Կրթահամալիրում ռադիոների զարգացման ծրագիր

Ռադիոն դասվում է այն մեդիաների շարքին, որը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ տեղեկատվության:

Տեխնիկական մաս։ Առաջարկում եմ կրթահամալիրի բոլոր կրտսեր, ավագ և միջին դպրոցներում  ստեղծել ռադիո տաղավարներ: Ռադիո տաղավարը իրենից կներկայացնի ձայնամեկուսիչ մի անկյուն՝ համալրված համակարգչով, ժամանակակից ձայնագրիչով և որակյալ ականջակալներով:  Համակարգչում պետք է ներբեռնված լինի Adobe audishion ծրագիրը. այս ծրագիրը պրոֆեսիոնալ ծրագիր է, այն օգտագործում են  տարբեր ռադիոկայաններում:

Ուսուցում։ Առաջարկում եմ  առաջիկայում աշխատանքային հանդիպումներ կազմակերպել ռադիոների պատասխանատուների հետ, որոնց ընթացքում նրանք կսովորեն ձայնի հետ ճիշտ աշխատելու հմտությունները: Սեմինարների ընթացքում քննարկվելու են հետևյալ կետերը՝

1.     Ակուստիկա։

2.     Ձայնի ձայնագրում. ձայնագրման տեխնիկաներ։

3.     Ձայնային մոնտաժ /Adobe audishion/։

4.     Երաժշտության ճիշտ ընտրություն։

Այս աշխատանքային հանդիպումների ընթացքում ձեռք բերված գիտելիքները պատասխանատուները այնուհետև կփոխանցեն իրենց սովորողներին կամ այն խմբին, ում հետ պատրաստում են ռադիո հաղորդումներ:

Նպատակները։ Այս  նախագիծը հնարավորություն կտա զարգացնել ռադիոհաղորդումների ստեղծման գործընթացը, ավելի պրոֆեսիոնալ և գրագետ դարձնել ռադիո արտադրանքը:  Այն կխթանի նաև ձայնադարանի ստեղծմանը:  Ձայնադարանը իրենից կներկայացնի կրթահամալիրում ստեղծված ռադիոնյութերի արխիվացում:

Կարեն Խաչատրյան

  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский