Լինել սովորող ուսուցիչ և բացահայտել հեղինակ սովորողին

Ուսուցման հեռավար-առցանց կազմակերպումը սովորողին ազատ ինքնադրսևորման հնարավորություն է տալիս: Այստեղ երևում է սովորողի ընտրությունը. անկախ սահմանված կարգից ու առաջադրանքներից` նա, բնականաբար, մեծ ժամանակ տրամադրում է իր նախասիրությանը բավարարող գործունեությանը: Ուրեմն ուսուցման հիմքում պետք է դնել սովորողի կենսակերպից բխող խնդիրներ, որ կապը շրջակա աշխարհի, դպրոցից դուրս սովորողի զարգաման հետ չկտրվի, այլ փոխկապակցված և գործուն լինի: Ուսուցման ձևը պետք է բխի սովորողի անհատական, ֆիզիկական և մտավոր զարգացման պահանջմունքներից, չշրջանցի սովորողի տարիքային և անհատական առանձնահատկությամբ պայմանավորված խնդիրնեը: Ո´չ դրսում, ո´չ տանը ուսուցումը չի ավարտվում:

Հունվարյան առցանց դպրոցը հնարավորություն ընձեռեց մեր սովորողին՝ ձեռք բերած կարողությունների և հմտությունների շնորհիվ ուսուցումը կազմակերպել իրեն հաճելի գործունեությամբ, որոնել, հետազոտել, բացահայտել իրեն հետաքրքրող երևույթներն ու հարցերը: Սովորողն այնքան արագ և ինքնուրույն կազմակերպեց առցանց-հեռավար ուսուցման իր կենդանի միջավայրը, որ ուսուցումը դարձավ ավելի գործուն, կապվեց սովորողի ներքին խնդիրներին, ուրախությանը, նրա ներքին վիճակին:

Յուրաքանչյուր առաջադրանք, ստեղծագործական, երևակայական գործունեություն բխում էր սովորողի առօրյա խնդիրներից և նրա համար ուսուցումը ավելի պատկերավոր և հետաքրքիր էր: Ուսուցումը դուրս էր դպրոցի պատերից, բայց շարունակվում էր տանը, անմիջապես կապվում նրա խնդիրներին և հետաքրքրություններին:

Առցանց ուսուցման պարագայում ուսուցման արդյունավետությունն ավելի շոշափելի է այն ժամանակ, երբ ընդգրկում է սովորողի նախասիրությունների շրջանակը: Ուսուցիչը գործում է երկրորդ պլանից, ուղղորդում սովորողին` ուսումնական աշխատանքի հիմքում դնելով այն խնդիրները, որոնք չեն ավարտվելու դպրոցից դուրս, որոնք շարունակվելու են տանը, դրսում, և սա հանգեցրեց սովորողի իրական զարգացմանը:

Առցանց հեռավար ուսուցման ընթացքում սովորողն իր ողջ ժամանակը դասավորում և կազմակերպում է` բավարարելով իր հետաքրքրությունները: Այս պարագայում խնդիր առաջացավ ուսուցման հիմքում դնել խաղը, գուցե առաջին հայացքից անլուրջ թվացող և տարիքային խմբի վերագրված այդ «խաղ» բառը համոզիչ չթվա, բայց էստեղ է, որ ուսուցումը դառնում է ավելի կենդանի, համահունչ սովորողի ներքին պահանջմունքին, նրա հետաքրքրությունների շրջանակում: Սովորողը միշտ վազում է իր խաղի հետևից՝ սահմանում կանոններ, դերեր բաշխում, կերտում այդ կերպարները, շատ արագ մի կերպարից անցնում մյուսին, անհոգնել տրվում իր այդ աշխարհի ամեն կերպարին:

Այստեղից կարող ենք անել այն եզրահանգումը, որ հատկապես առցանց-հեռավար ուսուցուման ժամանակ, երբ ուսուցիչը ավելի շատ է գործում երկրորդ պլանից, ուսուցումը նպատակահարմար է կառուցել խաղային, թեթև ծրագրով, քանի որ սովորողն է դառնում հեղինակը իր կրթության՝ ստեղծում է ինքնակրթության իր անհատական պլանը:

Սրանք դրույթներ են, որոնք ոչ մի տեղ չեմ կարդացել, շատ հաճախ լսել եմ տարբեր ձևակերպումներով, բայց հիմա՝ ուսուցման կազմակերպման 4-րդ տարում, կարող եմ սեփական փորձով փաստել:

Վերլուծությունների այս շարքը կարելի է անվերջ թվել. ամեն սովորողի հետ զարգանում ու քեզ համար նոր շերտ ես բացում: Ինքնակրթության ամենալավ դպրոցը առցանց ուսուցման դպրոցն էր: Երբ սովորողը ունի հստակ հետաքրքության շրջանակ և ինքնուրույն ստեղծում է իր զարգացման միջավայրը, տանը, բակում ամեն բան ծառայեցնելով իրեն` իր խաղի կանոններին՝ ինքնուրույն ստեղծելով իր զարգացման միջավայրը:

Ուսուցման կազմակերպման տարատեսակ ձևերի ուսուցման նպատակը մեկն է՝ գտնել ամենամոտ ճանապարհը՝ սովորողների ինքնաբացահայտման, ֆիզիկական և մտավոր աճի զագացման համար:

Ներկայացնեմ մի փոքր վերլուծություն այն աշխատանքից, որ կազմակերպել եմ առցանց ուսուցման ընթացքում:

Ընթերցանության խրախուսման մեթեդները կրտսեր դպրոցում հոդվածիս տրաբանական շարունակությունն է ենթադրում առցանց ուսուցման ընթացքում ընթերցանության կազմակերպումը:

Ընթերցանությունը, թվում է, ուսումնական գործունեության ամենապարզ ձևերից է, որ ենթադրում է ինքնակազմակերպում, որ ուսուցչի միջամտությունը երկրորդային չէ՝ ավելի հեռուն է մղվում: Ընթերցել դեռ չի նշանակում իրար կապակցել բառեր և հաղորդել արտահայտչականություն: Ընթերցանությունը, հատկապես կրտսեր դպրոցում պետք է ստեղծագործական մտածողության զարգացմանը խթանի: Եթե դա սահամանփակվեց լոկ արտահայտիչ ընթերցելով, ապա ոչ տվեց ոչ էլ վերցրեց սովորողից, իսկ ընթերցանությունը, հատկապես կրտսեր տարիքի սովորողների ստեղծագործական մտածողության վրա պետք է թողնի իր հստակ հետքը՝ զարգացնի, ստեղծագործական ճաշակ ձևավորի:

Այդ նպատակին էլ ուղղված էին ընթերցանության կազմակերպման երկու փորձերը՝ «Ռադիոլուրը» և «Իմ հեքիաթը» նախագծերը:

Լավ է, երբ ընթերցանությունը կամովի է կազմակերպվում, բայց երբ ամեն անգամ պարզապես մեկ պատմություն, մեկ գիրք ավելանում է, և չկա զարգացում՝ մտածողության, լեզվական, ստեղծագործական, կարծում եմ կա խնդիր: Ինձ կարևոր է թվում, որ ընթերցանությունը կրտսեր դպրոցում ձևավորի մտածողություն, արժեքներ սերմանի, փոխի հետաքրքությունների շրջանակը, ընդարձակի սովորողի երևակայության սահմանները, հասցնի անկարելիների աշխարհին: Երբ հասցնում ես սովորողին այդ աստիճանին, երբ կտրվում է սահմանվածից, երբ տեղծում է իր երևակայության աշխարհը, երբ դառնում է հեղինակ ընթերցող, խնդիրը փոխվում է, էլ չկա պատնեշ, ինչ ուզում է, երբ, ինչպես ուզում է թող ընթերցի, վերլուծի, էլ անհրաժեշտություն չկա ջանք թափելու ընթերցանությունը խթանելու համար, նա եթե չկարդա էլ, երևակայելու մի մեծ ալիք նրան անհոգնել կտանի ու կտանի դեպի ստեղծագործական երևակայության աշխարհ:

Այդպիսի մի հետաքրքիր փորձի արդյունք եղավ «Իմ հեքիաթը» թեմայով առաջադրանքի արդյունքները: Սովորողների աշխատանքներում տեսա ընդգծված ստեղծագործական ոճ, երևակակայող միտք: Ներկայացնում եմ սովորողների աշխատանքներից «Կախարդական ժպիտը»:

Ընթերցանության նյութեր առանձնացնելուց հետո դժվար է ենթադրել առցանց ուսուցման դեպքում կարդացողը սովորողն է, թե ոչ, գուցե իր համար կարդաց ինչ-որ մեկը: Լեզվական շատ խնդիրներ հենց այդ սահուն, գիտակցված, արտահայտիչ կարդալով են լուծվում, բայց այս անգամ դրված խնդիրը դա չէր, հետաքրքիր էր, թե սովորղը ինչպես է վերաբերում իր ընթերցած նյութին, որքա՞ն է կարևորում, ի՞նչն է կարևորում, ինչպե՞ս է կարողանում այն այնքան հետաքրքիր ներկայացնել, որ ուրիշներին էլ հետաքրքիր և ցանկալի լինի:

Ռադիոլուրի շրջանակներում սովորղները պետք է իրենց ընթերցած հեքիաթները ներկայացնեին ռադիոհայտարարության տեսքով այնպես հետաքրքիր, որ կրտսեր ընկերներին էլ ոգևորեին կարդալ:

Երկու նախագծերն էլ առցանց ուսուցման շրջանակներում համարում եմ հաջողված, քանի որ արձագանքը ոգևորիչ էր, սովորղները շատ ակտիվ հեղինակեցին մեկը մյուսից հետաքրքիր հեքիաթներ, բոլորիս ծանոթ և իրենց սիրելի հեքիաթները այնպես հետաքրքիր և բովանդակալից ներկայացրեցին ռադիոլուրի տեսքով,որ սովորողների շրջանում ընթերցանության մրցակություն էր սկսվել:

Ռադիոլուր սիրելի հերոսի մասին: Ներկայացնում են 3.1 դասարանի սովորողները` Մանանը, Յանան:

Մնում եմ այն նույն կարծիքին, որ առցանց ուսուցումը և առհասարակ ուսուցումը պետք է ամեն սովորողի համար անհատական մոտեցում ունենա, անհատական խնդիրներից պետք է գնա ընդհանուրը: Արդյունավետ է ուսուցման այն ձևը, որը բխում է սովորողի ներքին պահանջմունքից, նրա կենսակերպից և առանձնահատկություններից:Ուսուցման կազմակերպման ձևը պետք է ունենա խաղի բովանդակություն, քանի որ սովորողը երբեք չի կտրվում իր այդ կենսակերպից, տարիքային առանձնահատկությամբ պայմանավորված փոխվում է խաղի տեսակը, բայց խաղը երբեք չի դադարում: Ամենանհետաքրքիր աշխատանքի մեջ, երբ մտցնում ես խաղային լուծումներ, այն անպայման հաջողվում է: Վստահորեն ասում եմ, նունիսկ միայն «Խաղ» բառն ունի կախարդական ազդեցություն: Շատ հաճախ առանց ջանք թափելու, միայն ասելով «Իսկ հիմա խաղում ենք» նախադասությունը, կունենաք զգալի հաջողություն: Ինձ համար շարունակում է խաղը մնալ ուսուցման հիմնաքար, որի վրա ելնելով սովորողի ահնահատական և տարիքային առանձնահատկություններից կառուցում եմ ուսուցումը:

Ներկայացնում եմ առցանց ուսուցման ընթացքում սովորողների ստեղծած հետաքրքիր ուսումնական նյութերը, որոնք մեկ փաթեթով հրապարակել են իրենց բլոգնում, որպես փորձի փոխանակում: Փաթեթները ներկայացված են Դիջիթեքի՝ «Առցանց ուսուցման փաթեթ» անվանակարգում և ենթադրում են, որ առաջին հաղթանակը պետք է լինի դրա արդյունավետ տարածումը: Սովորողներն ամեն օր ուսումնասիրում են իրենց կրտսեր ընկերների նյութերը և ձեռք են բերում նոր և հետաքրքիր կարողություններ, որենք փորձի արդյունքում ձևավորում են հմտություններ: Ահա իրական միջավայրում իրական` կենսակերպից դուրս չմղվող, սովորողի ինքնակրթության, սեփական հետաքրքություններից բխող ուսուցման արդյունավետությունը, ուսուցում, որ չգիտես՝ որտեղ է սկսվում և որտեղ՝ ավարտվում: Ուսուցում, որ դպրոցից տուն, տնից բակ անխախտ շղթա է և որ միայն ծառայում է սովորողի մտավոր, ֆիզիկական և հոգևոր ստեղծագործական աճի զարգացմանը: Ուսուցում, որ բացահայտում է հեղինակ սովորողին: Չնայած փոքրիկ դժվարություններին, սովորողները մեծ ոգևորությամբ էին արձագանքում յուրաքանչյուր առաջադրանքին, դրանք հարմարեցնելով իրենց լեզվական, ստեղծագործական, երևակայական մտածողությանը: Ամփոփելով` կարող եմ վստահ ասել՝ ինքնակրթության այս շաբաթը իր լավ ու թերի կողմերով կարողացավ բերել իմացումի հրճվանք:Ինձ՝ որպես սովորող ուսուցչի, և սովորողներին՝ որպես հեղինակ սովորողի:

Ներկայավող առցանց ուսումնական փաթեթներ՝

Դպրոցը չի կարող լինել մի հաստատություն, որը պատրաստում է կյանքին, դրսի կյանքին, սովորողը չի կարող երկակի կյանք ունենալ՝ դրսի և ներսի, ուսուցումը պետք է նպաստի սովորողի ներքին առանձնահատկությունների բացահայտմանը և զարգացմանը: Ուսուցումը չի կարող լինել ապագայի համար, եթե չի ծառայում ներկային:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский