Նոր Գեղարվեստ: ARTասահման

2016-ը բեկումնային եղավ կրթահամալիրի Գեղարվեստի համար: Դպրոցը ամենադինամիկ և ամենախիզախ փոփոխությունների է ենթարկվում. նոր  լուծումներ ու զարգացումներ, որոնք կդառնան կիրառելի նաև կրթահամալիրի մյուս օղակների համար:

Ինչպես հայտնի է, սեբաստացիական իրականությունում առանցքային տեղ ունի ուսուցման նյութական միջավայրը՝ թափանցիկ, անվտանգ, հիգիենիկ, հետաքրքիր, ներառող, շարունակ փոփոխվող ու զարգացող. չկան ֆիզիկական անջրպետներ կրթահամալիրի ուսումնական հաստատություննների և բնակավայրի միջև։

Միջավայրի փոփոխություններն սկսվեցին նկուղներից: Հինգ նկուղ բացվեց, դարձավ լուսավոր, մաքրվեց աղբից և դարձավ գրավիչ, հինգ նկուղ-հրապարակ՝ ամենատարբեր գործունեությունների համար…  Շենքը թեթևացավ, նորոգվեցին ջրագծերը, կոյուղագծերը, հոսանքի մալուխները:

Նման փոխոխությունների առանցքում նաև կրթական ծրագրի զարգացումն է: Ավելացող սաների թվաքանակը նոր խմբասենյակներ բացելու անհրաժեշտություն է առաջացնում: Պատանեկան ստեղծականության զարգացմանը նոր հարթակներ-միջավայր է պետք։ Նկուղ-հրապարակներից մեկը կդառնա «ARTասահման արտ-լաբորատորիան»` բաց, հասանելի բոլոր պատանիների և երիտասարդների համար, արվեստ` առանց սահմանի… Այս լաբորատորիայում  սովորող պատանիները հնարավորություն կունենան փորձելու, նրանք արվեստին, ինքնավար արվեստը` նրանց կընձեռեն ազատության նոր աստիճան: «ARTասահամանը» կունենա նոր ցուցասրահ, ձայնագրման ստուդիա, TV, փորձասենյակ, համերգասրահ, ընթերցասրահ: Այս ծավալը  կծառայի նրան, որ ստեղծվեն մշակութային, կրթական  և հաղորդակցական կամուրջներ Հայաստանի և աշխարհի միջև:

Հեղինակային կրթական ծրագրով կարևորելով հանրակրթության միջոցով սովորողին գործուն բնասեր և կենդանասեր  դարձնելը, դպրոցն արդեն ունի իր խորհրդանիշ շունը՝ Ատիին:  Առաջիկայում նրան կընկերակցեն ավանակ և եղնիկ ընկերները:  Ատիի խնամքն իրականացնում են սովորողները և կինոլոգ-մասնագետը: Շունը անասնաբույժի մշտական հսկողության ներքո է: Ատին ունի անձնագիր, ստացել է բոլոր պատվաստումները:

Կամքի լարման, մեծ համառության և ջանքերի արդյունքում կրթահամալիրի Գեղարվեստը մուտք գործեց անցանկապատ, անպարիսպ բաց աշխարհ: Դպրոցը փուլ առ փուլ հայտնվեց կանաչ դրախտի մեջ: Կանաչ լանջեր, բլրակներ, նոր ուսումնական հարթակներ, իրար կապող միջթաղային, միջդպրոցական ճանապարհներ: Սա քայլ էր՝ որպես վարք հասարակական՝ ուղղված սովորողին, բնակչին, հասարակությանը:

Ամառային ճամբարի, Բանգլադեշյան պլեներ 2016-ի ընթացքում կյանք ստացած այս շարժումը ուղեկցվեց մի շարք էկո և մշակութային ակցիաներով: Մի խումբ ճամբարականներ, սեբաստացի ուսուցիչներ շրջում էին կրթահամալիրի Բանգլադեշով և իրականացնում «Իմ թաղը» նախագիծը: Ծրագրի շրջանակում ճանաչում էին թաղը, նրա բնակիչներին, անվանիներին-հնաբնակներին, նրանց զբաղմունքը, նախասիրությունները, թաղի հեղինակություններին, թաղի պուրակները, հուշարձաններն ու անցուդարձը, խնդիրները, լուծումները, մաքրում էին տվյալ բակը, իրականացնում բակի բարեկարգման աշխատանքեր, արտ-պերֆորմանսներ, սովորեցնում ազգային երգ-պարեր:  Այս նախագիծը ուներ նպատակ  համայնքին լուսավորել, ներառել և չօտարել կրթահամալիրի կյանքից: «Իմ թաղը» նախագծով սովորողների, ուսուցիչների խմբով մաքրեցինք, բարեկարգեցինք Րաֆֆի 69/1 հասցեում գտնվող դպրոցին հարակից պուրակը, որ անմխիթար վիճակում էր, վերածվել էր աղբանոցի: Նախ` ազատեցինք աղբից, այնուհետև քարերից ու մացառներից, ազատեցինք եզրաքարերից, փխրեցրինք հողը, ավելացրինք սև բուսական հող և աշնանային ծառատունկի ընթացքում տնկեցինք դեկորատիվ ծառեր: Առաջիկայում այդ հատվածում և դրան հարակից էլեկտրացանցի հատվածում կստեղծվի ավտոկայանատեղի: Նպատակը՝ սովորողների և բնակիչների անվտանգության ապահովումն է:

Պուրակային լուծումների մեջ հայտնվեց ամբողջ դպրոցը՝ կանաչը, լանջերը դարձան ուսումնական պրոցեսի կազմակերպման այլընտրանքյաին լուծումներ և նոր հարթակներ:

Դպրոցի արևելքում՝ հարակից թիվ 93 մանկապարտեզի եզրով ևս՝ որպես անվտանգության արգելապատնեշ, տնկվեցին մի շարք ծառեր: Հարակից բակը և միջդպրոցական մեր նոր կապը ավելի ներառական դարձնելու համար ստեղծեցինք թեքահարթակ: Որպես աջակցություն՝ կրթահամալիրը հարակից բակին տրամադրեց ցանցեր մարզադաշտը նորոգելու համար: Այս հատվածը նույնպես վերածված էր աղբանոցի, քանի որ նախկինում փակ միջավայր էր: 2017-ին տեղի ավտոտնակները՝ որպես ինստալացիա, կներկվեն և կդառնան Գեղարվեստի միջավայրի, կրթական պարտեզի մի մաս:

Նոր Գեղարվեստի զարգացման ծրագրում են նաև շենքի տանիքները և դրանց շահագործումը՝ որպես ուսումնական տարածք-հարթակներ: Գեղարվեստի երկու տանիքները բաց են, շահագործվում են որպես համերգային-պերֆորմասների, ինչպես նաև ընթերցանության հարթակներ, սակայն տարածքները ամբողջական խնամված և վերջնական լուծման մեջ չեն: Առաջիկայում տանքիներից մեկը կբացվի  և կծառայի ջերմոցին, իսկ մյուսը կդառնա դեպի Արարատ դիտարան:

Զարգացման առանցքում են նաև կրթական փոխանակումները: 2016-ին մեր հյուրերն էին «Ֆինանսական գրագիտություն» ծրագրով տարբեր երկրներից երիտասարդ կամավորականներ, ԱՄՆ-ից պարուհի, դերասանուհի Օդրի ՎիրտանենՀայ-վրացական «Մեծ լվացք» ինստալացիան, Կողբի Գեղարվեստի դպրոցի խումբը, Չին արվեստագետ, համադրող Քիփ Քայ Չունը,  ֆրանսիացի երգեհոնահար Ալեքսիս Փոլը և Saudaá Group-ը համատեղ համերգը Գեղարվեստի բաց տանիքում: Ինչպես հղումոներով տեսնում եք, նրանք սովորողների հետ իրականացրին ուսումնական հետաքրքիր նախագծեր։ Ներկայումս Գեղարվեստի կացարանում գործում է «Հարթակ» ակումբը, որը իր բնույթով  արտիստական միջավայրի մաս է և ինքնարտահայատման նոր հարթակ:  Այն ստեղծված է մանկավարժական հավաքների, քննարկումների, նախագծերի, զրույցների, հաղորդման նկարահանումների համար: Ամենատարբեր մարդիկ՝ ճանաչված և ոչ այդքան, կարող են դառնալ «Հարթակի» հյուրը և հավաքի քննարկման հեղինակ-ղեկավարը: Քննարկումները, հավաքները կլինեն թեյի, սուրճի կամ համեղ ուտեստի սեղանի շուրջ, որը կպատրաստի տվյալ քննարկման հեղինակը: 

Կրթական ծրագիրն ու միջավայրը փոխկապակցված են` զարգացնում են իրար, վերցնում են իրարից...

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский