Ինժեներական ստեղծագործությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Primary tabs
Աշխարհի մի շարք երկրներում ռոբոտաշինությունը ակտիվ կերպով ներխուժում է ուսումնական պրոցես՝ իր հետ բերելով բազմաթիվ խնդիրների լուծումներ, իր հերթին նաև նորանոր խնդիրներ առաջադրելով դասավանդողներին:
Ռոբոտաշինությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացող հեղինակային կրթական ծրագրի շրջանականերում ինժեներական ստեղծագործության բաղկացուցիչ մասն է և անցել է զարգացման բավականին հետաքրիր ուղով: Ի սկզբանե գործել է ծրագրավորողների խմբակ, որը հիմնականում զբաղվել է ծրագրային ռոբոտաշինությամբ՝ չնչին մաս թողելով գործնական աշխատանքներին: Վերջին մի քանի տարիների ընթացքում (2013թ-ից) կտրուկ փոխվեց մոտեցումը. նախ և առաջ ինժեներական ստեղծագորտությունը ավելի շատ հիմնվեց գործնական աշխատանքների վրա, հասանելի դարձավ ավելի փոքր տարիքի սովորողներին (սկսած 4-րդ դասարանից), և որ ամենակարևորն է, ստեղծվեց պահանջներին բավարարող նոր լաբորատորիա:
Ներկայիս լաբորատորիան բաղկացած է էլեկտրոնիկայի, քիմիական-ֆիզիկական փորձարկումների, մեխանիկական աշխատանքների, եռաչափ մոդելավորման, ռոբոտաշինության, ծրագրավորման և կենսաֆիզիկական փորձերի բաժիններից: Լաբորատորիայում արդյունավետ գործունեության համար շատ կարևոր է ֆիզիկական միջավայրը, այսինքն՝ լուսավոր և ընդարձակ լինելը: Ժամանակակից լաբորատորիան անհնար է պատկերացնել առանց ժամանակակից տեխնիկական միջոցների բավարար տեսականու, որն իհարկե առկա է կրթահամալիրի ինժեներատեխնիկական լաբորատորիայում (եռաչափ տպիչ, arduino մինի համակարգիչներ, էլեկտրական դետալներ, քիմիական փորձանոթներ և նյութեր, հարմար մեխանիկական գործիքներ, անօդաչու թռչող սարք և այլն)։ Ժամանակի ընթացքում այս տեսականին համալրվում և թարմացվում է:
Ինժեներական ստեղծագործությունը լուծում է մի շարք խնդիրներ՝
- ներառում է սովորողներին
- նպաստում է սովորողների մասնագիտական կողմնորոշմանը
- նպաստում է տեսական գիտելիքների յուրացմանը
- սովորողները ձեռք են բերում կիրառելի հմտություններ։
Նախ և առաջ՝ սովողների խումբը գործում է կամավորության սկզբունքով, այսինքն՝ առաջնայինը սովորողի ցանկությունն է: Յուրաքանչյուր սովորող, մուտք գործելով լաբորատորիա և ծանոթանալով լաբորատորիայում գործունեության ձևերին, հնարավորություն է ստանում ինքնուրույն ընտրելու գործունեության իրեն հարմար ձևը:
Ինժեներական ստեղծագործության գլխավոր առանձնահատկությունների շարքում շատ կարևոր է, որ սովորողների գործունեության յուրաքանչյուր ձև սերտորեն կապվում է նաև նրա առօրյայի հետ: Սովորողի գործունեության յուրաքանչյուր ձև՝ ռոբոտ հավաքել, մեխանիզմ աշխատեցնել, գործիքներով աշխատել և այլն, հնարավորություն է տալիս ձեռք բերելու հմտություններ, որոնք խիստ անհրաժեշտ են կենցաղում: Ինչ-որ մասով նա նաև փոխարինում է ավանդական «աշխատանքի ուսուցում» դասընթացին, ուղղակի այս դեպքում առավելությունն այն է, որ ձեռք բերած յուրաքնչյուր հմտություն սովորողը կիրառում է անմիջապես՝ ստանալով ցանկալի արդյունքը:
Ուսումնառության պրոցեսի ընթացքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ, որոնք կարող են արդեն կոնկրետ գործնական կիրառություն ստանալ: Մասնավորապես, ամենատարբեր հաշվարկներ կատարելու համար օգտագործում են իրենց մաթեմատիկական գիտելիքները: Տարբեր նյութերի հետ աշխատելու ժամանակ անհրաժեշտ են այդ նյութերի ֆիզիկական ու քիմիական հատկությունների մասին պատկերացումները: Հաճախ սովորողների գլխում տարբեր հարցեր առաջնում են հենց լաբորատոր գործունեության ժամանակ:
Ժամանակակից աշխարհում անընդհատ ավելանում է ինժեների մասնագիտության պահանջը տնտեսության տարբեր ճյուղերում, իսկ դպրոցում սովորողները հաճախ չեն կարող ծանոթանալ տվյալ մասնագիտությանը, այնինչ նմանատիպ լաբորատորիաներում սովորողը ոչ միայն կարող է ձեռք բերել հետագա մասնագիտության ընտրության հարցում օգտակար տեղեկություն, այլև զարգացնել իր ինժեներատեխնիկական մտածողությունը:
Ի մի բերելով վերջին մի քանի տարիների գործունեությունը՝ արձանագրում ենք.
- ընդլայնվել և շարունակում է ընդլայնվել ընդգրկաված սովորղերի տարիքային սանդղակը, մասնավորապես, սովորողը առաջին քայլերը կարող է կատարել արդեն 4-րդ դասարանում:
- Ունենք ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որը պարբերաբար տեխնիկապես և նյութապես վերազինվում է նորագույն տեխնոլոգիաներով (եռաչափ տպիչ, arduino մինի համակարգիչներ, էլեկտրական դետալներ, քիմիական փորձանոթներ և նյութեր, հարմար մեխանիկական գործիքներ, անօդաչու թռչող սարք և այլն)։
- Սովորողներին հնարավորություն է տրված ամենատարբեր մրցույթների մասնակցելու և լավ արդյունքներ գրանցելու, օրինակ՝ «Կանաչ լուսավորություն» նախագծի շրջանակներում կրթահամալիրի սովորողների հաջողությունները:
- Զարկ տրվեց արտադրական ուսուցմանը:
Հետագա զարգացման հեռանկարները.
- ընդլայնել համագործակցությունը կրթահամալիրում գործող ընտրությամբ այլ խմբերի հետ.
- առավել ընդգրկված մասնակցել հայաստանյան և միջազգային մրցույթներին.
- նյութատեխնիկական միջոցները պարբերաբար թարմացնել և համալրել.
- բնագիտատեխնիկական ամառային դպրոց կազմակերպել։
Հեղինակային կրթական ծրագրի շնորհիվ կրթահամալիրում գործում են ընտրությամբ մի շարք այլ գործունեության խմբեր, մասնավորապես դիզայնի, կար ու ձևի, խեցեգործության, բուսաբուծության, աստղագիտության և այլն, որոնց հետ նախատեսվում է համատեղ նախագծերի իրականացում:
Չնայած կրթահմալիրի կողմից կազմակերպվող ամենամյա բնագիտատեխնիկական ստուգատեսը լավ հարթակ է սովորողների աշխատանքները ներկայացնելու համար, սակայն առավել կարևոր է նաև այլ մրցույթների մասնակցելը, ինչը, անշուշտ, խթանում է տվյալ գործունեությամբ զբաղվող սովորողներին: Հետագայում նախատեսում ենք առավել շատ այդպիսի մրցույթների ու ցուցադրությունների մասնակցել:
- Բացվել է 5243 անգամ