Ամանորյա ընթերցանության նախագիծ

Ամանորի նախատոնական խառնաշփոթ օրերին ցանկալի, գրավիչ զրույցի թեմա կարող է լինել միայն Ամանորը՝ իր փայլով, տրամադրությամբ, համեղ ուտեստներով, նվերներով … Մեր իրականության մեջ, ցավոք, այդ փայլն այնքան շատ է, որ բնականը կորչում է, սեղանն այնքան լիքն է, որ ուտելդ չի գալիս, իսկ նվերը…

Ժամանակի, աշխարհայացքների, սերնդի փոփոխության` շոշափելու չափ տեսանելի ընթացքից մի տեսակ խեղճանում ես: Ամանորի գիշերը կոնֆետի տոպրակ ստանալու հրճվանքը փոխարինվել է ոմանց համար` ամեն ինչ կերած-խմած, ամեն տեսակի մեքենա ու տիկնիկ կոտրած-կորցրած, պլանշետներ ու հեռախոսներ ջարդած-փչացրած, ոչ մի բանից չզարմացող անտարբերությամբ, ոմանց համար` այդ ամենի հույսը կտրած խեղճությամբ: Ուզում եմ հասկանալ՝  սովորողներն անտարբե՞ր են, թե փայլը չի թողնում, որ տեսնեն…

Այստեղ ինձ օգնության է գալիս «Ամանորյա ընթերցանության փաթեթս».

Գրական այս նմուշները հնարավորություն են տալիս խորհելու ամենապարզ ու ամենակարևոր հարցերի մասին` ո՞րն է ամանորյա իրական նվերը, նվեր մատուցելը մոգությու՞ն է, կա՞ նվիրելու արվեստ, ամանորն առիթ է ինչի՞ համար… Ի վերջո՝ բան ունե՞նք ասելու, թե՞ ամեն ինչ ճիշտ է …

Դասարանում բանավոր քննարկումների սկզբում տիրապետողը այսօրվա համար սովորական-բնական թվացող արձագանքն էր: Ինչ ասեք՝ չեմ լսել. «ա՜խ, ո՜նց ենք ուտելու…», «ու՜խ, iPhone չգիտեմ որերորդիս քիչ մնաց…», «ջա՜ն, ես գնալու եմ այսինչ տեղը…», «Ձմեռ պապին որ չհավատամ, նվեր չեմ ստանա…»: Այսպես շարունակ, մինչև հնչում են հարցադրումները.

Իհարկե, սկզբում իրար հերթ չտալով հնչում են անլուրջ ու անհեթեթ պատասխաններ՝ հենց այնպես, զվարճանալու համար, բայց երբ հարցը դարձնում ես անձնական, հենց իրենց ուղղված, ամեն ինչ շուռ է գալիս, փոխվում:

Հարցնում եմ` ստացած բոլոր նվերները նույն կե՞րպ եք ընդունում, միաբերան պատասխանում են՝ ոչ: Այդ դեպքում ո՞ր նվերն է սիրելի, թանկ, հիշվող, ու այստեղ չեն կարող չանկեղծանալ. ահա.

Հարցնում եմ նորից՝ հիմա եթե նվեր չես կարող տալ, ուրեմն՝ ոչ ոք քեզ հետ Ամանոր չնշի՞

Ի վերջո, բան ունե՞նք ասելու իրար, ինքներս մեզ, մեր կրտսեր ու ավագ ընկերներին: Փորձեցինք գրի առնել մեր ասելիքը. մեկը՝ լավ, մյուսը՝ թերանալով, մեկին հաջողվեց խոսքն ավարտել, մեկը խուսափեց խոսելուց: Ներկայացնեմ երկու աշխատանք՝ Շուշան Ադամյանի և Ատոմ Ոսկանյանի: Ճամբարականներով էլ ձայնագրեցինք Սարոյանի պիեսն ամբողջությամբ (ձայնագրությունը՝ շուտով):

Բան ունե՞մ ասելու ես… Ամանորյա իրական նվերը, որ որպես ուսուցիչ ստացա, սովորողներիս հետ անկեղծ զրույցն էր և այն, որ նրանց մեջ առաջացան նոր հարցեր...

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский