Ա՛խ, էսպես էլ գիժ ամիս․․․
Primary tabs
Իսկապես, գիժ մարտ ամիսը անսպասելի իրականության ամիս դարձավ։ Այսքան տաք, ջերմ, արևոտ, երբեմն էլ անձևոտ օրերին, ստիպված ենք մնալ տանը, պաշտպանվել վարակներից, զբաղեցնել ինքներս մեզ ու մեր պահանջկոտ երեխաներին։ Չգիտեմ էլ՝ մանկապարտեզի դեպքում առցանց ուսուցո՞ւմ է, կրթությո՞ւն, թե՞ առցանց զբաղմունք, բայց նպատակը մեկն է՝ ձգտել, սաների օրը հագեցած դարձնել խաղով, խաղով ու էլի խաղով։
Ինչպես պարտեզում, այնպես էլ տանը պարտեզիկների առօրյան բազմազան է ու չձանձրացնող։ Նրանք սիրով մարզվում են խաղալով, նկարում են խաղալով , երգում են խաղալով։
Մանկապարտեզում իրականացվող առցանց ուսուցման գործում շա՜տ մեծ է ծնողի դերը։ Եթե պարտեզ հաճախող երեխան համարվում է օղակ մայրիկ-դաստիարակ կապի մեջ, ապա հեռավար-առցանց կրթության ժամանակ այդ օղակը ծնողն է, և մեր ընտրած առաջադրանքները ծնողների միջոցով ենք հասու դարձնում երեխաներին։
Ինչպե՞ս կազմակերպեցի հեռավար խաղ֊ուսուցման առաջին շաբաթը։
Նելի Արղությանի և դաստիսարակների հետ քննարկեցինք մեր անելիքները, առաջարկվեցին շաբաթվա համար հետաքրքիր թեմաներ, ընտրեցինք թեմաներն ու կազմեցի հեռավար կրթության աշխատանքային նախագիծ։ Նախագիծը շատ հետաքրքիր էր և պարտեզների համար, կարծում եմ, աննախադեպ։
Իհարկե, ամբողջ խումբը չմասնակցեց․ ոմանք հիվանդ էին, ու մայրիկները չկարողացան համոզել, որ նկարվեն, մայրիկներ էլ կային, որ աշխատում էին, ժամանակ չունեին (որպես մայրիկ՝ այս փաստը չեմ ընդունում, որովհետև ինչ էլ լինի, ինչքան էլ զբաղված լինի մայրիկը, երեխայի համար միշտ ժամանակ պիտի ունենա)։ Ինչևէ, իմ առաջարկած նախագծից միայն չստացվեց երեխաների հետ տեսազանգով զրույց կազմակերպելը, (նախատեսել էի խոսել վիրուսների մասին, ինչպե՞ս պաշտպանվել, ինչպե՞ս լվացվել, ուզում էի ճշտել՝ ինչո՞ւ պարտեզ չեն հաճախում, գիտե՞ն պատճառը)։ Երեք մայրիկի հետ պայմանավորվեցինք, որ կզանգեմ, ու մայրիկը խոսելու ընթացքը կնկարի, բայց երեխաներն ամաչեցին և չխոսեցին։ Հաջորդ հետաքրքիր աշխատանքը կավճանկարչությունն էր, որն էլի չստացվեց, որովհետև մայրիկները խուսափեցին երեխաներին դուրս հանելուց։
Իհարկե, տանը երեխաները ձանձրանում են, և հնարամիտ մայրիկները մեր օգնությամբ հետաքրքիր զբաղմումքներով զբաղեցնում են երեխաներին։ Նրանք ջանք չեն խնայում, որ երեխաներն անընդհատ զբաղված լինեն օգտակար և ուսուցանող գործունեությամբ։ Իմ առաջարկով օրվա ընթացքում երեխաները դիտում են իրենց ընկերների աշխատանքների տեսաֆիլմերը։ Ոգևորվում են և ուզում են աշխատել, հիշում են իրար, ու նրանց օրը լցվում է օգտակար ու գեղեցիկ ինֆորմացիայով։ -Մամա՛, չեմ հասկակում՝ պարտեզը փակա՞, թատրոնը փակա՞, կինոն փակա՞, խաղասրահները փակ ե՞ն, էս ի՞նչ բանա,-հարցնում է հետաքրքրասեր Մոնթեն։
Հեռավար ուսուցման՝
02.03֊ 06.03 շաբաթվա ամփոփում
16.03-20.03 շաբաթվա ամփոփում
30.03֊ 03.04 շաբաթվա ամփոփում
Կարծես թե ամեն ինչ անցավ, նորից մեծ սիրով անցա աշխատանքի, և երկրորդ՝ ավելի դժվար ու երկարաժամկետ մեկուսացման շրջանն սկսվեց։
Ինչպես կազմակերպեցի հեռավար խաղ֊ուսուցման երկրորդ շաբաթը։
Նախ, արդեն իսկ ունեի նախորդ շաբաթվա փորձը, որն էլ օգնեց ավելի հեշտ ընթացքով իրականացնել նախագիծը։ Կազմեցի հետաքրքիր նախագիծ՝ համահունչ գարնան գեղեցիկ եղանակին։ Ի տարբերություն հեռավար ուսուցման նախորդ շաբաթվա նախագծի՝ այս շաբաթ ոչ թե առաջադրանքներն ընտրեցի ու տվեցի ըստ օրերի, այլ նախատեսեցի ամբողջ շաբաթվա համար։
Իմ կարծիքով, ծնողներին այս ձևաչափն ավելի հարմար էր, որովհետև չկար օրվա պարտադրված թեմա, և երեխաների հետ իրականացնում էին այն, ինչ երեխաներին էր հաճելի։ Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս ամբողջ խումբը չմասնակցեց նախագծին, բայց այս շաբաթ ակտիվությունն ակնհայտ էր։ Նախորդ շաբաթվա չստացված տեսազանգով շփումները, խաղերն ու բլբլոցներն այս շաբաթ հեշտությամբ ստացվեցին։
Մայրիկների հետ որոշեցինք, որ ժամանակ առ ժամանակ երեխաներին հնարավորություն տանք տեսազանգի օգնությամբ շփվելու միմյանց հետ, բլբլալու, խաղալու ու երգելու։
Առցանց երգչախումբ1
Առցանց երգչախումբ2
Ծնողների հետ հրաշալի համագործակցության արդյունքում ստացվեց շատ հետաքրքիր և ուրախ բաժին՝ «Մայրիկի օրագիր»։ Մայրիկները հիշում, գրում, պատմում էին հետաքրքիր հումորային պատմություններ, որտեղ գլխավոր դերում պարտեզիկն է։
Սոֆի և մայրիկ
Նելլի և մայրիկ
Անահիտ և մայրիկ
Յանա և մայրիկ
Մոնթե և մայրիկ
Ծնողները շատ են ոգևորված մեր առցանց խաղ֊ուսուցմամբ, և արձագանքներն էլ շատ են ու բազմազան՝ ուրախ, հետաքրքիր, հումորային։
- Նոյի Ռոզա մայրիկի կարծիքը հեռավար ուսուցման մասին։
- «Ընկե՛ր Էլյա, Ձեզ ո՛նց եմ կարոտել, տանը էլ չեմ դիմանում տղայիս հետ»,-կատակով գրել էր մայրիկը։
- Առավոտյան մայրիկը գրում-փոխանցում է աղջկա խոսքերը. «Հենց հիմա զանգիր ընկեր Էլյային, ասեմ, որ ինձ չես թողնում գուաշով նկարեմ, թող գա ինձ տանի»։
- Միանգամից մի քանի տեսաֆիլմ ուղարկելուց հետո մայրիկներից մեկը կատակեց. «Ես բացահայտեցի, որ լավ ռեժիսոր ու արագաշարժ օպերատոր եմ»։
- «Շատ շնորհակալ եմ, որ մեզ մոտիվացնում եք, ու երեխաների հետ ավելի հետաքրքիր, ավելի շատ ժամանակ ենք անցկացնում»,-գրել էր մայրիկներից մեկը։
Հետաքրքիր և ուրախացնող է նաև ընտանիքի անդամների ակտիվ մասնակցությունը։ Երբ մայրիկն ինքն է առաջարկում, նախաձեռնում հետաքրքիր նախագծեր, երբ երեխաների խաղերից ու գործունեությունից ոգևորված՝ նրանց են միանում ընտանիքի անդամները, գոհ եմ լինում իմ աշխատանքից, որ կարողացել եմ նրանց էլ վարակել «սեբաստացի» կոչվող հիվանդությամբ։
Սոֆիի ընտանեկան նախագիծ
Անահիտի ընտանեկան նախագիծ
Յանայի ընտանեկան նախագիծ
Նոյի ընտանեկան նախագիծ
Վահագնի ընտանեկան նախագիծ
Արիսի ընտանեկան նախագիծ
Մինչ Հայաստանի բոլոր դպրոցները փորձում են անցնել առցանց ուսուցման ձևաչափին, մեր քոլեջիկներն արդեն հմուտ են այդ գործում և ծնողների հետ հրաշալի իրականացնում են առցանց ուսուցման նախագծեր։ Ուրախալի է, որ դպրոցներից բացի, մանկապարտեզներն էլ են փորձում անցնել առցանց ուսուցման ու երեխաների առօրյան դարձնել հետաքրքիր առաջադրանքներով ու խաղերով լի։
- Առցանց ուսուցման երկրորդ շաբաթվա կարևոր ձեռքբերում եմ համարում Տավուշի մարզի Դեբեդավան սահմանամերձ գյուղի մանկապարտեզի հետ իմ համագործակցությունը։ Պարտեզն ունի մեկ խումբ, և մեր պարտեզների նման խմբի սաները տարատարիք են։ Այս ընթացքում փորձեցի իմ ձեռք բերած հմտություններով օգնել դաստիարակին, ծանոթացնել մոնտաժի ծրագրերին։ Այսօր արդեն պարտեզն իրականացնում է ակտիվ հեռավար ուսուցում։
- Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նախադպրոցական հաստատությունների աշխատողների վերապատրաստում է իրակացվում։ Այս ամիս էլ բացառություն չէր, և վերապատրաստումն իրականացրինք առցանց։ Վերապատրաստվողները երկուսն էին, և շփումը տեսազանգով էր։ Նրանց ներկայացրինք կրթահամալիրի կարգերն ու ծեսերը, ծանոթացրինք մեր աշխատանքային նախագծերին, քննարկեցինք իրականացման ընթացքը։
- Հնարավորինս ակտիվ եմ եղել նաև Ֆեյսբուք սոցիալական կայքի «Դասվարներ» խմբում, առցանց ուսուցում իրականացնելու գործում փորձել եմ օգնել դասվարներին և դաստիարակներին, ինչու չէ, նաև գովազդել, տարածել մեր կրթահամալիրն իր առավելություններով։
- Պարբերաբար «Մնա տանը» հեշթեգով հետաքրքիր տեսաֆիլմեր եմ տեղադրել ֆեյսբուքյան իմ էջում՝ հորդորելով ծնողներին, որ հնարավորության դեպքում մնան տանը և զբաղվեն երեխաների հետ հետաքրքիր մարզական, ռոդարիական խաղերով, տեխնոլոգիական ու բնագիտական գործունեությամբ։
Հետաքրքիր է նաև Մայրիկատոնին «Առցանց ցուցահանդես» նախագիծը, որտեղ երեխաները ցուցադրում են իրենց և ծնողների աշխատանքները, պատմում դրանց մասին։ Հետևելով նրանց խոսքին՝ հասկանում ես, որ մի ստեղծագործություն էլ այդ խոսքն է, թե ինչպես են հորինում, ներկայացնում, փոխանցում նկարի տրամադրությունն ու գույները։
Մասնակցել եմ նաև «Դաստիարակի ինքնակրթություն և խոսքի մշակույթ» սեմինար-պարապմունքներին, քննարկումներին։
- Վիլյամ Սարոյան՝ «Ծիծաղ» ստեղծագործություն, վերլուծություն, մտորումներ։
- Մարիա Մոնտեսորի՝ «Երեխայի տունը» աշխատություն։
- Աիդա Պետրոսյան՝ «Ինչով են զբաղվում նախակրթարանում»։
- «Մանկական հաջողությունների երաշխիքը»։
Պարբերաբար տեսազանգով հանդիպում-քննարկումներ եմ կազմակերպել «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության բաժնի ուսանողների հետ, հետևել եմ դիպլոմային նախագծերի կատարման ընթացքին։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում պարբերաբար մասնակցում եմ կրթահամալիրի դաստիարակների խմբի տարատեսակ ֆլեշմոբերի։
Իմ առօրյան
Ռոդարիական խաղեր
Քնարիկ Ներսիսյանի առաջարկած «Քեզ համար» նախագիծ
https://youtu.be/jQhCJhI-YBg
Որպես դաստիարակ ու բազմազավակ մայրիկի՝ մեկուսացման այս շրջանում շատ հագեցած է իմ առօրյան։
Վերադարձել եմ իմ սիրելի ստեղծագործական աշխատանքներին՝ ստեղծում ու պատրաստում եմ զարգացնող գրքեր՝ մի ուրիշ աշխարհ, զգացողություն, պատրաստ լինելուց հետո հրճվանք ու ինքդ քեզնից գոհունակություն։
https://youtu.be/jel3Wh5vscM
Ինձ համար պարզեցի, որ խիստ անձնական բանաստեղծություններ գրելուց բացի, կարողանում եմ նաև այլ թեմաներով էլ ստեղծագործել՝ <<Հոգու ձայնը>>,
և վերջապես, օգտվելով ազատ ժամանակ ունենալու առիթից սկսեցի ակտիվացնել 5 տարեկան քոլեջիկիս՝ Անահիտի բլոգը։
- Բացվել է 802 անգամ