Միջին դպրոցի 6-9-րդ դասարանների «Ռուսաց լեզու» առարկայական ծրագրի փորձագիտական եզրակացություն
Քանի որ Ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ չեմ, տվյալ փորձագիտական եզրակացությունը կազմելու համար առաջին հերթին ուսումնասիրեցի ռուսերենի դասավանդման ծրագրերը Ռուսաստանի հանրակրթական դպրոցներում և այն դպրոցներում, ուր սովորում են հիմնականում նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիների երեխաները, ինչպես նաև արտասահմանցիների համար դասավանդվող Ռուսաց լեզվի ծրագրերը: Դրա համար այցելեցի մի քանի կայքեր՝
bibl.tikva.ru
alleng.ru
lomonholding.ru
twirpx.com
faculties.vologda-uni.ru և այլն:
Պարզեցի, որ`
* Ժաննա Հակոբյանի` 6-9-րդ դասարանների «Ռուսաց լեզու» առարկայական ծրագիրը հիմնականում համապատասխանում է այդ առարկայի համար ընդունված չափանիշներին:
* Ուսուցման մեթոդաբանությունը համահունչ է լեզվի էության մասին ժամանակակից լեզվագիտության տեսություններին: Դասավանդման մեթոդները սովորողների մոտ նպաստում են լեզվի ձևավորմանն ու ամրապնդմանը:
* «Ինչո՞ւ սովորել», «ի՞նչ սովորել», «ինչպե՞ս սովորել» և «ինչպե՞ս ստուգել սովորածը» հարցերի պատասխաններով ամբողջականորեն և հիմնավորապես տրված են դասավանդման խնդիրներն ու նպատակը:
* Դասերի պլանները կազմված են առարկայական ծրագրի և կրթահամալիրի ուսումնական օրացույցին համապատասխան:
* Հնչյունաբանության և ձևաբանության դասավանդման ընթացքը կազմակերպված են գրագետ ու բովանդակալից:
* Իմ ուսումնասիրած ռուսաստանյան դպրոցների հետ համեմատած մեր կրթահամալիրը խիստ աչքի է ընկնում իր ուսուցման ուսումնական և տեխնիկական միջոցների առատությամբ ու բազմազանությամբ. մասնավորապես Ժաննա Ալբերտովնայի ծրագրում այն լավ երևում է:
Նկատված տարբերությունները (թերությունները) Ժաննա Հակոբյանի մշակած ծրագրում.
* Ռուսական դպրոցների (նույնիսկ արտասահմանցիների համար նախատեսված) ծրագրերում ավելի մեծ ուշադրություն է դարձվում քերականությանը:
* Մեր ծրագրում ձևաբանությանը, շարահյուսությանն ու կետադրությանը քիչ է ուշադրություն դարձվում:
* Այլ դպրոցներում կետադրությունն անցնում են որպես առանձին բաժին, և ամեն դասարանում դրան հատկացնում են առնվազն 10 ժամ:
* Ավելի շատ ուշադրություն է դարձվում սովորողների լեզվամտածողությանը նպաստող վարժություններին ու հմտություններին:
* Մեծ տեղ է տրվում սովորողների գրական լեզվի զարգացմանը:
* Ռուս դասական գրականության հեղինակների ստեղծագործություններին մեծ ուշադրություն է դարձվում: Այն դիտվում է որպես ստեղծագործական, գեղագիտական ճաշակի ձևավորման միջոց:
* Որոշ դպրոցներում մինչև օրս պահպանվել է վայելչագրությունը որպես լեզվի ուսուցման մաս: Հետազոտողների մի խումբ գտնում է, որ վայելուչ ձեռագիրը նպաստում է սովորողի մտավոր կարողության ու բնավորության զարգացմանը:
Փորձագետ` Հայկազ Մարգարյան
Նկարը` Դպրոց-պարտեզի ենթակայքից
- 3711 reads