Գույների ուսուցումը նախակրթարանում. գունաշաբաթ

Մեր նախակրթարաններում ձևավորված գեղեցիկ ծեսերից է նաև «Գունաշաբաթը»  ՝ գույների ուսուցման ծեսը: Այն առավել բուռն ու հագեցած է անցնում ամռանը՝ամառային լողափում:

 Շաբաթվա ամեն օրն իր գույնն է ունենում: Նախապես պայմանավորվում ենք ծնողների հետ, որ օրվան համապատասխան գույնով հագցնեն երեխաներին: Խմբասենյակը, լողափն ու լողավազանը լցնում ենք այդ օրվա գույնի  փուչիկներով:

Խաղ ենք կազմակերպում՝

 Խմբասենյակում ՝ խաղալիքներից ու սպունգներից, լողափում էլ՝ աթոռներից ու սեղաններից առանձնացնել օրվա գույնն ունեցող առարկաները:Առանձնացնելուց հետո  սկսում ենք լվանալ դրանք՝օգտակարն ու հաճելին համատեղելով:

Լողափում գլաքարերից բռնեցրած՝ մեր մարմիններով վերջացրած՝ներկվում ենք օրվա գույներով:

Ողջ լողափի պատերի  երկայնքով սպիտակ թղթեր ենք փակցնում  և ներկում դրանք  օրվա գույներով:

Օրվա գույնին համապատասխան անձրևանոցներ են բերում երեխաները՝լողալուց հետո արևին պարկելու համար:

Ամենահետաքրքիրը օրվա գույնն ունեցող մրգային ու բանջարեղենային աղցանների պատրաստումն է: Այդ մթերքներով տարատեսակ խաղերի և լողափնյա ցուցադրությունների  կազմակերպումը:

http://sahakyanshoxik.wordpress.com/2013/05/13/%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B9-%D6%85%D6%80-2/#respond

http://sahakyanshoxik.wordpress.com/2013/05/13/%D5%A4%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6-%D6%85%D6%80/#respond

http://sahakyanshoxik.wordpress.com/2013/05/13/%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80-%D6%85%D6%80/#respond

http://sahakyanshoxik.wordpress.com/2013/05/13/%D5%AF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%B5%D5%BF-%D6%85%D6%80/#respond

Գունաշաբաթն ամփոփում ենք մեծով ու փոքրով՝ծնողներն էլ են մասնակցում մեր տոնին:

Լողափը լցնում ենք գունավոր ջրերով լիքը տաշտերով, սպունգլղոզիկ ենք խաղում ու ծիածաններ դառնում:

http://sahakyanshoxik.wordpress.com/2012/11/05/%D5%BD%D5%BA%D5%B8%D6%82%D5%B6%D5%A3%D5%AC%D5%B2%D5%B8%D5%A6%D5%AB%D5%AF/#respond:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский