Մեր ամենատոնը` «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»

Սիրում եմ իմ կրթահամալիրի ամենատոնը՝ «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը»: Սիրում եմ, որովհետև լավ առիթ է մեկ անգամ ևս հաղորդակից լինելու հայ մշակույթի անխոնջ երախտավորին՝ Մխիթար Սեբաստացի երևույթին: Ու ինչքան շատ բան եմ իմանում Սեբաստացու ու նրա հիմնած Մխիթարյան միաբանության մասին, այնքան ավելի եմ զարմանում: Ո՞նց կարող էր սովորական մահկանացուն այսքան բան հասցնել…

Իսկ ես-մենք, որպես սեբաստացիներ, ի՞նչ ենք արել: Ինչո՞վ, մեր ո՞ր մի արածով ենք կարողացել սեբաստացի պատվավոր կոչմանը արժանի լինել: Կարողացե՞լ ենք թեկուզ մեկ շյուղ ավելացնել «Մխիթար Սեբաստացի» օջախին: Արդյո՞ք այդ շյուղից կրթահամալիրը ջերմացել ու շահել է, թե՞ հերթական անգամ մեծահոգաբար տվել է, իսկ ես ու մենք, շռայլորեն օգտագործել ենք՝ առանց վերադարձնելու:

Փորձելու եմ այս և նմանատիպ այլ հարցերի անդրադառնալ և ինչու չէ՞՝ պատասխաններ տալ:

Իմ 2014-2015 ուստարին աննախադեպ էր: Աննախադեպ էր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու, այդ նախագծերում հնարավոր մեծ թվով սովորողներ ընդգրկելու, էլեկտրոնային ամսագրեր հիմնելու առումով:

Կրթահամալիրում ձևավորված կրթական ազատ-նպաստավոր միջավայրը և տնօրեն Աշոտ Բլեյանի ոգևորող-թևեր տվող վերաբերմունքը չլինեին, հազիվ թե հնարավոր լիներ նման ծավալի աշխատանք իրականացնելը: Շնորհակալ եմ:

2014-2015 ուստարում սկիզբ են առել հինգ երկարաժամկետ նախագծներ, որոնք հաջողությամբ շարունակվում են նաև այսօր.

Դրանք շոշափելի, նյութական, տրոփող-կենդանի նախագծեր են: Սովորողների հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք «Մխիթար Սեբաստացի» մրցանակի ներկայացնել նախագծերի առավել ակտիվ երեքական սովորողի: «Ֆիլմադարանն» ու «Գրապտույտը» ընդհանրապես ձեռնպահ մնացին այս տարի «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին» ներկայանալուց՝ պատճառաբանելով, որ իրենք «Շողակնի», «Առականիի», «Վիքիմեդիայի» համեմատ նոր նախագծեր են և անհատապես ներկայանալու-ներկայացնելու այս պահին այնքան էլ շատ բան չունեն: Հարգանքի արժանի այսպիսի հասուն դիրքորոշում:

Եվ այսպես՝

Լինում են դեպքեր, երբ սովորողի աշխատանքի արդյունքը Վիքիպեդիան չի հաստատում և և հոդվածը տեղադրելուց որոշ ժամանակ անց ջնջվում է: Հաստատելու դեպքում հոդվածի հետ սկսում են համատեղ աշխատել Վիքիպեդիայի խմբագիրներն ու համապատասխան ոլորտի մասնագետները:

Մյուս տարի «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնին» որպես մրցանակի թեկնածու ներկայանալու համար արդեն պատրաստվում են նաև Մարգարիտա Մանվելյանը, Սոնա Բեզիրգյանը («Շողակն» էլեկտրոնային ամսագիր):

Սովորողների նման փորձեմ ներկայացնել նաև իմ կատարած աշխատանքը: Այն ամբողջական կերպով տեսանելի է «Հայկական կակաչ» կրթամշակութային կայքում: Վիրտուալ այս տարածքում հնարավորինս նվազագույնի է հասցված արտատպված նյութերի քանակը: Նման նյութերը հիմնականում վերաբերում են այս կամ այն գրողի այս կամ այն ստեղծագործությանը: Դրանք ուսումնական պարապմունքի համար անհրաժեշտ նյութեր են, ըստ այդմ, դրանց առկայությունն անխուսափելի է:

Կայքի նյութերի մի մասը թարգմանություն է: Դրանք հիմնականում աշխարհում ճանաչված, բայց հայկական համացանցին անծանոթ կամ ոչ այնքան հայտնի հեղինակներ են: Փորձեմ մի քանի անուններ տալ՝  Նիլ Դոնալդ ՈւոլշՋեֆ Ֆոստեր, Օշո ՌաջնիշՍեմեոն ԱֆոնսկիԷնթոնի դե Մելլո և այլն:

Երրորդ խումբ նյութերը այս կամ այն գրքից, հանրագիտարանից, մի խոսքով՝ տպագիր գրականությունից, մուտքագրված նյութերն են: Այսկերպ համացանց են ներմուծվել հատվածներ Յովհաննէս Թորոսեանի «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստւոյ» և պատմիչ Ստեփանոս Սյունեցու «Սյունիքի պատմությունը» գրքերից, Ավ. Իսահակյանի «Հիշատակարանից», մտքեր Ֆեոդոր Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» գրքից, նմուշներ չինական պոեզիայից, փնտրվող այլ նյութեր:

Նախորդ տարիների նման, այս տարի նույնպես «Ծիսական տոնացույցը»շարունակել է աշխատել: Մեր կայքի ընթերցողին հաստատուն կերպով ներկայացվել են  41-43 եկեղեցածիսական տոներ: Ընդ որում, ամեն տարի այդ նյութերը թարմացվում և լրամշակվում են, նյութերին կցվում են այլևայլ մեդիանյութեր՝ տեսանյութերի, ռադիոնյութերի, նկարաշարերի տեսքով:

Այս տարի առավել կանոնավոր սկսել է աշխատել Ծիսական օրացույցը: Մինչև հիմա ներկայացվել է 80-ից ավելի անուն: Ծննդյան օրը առիթ է դառնում հիշելու և հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց տեղն ու դերն են ունեցել հայ և համաշխարհային պատմության, գրականության, արվեստի մեջ: Նախագիծը նպատակ ունի նաև մեր ընթերցողին քիչ ծանոթ կամ անծանոթ նոր անուններ ևս ներկայացնել:

Սա էլ «Դպիրի» իմ հոդվածները: Դրանք իմ մանկավարժական գործունեության և սովորողների հետ կատարած աշխատանքի ամփոփ տեղեկատվություններն են:

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև մեր կայքի իմ թողարկումներին: 2014-2015 -ին էջը գրացել է 650-ից ավելի թողարկում:

Վերոհիշյալ աշխատանքը հիմնականում կատարվում է ոչ աշխատանքային ժամերին, բնականաբար, որոշակի առումով, ծանրաբեռնվածություն է սովորողի և դասավանդողի համար: Սա, ըստ էության, ոչ այնքան սովորողի խնդիրն է, որքան դասավանդողինը:

Եթե սովորողը դասարանում հասցնում է ավարտել օրվա համար նախատեսված հարցերի և առաջադրանքների չափաբաժինը, ինքնըստինքյան ազատվում է տնային աշխատանքից: Տնային աշխատանք ես ուզում՝ խնդրեմ, օգտվիր ամեն շաբաթվա համար նախատեսված լրացուցիչ փաթեթից կամ քո ցանկությամբ համագործակցիր որևէ նախագծի: Չե՞ս ուզում` առաջարկիր քո անհատական կամ խմբային նախագիծը:

Այլ է դասավանդողի դեպքում: Վերջինս նախագծի ղեկավարի հետ հաճախ հայտնվում է թողարկվող նյութերի հոսքի առաջ: Այդքանը նախ` կարդալ է պետք, հարկ եղած դեպքում՝ խմբագրել, կայք տանելուց առաջ՝ սրբագրել, հետո սովորողի հետ նայել թույլ տված սխալները, թարգմանությունների դեպքում քննարկել լեզվական անհարթությունները: Էլ չեմ ասում, որ «Ֆիլմադարանի» առաջարկած ֆիլմերն էլ նայել է պետք: Համաձայնեք, որ աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Ո՞րն է ելքը:

Խնդիրը, կարծում եմ, երկու լուծում ունի: Առաջին՝ խմբեր ձևավորել և նախագծային աշխատանքն իրականացնել հանրակրթության պարտադիր դասաժամերից դուրս: Միայն թե դա պիտի լինի սովորողի ցանկությամբ և համաձայնությամբ:

Երկրորդ՝  նախագծային աշխատանք իրականացնող դասավանդողի համար դրույքաչափի շեմը իջեցվի (խոսքը, բնականաբար, չի վերաբերում առարկայական կարճաժամկետ նախագծերին):

Թերևս՝ այսքանը: Շնորհակալություն:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский