Քվեստը` ճամբարների բաղադրիչ

Կրթահամալիրի ուսումնական պլանով շուրջտարի գործում են տարբեր ճամբարներ՝ հայրենագիտական, բնապահպանական, ռազմահայրենասիրական, գյուղական․․․
Քվեստը, որպես ճամբարային բաղադրիչ, հարմար է թե՚ բնապահպանական, թե՚ վրանային, թե՚ ռազմա-հայրենասիրական ճամբարներ կազմակերպելիս։

Ի՞նչ է քվեսթը։ Quest - ը հետաքրքրաշարժ ու գրավիչ խաղի տեսակ է, որը ստիպում է մարդուն լուծել գլուխկոտրուկներ, դրսևորել մտքի ճկունություն և հնարամտություն: Սա ոչ միայն պարզապես ժամանցի ձև է, այլ հրաշալի հնարավորություն՝ զարգացնելու տրամաբանությունը և ցույց տալու մտավոր կարողությունները:
Ամբողջ աշխարհում մարդիկ փորձում են քվեստ առաջադրանքները հաղթահարել ընտանիքի անդամների, ընկերների ու դասընկերների հետ, քանի որ սա թիմային խաղ է, ու խնդիրների լուծումը միահամուռ ուժերով սովորաբար է՛լ ավելի է մտերմացնում մարդկանց:

Քվեսթը հայրենագիտական գործիք կամ սեբաստացիների արկածները Գարգառում 

Գարգառ եռօրյա ճամբարի ժամանակ մեր արշավախումբն էլ փորձեց հայրենաճանաչողական քվեսթ իրականացնել Նիգմա քվեստ ընկերության հետ: Ավելացնեմ, որ քվեսթը հիմնականում սենյակային խաղ է։ Կազմակերպիչ Մանեի հետ որոշեցինք տարբերվող, սենյակից դուրս, ավելի ազատ միջավայրում (խաղի տարածքը դարձավ ամբողջ Գարգառ գյուղը) հետաքրքիր հայրենագիտական քվեսթ կազմակերպել։ Նախապես ընկեր Մանեի հետ պայմանավորվել, քննարկել էինք առաջադրանքների փաթեթը։ Ինչպես քվեսթը դարձնել հայրենաճանաչողական, գյուղի բնակիչների հետ հնարավորինս շփման, բացահայտման գործիք…
Մեզ՝ ուսուցիչներիս համար էլ հետաքրքիր էր, թե ինչպես կհաղթահարեն մեր սովորողներն իրենց առջև դրված փորձությունները: Ասեմ, որ այդ ընկերությունը պատահական չէր ընտրել մեր արշավախմբին, քանի որ ծանոթ էին սեբաստացի սովորողների մեդիահմտություններին (այստեղ դա շատ կարևոր էր քվեսթի արդյունքները ներկայացնելու առումով), արշավելու կարողություններին, ազատ և ստեղծական մտածելակերպին, տարածքում կողմորոշվելուն, մարդկանց հետ անկաշկանդ շփվելուն և այլ հմտություններին:

Ամեն դեպքում անհանգիստ էինք, որ սովորողներն ինքնուրույն պետք է քայլեին գյուղում, կատարեին բազմաբնույթ առաջադրանքներ՝ առանց մեր օգնության, միջամտության։ Առավոտյան պայմանավորված ժամին` 11.00-ին, սկսեցինք:

Գարգառ քվեսթը բաղկացած էր մի քանի փուլից՝

ա․ ծանոթացում, խմբերի բաժանում․

բ․ թիմի անվան որոշում համապատասխան գույնով, սպիտակ կավե արջի փնտրում-գտնում, որի մեջ պահված էր առաջադրանքը։

գ․ ահա այս արկածային փուլում էլ սովորողները պետք է առանց ուսուցիչների օգնության հաղթահարեին իրենց առաջադրանքների փաթեթը՝ ամբողջ գյուղը քայլելով, պրպտելով, բացահայտելով:

դ․ տեսանյութի մոնտաժում-ներկայացում, արդյունքների քննարկում:

Արդյունք, եզրակացություն, դիտարկում․

  • Սովորաբար յուրաքանչյուր ճամփորդությունից առաջ (թե՚ մեկօրյա, թե՚ բազմօրյա) համացանցից, այլ աղբյուրներից տեղեկանում ենք այցելության վայրի մասին։ Այս անգամ քվեսթի օգնությամբ այդ ամենը բացահայտեցինք անմիջապես սկզբնաղբյուրից ‘ գարգառցիներից։ Հետաքրքիրն այն էր, որ երբ սովորողներն անձամբ շփվեցին գարգառցիներից հետ, Գարգառը դարձավ իրենցը (ուտեստ, անվան ծագումնաբանություն, գարգառցիների հիշարժան վայրեր և այլն)։
  • Օգնեք երեք գյուղացու իր այգու աշխատանքում և ստացեք որևէ մթերք՝ որպես փոխհատուցում․ այս առաջադրանքի ժամանակ թիմերը պատրաստակամ, հավեսով կատարել էին տարբեր գյուղական աշխատանքներ (բակային, մանրացված փայտի տեղափոխում, ընտանի կենդանիների կերակրում և այլն)։
  • Գտնել գյուղի տարեց մարդուն, ով կպատմի հետաքրքիր տեղեկություններ Գարգառի մասին․ ճամբարականները ջանք չէին խնայել գտնել տարեց մարդկանց և տարբերվող ու հետաքրքիր տեղեկություններ հավաքել։
  • Թիմային աշխատանք․ թիմերը սկզբից մինչև վերջ պետք է միասին հաղթահարեին բոլոր փորձությունները, արդյունքում դարձան ավելի հանդուրժող, օգնող, ընկերասեր։
  • Գարգառը դարձավ իրենց հայրենի մի անկյունը։
  • Քվեսթի գյուղական առաջադրանքների կատարմանը նախատեսված էր 1-1,5 ժամ։ Սովորողներն այնքան էին տարվել բոլոր առաջադրանքների կատարմամբ, որ այն տևեց 3 ժամ։

Տպավորություններ՝ 

Սկզբում պետք է գտնեինք սպիտակ արջին և կոտրեինք այն, երբ կոտրեցինք սպիտակ արջին, միջից վերցրեցինք առաջադրանքների թուղթը, որտեղ գրված էին հարցերը, որը մենք պետք է տայինք գյուղացիներին: Հարցերի օգնությամբ մենք ավելի լավ ճանաչեցինք Գարգառը: Իմացանք որ Գարգառի ամենայուրահատուկ ուտեստը կարտոֆիլով տոլման է: Իմացանք, որ «Գարգառ» անունը նշանակում է «հպարտ-հպարտ»:

Մանե Սարգսյան

Առաջադրանքներից մեկն էր լուսանկարել Գարգառ գյուղի ամենապատվավոր տեղը: Մենք գյուղացիներից իմացանք, որ ամենապատվավոր տեղը Սբ. Հովհաննես եկեղեցին է:

Գոհար Ալեքսանյան

Հյուրատունը երկհարկանի էր և շատ գեղեցիկ։ Աղջիկները քնում էին առանձին սենյակում, իսկ տղաները՝ առանձին։ Երկրորդ օրը մենք անցանք Գարգառի քվեստ ։ Մենք թիմ էինք ընտրում, այսպես ասած, կախարդական գլխարկով, այսինքն մենք գլխարկից ինչ-որ գույնի թել էինք հանում՝ աչքերը փակ։ Իսկ երեկոյան մենք ունեցանք մեր վարքի միավորները:

Հասմիկ Գալստյան

Հաշվետու ֆիլմ՝

«Կանաչ մոլորակ» թիմի պատրաստած ֆիլմը՝

«Դեղին լիմոն» թիմի պատրաստած ֆիլմը՝

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский