Ես կարողանո՞ւմ եմ
Սիրելի սեբաստացիներ, հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ՝ դպրոցների և ուսումնական կենտրոնների ղեկավարներ, դասավանդողներ, սովորողներ.
Մեր ուսումնական օրացույցով 2015թ. հունվարի 12-16-ի «Ես կարողանում եմ» հանրակրթական ստուգատեսով սկսում է մեր 2014-2015 ուսումնական տարվա առաջին կիսամյակը եզրափակող, արդյունքների ամփոփման, մեր մոբիլ ստեղծականության, ուժի ու տաղանդի դրսևորման փուլը։ Մենք՝ յուրաքանչյուրս, կարողանո՞ւմ ենք մեկշաբաթյա այդ ստուգատեսը որպես գործիք օգտագործել՝
1. ծրագրելու հունվարի 19-23-ի հետաքրքիր ու վառ ուսումնական ճամբար՝ հայրենագիտությամբ-կրթական փոխանակումներով, սովորողի ընտրությամբ և ակումբային գործունեությամբ, լրացուցիչ կրթությամբ, «Հանրակրթական Դիջիթեք 7-րդ», մարմնամարզական 2-րդ, բնագիտության և տեխնիկական ստեղծագործության 2-րդ ամենամյա ստուգատեսների տանտերերի-կազմակերպիչների-մասնակիցների պատասխանատու աշխատանքով.
2. նախապատրաստելու-վերջնական տեսքի բերելու հունվարի 26-30-ի ստուգատեսային ճամբարը՝
- ստուգատեսների բովանդակությամբ որոշված առաջնություններ, սովորողների՝ ըստ տարիքային խմբերի, դաստիարակների, դասվարների, միջին և ավագ դպրոցներում դասավանդողների
- ստուգատեսների բովանդակությամբ որոշված հմտությունների-կարողությունների գրանցում
- վարպետության դասեր
- ստուգատեսներին ներկայացված նյութերի քննարկումներ, ստեղծագործական հավաքներ
- նյութերի գնահատում, քվեարկություն
- expo-ցուցադրություններ՝ դպրոցների, ակումբների, դասարանների և անհատական. ուսուցման կազմակերպման, արդյունքների հետաքրքիր ներկայացումներ
- ուսումնական նյութերի, պիտույքների, գրականության տոնավաճառներ
- ստուգատեսների բացման-փակման համերգ-ներկայացումներ։
Սրան է վերաբերում նաև կրթահամալիրի տնօրենի բլոգում հունվարի 10-ի օրագրի մի կարևոր հատված...
Հարգանքով՝ Աշոտ Բլեյան, Սուսան Մարկոսյան, Նաիրա նիկողոսյան
- 2570 reads