Ես Սեբաստացի եմ .մուտք կրթահամալիր

Իմ կարծիքով ՝ մանկավարժի աշխատանքն ամենապատասխանատուներից է :
ՈՒսումնական դասընթացը սովորողի համար պետք է լինի հայտնագործություն անելու ամենօրյա հնարավորություն: Այդպիսի հնարավորություն սովորողին տալիս է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը : Կրթահամալիր , որտեղ գործում է հեղինակային կրթական ծրագիր և որտեղ կարևորվում է սովորողի և դասավանդողի ստեղծագործական աշխատանքը:

Կոնսերվատորիայում սովորելու տարիներին , երբևիցե չեմ մտածել, որ կարող եմ զբաղվել մանկավարժությամբ ,սակայն մեր կրթահամալիրը և մեր այլընտրանքային կրթական ծրագիրը գրավեցին ինձ: 2020 թ.-ին անցնելով քառօրյա վերապատրաստում և մուտքի ճամբար , մեկ տարի աշխատեցի Արևմտյան դպրոցում ,որպես երկարացված օրվա կազմակերպիչ :
Տպավորիչ էր առաջին աշխատանքային օրս՝ ճամփորդություն դեպի Արագածի հարավային գագաթ: Կրթահամալիրում յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր բարձունքի հաղթահարում է :

Տեսանյութը՝ ստորև .

Երկարացված օրը յուրահատուկ է մեր կրթահամալիրում : Հագեցած ուսումնական օրվանից հետո , կազմակերպիչը պետք է կարողանա ուսուցողական ,հետաքրքիր նախագծերի շուրջ համախմբել իրարից չափազանց տարբեր , հաճախ նաև տարատարիք սովորողների :
Այսպիսով՝ երկարացված օրը սկսվում է միջավայրի խնամքով :
Հետաքրքիր է սեբաստացիների կապը բնության հետ: Սովորողները հիանում են բույսերով , մեծ սիրով խնամում , դե իսկ բույսերն էլ ծաղկում և ժպտում են մեզ :

Կարևոր է նաև շփումը կենդանիների հետ,որը սովորողին դարձնում է ավելի հոգատար և բարի:
Երկարացված օրվա ընթացքում պարբերաբար այցելել ենք ուսումնական ագարակ,խնամել մեր սիրելի կենդանիներին , ձիավարել, իրականացրել «Իմ Կենդանին» նախագիծը:

Տեսանյութը՝ ստորև.

Ուսումնական ագարակ , ձիավարություն

Սեբաստացիների կյանքում կարևոր տեղ ունեն ճամփորդությունները:
Հիանում եմ սեբաստացի սովորողներով .նրանք միշտ մեծ խանդավառությամբ են ճամփորդում ….սիրում են բացահայտել Հայաստանի գեղեցիկ և գողտրիկ վայրերը : Մեր սովորողները սիրում են նաև հոգ տանել մեր շրջակա միջավայրի և հայրենի բնության մասին:

Ճամփորդություններ՝

Լինելով երկարացված օրվա կազմակերպիչ և օրվա մեծն մասն անցկացնելով մեր սովորողների հետ , իրենց օգնությամբ շատ հեշտ և արագ ընտելացա կրթահամալիրյան կյանքին: Միասին իրականացրինք բազում հետաքրքիր նախագծեր ՝ տեխնոլոգիականմարզական ,երաժշտական և այլն…

Կրթահամալիրում առանձնակի տեղ է տրվում ազգային ինքնությանը և  երաժշտությանը: Չկա մի սեբաստացի , որ երգել չսիրի: Յուրաքանչյուր աշխատանքային օր սկսվում է ընդհանուր պարապմունքով , միասին պարում ենք ,երգում  մեր սիրելի երգերը և միասնական ընթերցումներ իրականացնում …

 Սեբաստացիների համար կարևոր են   ուրբաթ օրերը , որոնք  սկսվում են Սբ. Երրորդություն եկեղեցում  միասնական ուսումնական ժամերգությամբ  և ավարտվում կրթահամալիրի մարմարյա սրահում միասնական տոնախմբությամբ ՝ մեր սիրելի ուրբաթ-համերգներով: Չկա մեկ այլ դպրոց , որ այսքան մոտ լինի երաժշտությանը …

Իմ գործունեությունը կրթահամալիրում չէր սահմանափակվում միայն երկարացված օրվա կազմակերպիչ լինելով, մասնակցում էի նաև տարբեր երաժշտական նախագծերի /ինչպես նաև ուսուցչական երգչախումբ և վոկալ համույթ / ,իսկ 2021թ.-ի սեպտեմբեր ամսից աշխատում եմ որպես երաժշտության դասավանդող ՝Արևմտյան և  Հարավային դպրոցներում , երաժշտության ընտրությամբ խմբերի հետ :
 Հատկապես մեծ է պատասխանատվությունը , երբ աշխատում ես ընտրությամբ գործունեության խմբերում ,որովհետև այստեղ արդեն գործ ունես փոքրիկ երաժիշտների հետ:

Կարևոր է սովորողների մոտ  զարգացնել   սերը դեպի երաժշտությունը , երաժշտություն ունկնդրելու  կուլտուրան , երաժշտական լսողությունը :
  Ընտրությամբ խմբերի հետ իրականացնում եմ «ծանոթություն համաշխարհային  դասական և ֆոլկլոր  երաժշտությանը» ծրագիրը , սովորում ենք երգել  տարբեր լեզուներով , միասին ունկնդրում ենք դասական  երաժշտություն,զարգացնում երաժշտական ճաշակ : Ինչպես նաև սովորում ենք նոտագրագիտություն , փորձում նոտագրել փոքրիկ երաժշտություններ, լսում և որոշում երաժշտության չափը:

Պատումներն ու տեսանյութերը՝ ստորև.

Սովորողների հետ ծանոթանում ենք նաև երաժշտական գործիքներին , փորձում տարբերել  ձայները , կազմակերպում հետաքրքիր հանդիպումներ երաժիշտների հետ, ուսումնասիրում աշխարհահռչակ կոմպոզիտորների կյանքը և կատարում ճամփորդություն դեպի թանգարաններ ՝ ամրամպնդելու համար մեր երաժշտական գիտելիքները :

Երաժշտական այլ նախագծեր ՝

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский