Հեղինակային կրթական ծրագրեր հեղինակների աշնանային բաց հավաք

Հեղինակային կրթական ծրագրեր. մոբիլ դպրոց 2013-2014

2013թսեպտեմբերի 26-27

Քաղաք Երևան

Հանրային քննարկման են ներկայացվում 2013-2014 ուսումնական տարում կրթահամալիրում իրականացվող ուսումնական նախագծերայդ թվում`

  • 2013-2014 ուստարվա առարկայական նախագծեր
  • Կոմիտասյան օրեր
  • Դիջիթեք էքսպոյի մասնակցության նախագիծ
  • Գանձասարում ուսումնական նախագծերի ամփոփման ստեղծագործական հավաքի նախագիծ
  • «Նոր ուսուցողական միջավայր» ցուցադրության նախագիծ
  • Կրթահամալիրի տոնի նախագիծ
  • «Հանրակրթական Դիջիթեք 2014»
  • Հանրակրթական Դիջիթեքի ճամբար
  • «Հանրակրթական էկոտուր 2014»
  • Հանրակրթական էկոտուրի ճամբար
  • Իզմիրի տիեզերագիտական ճամբար 2014
  • Տիեզերագիտական հայաստանյան ճամբար 2014
  • «Ասպետ» ռազմա-մարզական ճամբար 2014
  • Արշավախմբային դաշտային բացօթյա մոբիլ դպրոց (դաշտային ճամբար)

Նյութերը հրապարակվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում, քառալեզու «Դպիրում», «Լուսաստղում», «Պարտեզում»:

Հավաքի կազմակերպիչները կրթահամալիրի դպրոցը, քոլեջը, լաբորատորիան, ակումբը, դասարանը ու առանձին խմբերն են։ Նրանցից յուրաքանչյուրն անում է հավաքի` իր ծրագիրը։

Կրթահամալիրի դասավանդողի համար ներկայացվող նախագծերից մեկի մշակմանը-իրականացմանը մասնակցելը, մեթոդական մեկ հոդված ներկայացնելը պարտադիր է։

Հավաքի աշխատակարգ

Մինչև սեպտեմբերի 24-ը`   ներկայացվող ուսումնական նախագծերի մշակումների, մեթոդական հոդվածների հրապարակում-քննարկում: 

Սեպտեմբերի 26

9.00 - 9.30         ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում

9.30 - 12.35       բաց պարապմունքներ կրթահամալիրի միջին դպրոցում, ավագ դպրոց-վարժարանում

12.35 - 13.00     ընդմիջում դպրոցներում. ավանդական ուտեստների հյուրասիրություն

13.30 - 15.00     մասնագիտական ուսուցման բաց պարապմունքներ կրթահամալիրի արհեստագործական, գեղարվեստի ավագ դպրոցներում

15.15 – 16.00     ընդհանուր մեդիապարապմունք, օրվա ամփոփում Մարմարյա սրահում

Սեպտեմբերի 27

9.00 - 9.30         ընդհանուր պարապմունք կրթահամալիրի դպրոցներում

9.30 - 12.35       բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում

12.35 - 13.00      ընդմիջում. ավանդական ուտեստների հյուրասիրություն

13.00 - 15.00      սովորողների ընտրությամբ գործունեություն 2-6-րդ դասարաններում

15.15 - 16.15      ընդհանուր մեդիապարապմունք Մարմարյա սրահում

Սեպտեմբերի 28     հեղինակային կրթական ծրագրերի արտագնա կլոր սեղաններ հանրապետության հանրակրթական հաստատություններում

Հավաքի մասնակիցները սեպտեմբերի 26-27-ին կարող են հյուրընկալվել կրթահամալիրի հյուրատանը: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք: 

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հասցե` ՀԱԶԲ-1 թաղամաս, Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց

(374 10) 74 72 46, (374 77) 43 55 41

[email protected]

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский