Կրթահամալիրում ռադիոների զարգացման ծրագիր
Ռադիոն դասվում է այն մեդիաների շարքին, որը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ տեղեկատվության:
Տեխնիկական մաս։ Առաջարկում եմ կրթահամալիրի բոլոր կրտսեր, ավագ և միջին դպրոցներում ստեղծել ռադիո տաղավարներ: Ռադիո տաղավարը իրենից կներկայացնի ձայնամեկուսիչ մի անկյուն՝ համալրված համակարգչով, ժամանակակից ձայնագրիչով և որակյալ ականջակալներով: Համակարգչում պետք է ներբեռնված լինի Adobe audishion ծրագիրը. այս ծրագիրը պրոֆեսիոնալ ծրագիր է, այն օգտագործում են տարբեր ռադիոկայաններում:
Ուսուցում։ Առաջարկում եմ առաջիկայում աշխատանքային հանդիպումներ կազմակերպել ռադիոների պատասխանատուների հետ, որոնց ընթացքում նրանք կսովորեն ձայնի հետ ճիշտ աշխատելու հմտությունները: Սեմինարների ընթացքում քննարկվելու են հետևյալ կետերը՝
1. Ակուստիկա։
2. Ձայնի ձայնագրում. ձայնագրման տեխնիկաներ։
3. Ձայնային մոնտաժ /Adobe audishion/։
4. Երաժշտության ճիշտ ընտրություն։
Այս աշխատանքային հանդիպումների ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատասխանատուները այնուհետև կփոխանցեն իրենց սովորողներին կամ այն խմբին, ում հետ պատրաստում են ռադիո հաղորդումներ:
Նպատակները։ Այս նախագիծը հնարավորություն կտա զարգացնել ռադիոհաղորդումների ստեղծման գործընթացը, ավելի պրոֆեսիոնալ և գրագետ դարձնել ռադիո արտադրանքը: Այն կխթանի նաև ձայնադարանի ստեղծմանը: Ձայնադարանը իրենից կներկայացնի կրթահամալիրում ստեղծված ռադիոնյութերի արխիվացում:
Կարեն Խաչատրյան
- 2513 reads