նա քննադատում էր իմ կրտսեր եղբոր տակտիկան կոպիտ խոսքերով, որը վերաբերում էր իմ մորը, նշանակում է նաև ինձ: Բնականաբար ես շրջվեցի, որ լուծեմ այդ հարցը, ինչը ակնհայտ էր, որ ընտանեկան պատվի հարց էր: Սակայն երբ տեսա նրա դեմքի արտահայտությունը և խելագար երկրպագուի չափսերը, ավելի լավ համարեցի լռել: Ահա հենց այսպիսին է ամբոխի վարքը:

Նայեք, լսեք և սովորեք

Որոշ դիտորդներ իսկապես որակյալ քննադատներ են, որոնց կարծիքը կարող է շրջապատողներին իրոք օգնել ինչ-որ իրադարձությունից գլուխ հանել: Գրական քննադատության ոլորտում, երաժշտական լրագրության կամ մարզական մեկնաբանությունների բաժնում կան հաջողված պրոֆեսիոնալներ, որոնց խոսքերը մեր հոգիներում խորը արձագանք են թողնում: Այս մարդիկ պատկանում են տոհմերին, ովքեր կրքոտ կերպով սիրում են ընդարձակ պատճառաբանություններ և պատկերավոր ասած՝ «ծառայում» երկրպագուներին :

Նրանց միջից կարելի է գտնել բարձր որակի մասնագետներ, ում համար այդ գործունեությունը իսկական կոչում է: Այդպիսին է օրինակ մարզական մեկնաբան Հովարդ Կոուզելը, ով տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան սպորտի առավել կարևոր և ազդեցիկ դեմքերից մեկը, բայց իր ինքնակենսագրականերից մեկը կոչել է «I Never Played the Game», («Ես երբեք չեմ խաղացել այդ խաղը»):

Ենթադրում եմ, որ Կոուզելը իր տարերքը գտել է սպորտում, թեպետ ինքը սպորտսմեն չի եղել: Նա գիտեր, որ կարող է սովորական երկրպագուի զգացողությունները ավելի վառ դարձնել խաղը դիտելիս, և այդ անելով ավելի լավ էր հասկանում ինքն իրեն: Մի անգամ Կոուզելն ասել է. «Ես բուռն ցանկություն և վճռականություն ունեի մեկնաբանությամբ զբաղվելու: Հաստատ գիտեի, թե ինչ եմ ուզում եմ անել և ինչպես»: Այս մարդը պատկանում էր էնտուզիաստների խմբին, ովքեր միշտ ակտիվ մասնակիցն էին դառնում իրենց իսկ ընտրած աշխարհների: Նրանք իրենց ողջ գործունեությամբ նպաստում են խաղացողների և հանդիսատեսի մոտեցմանը:

Ամեն մի բազմության մեջ և ամեն մի աուդիտորիայում կարող է ներկա լինել մեկը, ում ռեակցիան տարբերվում է իր շրջապատի մարդկանց ռեակցիայից: Որպես օրենք՝ այդ մարդը արդեն ապրել է ինքնաբացահայտման սեփական պահը: Նա տեսնում է իր տոհմը ոչ նրանց մեջ, ովքեր ամբիոնում կամ հանդիսատեսի սրահում են, այլ նրանց մեջ, ովքեր բեմում կամ դաշտում են:

Բիլի Քոնոլին աշխարհի ամենաօրիգինալ երգիծաբաններից մեկն է: Նա ծնվել է 1942 թվին Շոտլանդիայում Գլազգո աշխատավոր թաղամասում, դժվարությամբ սովորել է դպրոցում, որը չի սիրել կյանքում ամեն ինչից առավել և հեռացել այնտեղից առաջին իսկ հնարավորության ժամանակ, որ դառնա զոդողի օգնական: Նա բարեխղճորեն ուսումնասիրել է իր գործը, Քլայդ գետի ափերին ապրող մարդկանց աշխատանքի սովորություններն ու ավանդույթները կլանել: Վաղ տարիքից Քոնոլին սիրել է երաժշտությունը և ինքնուրույն սովորել նվագել կիթառ ու բանջո:

Ինչպես և Բոբ Դիլանը, ով մեծացել էր այդ նույն ժամանակ օվկիանոսի մյուս ափին, հիացած էր ֆոլկ-երաժշտությամբ և իր ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր՝ լսելով և նվագելով այդ երաժշտությունը ամբողջ Շոտլանդիայի ֆոլկ-ակումբներում: Բիլը սիրում էր փաբեր և Գլազգոյի գիշերային կյանքի բարի ու հումորային մթնոլորտը: Նա սիստեմատիկ կերպով կինո էր գնում և շաբաթ երեկոները՝ պարային, երբեմն էլ թատերական ներկայացումների:

Մի անգամ երեկոյան Քոնոլին հեռուստացույցով երգիծաբան Չիկ Մյուրեի ներկայացումն էր նայում, ով արդեն քառասուն տարի մյուզիքլի և կատակերգության լեգենդն էր: Նրա խայթիչ կատակները արտացոլում էին զսպված հայացք կյանքին՝ բնորոշ շոտլանդական հումորին: Բիլին նստում էր հարմար՝ պատրաստվելով հայտնի մարդու անզուսպ հումորի սեանսին: Եվ նա դա ստանում էր: Բայց այդ ամենի հետ նա ձեռք էր բերում ևս մի բան՝ պայծառատեսություն:

 Անհանգիստ շարժումներ անելով բազմոցին՝ նա անսովոր սուր էր զգում հաճույքը ծիծաղից:Բիլի համար այդ երեկոն դարձավ շրջադարձային այնպես, ինչպես Բոբ Դիլանի համար Վուդի Գատրիի երգերը լսելը: Նա հասկացավ, որ կարող է այդ գործով զբաղվել ողջ կյանքում: Նա սկսեց առանձնանալ ամբոխից և ձուլվել իր տոհմին:

Սովորաբար Բիլը երգերի ընդմիջումներին միշտ խոսում էր իր ոչ մեծ աուդիտորիայի հետ: Հետո նա բացահայտեց, որ ավելի շատ խոսում է ու ավելի քիչ երգում, և այդ ընթացքում ունկնդիրների թիվը աճում էր: Իր սերդի շատ երգիծաբանների համար նա ի վերջո դարձավ ազատ ստեղծական երգիծական ներկայացման հիմնադիրը: Աշխատանքը նրան օգնեց հաղթահարել, թվում է, թե անհնար տարածությունը Քլայդից մինչև ամբողջ աշխարհում լեփ-լեցուն դահլիճներ, մինչև մասնակցությունը բազում պարգևների արժանացած ֆիլմերում, մինչև նվաճումը միլիոնավոր մարդկանց սրտերն ու ուղեղը:

Ինչպես այս գրքի հերոսների մեծ մասը, Բիլ Քոնոլին գտավ իր իրական ուղին միայն այն ժամանակ, երբ գտավ իր կոչումն ու իր տոհմը:

Շարունակությունը

Թարգմանություն ռուսերենից
Անգլերենը
Լուսանկարը` Լիանա Գևորգյանի


[1] Easy Riders, Raging Bulls – Պետեր Բիսկինգի բաց վեպը՝ հիմնված ռեժիսորների, պրոդյուսերների, դերասանների, ստուդիաների ղեկավարների և հոլիվուդյան կանանց հարցազրույցների վրա, դարձավ Հոլիվուդի վերջին «ոսկե դարի» սկանդալային բաց պատմվածքը:
[2] 1950-1960-ական թթ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կինոմատոգրաֆիայում հեղափոխական ուղղություն, որը մեծ ազդեցություն է գործել համաշխարհային կինոարդյունաբերության վրա:
[3] Ամերիկյան պրոֆեսիոնալ մարզական թիմեր, որ խաղում էին բեյսբոլ և ամերիկական ֆուտբոլ:
[4] Շինարարական և գեղարվեստական դիզայնի բարձրագույն դպրոց, որը հիմնվել է 1919 թվին Վեյմարում: Ճարտարապետության մեջ զարկ է տվել գեղարվեստական միավորման և ուղղության հայտնվելուն:
[5] BIRGing անգլերեն Basking in Reflected Glory հապավումից ստացված գոյական - փառքի դափնիների վրա հանգչելը։

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский