Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի

Բլոգային ուսուցումը (բլոգավարությունը) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն տարիների իրողություն է: Այն անհրաժեշտ գործիք է հեղինակային մանկավարժություն իրականացնող ուսուցչի ու այդ ծրագրով սովորողի համար:

2016-2017 ուստարվա մեկնարկին, որպես նախորդ տարիների փորձի ամփոփում, հրապարակվեցին ուսուցչի ու սովորողի բլոգին ներկայացվող ճշգրտված պահանջները: Եվ այսպես, նոր ուսումնական տարի, նոր առաջին դասարան ու նոր բլոգ: Բլոգը, որը ներկայացնելու եմ, թվով երրորդն է՝ սկսած 2010 թվականից:

Առաջին դասարանում դասավանդող ուսուցչի բլոգն ուղղված է ծնողին, սովորողին, մանկավարժական աշխատողներին ու այն մարդկանց, ում հետաքրքիր է վեց տարեկանի ուսումնական առօրյան:

Բլոգ տանող-բերող հիմնական (հայտնի) ճանապարհներն են՝

  • էլեկտրոնային փոստը
  • ֆեյսբուքյան դասարանական էջը
  • կայքը, ենթակայքը
  • այլ հարթակներ։

Օգոստոս-սեպտեմբերին նոր բլոգի ստեղծմանը զուգահեռ` սովորողների համար բացվեցին էլեկտրոնային հասցեներ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվեց դասարանական էջ, որոնք ապահովում էին ամենօրյա ակտիվ կապ սովորողների ծնողների հետ: Բոլոր հարցերի պատասխանները, անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի է գտնել ուսուցչի բլոգում, որը ներկայացնում է դասարանի գրեթե ամբողջական գործունեությունը:

Բլոգն արտացոլում է ուսուցչի գործունեության գրեթե ամբողջական պատկերը, տեսանելի դարձնում մասնագիտական աճն ու զարգացումը: Ուսուցչի բլոգ՝ նույնն է, թե ուսուցիչ վիրտուալ աշխարհում: Եվ, որքան հրապարակային (հասանելի) ու մատչելի (յուրացված) է ուսուցչի մասնագիտական գործունեությունը, նույնքան պաշտպանված է այն:

Բլոգում ստեղծվեցին անհրաժեշտ բաժիններ իրենց ենթաբաժիններով, հավաքվեցին ու հրապարակվեցին վեց տարեկանին անհրաժեշտ ուսումնական նյութերի, առաջադրանքների փաթեթները, ուսումնական նախագծերը, տեսանելի ներկայացվեցին ուսուցչի մասնագիտական գործունեության ժամանակագրությունն ու բովանդակությունը:  Այն ամենօրյա խմբագրմամբ, լրացումներով, հրապարակումներով հանրությանը, շահառուներին է փոխանցում ամեն օր ստեղծվող ու իրականացվող հեղինակային մանկավարժությունը:

Բլոգում հրապարակվեց դասարանական ուսումնական օրացույցը, որտեղ ներառված էին յուրաքանչյուր ամսվա  (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար) ընթացքում իրականացվող ուսումնական նախագծերը, ուսումնական ճամփորդությունները, սովորողների ծննդյան տոները: Յուրաքանչյուր ամիսն ամփոփվում է, հավաքվում են անհրաժեշտ հղումները:

Դասարանական ուսումնական օրացույցի հիման վրա հրապարակվում են ուսումնական նախագծերն ու արդյունքները: Յուրաքանչյուր շաբաթվա համար հրապարակվում են շաբաթական աշխատանքային նախագծեր՝ օրվա անելիքով: Ուսումնական օրը համառոտ ամփոփվում է:

Այս ամենից զատ, իմ բլոգում կառանձնացնեի ուսուցչի օրագիրը, որտեղ հրապարակված են օրվա մանրամասնություններ, վերլուծություններ, մեթոդական անդրադարձներ, նախագծային ընթացիկ ու ամփոփող պատումներ, սովորողներից մեջբերումներ, ֆոտոշարեր, տեսաֆիլմեր, ձայնագրություններ: Օրվա պատումներից կառանձնացնեի մի քանիսը, որոնք հավանում եմ՝

Ծնողները սպասում են այս պատումներին, և իրենց գոհունակությունը հայտնում են սոցիալական ցանցերում կամ բանավոր զրույցների ընթացքում:

Բլոգում ներկայացված են բոլոր սովորողներն իրենց ընտանեկան նախագծերով: Հեռավար ուսուցումը «Ուսումնական աշուն», «Ուսումնական ձմեռ» նախագծերի տեսքով սովորողին, ընտանիքին դարձնում է ուսումնական գործունեության ակտիվ մասնակից:

Զարգացման հեռանկարում սովորողների անհատական բլոգների ստեղծումն է:

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք

Հոդվածի սկզբում Անահիտ Հարությունյանը գրել է, որ 6 տարեկանների դասարանային բլոգը նախ և առաջ ուղղված է ծնողներին և երբ բացեցի նրա սիրած "Օրագիր" էջը, լիովին համոզվեցի դրանում: Օրագրի հրապարակումները սկսվում են օգոստոսի 30-ից և շարունակվում են մինչև հունվարյան մեր օրերը: Ծնողները տեղյակ են եղել իրենց երեխաների ուսումնական գործունեության մասին գրեթե ամեն օր: Եվ այս ամենը տեսանյութերով, լուսանկարներով, ձայնագրություններով և ամենակարևորը՝ դրանք մանրամասն լուսաբանող տեքստերով: Որքան հագեցած ու իմացումի հրճվանքով են անցել այս մի քանի ամիսները Անահիտի դասարանում: Շնորհավորում եմ Անահիտ Հարությունյանի 6-տարեկանների դասարանի ծնողներին:

Տիար Յուրա, շնորհակալ եմ արձագանքի համար:

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский