«Մեր թաղը» նախագիծ

Նախագծի հիմնավորում

Անհատի ձևավորման և զարգացման գործընթացում ինքնաճանաչումը կարևորագույն գործոն է, իսկ ինքնաճանաչման առանցքային բաղադրիչներից է շրջակա միջավայրի` բնականից մինչև սոցիալական, ճանաչումը:

Նպատակները

Ա) Հանրամատչելի տարբերակ։ Նախագծի մասնակիցների գործնական հայրենասիրության` իմացություն + արարող գործունեություն փոքր քայլերի արժևորմամբ, կարողությունների ամրակայում:

Բ) Գիտահետազոտական տարբերակ։ Ա տարբերակին հավելվում են դաշտային աշխատանքի հմտությունների ձևավորումը և գիտա-հետազոտական աշխատանքի կարողությունների սաղմնավորումը:

Խնդիրները

Ա) Հանրամատչելի տարբերակ։  Նախագծի մասնակիցների`

  1. Շրջապատող իրականության` բնականից մինչև սոցիալական, մանրամասնությունները և նրբերանգները նկատելու կարողության ձևավորում։
  2. Խմբային աշխատանքի ուղղությունների բազմազանեցում։
  3. Անհատական և խմբային աշխատանքների արդյունքների համադրման կարողության ձևավորում։
  4. Բանավոր և գրավոր խոսքի բառապաշարային հարստացում ու տեքստ կառուցելու ունակության զարգացում։
  5. Ուսումնա-հետազոտական աշխատանքներում թվային տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացում:

Բ) Գիտահետազոտական տարբերակ։ Ա տարբերակին հավելվում է գիտական տեքստերն օգտագործելու կարողության և գիտնականների հետ որպես կրտսեր գործընկեր համագործակցելու պատրաստակամության ձևավորումը:

Աշխատանքի ուղղությունները

  1. Թեմատիկ ֆոտոշարքերի կազմում
  2. Նկարագրական տեքստերի շարադրումՁայնային և տեսանյութերի ստեղծում
  3. Հետազոտական աշխատանքների իրականացում
  4. Նախագծի կատարողականի էլեկտրոնային ամսական ամփոփում:

Ակնկալվող արդյունքները

Ա) Հանրամատչելի տարբերակ։ 

  • Նախագծի յուրաքանչյուր մասնակից կարող է մանրամասն ներկայացնել իր թաղը, ինչպես նաև իր աշխատանքային խմբի անդամների թաղերը։
  • Անընդհատ հարստացվող հայրենագիտական շտեմարանի ստեղծում:

Բ) Գիտահետազոտական տարբերակ։ Ա տարբերակին հավելվում է հայրենագիտական և էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություններին մասնակցելու հմտությունը:

Ժամկետ 
Սույն նախագիծն անժամկետ է, քանզի հարափոփոխ է իրականությունը:

Շահառուներ
Ա) Ակտիվ շահառուներ` նախագծին մասնակից սովորողներ, դասավանդողներ, ՀՀ այլ քաղաքացիներ:
Բ) Պասիվ շահառուներ` ՀՀ բնակչությունը և ՀՀ-ով հետաքրքրվող օտարները:

Հ. Գ. «Թաղ» հասկացությունը սույն նախագծում կիրառվում է նաև «բակ», «բնակավայր», «համայնք» իմաստներով: «Մեր թաղը» լայն իմաստով՝ բոլոր թաղերի հանրագումար հանրապետությունն է:

Համար: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский