ԴՊԻՐ 8
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Ուսումնական բնագավառներ
Հասմիկ Նալբանդյան
«Բնագիտություն և բնապահպանություն»
Մեթոդական մշակումներ
Մարգարիտ Հարությունյան, Մարիամ Սիմոնյան
«Ակումբային գործունեությունը Բ-1-ի դպրոց-պարտեզում»
Աշոտ Տիգրանյան
«Գնահատման գործակցային-չափանիշային համակարգի կիրառման իմ տարբերակը»
Ուսումնական նյութեր
Խնդիրներ Գևորգ Հակոբյանից
«Գնդիկներ և տուփեր»
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ստեղծագործական դիդակտիկայի այբուբեն
ցանկացած առարկայի, դասի և թեմայի համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (յոթերորդ գլուխ)
ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)
Դմիտրի Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»
ԱՐՁԱԳԱՆՔ
|
Գնահատման գործակցային-չափանիշային
համակարգի կիրառման իմ տարբերակը
1. Դասարան – 8
2. Առարկան - Հասարակագիտություն
3. Սովորողների ուսումնական գործունեության արդյունքների գնահատման միավորային համակարգ
ա) Նախաձեռնություն – 16 միավոր
բ) Ինքնատիպ պատասխան կամ հարց (գործունեություն) – 10 միավոր
գ) Նաև արտադասագրքային աղբյուրների օգնությամբ տրված պատասխան կամ հարց (գործունեություն նաև ինքնուրույն ձեռք բերված միջոցներով) – 8 միավոր
դ) Միայն դասագրքի տեղեկատվությամբ տրված պատասխան կամ հարց (գործունեության մեխանիկական իրականացում) – 6 միավոր
ե) Նախաձեռնություն՝ մասնակի թերություններով – 5 միավոր
զ) Ինքնատիպ պատասխան կամ հարց՝ մասնակի թերություններով – 4 միավոր
է) Միայն դասագրքի տեղեկատվությամբ տրված պատասխան կամ հարց՝ մասնակի թերություններով – 3 միավոր
ը) Սխալ պատասխան կամ հարց (անարդյունավետ գործունեություն) – 1 միավոր
թ) Պատասխանի (գործունեության) բացակայություն – 0 միավոր
4. Սովորողների ուսումնական գործունեության գնահատման
գործակցային համակարգ
ա) Տնային առաջադրանքների կատարում – 2 գործակից
բ) Կարճ ժամանակ պահանջող գրավոր աշխատանք – 5 գործակից
գ) Բանավոր պատասխան – 5 գործակից
դ) Ծավալուն գրավոր աշխատանք – 4 գործակից
ե) Ամփոփիչ թեստ – 8 գործակից
զ) Հետազոտական աշխատանք – 15 գործակից
է) Խմբային աշխատանք – 10 գործակից
ը) Հանրօգուտ աշխատանք – 9 գործակից
թ) Ուսումնական ճամփորդություն – 12 գործակից
ժ) Հարցեր ուսուցչին – 6 գործակից
5. Պարբերաբար հասարակագիտական ինքնակրթությամբ զբաղվող սովորողը, որը արդյունքում ստեղծված նյութերը, վերլուծությունները և մեկնաբանությունները ներկայացնում է էլեկտրոնային տարբերակով (մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը) ու 3 օրվա ընթացքում հրապարակային պաշտպանություն իրականացնում, ստանում է 100 միավոր:
6. Սովորողների կիսամյակային գնահատականի դուրս բերման բանաձև.
(a . A + a . B + .... a . H + b . A + .... j . H) . 10
Փոքրատառերով նշված են գործակիցները, մեծատառերով` միավորները, իսկ 10-ը սովորողի՝ դասերին մասնակցության միավորն է 100% - անոց մասնակցության դեպքում, որը նվազում է համամասնական կարգով (0,1-ով հարգելի, 0,3-ով անհարգելի բացակայության դեպքում):
Ծանոթություն: Կիսամյակային ամփոփման ժամանակ հավաքած միավորների քանակը 10 բալանոց համակարգի է վերափոխվում հետևյալ համամասնությամբ.
13 000 միավոր և ավելի – 10 բալ
10 000 – 13 000 միավոր – 9 բալ
8 000 - 10 000 միավոր - 8 բալ
7 000 - 8 000 միավոր - 7 բալ
6 000 - 7 000 միավոր - 6 բալ
5 000 - 6 000 միավոր - 5 բալ
4 000 - 5 000 միավոր - 4 բալ
3 000 - 4 000 միավոր - 3 բալ
2 000 - 3 000 միավոր - 2 բալ
2 000 միավորից պակաս – 1 բալ
Ա. Տիգրանյան
|