Հավաքից հավաք. դասվարի գործունեության ամփոփում

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
Հինգ-վեց տարեկանների ուսուցում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 2-4 տարեկանների զարգացման տարատարիք խմբերի սաների հասունությունը հինգ տարեկանների ուսուցման նոր միջավայր տեղափոխվելիս աստիճանաբար փոխակերպվում է այլ որակի հասունության. նոր ու անսովոր, հետաքրքիր ու հետազոտական գործունեությունը, մտքերը, նախագծերը իրենցն անում են: Պարտեզի ավագ սաներն, իհարկե, անհատներ են, հստակ ձևակերպում են իրենց ցանկություններն ու հույզերը՝ դառնալով իրենց զարգացման նոր միջավայրի հեղինակ-կազմակերպիչը: Դրա վառ օրինակը իմ ամենահնար հինգ տարեկաններն էին, որոնց հետ 2016 թվականի ապրիլ ամսից սկսեցին իմ հանդիպումները: Ամեն անգամ հանդիպումները նոր բացահայտում էին ինձ համար մանկավարժության մեջ: Ինձ համար նոր ու հետաքրքիր գործիքներ էի գտնում, մշակում, փորձարկում: 

Ամառային հանդիպումներ, ուսումնական նախագծեր

Հաջողեցինք արդեն սեպտեմբերին, երբ երեք տասնյակ սովորողի ծնող իմ վստահությանը հանձնեց մեր ամենախելոքներին։ Եվ ահա սկսվեց ստեղծագործ սեպտեմբերը:

Նախագծային ուսուցման հիմքում դրված էին մի շարք կարողությունների և հմտությունների ձևավորման, զարգացման խնդիրներ: Ուսումնական գործունեության նպատակն էր զարգացնել ինքնուրույնության, հաղորդակցման հմտությունները, սովորելու բնատուր ցանկությունը պահպանել և ուղղորդել, խթանել սաների բանավոր խոսքի, երևակայության, ստեղծականության զարգացմանը, կազմակերպել տրամաբանելու, արագ կողմնորոշվելու, հաշվելու, համեմատելու, չափումներ անելու հմտությունների զարգացում և այլն:
Իրականացրած նախագծերը յուրաքանչյուրն իր մասով նպաստեց սաների առավել կազմակերպված, ինքնուրույն լինելուն:

Մեր սեպտեմբերը

Զարգացումն անըդհատ է և չի սահմանափակվում որևէ տեղ, որևէ  մեկի կողմից, ուսուցումը տարիքային առանձնահատկությունների, հետաքրքրությունների շուրջ կառուցվող իրական զարգացումն է, որը նպաստում  է սաների ինքնուրույնության կազմակերպմանը, սեփական մտքերի, հույզերի, ստեղծականության արտահայտմանը:

Հինգ տարեկանների խաղուսուցմամբ ծրագրի յուրաքանչյուր նախագիծ մշակվում է սաներից յուրաքանչյուրի հետաքրքրությունները, առանձնահատկությունները հաշվի առնելով: Ծրագրի նպատակն է սաների իրական զարգացումը, ոչ թե սերտումը, իրական զարգացման միակ ուղին բովանդակության շուրջ կառուցվող խաղն է. խաղը երեխայի անօտարելի գործունեությունն է՝ շարժիչ ուժ, որ կարող է իր աշխարհում թույլ տալ փոփոխություններ, զարգացում, հասունություն:

Ստեղծական աշուն-ձմեռ

Բանավոր խոսքի զարգացում, ստեղծագորածական, երևակայական մտածողության զարգացում, գրական ստեղծագործությունը բերանացի խաղ-բեմադրումով սովորելու կարողություն։ Իրականացված նախագծերը՝ 

Մաթեմատիկական որոնումներ. խաղուսուցում

Խաղուսուցմամբ բառուսուցում

Նորմամուտ. մարզական անկյուն

Յուրաքանչյուր նախագիծ իր գործունեության տարատեսակ  ձևերով նպատակ ունի զարգանելու սաների համակողմնի և ներդաշնակ զարգացումը, նպաստելու սաների լեզվական, մաթեմատիկական, տրամաբանական, ստեղծագործական, երևակայական մտածողության ձևավորմանն ու զարգացմանը:

Շատ կարևոր նշանակություն ունի ուսուցման շղթայակապ, փոխհամաձայնեցված կազմակերպումը: Ընտանեկան նախագծերի, խաղ-գործունեության միջոցով ուսուցումը սովորողների համար դարձավ կենսակերպ, հաճելի հետազոտական գործընթաց:

Ընտանեկան նախագիծ
Զվարճալի դիմակներ Նարէից

Ճամբարային-ստուգատեսային ձմեռ

Խաղ-գործունեությամբ իրականացրած նախագծերի ընթացքում սաները շարունակում են զարգացնել լեզվական,  մաթեմատիկական, երևակայական կարողությունները։

Լողուսուցում
Սովորողները շաբաթը մեկ օր,  մեկ ժամ տևողությամբ լողուսուցման լողուսուցման պարապմունքի են մասնակցում: Պարապմունքները նպաստում են սաների ֆիզիկական կոփվածությանը: Սաները լողուսուցման ընթացքում սովորում ենք շնչառական վարժություններ, թռիչք-ցատկեր, ջրում շունչը պահելու վարժություններ և այլն: 

Տեխնոլոգիական գործունեություն
Ղափամայի ծեսի շրջանակներում սովորողների հետ պատրաստում ենք դդմաբլիթներ:
Անհրաժեշտ պարագաները լվանում, դասավորում ենք, հաշվում քանի ձու, դդում, որքան ալյուր և շաքարավազ է անհրաժեշտ: Հալեցնում ենք կարագը այնքան, որ տրորել կարողնանք և ահա միմյանց օգնելով , հուշելով պատրաստում ենք ամենահամեղ դդմաբլիթները: 

Ստեղծագործական, լեզվական գործունեություն
Հինգ-վեց տարեկան ամենաանկանգ, ինքնակազմակերպվող ու ստեղծագործ խելոքների հերթական  հինգ րոպեն բաց տաղավարում՝ սիրելի Տիգրան ընկերոջ ծննդյան ավետիս ու նվեր:
Այսպես ենք օր օրի հասունանում և դառնում ամենավեց տարեկաններ՝ ինքնաբուխ, խենթ, համարձակ, չենթարկվող ու ստեղծագործ:

Մարզական պարապմունքներ, մարզախաղեր
Ապրումով  շփոթ,  ամենահնար հինգ-վեց տարեկանների ձեռքը դդումն էր պակասում: Ընկեր Քրիստինեի հետ որոշեցինք դդմատոն մարզախաղեր անցկացնել: Մինչ մենք մարզական անկյունի վերջին  աշխատանքներն էինք ավարտում,  մեր խելոքները  իրենց ձեռքն առան մարզախաղերի կազմակերպումը և դդմաշփոթ մարզատոնի իսկական վայելում. միմյանց հերթ չտալով այնպիսի հնարներ էին գտնում դդմագլորի, որ դդումը իմացումի հրճվանք էր ապրում: Արձանագրեցի «Դեռ երեկ ամենախելոքներս զարմացան, երբ ասացի դուք դպրոց մոլորակի ամենաանկանգն եք, բայց դեռ չգիտեի գլխիս գալիքը, ճիշտ կլինի ասել դդմի գլխի գալիքը,  երբ իրական ամենաանկանգի հրճվանքի վայելքը տեսա»:

Լեզվական, ստեղծագործական գործունեություն
Այսօր մեր ամենգետների մոլորակում իսկական խառնաշփոթ էր: Ռոդարիական քամին խառնել էր բոլոր ցուցանակները և մոլարակի բնակիչներոը իմացումի շփոթի մեջ էին, հրճվանքով ցուցանակներն էին ուսումնասիրում, առանձնացնում անծանոթ բնակիչ հնչյուն տառերը, շրխկաններով հարվածելով ստանում էին անծանոթ հնչյունի ձայնը, նոր բառեր էին կազմում, գտնում այնպիսի բառեր, որտեղ ապրում էր այդ հնչյունը: Խաղ-հրճվանքով խառնված ցուցանակների փողոցում գտան, հայտնաբերեցին ծանոթ պատկերների անծանոթ հնչյուն բնակիչներին:

Բույսերի խնամք
Սովորողների հետ ստեղծել ենք մեր ջերմոց անկյունը և սահմանել ենք հերթապահություն, ամեն շաբաթ սովորողների մի խումբ է հանդես գալիս կանաչ անկյունի բույսերի խնամքով:
Հետազոտում ենք, հետևություններ անում, որ բույսերն էլ մարդկանց, երեխաների պես լուրջ խնամքի կարիք ունեն, որ շատ հետևողական պետք է լինել՝ ոչ շատ ջրել, ոչ էլ շատ թողնել , որ թոշնի: Այսպես և զրուցում և խնամում էինք բույսերին՝ ձեռք բերելով ծաղիկներին խնամելու  մի շարք կարևոր հմտություններ և կարողություններ:

Բեմադրումով ուսուցում
Խաղում, բեմադրում, սովորում ենք Հ.Թումանյանի «Իրիկունը»  ստեղծագործությունը: Կերպարներն ու հերոսները ընտանեկան նախագծի արդյունում են ստեղծվել՝ ռոդարիական հերոս կերպարների դիմակահանդեսից:
Խաղ-գործունեությամբ, թատրոն բեմադրումով ենք ապրում, ընկալում Թումանյանի այսքան կյանքով, հնարով լի ստեղծագործությունները: Բերանացի՝ մեկ բառ ավելի մեկ բառ պակաս, իրական հուզումով, ազատ խաղ-ռիթմիկայով են սովորողները վերապատմում ստեղծագործությունները, խաղում բառ-կապակցությունների, հնչյուն ձայների հետ, փոխում ու նոր ասելուկ են հորինում, իրենց միամիտ խոսքից հրճվանք ապրում ու նոր ապրում տալիս այդքան ծանոթ և սիրելի ստեղծագործություններին:

Վեց տարեկանների նախագծային գարունը

Նախագծի իրականացումը կոնկրետ առարկայական ուղղվածություն չունի, այլ ամփոփում է այնպիսի ստեղծական գործունեություն, որ նպաստի սովորողների համակողմանի՝ մտածողության-երևակայության, կողմնորոշման, լեզվական, մաթեմատիկական, տեխնոլոգիական և այլ կարողությունների զարգացմանը:

Ուսուցումը չի կարող դպրոցից դուրս դադարել, այն տանը, բակում ամենուր իր զարգացման բնական ընցթաքը պետք է շարունակի: Շատ կարևոր են ընտանեկան նախագծերը, որոնց միջոցով սովորողները տանը  ներկայանում են իրենց հմտություններով և կարողություններով, շարունակում են խաղ-գործունեության միջոցով յուրացրած նյութի, բովանդակության շուրջ ստեղծագործական աշխատանքը:

Իրականացված նախագծերը

Սովորողներն այնքան ստեղծագործ, ինքնակազմակերպված են դարձել, որ համագործակցում են ավագ ընկերների հետ: Դարձանք «Սովորող սովորեցնող» նախագծի մասնակիցը՝ ավագ ընկներներից փորձն ու հմտություններ առանք:

Մեդիագրագիտության կազմակերպում

«Սովորող սովորեցնող» նախագծի շրջանակում 4-րդ դասարանցիները մեր վեց տարեկաններին սովորեցրին համակարգչից օգտվելու տարրական գիտելիքներ: Սովորեցրին նկարչական paint ծրագրով աշխատել, միասին ստեղծեցին ընթերցարանի էջեր:

Փոքրիկ ընթերցողի մեծ հրճվանքը
Սովորողների հետ երաժշտական խաղ-ռիթմիկ խաղերի միջոցով սովորում ենք արտաբերել տարբեր հնչյուններ և միմյանցից զանազանել նաև գրությամբ, դրանցով բառեր և մտքեր կազմել: Սովորեցինք դժվար արտաբերվող տառերը, դժվար պատկերվող հնչյունները հեշտությամբ մտաբերել, դրանցով գրել և կարդալ մտքեր:

Զատկական օրացույց

Մաթեմատիկական, տեխնոլոգկան խաղ-գործունեություն

Զատկի տոնի շաբաթը սկսկեցինք տոնի ծեսի  ուսումնասիրությամբ: Պատրաստեցինք զատկական օրացույց, հաշվում և հեռացնում ենք ամեն ավարտվող օր մեկ զատիկ մինչև տոնը: Զատկական ածիկներ ցանեինք, հետևում էինք աճին, գրանցում, չափումներ անում:

Երկիրս գովեմ, որ ինձ քեզ հյուր բերեմ
Լեզվական խաղ-գործունեությամբ սովորողների հետ պատկերեցինք մեր երևակայկան երկիրը: Պատմեցինք, գովեցինք մեր երկիրն այնպես, որ ցանկություն առաջանար գալու և ճամփորդելու մեր երկրում: Նկարներն ամրացրինք երկրագնդին և սկսկեցինք խաղ-գլորումի միջոցով խոսել, պատմել, երևակայել:

Հնչյունենու այգու մրգահավաքը
Սովորողների հետ գունավոր թղթերից պատրաստեցինք ծառի ճյուղեր, վրան գրեցինք մեզ ծանոթ տառերը: Սովորողները նստեցին շրջանաձև՝ ամեն անգամ մեկը դառնալով այգեպան և հավաքելով հնյունենու այգուց իր մրգերը կազմում էր բառեր: Այս խաղն օգնեց սվորողներին արագ հիշել հնչյուններն ու դրանցով բառեր կազմել:

Զատկական ընթերցարանի ստեղծում
Մեդիագրագիտություն։ Սովորողներն արդեն հմտորեն տիարպետում են համակրգչային նկարչական paint ծրագրին: Օգտվելով ծրագրից՝ նկարեցին զվարճալի ձվիկների կերպարներ, մուտքագրեցինք և ստեղծեցինք ընթերցարանի էջեր:

Ճամփորդություն Զանգվի կիրճ

Մայիսյան հավաքի նախագիծ

Հա, էսպես ստեղծագործ, ազատ, հետազոտողի համարձակությամբ հասունանում ենք մեր զարգացման իրական միջավայում, դառնում ենք մեր հասունության կազմակերպիչ հեղինակը, տարածողը, պատասխանատուն:

Պատրաստվում ենք ամենաուրախ, պայծառ ամառային ճամբարին:

Լրացում
Հինգ-վեց տարեկանների հետ հասցրինք երեք հրապարակում ունենալ «Դպիրում», արժանանալ «Դպիրի» անգերեն էջի խմբագրի ուշադրությանը։ 

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Español
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский