«Մաթեմատիկա» առարկայի ծրագիրը
Մաթեմատիկա
1-3-րդ դասարաններ
Առաջարկություն: Ծրագրի բովանդակության մեջ ներառել թվային ռեբուսներ, լուցկիներով խնդիրներ, փորձեր:
Դիտարկում: Ծրագրում միայն բովանդակային մասն է, նպատակն ու ուսումնական գործիքները: Չի խոսվում ուսումնական միջավայրի, ծրագրային նյութի յուրացման կազմակերպման, ուսումնական նյութի, մեդիափաթեթի օգտագործման մեթոդական նկարագրության, գնահատման համակարգի, ուսումնական ռեսուրսների, դասընթացի կազմակերպման մեթոդական նկարագրության մասին:
Ըստ իս, ծրագիրը թերի է:
4-5-րդ դասարաններ
Առաջարկություն: Ծրագրում ավելացնել փորձեր, լուցկիներով խնդիրներ, մաթեմատիկայի պատմությունը: Լրացուցիչ աշխատանքի համար գնահատել սովորողներին:
Դիտարկում: Ծրագրում նշված չէ՝ նախագծային ի՞նչ աշխատանք է նախատեսված, հետազոտական աշխատանքները ի՞նչ են իրենցից ներկայացնում: Խմբային, նախագծային աշխատանքների մեթոդական նկարագրություններ չկան:
Բանավոր մաթեմատիկա
2-3-րդ դասարաններ
Դիտարկում: Մեթոդական նկարագրություն չկա, միայն նպատակներն են, խնդիրները և բովանդակությունը:
Մաթեմատիկոսի ընտրություն
4-5-րդ դասարաններ
Դիտարկում: Գնահատման մասին ոչինչ գրված չէ:
Փորձագետ` Հերմինե Անտոնյան
Նկարը` Հիմական դպրոցի ենթակայքից
- 2751 reads