ԴՊԻՐ 8
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»
Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում
Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ընտրությամբ առարկան ոչ այլ ինչ է, քան աշակերտի ընտրությամբ գործունեություն: Պարտադիր դասաժամերից հետո, որը ենթադրում է պարտադիր առարկաների հերթականություն` սահմանված ժամանակահատվածում, աշակերտը զբաղվում է իր սիրած առարկայով կամ գործով և դառնում իր գործի ու ժամանակի տերը: Դառնալով իր գործի և ժամանակի տերը` նրա իրավասությունն է` բաժանե՞լ արդյոք իր ժամանակը առանձին առարկաների, թե՞ դիտել այն որպես համագործունեություն (առարկաների ինտեգրում, համագործակցային ուսուցում): Սովորողների համագործունեությունը զարգացնում է նրանց ինքնուրույնությունն ու ակտիվությունը: Ակումբը ընդամենը ապահովում է երեխայի առօրյան, որտեղ երեխան ապրում է իր լիարժեք ինքնուրույն կյանքով: Ակումբային գործունեությանը մասնակից են դառնում նաև ծնողները, ուսուցիչները` դառնալով աշակերտի գործընկերն ու օգնականը:
Թեև սահմանված կարգով աշակերտը իր ընտրած առարկան իրավունք ունի իրականացնելու շաբաթական 4 ժամ, ակումբային աշխատանքը թույլ է տալիս շարունակելու այն մինչև ժամը 5-ը, քանի որ դպրոցը գործում է երկարացված օրվա ռեժիմով:
Ակումբի համար հատկացված է սենյակ, բայց դա չի նշանակում, որ ակումբային գործունեությունը սահմանափակվում է պատերի ներսում: Մենք առաջարկում ենք ՙԱկումբ անիվների վրա՚: Մեր առաջարկած ակումբը թույլ կտա տեսնել, շոշափել, զգալ, որոնել, հետազոտել, յուրովի ըմբռնել, քննադատորեն մոտենալ տեսածին ու լսածին, չընդունել որպես բացարձակ ճշմարտություն և արդյունքում ունենալ առողջ մտածողներ:
2007-2008 ուստարում ակումբային աշխատանքներն իրագործելու են 5-6-րդցիները, կրթահամալիրի մյուս օղակների սովորողները և դասավանդողները: Ակումբը տարաբնույթ է` ընթերցասերի (հայերեն, անգլերեն, ռուսերեն), լրագրողի, ֆոտոլրագրողի, թարգմանչի, բնագետի, տեխնոլոգի:
Ակումբում գործող խմբակներ, աշխատանքներ, ենթածրագրեր։
Ճամփորդություն - դպրոց բնության գրկում. դաս-շրջագայություն, կենդանի ուսպլան: Քանի որ ճամփորդությունները լինելու են թեմատիկ, աշակերտները խմբի ղեկավարի հետ միասին տեղում կազմում են և պլանավորվում են օրվա ռեժիմը, ընտրում են ուսումնասիրվող նյութը կամ հետազոտական աշխատանքը` ըստ տվյալ շրջանի մշակութային արժեքների, պատմաաշխարհագրական դիրքի, բնության` որպես հարստություն (կենդանական և բուսական աշխարհ` ծառեր, թփեր, դեղաբույսեր), բարբառի` որպես լեզվամտածողություն, կազմում են արշավների ցանկը: Կողմնացույցը և քարտեզը երեխաների համար կդառնան աշխատանքային գործիքներ:
Որպես փոխանակման ծրագիր` խումբը կհամագործակցի այն տեղի դպրոցների հետ, որտեղ կլինի, կանցկացնի համատեղ դասեր, քննարկումներ և այլն:
Փոքրիկ զբոսավարը ակումբի այն մասնակիցն է, որը կհավաքի իր հայրենի բնաշխարհի, տեսարժան վայրերի, հայտնի մարդկանց մասին բոլոր նյութերը, բանահյուսական նյութերը, և հայերեն, անգլերեն կամ ռուսերեն կկարողանա ներկայացնել թե՛ իր հասակակիցներին, թե՛ մեծերին (հայերեն կներկայացնի ճամփորդությունների ժամանակ, դպրոցում ընկերներին ընդունելիս, կայքում եռալեզու կպատմի հետաքրքրասերների համար, էլեկտրոնային կամ փոստային հասցեներով կգրի, կհանդիպի Երևանի հյուրերի):
Հանրօգուտ աշխատանքը դառնում է սրա շարունակությունը. աշակերտները մասնակցում են ոչ միայն իրենց շրջապատի բարեկարգմանը, այլ նաև իրենց հյուրընկալած տարածքում տարվող գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներին:
Թատրոնը և երգչախումբը ակումբի առօրյան դարձնում են ավելի շարժուն, դինամիկ` բավարարելով երեխայի ինքնարտահայտման պահանջմունքը, զարգացնելով նրա գեղագիտական ճաշակը, հարստացնելով ներաշխարհը:
Ծնողների համար ակումբում կազմակերպվում են համակարգչային գրագիտության դասընթացներ, որպեսզի նրա նք կարողանան տեղեկանալ, տեսնել, ծանոթանալ իրենց երեխաների համակարգչային աշխատանքներին, հաշվետվություններին:
Դասավանդողը տվյալ դեպքում կլինի աշակերտը, և ծնողը արդեն կդիտվի կրթական գործունեության մասնակից:
Դասավանդողն օգնում է, ուղղորդում աշակերտին, ծնող-աշակերտ, աշակերտ-դասավանդող, ծնող-դասավանդող շղթայի մեջ դառնում մի գործող օղակ:
Խնդիրները
-
Հետախույզ, ստեղծագործող, որոնող մտքով մարդու, ազատ անհատի դաստիարակում
-
Երեխաների ակտիվության և որոշումներ ընդունելու կարողության ձևավորում
-
Սովորողների նախասիրությունների, ընդունակությունների բացահայտում, անձի համակողմանի զարգացում
-
Քաղաքացիական, զարգացած, խղճով անձի ձևավորում. հասարակության շահերի տեսակետից ինքնագնահատում և արժևորում
-
Հետաքրքրությունների ընդհանրություն, բազմազանություն, հոգևոր պահանջմունքների ընդհանուր բավարարում. փոխադարձ հարստացում և հոգևոր հարստությունների մշտական փոխանցում
-
Վեհ, ազնիվ շահերի, պահանջմունքների ու ցանկությունների ներդաշնակության ապահովում
-
Ստեղծման մղումի խթանում
-
Կյանքի առօրյա գործնական խնդիրները հեշտությամբ գլուխ բերող մարդու դաստիարակում
-
Օգնություն երեխային` դառնալու աշխարհի տերը։
Ակումբային գործունեությունը շարունակական պրոցես է, որտեղ արդյունքն ու աշխատանքը պրոցեսը քայլում են համատեղ և արտահայտվում պարբերաբար կրկնվող հաշվետու ցուցահանդեսներով (նկարների, լուսանկարների), փաթեթներով, ներկայացումներով և վերջապես թերթով:
Մարգարիտ Հարությունյան
Մարիամ Սիմոնյան
|