Ես Սեբաստացի եմ .մուտք կրթահամալիր
Իմ կարծիքով ՝ մանկավարժի աշխատանքն ամենապատասխանատուներից է :
ՈՒսումնական դասընթացը սովորողի համար պետք է լինի հայտնագործություն անելու ամենօրյա հնարավորություն: Այդպիսի հնարավորություն սովորողին տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը : Կրթահամալիր , որտեղ գործում է հեղինակային կրթական ծրագիր և որտեղ կարևորվում է սովորողի և դասավանդողի ստեղծագործական աշխատանքը:
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին , երբևիցե չեմ մտածել, որ կարող եմ զբաղվել մանկավարժությամբ ,սակայն մեր կրթահամալիրը և մեր այլընտրանքային կրթական ծրագիրը գրավեցին ինձ: 2020 թ.-ին անցնելով քառօրյա վերապատրաստում և մուտքի ճամբար , մեկ տարի աշխատեցի Արևմտյան դպրոցում ,որպես երկարացված օրվա կազմակերպիչ :
Տպավորիչ էր առաջին աշխատանքային օրս՝ ճամփորդություն դեպի Արագածի հարավային գագաթ: Կրթահամալիրում յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր բարձունքի հաղթահարում է :
Տեսանյութը՝ ստորև .
Երկարացված օրը յուրահատուկ է մեր կրթահամալիրում : Հագեցած ուսումնական օրվանից հետո , կազմակերպիչը պետք է կարողանա ուսուցողական ,հետաքրքիր նախագծերի շուրջ համախմբել իրարից չափազանց տարբեր , հաճախ նաև տարատարիք սովորողների :
Այսպիսով՝ երկարացված օրը սկսվում է միջավայրի խնամքով :
Հետաքրքիր է սեբաստացիների կապը բնության հետ: Սովորողները հիանում են բույսերով , մեծ սիրով խնամում , դե իսկ բույսերն էլ ծաղկում և ժպտում են մեզ :
Կարևոր է նաև շփումը կենդանիների հետ,որը սովորողին դարձնում է ավելի հոգատար և բարի:
Երկարացված օրվա ընթացքում պարբերաբար այցելել ենք ուսումնական ագարակ,խնամել մեր սիրելի կենդանիներին , ձիավարել, իրականացրել «Իմ Կենդանին» նախագիծը:
Տեսանյութը՝ ստորև.
Ուսումնական ագարակ , ձիավարություն
Սեբաստացիների կյանքում կարևոր տեղ ունեն ճամփորդությունները:
Հիանում եմ սեբաստացի սովորողներով .նրանք միշտ մեծ խանդավառությամբ են ճամփորդում ….սիրում են բացահայտել Հայաստանի գեղեցիկ և գողտրիկ վայրերը : Մեր սովորողները սիրում են նաև հոգ տանել մեր շրջակա միջավայրի և հայրենի բնության մասին:
Ճամփորդություններ՝
- «Փոքրիկ Հնեաբաններ» — այց Էրեբունի պատմահնագիտական թանգարան
Լինելով երկարացված օրվա կազմակերպիչ և օրվա մեծն մասն անցկացնելով մեր սովորողների հետ , իրենց օգնությամբ շատ հեշտ և արագ ընտելացա կրթահամալիրյան կյանքին: Միասին իրականացրինք բազում հետաքրքիր նախագծեր ՝ տեխնոլոգիական, մարզական ,երաժշտական և այլն…
Կրթահամալիրում առանձնակի տեղ է տրվում ազգային ինքնությանը և երաժշտությանը: Չկա մի սեբաստացի , որ երգել չսիրի: Յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է ընդհանուր պարապմունքով , միասին պարում ենք ,երգում մեր սիրելի երգերը և միասնական ընթերցումներ իրականացնում …
- Ընդհանուր Պարապմունքը Բախշյան այգում
- Սահյանով ընդհանուր պարապմունք
- Ազգային երգերի, պարերգերի ֆլեշմոբ /Գյումրի , Գորկու այգի
Սեբաստացիների համար կարևոր են ուրբաթ օրերը , որոնք սկսվում են Սբ. Երրորդություն եկեղեցում միասնական ուսումնական ժամերգությամբ և ավարտվում կրթահամալիրի մարմարյա սրահում միասնական տոնախմբությամբ ՝ մեր սիրելի ուրբաթ-համերգներով: Չկա մեկ այլ դպրոց , որ այսքան մոտ լինի երաժշտությանը …
- Ուսումնական ժամերգություն/ արևմտյան դպրոց
- Առավոտյան ուսումնական ժամերգություն Արուճի Սբ.Գրիգոր եկեղեցում
- Ժամերգություն Մարմաշենի վանքում
- «Ժայռից մասուր է կաթում » ուրբաթ-համերգ
- Հարավի ՈՒրբաթը
- Թումանյանով Բարեկենդան / ամփոփում
Իմ գործունեությունը կրթահամալիրում չէր սահմանափակվում միայն երկարացված օրվա կազմակերպիչ լինելով, մասնակցում էի նաև տարբեր երաժշտական նախագծերի /ինչպես նաև ուսուցչական երգչախումբ և վոկալ համույթ / ,իսկ 2021թ.-ի սեպտեմբեր ամսից աշխատում եմ որպես երաժշտության դասավանդող ՝Արևմտյան և Հարավային դպրոցներում , երաժշտության ընտրությամբ խմբերի հետ :
Հատկապես մեծ է պատասխանատվությունը , երբ աշխատում ես ընտրությամբ գործունեության խմբերում ,որովհետև այստեղ արդեն գործ ունես փոքրիկ երաժիշտների հետ:
Կարևոր է սովորողների մոտ զարգացնել սերը դեպի երաժշտությունը , երաժշտություն ունկնդրելու կուլտուրան , երաժշտական լսողությունը :
Ընտրությամբ խմբերի հետ իրականացնում եմ «ծանոթություն համաշխարհային դասական և ֆոլկլոր երաժշտությանը» ծրագիրը , սովորում ենք երգել տարբեր լեզուներով , միասին ունկնդրում ենք դասական երաժշտություն,զարգացնում երաժշտական ճաշակ : Ինչպես նաև սովորում ենք նոտագրագիտություն , փորձում նոտագրել փոքրիկ երաժշտություններ, լսում և որոշում երաժշտության չափը:
Պատումներն ու տեսանյութերը՝ ստորև.
- Նոտագրագիտություն
- Պ.Ի.Չայկովսկի —« Մարդուկ -Ջարդուկը » -ունկնդրում
- Թումանյանական օրերի շրջանակում «Անուշ» օպերայի դիտում — քննարկում
- «Գեղարվեստը կրթահամալիրում» — hամերգ/ Արևմտյան դպրոց
- Արևելք և Արևմուտք ընտրության խմբերի հանդիպում
- Ձոն Տիգրան Հայրապետյանին
- «Ձոն մայրիկներին» համերգ-ցուցադրություն
- «ՁՈՆ» երաժշտական ստուգատես. «երգչախմբերի երաժշտածիսական, խաղային հանդիպում»
Սովորողների հետ ծանոթանում ենք նաև երաժշտական գործիքներին , փորձում տարբերել ձայները , կազմակերպում հետաքրքիր հանդիպումներ երաժիշտների հետ, ուսումնասիրում աշխարհահռչակ կոմպոզիտորների կյանքը և կատարում ճամփորդություն դեպի թանգարաններ ՝ ամրամպնդելու համար մեր երաժշտական գիտելիքները :
- «Հարմոնիկա» — դասարանի սովորող Հ.Մկրտչյանը պատմում է գործիքի մասին
- Մ.Սեբաստացու օրերի շրջանակում հանդիպում շեփորահար Նարեկ Գրիգորյանի հետ
- Այց Կոմիտասի թանգարան — ինստիտուտ
- Այց Ալ. Սպենդիարյանի տուն թանգարան
- Արևելք -Արևմուտք համագործակցություն/ֆլեյտա գործիք/
- Դաշնամուր
Երաժշտական այլ նախագծեր ՝
- Ուսումնական Աշուն -երաժշտատեխնոլոգիական նախագիծ
- Վարդավառի ծես / երգուսուցում
- Ճամբարային բոհեմյան երեկո.Խաղողօրհնեքի ծես
- Թուխ Մանուկ / Վերի վանք
- Գիտելիքի օրը ՝բարձունքին
- Հակաբացիլ Կոմիտաս / Ֆլեշմոբ
- Ճանաչենք Գյումրին- եռօրյա ճամփորդություն
- Բաժակը ՝որպես երաժշտական , ռիթմիկ գործիք

- 1639 reads