Մանկավարժական հոդվածըˋ կրթական ծրագրի իրականացման ցուցանիշ
«Դպիրի» հունվարյան համարում հրապարակվում են կրթահամալիրի մանկավարժական աշխատողների հոդվածները, մեթոդական-մանկավարժական թարգմանությունները։ Ինչպե՞ս են դրանք արձանագրում հեղինակային կրթական ծրագրի զարգացումը, կրթական ծրագրի իրականացման ի՞նչ ցուցանիշներ են հրապարակում։ Ի՞նչ առաջարկություն ունեք հեղինակներին, ի՞նչ դիտարկում եք արել։ Խնդրում եմ արձագանքելˋ որտե՞ղ կա զարգացման հապաղում-դադար, ի՞նչն եք համարում կարևոր ձեռքբերում։ Եկեք նաև այսպես պատրաստվենք կրթահամալիրի տնօրենի նախաձեռնած կլոր սեղանին։
Հարգանքովˋ Սուսան Մարկոսյան
- 3586 reads