Նոր մոտեցում. կամ ընդլայնում ենք շրջակա միջավայրը
Primary tabs
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացող հեղինակային կրթական ծրագրի անբաժան բաղկացուցիչ են կազմում ամենատարբեր ստուգատեսերը, որոնք ամփոփում են մեկ ուսումնական տարվա ընթացքում իրականացված ուսումնական նախագծեր: Ամփոփելով արդյունքները արձանագրում ենք տարվա ընթացքւմ ունեցած ձեռքբերումները և նախանշում մյուս տարվա անելիքները: Յուրաքանչյուր ստուգատես տարիների ընթացքում ունենում է զարգացում, որը պահանջում է նորովի կազմակերում և նոր մոտեցումներ ու մտհաղացումներ:
Կրթահամալիրում կազմակերպվող ստուգատեսերի շարքում առանձնահատուկ նշանակություն ունի «Հանրակրթական էկոտուր» ամենամյա միջազգային բնապահպանական նախագծերի ստուգատեսը, որն այս տարի անց է կացվելու արդեն վեցերորդ անգամ: Չնայած կարճ կենսագրությանը՝ Էկոտուրը գրանցել է բազում հաջողություններ: Ի սկզբանե նախատեսված լինելով որպես «Էկոլոգիա» առարկայի դասավանդման արդյունավետ գործիք՝ ստուգատեսն աստիճանաբար վերածվել է միջազգայինի: Ստուգատեսի զարգացման ընթացքում շրջադարձային էր գործնական նախագծերի մուտքը՝ որպես ավարտուն ուսումնական նախագծեր։ Ստուգատեսի ամփոփման ցուցանիշների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում շրջակա միջավայրի բարելավման նախագծերը: Չնայած որ այսպիսի նախագծեր ներկայացվում են մեկ անվանակարգի տակ, սակայն ևս միմյանցից տարբերվում են թե՛ իրենց բնույթով, թե՛ ընդգրկած ծավալով և թե՛, իհարկե, սովորողների, մասնակիցների տարիքային խմբով: Այսպիսի նախագծերը, որոնք հիմնականում ներկայացվում են կրթահամալիրի խմբերի կողմից, կարևոր առավելությունը կայանում է նրանում, որ ընդգրկում են բոլոր տարիքի սովորողներին: Օրինակ, «Էկոտուր 2014»-ին ներկայացված աշխատանքների շարքում կարելի է տեսնել, թե Հիմնական դպրոցի փոքրիկ սովորողները ինչպես են սերմնացան կատարում, կամ ինչպես են մի փոքր տարիքով մեծ սովորողները իրենց առջև դրված խնդիրը լուծում: Անշուշտ, միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի շարքում պետք է առանձնացնել տարիքով ավելի մեծ սովորողների աշխատանքները, որոնք ընդգրկում են ավելի մեծ ծավալ: Ավելի պարզ լինելու համար ներկայացնենք երկու այդպիսի նախագիծ, որոնք ներկայացվել են արդեն «Էկոտուր 2015»-ին: Առաջինը ներկայացրել են Ավագ դպրոց-վարժարանի սովորողները, ովքեր իրենց ձեռքերով բարեկարգել են վարժարանի ներքին բակը, իսկ մյուս դեպքում Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները ցույց են տալիս, թե ինչ արժեք ունի տերևը: Առանձին դեպքերում նախագծերը կարող են նաև միավորող լինել, քանի որ ընդգրկում են տարատարիք սովորողների, ինչը լավ երևում է Էկոտուր 2015-ին ներկայացված «Մի քար՝ ես, մի քար՝ դու» նախագծի շրջանականերում:
Ընդհանուր առամամբ շրջակա միջավայրի բարալավմանն ուղղված նախագծերի մասին կարելի անվերջ խոսել, քանի որ այսպիսի նախագծերը գերակշող են եղել ինչպես նախորդ երկու տարիների կազմակերպված ստուգատեսների ժամանակ:
Իհարկե, սա լավ ցուցանիշ է, սակայն շրջակա միջավայր ասելով, որպես կանոն, նկատի ենք ունենում միայն կրթահամալիրի տարածքը: Արդյո՞ք այդքանն է մեզ շրջապատող աշխարհը, արդյո՞ք մնացյալ աշխարհը մեզ չի վերաբերում, կամ որքա՞ն կարող ենք անտարբեր անցնել: «Էկոտուր 2016»-ին ընդառաջ, իմի բերելով նախորդ տարիների արդյունքները և առանձնահատուկ կարևորելով շրջակա միջվայրի բարելավման գործնական աշխատանքները, հանգում ենք այն եզրակացության, որ դրանց կազմակերպման հարցում անհրաժեշտ է դրսևորել նոր մոտեցում:
Մյուս կողմից՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցում կա ևս մեկ կարևոր օր՝ հունիսի 5-ը, որը ամբողջ աշխարհում նշվում է որպես շրջակա միջավայրի պահպանության միջազգային օր: Իհարկե, արդեն ավելի քան 40 տարի օրացույցում այդպիսի օր ունենալը մարդկության համար ինքնին լավ մտահաղացում է: Սակայն մի՞թե միայն մեկ օր պետք է նա մտածի շրջակա միջավայրի մասին:
Իմի բերելով հնգամյա Էկոտուրի արդյունքները ու հաշվի առնելով նոր մարտահրավերներները՝ առաջարկում ենք ստուգատեսը կազմակերպել երկու փուլով:
Առաջին փուլի, որը ավանդաբար կազմակերպվում է ապրիլի վերջին, ներկայացվող աշխատանքների հիմնական ուղղությունները պետք է լինեն.
- Էկոլոգիական խնդիրների լուսաբանում
- Հասարակության և պատկան մարմինների ուշադրության ուղղում էկոլոգիական խնդիրներին
- Ուսումնա-հետազոտական աշխատանքներ
- Գործնական, դրամաշնորհների ներկայացվող նախագծեր
Շրջակա միջավայրի բարելավման գործնական նախագծերի արդյունքները պետք է ամփոփվեն ստուգատեսի հաջորդ փուլում: Նախագծերի ամփոփումը կներկայացվի արդեն հունիսի 5-ին՝ շրջակա միջավայրի պահպանության օրը՝ որպես շուրջտարի միջավայրի բարելավման աշխատանք:
Հունիսյան ստուգատեսը պետք է ուղղված լինի միայն շրջակա միջավայրի բարելավման գործնական աշխատանքներին։ Որպես 2016-ի հիմնական ուղղություն կրթահամալիրում պետք է համարել «Կրթական պարտեզը բնակելի արվարձանում» նախագիծը՝ ընդլայնելով «շրջակա միջավայր» հասկացությունը: Նախագիծը բավականին ընդգրկուն է, պահանջում է ուժերի համախմբում, աշխատանքի հստակեցում և բաժանում այն ստանձնող խմբերի միջև, յուրաքանչյուրի՝ առաջ տանող ուժի դերը ստանձնելու, աշխատանքը օր առաջ սկսելու պատրաստակամություն։
Ակնկալվող արդյունքի առնչությամբ նշենք, որ բարձր գնահատականի հիմնավորումը միայն պարտեզի վերջնական տեսքը չէ, այլ յուրաքանչյուրի կոնկրետ մասնակցությունը այդ աշխատանքին, պարտեզի շահառուների՝ համայնքի բնակիչների ներգրավումը աշխատանքներում, խնդրի լուծմամբ շահագրգիռ այլ անձանց՝ կազմակերպությունների, պատկան մարմինների աջակցությունը։
- Բացվել է 1595 անգամ