Պատանեկան միջազգային ազգագրական-հնագիտական ճամբարը՝ կրթական ծրագրի արդյունավետ միջավայր

Ճամբարային առօրյան իր կազմակերպման տարատեսակ մոդելներով փորձարկվում ու տարբեր լուծումներ է ստանում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Աշնանային և ձմեռային ճամբարները սովորողների համար, դասավանդողների և սովորողների աշնանային, գարնանային, ձմեռային, ամառային ճամբարները, Մուտքի ճամբարները տարբեր ձևաչափերով մեր ուսումնական առօրյայի բաղկացուցիչներն են:

Այլ խնդիր է, թե ամեն անգամ ինչ շեշտադրումներ են առաջ քաշվում, ինչ կազմակերպում է առաջարկվում ու ինչ զարգացում արձանագրվում, բայց որ յուրաքանչյուր ճամբար իր հետ բերում է մանկավարժական կոնկրետ ու ձևակերպված լուծումներ ու զարգացումներ, փաստ է: Վրիպումներն ու բացթողումները նույնպես դիտարկում ենք իբրև մանկավարժական փորձարարության տարրեր ու աշխատում դրանց լուծում-շտկումների վրա:

Այս տարի առաջին անգամ փորձարկեցինք աշնանային պատանեկան-միջազգային ազգագրական ճամբարի մոդելն իր տարատեսակ բաղադրիչներով:

Ճամբարին մասնակցեցին 170-ից ավելի տարատարիք պատանիներ, ինչպես Սեբաստացի կրթահամալիրից, այնպես էլ Ջավախքից, Բուլղարիայից, Գյումրից, Վրաստանից, Երևանյան, մարզային դպրոցներից:

Ճամբարը դարձավ միավորող ու ներառող, ստեղծագործ ու ակտիվ պատանիների ու երիտասարդ դասավանդողների ինքնարտահայտման հարթակ:

Պատանիները հնարավորություն ստացան դրսևորվելու, ինքնուրույն գործելու ու առաջարկներով հանդես գալու, երիտասարդ մասնագետներն էլ՝ իրենց մտքերը, նախագծերը ներկայացնելու ու իրականացնելու:

Պատանեկան ճամբարն ունեցավ իր բլոգը, որտեղ սկսեցին տեղադրվել ճամբարային նյութերը. ամեն ինչ սկսեց ճամբարի մասին հայտարարության բազմալեզու տեքստից ու դրա տարածումից, ճամբարային ուղղությունների հայտագրումից:

Կարևորվեց նախապատրաստական փուլն իր բոլոր բաղադրիչներով, դարձավ իրական գործունեություն: Նախապատրաստական խմբում ներառվեցին տարատարիք սեբաստացի սովորողներ, ովքեր կարևորեցին նյութերի տարածումն ու տարածքների նախապատրաստումը, իրենց դիտարկումներով մասնակցեցին նախագծերի կազմմանը:

Կարևորեցինք հետևյալ բաղադրիչները.

Պատանեկան միջազգային-ազգագրական ճամբարն ունեցավ և առանձին ենթանախագծեր, որոնք մշակվեցին խմբերի առանձնահատկությունները հաշվի առնելով, և ընդհանուր բաղադրիչներ, որոնցում ներառվեցին բոլոր ճամբարականները:

Առանձնացնեմ մի ենթանախագիծ ու շեշտեմ հատկապես նախապատրաստական փուլը՝ բուլղարացի ազգագրագետ ճամբարականների հյուրընկալում.

Ընդհանուր բաղադրիչների փորձարկումն իրոք հետաքրքիր փորձ էր. միասնականության, ուժի, հմտությունների ցուցադրում: Այստեղ ամենաբարդը կազմակերպումն էր, որպեսզի բոլոր մասնակիցները լինեն ներառված, բոլոր՝ ասենք 150 մասնակիցն էլ իրենց անելիքն իմանան ու միևնույն ժամանակ միասնական ու միմյանց օգնող, կազմակերպող լինեն: Էդպիսի ճամփորդական, քաղաքային նախագծեր դարձան.

Առանձնացնեմ նաև ճամբարային առանձին հաջողված նախագծեր, որոնք և ասելիքով էին հետաքրքիր և կազմակերպումով, ներառումով.այս նախագծերի զարգացումը տեսանելի է, ճամբարականների արձագանքը՝ ոգևորող.

Պատանեկան միջազգային ճամբարի զարգացումը, ուղղություններ

Ինչքան էլ հետաքրքիր, ստեղծագործական, ոգեղեն՝ պատանեկան միջազգային ճամբարը ոչինչ կլիներ, եթե շարունակություն չունենար, եթե սովորողների ոգևորությանը այդ մի քանի օրվա համար մնար։ Սովորողներն իբրև արդյունք առանձնացրին մի քանի կետեր, որոնք փորձել եմ խմբավորել ու ներկայացնել.

  • Նոր կապեր, ընկերներ.
  • Նոր միջավայր ու հմտությունների փոխանցում.
  • Օտար լեզվի օգտագործում.
  • Ծանոթացում միմյանց կենցաղին
  • Համատեղ քայլքերի, ճամփորդությունների միջոցով հայրենիքի ճանաչում, նոր բացահայտումներ.
  • Ունեցածը տեսնելու ու ներկայացնել-պատմելու հմտություններ:

Ինչ առաջարկներ են ներկայացնում սովորողները (դարձյալ խմբավորված տարբերակով).

  • Ճամբարն ամեն անգամ կարող է ունենալ մի ուղղվածություն՝ նորաձևության, արվեստի, կենցաղային հմտությունների՝ կենցաղավարության։ 
  • Ճամբարային ինչ-ինչ բաղադրիչներ պետք է կայուն լինեն՝ երգ, պար, ճամփորդություններ։
  • Ճամբարի նախապատրաստումը սկսել նախօրոք։
  • Ճամբարն ունենա ղեկավար և օգնականներ:

Ամբողջացնեմ.

  • Ճամբարին պետք է պատրաստվել, դրա բովանդակության մշակմանն ուղղված ուսումնական նախագծեր իրականացել ճամբարից ճամբար ամբողջ շրջանում
  • Ճամբարի պատրաստությունը նրա անմիջական պատասխանատուի, պատասխանատուների խմբի գործ պիտի լինի, որ ճամբարը լինի առավելագույն ինքնավար, առավելագույն ուսումնական նախագիծ։
  • Այլ մասնագետների ներգրավումը ճամբարի կազմակերպման բոլոր փուլերում կմեծացնի ճամբարի և՛ հետաքրքրությունը-ոգեղենությունը, և՛ գնահատումը, և՛ հասարակական կյանքում ներգրավելու, հասարանկությանն ուղղված գործողությունների կոնկրետությունը։ 
  • Ճամբարն ամեն անգամ կարող է ունենալ մի ուղղվածություն՝ նորաձևության, արվեստի, կենցաղային հմտությունների՝ կենցաղավարության։ Ըստ դրա պետք է ընտրվեն և՛ ճամբարի տեղը, և՛ ճամբարային ճամփորդությունները։
  • Ճամբարային առօրյայի կազմակերպումը պետք է դառնա մշակույթ՝ ամեն անգամ նախապես հրապարակված պարտադիր անելիքների՝ քայլերի մատնանշումով, կոնկրետ աշխատանքին ուղղված կետերով։ 
  • Ոչ մի բան չպետք է արվի հանպատրաստից ու անմշակ։
  • Նման մեծ ճամբարները՝ մեծ և մասնակից ճամբարականների թվով, և ներառված նախագծերի բազմազանությամբ, ճամբարը պետք է ունենա կոնկրետ համակարգող ու առանձին ենթաբաղադրիչ նախագծերի ղեկավարներ
  • Նախապատրաստական փուլը պետք է առանձնացվի ու կարևորվի
  • Տեղեկատվության տարածումը լինի հենց սովորողների միջոցով
  • Mskh.am-ը դառնա խմբագրություն, որտեղ ներառված ճամբարական-խմբագիրների խմբի համար տարածումը, ճամբարի գովազդումն ու խմբերի ներառումը կդառնա կոնկրետ աշխատանք:
Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский