Սովորող-սովորեցնողի զարգացումը, անընդհատ ուսուցում-ինքնուսուցում-փոխուսուցում

Կրթությունը տարածման, փոխանցման ենթակա գործիք է: Կրթական հմտությունները փոխանցելի են և հենց այդ փոխանցելիության շնորհիվ էլ տարածվող, յուրացվող, վերաիմաստավորվող, արժևորվող ու ապրող: Չփոխանցվող, չկիրառվող հմտությունը մեռած հմտություն է. նման պատմաբառերին, որոնք միայն որոշակի տեքստերում ու դրանց կոնտեքստում են ընկալելի, կիրառելի:

Հենց այս մոտեցումն էլ դրված է Միջին դպրոցի հունվարյան ճամբարային` հմտությունների փոխանցման, փոխօգնության, տարատարիք նախագծերի հիմքում, ինչ վերնագիր, ձևակերպում ու խնդիր էլ որ դրանք ունենան, առաջ քաշեն, լուծեն:

Այս նախագծերն անընդհատ փորձարկելի ու ձևակերպելի են, աշխատող ու իրական-կրթական։

Այդպիսին էին Միջին դպրոցի դասավանդողների, սովորողների իրականացրած «Շրջիկ նախագծերը» հինգերորդ դասարանի սովորողների տարբեր խմբերի հետ: Նախագծի մասին պատմել եմ. կարդացեք:

Դրա զարգացումը, նորացումը դարձավ «Սովորող-սովորեցնող» նախագիծը:

Երկու նախագծերն էլ հիմքում համագործակցային, միավորող, փոխանցող, ուսուցանելով սովորել-սովորեցնելու խնդիրներ են լուծում, տարբերությունն այն է, որ Շրջիկ նախագծերի նախաձեռնող-ղեկավարները դասավանդողներն էին, Սովորող-սովորեցնողինը՝ սովորողները. կարծում ենք` զարգացումն էստեղ պետք է տեսնել:

Պարզ է, որ և´ սովորեցնող, և´ սովորող սովորողների տարբեր խմբերի կողքին աջակից ու ոգևորող, օգնական ու ուղղորդող էին կոնկրետ մարդիկ՝ այս դեպքում՝ կազմակերպիչները, դպրոցների ղեկավարները, դասավանդողները:

Կարևորն այն է, որ կենտրոնում ոգևորված ու կարևորված սովորողներն էին, ովքեր պատասխանատու էին զգում իրենց, թևավորվել էին, ընկերացել:

Նախագիծը կրթահամալիրի դպրոցների համար էլ միավորող, ներառող դարձավ:

Առաջին փուլում այն ներառեց պարային, երաժշտական բաղադրիչները՝ դառնալով տոնական՝ ամանորյա, ճամբարային:

Այս տեսանկյունից ամանորյա տոնախմբության համար գտնված լուծում դարձավ:

Համարում ենք, որ ամանորյա տոնակատարությունը, ինչ անուն էլ որ այն ունենա՝ դիմակահանդես, տոնահանդես, պետք է լինի սովորողների ցանկությամբ և նախաձեռնությամբ։ «Ինչ էլ լինի, կմասնակցեմ» արտահայտությունն արդեն վտանգավոր է, ավելի վտանգավոր, քան՝ «չեմ մասնակցի»-ն. մարդիկ սպասում են, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան կազմակերպի, որ իրենք դառնան պասսիվ հանդիսատես: Այդպիսին է, ցավոք մերօրյա հայաստանյան իրականությունը. մենք դարձել ենք սպասող քաղաքացիների երկիր: Այսպես սպասողների սպասումները դատապարտված են չիրականանալու:

Էսպես էլ ծնվեց նախաձեռնող սովորողների, սովորողների խմբեր ձևավորելու, նրանց առաջ մղելու նախագիծ-գաղափարը. մարդիկ թող իրենք ստեղծեն ու կառուցեն իրենց տոնը, իրենք ձևակերպեն, աշխատեն, ջանքեր ներդնեն:

Կարծում ենք, որ վերը նշված  հարցադրումների լուծումը, կարևոր նորարարություն դարձավ սովորող-սովորեցնող նախագիծը։

Նախագիծը դարձավ կրթահամալիրային, միավորող. բոլոր կրտսեր դպրոցները՝  տարբեր խմբերով, դարձան նախագծի մասնակից։

Սովորողները դարձան նախաձեռնողներ. իրական պատրաստության, աշխատանքային փուլ էր, որը գուցե շատ ավելի հեռանկարային, ոգևորող էր, քան սրահային տարբերակը։

Դասավանդողները դարձան կազմակերպիչներ ու սկսեցին սովորողների փոքր խմբերի խրախուսել, դարձնել նախաձեռնողներ։

Ամանորյա տոնի ծրագիրը գրել են սովորողները, օգնել՝ կազմակերպիչը՝ այս դեպքում՝ Գոհար Եղոյանը։

Նախագծի զարգացումը սովորողների նախաձեռնությունն էր։ Մեր տարբեր դպրոցների սովորողների խմբերը այնքան էին ընկերացել, ոգևորվել, որ հունվարը դարձավ նախագծի համար կարևոր փորձաշրջան։ Սովորողներն իրենք էին ուզում մասնակցել, նոր պարեր սովորել, իմացած-սովորածը ներակայանալի-ներակայացնելի տեսքի բերել։ Ամենօրյա տոնի հետևում սովորողների հետևողական աշխատանքն է, կազմակերպիչների, պարուսույցի, դասավանդողների, կրթահամալիրի տնօրենի՝ անընդհատ խրախուսումը։

Նախագծային հունվարյան մեր ճամբարը դարձավ Սովորող-սովորեցնող նախագծի համար կարևոր աշխատանքային փուլ` դրանով էլ փաստելով, որ սովորողներն իրենք են նախաձեռնող՝ շահառու, դարձել։

Սովորող-սովորեցնող նախագիծը ճամբարային-ստուգատեսային հունվարին զարգացավ, ճյուղավորվեց, նաև՝ հաստատվեց՝ փաստելով, որ իրական է՝ ոչ միջոցառումային, որ սովորողներն ուզում են միասին լինել, աշխատել, սովորել ու սովորեցնել։

Ճամբարային մեկամսյակի ընթացքում նախագիծն ընդգրկեց հետևյալ բնագավառները՝ պարային, երաժշտական, մարզական, գիտակների։

Էստեղ կարևորը նախագծի միավորող բնույթն է, այն, որ սովորողը պատասխանատու է դառնում այն գործի հանդեպ, որը նախաձեռնել է, այն խաղի համար, որը պիտի իրականացվի, այն պարի, որը պիտի ցուցադրվի։

Մարմարյա սրահը դարձավ գործուն լաբորատորիա, որտեղ ամենօրյա գործունեությունը համակարգվում էր հենց սովորողների կողմից։

Առանձնացնեմ սովորողներից մի քանիսի պատումները․

Նախագծի համակարգող Գոհար Եղոյանը և սովորողները առաջարկում են դիտել նաև  տեսանյութը։

Սովորողները նաև մարզական ստուգատեսի՝ հատկապես ձմեռային մարզական խաղերի, կազմակերպիչը դարձան։

Մեծ ու փոքր գիտակներ նախագիծը ոգևորեց ոչ միայն խորհրդատու Աշոտ Տիգրանյանին, այլև սովորող տղաների մի հետաքրքիր խմբի՝ դառնալով անսպասելի զարգացումների, հետաքրքիր հեռանկարների շարունակական նախագիծ։

Այստեղ էլ հիմնական սկզբունքը պահպանված էր՝ նախաձեռնող, գործող էին սովորողները, ուսուցիչը՝ խորհրդատու-աջակից։

Հունվարյան ստուգատեսային ճամբարի օրերը ակտիվ մրցաշարերի ու դրանց նախապատրաստումների՝ նյութերի յուրացման, մշակման, հարցերի կազմման, նախապատրաստումների, լուսաբանումների օրեր էին։

Այդ մասին են վկայում սովորողների՝ տասնյակից ավելի պատումները։ Առանձնացնեմ մի քանիսը․

Հունվարյան ստուգատեսային «Մեծ ու փոքր գիտակներ» նախագիծը նոր մրցաշարեր կսկսի Սեբաստացու օրերի, Տիգրան Հայրապետյան ստուգատեսային օրերին։

Արդեն Աշոտ Տիգրանյանի և գիտակ-տղաների նախաձեռնությամբ միջին դպրոցում մեկնարկել է «Մեծ ու փոքր գիտակները Սեբաստացու մասին» նոր մրցաշարը։

Սովորողների նախաձեռնողականությունը դրսևորվեց նաև սովորողների անհատական նախագծերում։ 8-րդ դասարանի սովորող Արսեն Խաչատրյանը հեղինակային նախագիծ սկսեց իր կրտսեր ընկերների համար։

Նախագծային զարգացումները շարունակելի են․․․

Համար: 
Կրթական աստիճան: 

Կարծիք ավելացնել

Plain text

  • No HTML tags allowed.
  • Web page addresses and e-mail addresses turn into links automatically.
  • Lines and paragraphs break automatically.
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրել պատկերված տեքստը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский