Մոբիլ խոհանոց

Սեպտեմբեի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արհեստների ավագ դպրոցում մեկնարկեց «Արագ սնունդ» նախագծը:

Նախագիծը ենթադրում էր ստեղծել շարժական կամ «մոբիլ» խոհանոց, որը հասանելի կլինի սովորողներին ամենուր:

Նախագիծը մշակելիս հաշվի ենք առել առողջ սննդի կազմակերպման հիմունքները, այսինքն, այն, որ սովորողների սննդակարգը պետք է հնարավորինս հարուստ լինի վիտամիններով և միկրոէլեմենտներով, ինչպես նաև զերծ պահի օրգանիզմը վնասակար սննդամթերքներից:

Արհեստների ավագ դպրոցի 10-12րդ դասարանների խոհարարները դեռ սեպտեմբերի սկզբում դպրոցի ներքին բակում իրականացրեցին առաջին նման նախագիծը, որի բացմանը ներկա էին Արհեստների ավագ դպրոցի բոլոր սովորողներն ու դասավանդողները:

Բոլոր ուտեստները պատրաստվել էին սովորողների կողմից, որոնք իրենք էլ վաճառում էին իրենց աշխատանքի արդյունքները։  Թե՛ դասընկերները, թե՛ ուսուցիչները  հնարավորություն ունեին համտեսել և գնահատել դրանք: Խոհարարների խումբը նախագծի առաջին փուլում կարողացավ բացահայտել, որ աղցանները սովորողների շրջանակում մեծ պահանջարկ ունեն:  

«Շարժական խոհանոց» նախագիծը սկսվել է բազմազան և բազմատեսակ  աղցաններով։
Ծրագրի հաջորդ քայլը ենթադրում է ուտեստների ցանկի ներկայացում կրթահամալիրի նաև մյուս դպրոցներում։ նախնական պատվերների կազմակերպում, ինչի հիման վրա հնարավորություն կստանան սպասարկել նաև  ՄՍ կրթահամալիրի տարբեր դպրոցներին:

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский