Հանրակրթական Դիջիթեք 2014-ը՝ որպես ուսումնական նախագիծ

Հեղինակ: 

Սկսած 2008 թվականից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը իրականացնում է «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» բաց ստուգատեսները: 2012թ. այն վերանվանվեց «Հանրակրթական Դիջիթեք»: Տարեց-տարի փոխվում էր նաև կազմակերպման և նյութերի ներկայացման ձևը: Սկզբում նյութերը ներկայացվում էին ըստ տարիքային խմբերի և առարկաների: Այնուհետև դրանք ներկայացնում էին տարատարիք խմբերը, և յուրաքանչյուր խմբին նշանակվում էր մեկ ՏՀՏ մասնագետ և մեկ դասավանդող պատասխանատու: 2013 թվականից Հանրակրթական Դիջիթեքը դարձավ ուսումնական նախագիծ, որի պատասխանատուն լինելու էր կրթահամալիրի դպրոցներից մեկը: «Հանրակրթական Դիջիթեք 2013» 5-րդ ստուգատեսի կազմակերպիչն էր կրթահամալիրի Հիմնական դպրոցը, իսկ կազմակերպիչ-տնօրենը` Սրբուհի Աղաբաբյանը: Ստուգատեսի կազմակերպիչներն ու դպրոցի պատասխանատուները մշակեցին անվանակարգերը, որոնց պատասախանատուները, իրենց հերթին, սահմանեցին այդ անվանակարգերին ներկայացվող պահանջներ: Շուրջ մեկ ամիս ընդունվում էին հայտերը, որոնք լրացվում էին առցանց: Սա արդյունավետ նորություն էր: Լրացված հայտը միանգամից հայտնվում էր համապատասխան անվանակարգում: Ստուգատեսի մասնակից կարող էին լինել նախակրթարանների սաներ, հանրակրթական դպրոցների սովորողներ, ծնողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ: 2013 թ. ստուգատեսի ամփոփումը կայացավ փետրվարի 17-ին, որի արդյունքում եղան բազմաթիվ մրցանակակիրներ` տարբեր անվանակարգերում:

 6-րդ Հանրակրթական Դիջիթեքը, շարունակելով հաջողված փորձը, նույնպես կանցկացվի որպես ուսումնական նախագիծ: Այն ունի այն առանձնահատկությունը, որ իր նախապատրաստական աշխատանքներն սկսեց անմիջապես նախորդի փակումից հետո: Հանրակարթական Դիջիթեք-6 նախագծի պատասխանատվությունը ստանձնել է կրթահամալիրի Միջին դպրոցը: Այս անգամ նույնպես ստուգատեսը դառնում է սովորողի և դասավանդողի համատեղ գործունեության արդյունքի ամփոփում: Տարվա ընթացքում սովորողները մասնակցելու են բազմաթիվ մրցույթների: Արդեն հայտարարվել են մրցույթներ, օրինակ` Դիջիթեքի գովազդային հոլովակի, Դիջիթեքյան նոր երգի, լոգոյի ստեղծման և այլն: Հանրակրթական Դիջիթեքի աշխատանքները դպրոցներում կարգավորելու նպատակով կրթահամալիրի դպրոցներում նշանակվել են պատասխանատուներ: Միջին դպրոցը, որպես Դիջիթեք 2014-ի պատասխանատու դպրոց, ապահովելու է նաև համագործակցությունը IT-Lab ենթակայքի հետ, որը պարբերաբար ներկայացնում է նոր ծրագրեր, որոնք նպաստում են թվային միջոցներով պատրաստած նյութերի որակի բարձրացմանը: Միջին դպրոցի սովորողների խումբը պարբերաբար ներկայացնելու է նոր ծրագրեր և ինքնուսույցներ (պատասխանատու՝ Նվարդ Սարգսյան): Արտաքին կապերի գործառույթներն իրականացնելու է 8-3 դասարանը (պատասխանատու՝ Հասմիկ Թոփչյան): Կրթահամալիրի կազմակերպած բոլոր արտագնա կլոր սեղանների, արշավների, այլ դպրոցների սովորողների և դասավանդողների հետ հանդիպումների ժամանակ նույնպես կներկայացվի Հանրակրթական Դիջիթեքը: Կկազմակերպվեն առցանց քննարկումներ, որոնց ընթացքում արված առաջարկները կդիտարկվեն Դիջիթեքի աշխատանքային հանձնաժողովի կողմից:

Միջին դպրոցը Facebook սոցիալական կայքում բացել է խումբ, որտեղ նույնպես տեղադրված են նախագծի բովանդակությունը, պատասխանատու սովորողների անունները, facebook-յան հասցեները: Այդտեղ կտեղադրվաեն նաև դիջիթեքյան բոլոր գովազդները, նորությունները, հայտարարությունները:

Մայիսյան հավաքի օրերին և հետագայում Info.mskh-ի հետ համատեղ կազմակերպվելու են այցելություններ տարբեր կազմակերպություններ (Vivacell, OrangeArmenia, Synopsis և այլն), որոնց կիներկայացվի Դիջիթեքն իր ամբողջ ծավալով: Վերոհիշյալ կազմակերպություններ կարող են աջակից դառնալ ստուգատեսին: Նախատեսվում են ռադիոհաղորդումներ` Դիջիթեքյան ծրագրի ներկայացմամբ (Հանրային Ռադիո, Ռադիո-Վեմ և այլն):

Դիջիթեքյան բոլոր հայտարարություններն ու նորությունները պարբերաբար կներկայացվեն Մեդիուրբաթներին:

 

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский