ԴՊԻՐ 8
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»
Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Բնագիտություն և բնապահպանություն
(Ծրագիր)
Ծրագիրը նախատեսված է մանկավարժական քոլեջի առաջին և երկրորդ կուրսերում (տարեկան 68 ժամ) դասավանդելու համար:
Առաջին կուրս
Ծրագրի նպատակն է ապագա մանկավարժներին տալ գիտելիքներ և զարգացնել հմտություններ բնագիտությունից, բնապահպանությունից՝ զարգացնելով նրանց դիտարկելու ունակությունը, տրամաբանական մտածողությունը, գիտական լեզվամտածողությունը, հետազոտելու ունակությունը, եզրակացություն անելու կարողությունը, փոխանցելով նաև կրտսեր դպրոցում առարկան դասավանդելու մեթոդիկան:
Ծրագրի հիմքում ընկած է դիտում-փորձ-հետազոտություն-եզրակացություն մոտեցումը, որն իրականացվում է դասախոսությունների, քննարկումների, փորձերի կատարման և եզրակացություններ կատարելու, գիտական գրականությունից նյութեր ընտրելու, ինտերնետից նոր ինֆորմացիա ստանալու և մշակելու, համապատասխան թեմայով ռեֆերատներ գրելու, տեսաֆիլմերի դիտումների, ուսումնական ճամփորդությունների միջոցով:
Սովորողները տիրապետելով ՏՀՏ-ներին դասապրոցեսում և գնահատման ժամանակ կիրառմում են և° համակարգիչը, և° թվային ֆոտոխցիկը, և° պրոյեկտորը:
Ծրագիրը ընդգրկում է հետևյալ թեմաները, որոնք ներդաշնակ են դպրոցական ծրագրի հետ` ավելի խորացված և լրացված նյութերով.
- տիեզերք.
- նյութ.
- ֆիզիկական և քիմիական երևույթներ.
- բուսական և կենդանական աշխարհ.
- բնապահպանական խնդիրներ.
- էներգախնայողություն
Ծրագիրն իրագործվում է հետևյալ ձևով`
- դասախոսություն
- աշխատանք համապատասխան գրականության հետ
- քննարկումներ
- տեսաֆիլմերի դիտում
- համակարգչային տեխնիկայի օգտագործում
- ուսումնական ճամփորդություններ։
Մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների կողմից առաջադրված հարցերի քննարկմանը:
Կարևոր է բնապահպանական գիտելիքներով, երկրի պահպանությամբ մտահոգված նոր մտածելակերպով մարդու կայացման խնդիրը: Երկիրը պահպանելու խնդիրը պետք է լինի ապրելակերպ, մտածելակերպ: Անհրաժեշտություն Է ծանոթանալ այլ երկրներում բնապահպանական խնդիրների լուծման եղանակների հետ:
Էկոլոգիական դաստիարակությունը և կրթությունը, գիտելիքների ստացումը, բնապահպանական մտածելակերպի, աշխարհայացքի ձևավորումը սկսվում է դպրոցից: Հետևաբար ապագա մանկավարժը պետք է ունենա որոշակի որակներ:
Ուսանողը պետք է իմանա բնական պաշարների, դրանց անխնա օգտագործման վնասի մասին: Գաղափար ունենա բնական միջավայրի աղտոտման աղբյուրների, քիմիական արտադրությունների վնասակար ազդեցությունների մասին:
Երկրորդ կուրս
1. Բնապահպանություն առարկան և խնդիրները
2. Էկոլոգիական մտածելակերպի, աշխարհայացքի և գիտելիքների ձևավորում
3. Կենսաբազմազանության հիմնախնդիրը
4. Կենսական միջավայր - ջերմություն, լույս, խոնավություն, օդ
5. Մթնոլորտի աղտոտում, ջերմոցային էֆեկտ, օզոնային շերտի քայքայում և կլիմայի փոփոխություն
6. Մարդու դերը կենսոլորտում
7. Բնական ռեսուրսներ.
- ջրային ռեսուրսներ
- հողային ռեսուրսներ
- օդային ռեսուրսներ
- անտառային ռեսուրսներ
- կենդանական ռեսուրսներ
8. Մարդու ապրելավայրն ու ապրելակերպը
9. Մեր շրջապատի (տան, դպրոցի, բակի) ներկա վիճակը
10. ՀՀ կարմիր գիրքը, հատուկ պահպանման գոտիներ
11. ՀՀ բնության հուշարձանները: Հանգստի գոտիներ
12. Էներգախնայողություն
13. Էներգախնայողությունը և շրջակա միջավայրի պահպանությունը
14. Էներգիայի աղբյուրները
15. Էներգասպառման հետևանքները
16. Էներգետիկ ճգնաժամ
17. Էներգետիկ աղբյուրները
18. Էներգիայի սպառում և երկրորդային մշակում, թափոնների օգտագործումը
19. Արեգակը՝ որպես էներգիայի հիմնական աղբյուր
Դասի կազմակերպումը
Նախատեսվում է դասընթացը կազմակերպել ակտիվ ուսուցման մեթոդներով: Հիմնական նյութը ուսանողների կողմից յուրացվում է դասի ընթացքում:
Դասի կազմակերպման հիմնական ձևերը տեսական և գործնական պարապմունքներն են:
Ուսանողները որպես առաջադրանքներ կատարում են հետազոտական աշխատանքներ և ուսումնասիրություններ տարբեր թեմաններով:
Ուսուցման ձևերից են նաև արտադասարանական աշխատանքները, միջոցառումները, էքսկուրսիանները և արշավների կազմակերպումը դեպի բնություն, հիդրոէլեկտրոկայաններ, ջերմակայաններ, տարբեր արտադրական ձեռնարկություններ:
Ցուցահանդեսների և ակցիաների մասնակցություն և կազմակերպում:
Գնահատման ձևերը
Հաշվի առնելով դասընթացի յուրահատկությունը՝ առաջարկվում է ոչ բալային գնահատում:
Դասընթացի վերջնական գնահատումը կատարվում է որևէ առաջադրանքի ներկայացմամբ և թեմայի պաշտպանությանբ:
Գրականություն
- Ս. Ներսիսյան «Աստղալից երկինք», 2000թ.
- Բ. Թումանյան «Հետաքրքրաշարժ հարցեր աստղագիտությունից»,
- Վ. Վասիլյան «Աստղային այբուբեն»,
- Բ. Լևին, Լ. Ռադլովա «Աստղագիտությունը նկարներում», 1983թ.
- Ք. Լլիվինքոք «Աստղագիտություն», 1998թ.
- Ս. Վան Ռոուզ»Երկիր», 1998
- Дж. Уокер "Физический фейерверк" 1989г,
- Ա. Գասպարյան «Բույսերի աշխարհագրություն», 1986թ.
- Մ. Մինարտ «Լույսը և գույնը բնության մեջ», 1961թ.
- Բ. Գրժիմեկ «Վայրի կենդանին և մարդը», 1985թ.
- Ֆ. Լևի «Ինչից է ամեն ինչը», 1988թ.
- Հ. Ալտով «Եվ այստեղ հայտնվեց գյուտարարը», 1990թ.
- Ա. Ոսկանյան «Պատմություններ ֆիզիկայի մասին», 2004թ.
- Сборник игр и занятий, 1875г.
- Г. Тисандъе "Научные развлеченыя", 1885г
- Ф. Рабиза "Опыты без приборов", 1988г
- Ф. Рабиза"Космос у тебя дома", 1984г
- И. Артамонов "Иллюзии зрения", 1969г
- О.Олгина "Чудеса на выбор", 1987г
- Л. Галъперштейн "Забавная физика", 1993г
- М. Гершензон "Головоломки профессора Головоломкина", 1985г
- Я. Перелъман "Занимателъная физика" том 1, 1976г
- Я. Перелъман "Занимателъная физика" том 2, 1972 г
- У. Нейл" География жизни" 1973г
- Опыты в домашней лаборатории 1981гM.Gardner "Amusing experiments 1979
- M.Gardner "Amusing experiments 1979 г
- Earthsearch - A kinds' geography museum in a book 1994
- Zap science 1997
- Wonderscience - Elementary science activities, 1997
- Մայիլյան Ռ.Ս., Եղիազարյան Ս.Ս., Դավթյան Ն. Հ. «Էկոլոգիա և բնապահպանության հիմունքներ»
- Հայրումյան Կ. Ա., Գաբրիելյան Է. Ց., Ղազարյան Վ. Օ. «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը»
- К. Вилли, В. Детье "Биология"
- Кудряшова, Ганджина "Пособие по биологии"
- "Энергосбережение" Пилотный проект учебного пособия для 7-ого класса средней школы, 2002г.
- Էներգախնայողություն, «Ազգային լրացում, Հայաստան» ԷՌՕԴԾ, 2006թ
- Ո. Մարուխյան, Ա. Հովսեփյան «Անձի էկոլոգիական կուլտուրան», 2005թ.
- «Միտք սերմանելը նույնն է, թե ծառ տնկես «, բնապահպանական կրթության ձեռնարկ, 2007թ.
- Ո. Մարուխյան, Ա. Հովսեփյան «Էկոլոգիական դաստիարակություն», »Տարերային աղետներ», «Մարդկություն մոլորակը», «Հայաստանի էկոլոգիական իրավիճակը», «Մարդը և բնությունը»,»Էկոլոգիական էթիկա», «Տեխնապաշտության վնասները», «Հայոց բնապահպանական մշակույթի արմատները», «Էկոլոգիա և մշակույթ»
Հասմիկ Նալբանդյան
|